22.01.2013

Արդյոք հնարավոր է մեկը երջանիկ լինի երբ մյուսները դժբախտ են…



Ինչպես…Ինչու…մտքումս չի տեղավորվում,արդյոք ես էլ եմ այդպիսին:Ինչպես եմ ես կարողանում ժպտալ,ինչպես եմ ես հասնում իմ ժպիտին:Արդյոք ես ուրիշներին նեղացնելով եմ ժպտում:Արդյոք մարդիկ այդքան զզվելի են…եթե այդքան զզվելի են, ինչու է Աստված ստեղծել մեզ,բոլորն են այդպիսին…թե միայն ես եմ:Ամեն օր տեսնելով իմ ծանոթներին՝ ես հասկանում եմ,որ եթե ես վատ վիճակում լինեմ, նրանք կարող է թքած ունենան ինձ վրա,ու հիմա դա մարդկություն է կոչվում:Հիմա մտածում եմ ու հասկանում,մարդիկ տան համար իրար սպանում են,դա է մարդկությունը:Հիմա ես մա՞րդ եմ... Ինչպիսի մարդ  է պետք լինել…երբ պետք է օգնել,երբ պետք է լացել…ոչ-ոք չգիտի:Հիմա գրելով հասկանում եմ,որ իմ ընկերը կարող է լացել,իսկ ես ժպտամ…հիմա դա լավ է, թե վատ…Եվ գալիս են հարցեր, որոնց պատասխանները չգիտեմ:Հիմա ես չգիտեմ, թե ճիշտը որն է…ինչպես հիմա պետք է ինձ պահեմ…ժպտամ…լացեմ:Ու էլի ես ապշում եմ,ինչպես են մարդիկ դառնում մարդասպան ու հետո ապրում…այս նախադասությունը ասելուց հետո ինձ մի քիչ մարդ զգացի:Ուրեմն ով է մարդը…նա, ով անընդհատ հարմարվում է ուրիշի տրամադրությանը…թե նա, ով թքած ունի բոլորի վրա:Ես դեռ այնքան փոքր եմ,որ ասեմ, թե ինչպիսին եմ ես,բարի եմ, թե չար…քանի որ չգիտեմ, թե բարին որն է կամ չարը:Ու էլի…չգիտեմ:

Комментариев нет:

Отправить комментарий