26.03.2014

Անունդ երբեք չփոխես...

Անուն. մի բառ, որի շնորհիվ քեզ հիշում են, կանչում և մոռանում: Ես ծնվածս օրվանից ունեմ այդ բառը: Այդ բառը՝ անունը առանց ինձ տեղեկացնելու և հարցնելու են որոշել: Արդյո՞ք հենց այդ բառը՝ «Լուսինե»֊ն իմ կյանքում ինչ-որ բան փոխում է: Ինչպիսին կլինեի ես, եթե ուրիշ բառով ինձ կանչեին․ ուրիշ «Ես» կունենայի, կնվագեի ինչ-որ գործիքի վրա: Շատ եմ լսել, որ գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդ բառը մեր կյանքում մեծ դեր է խաղում: Ես՝ Լուսոս գիտնական չեմ... գիտնականից շա՜տ հեռու եմ (պետք է մի քիչ «եթերային» խոսամ):
Այո-այո, միլիոներորդ անգամ պետք է ԱՍԵՄ, որ սիրահարված եմ: Ու մենք(դեբիլներով) տղայի ինքնությունը թաքցնելու համար մականուն(նոր անուն) ենք հորինել: Ու միայն այդպես էինք նրան կոչում, նույնիսկ երբ պառկում էի քնելու պատկերացնում էի, որ մենք միասին երգում ենք... ու ուրիշ դեբիլություններ, ես նրան ուրիշ անունով էի կոչում, իմ ստեղծած անունով: Ու ՀՈՊ... մեկ էլ հասկացա, որ ես այդ տղայի անունը փոխելով ստեղծել եմ մի նոր մարդ... իմ մտքում: Ու ամեն օր ավելի շատ եմ սիրահարվել իմ ստեղծած տղային, ու գնալով հեռվացել եմ իրականությունից...
Գիտե՜մ-գիտե՜մ, հիմարություն եմ արել: Բայց հիմա ես գրում եմ ու հասկանում եմ որ իր իսկական անունը դժվարությամբ եմ արտասանում, ու ավելին ասեմ ոչինչ չեմ զգում: Դատարկություն
է հոգումս... տհաճ իրավիճակ, որից միշտ փախել եմ, որին երբեք չեմ ուզեցել մոտենալ, բայց
փաստը փաստ նոր անունով նոր անձ եմ ստեղծել... Անուն․ մի բառ որի շնորհիվ քեզ հիշում են, կանչում և մոռանում, որի շնորհիվ մարդիկ ՔԵԶ են սիրահարվում:

Комментариев нет:

Отправить комментарий