15.05.2014

Գնահատիր այն լույսը որը քո կողքին է...

Սկսվեց պատմությունը Նարուկի ֆեսյբուքյան էջից: Տարբեր գրաֆիկաներ էին ու պետք է ընտրեինք մեկը, որպիսզի պատմենք մեր զգացածը (հասկացաք չէ ընկեր Հասմիկի դասն էր): Նեղված էի, ու չէի ցույց տալիս, ու դրանից ավելի շատ էի նեղվում: Ու մի տեսակ անիմաստ դատարկություն էի զգում, քանի որ մտածում էի որ ոչինչ չունեմ...
Մի խնդացեք էլի, անիմաստ մտքեր... ԴԵՊՐԵՍՆՅԱԱԱԱ՜կ:
Ու հետո գտա այս գործը...

Ես չգիտեմ դուք ինչ եք տեսնում, կամ ինչ եք զգում, բայց մի տեսակ ես «ավարտ» եմ տեսնում, դաժան,անիմաստմ, բայց այդ դա դեռ վերջը չէ դու դեռ լույս ունես: 
Մի տեսակ խուճուճ. բայց ուզում եմ ասեմ, որ գնահատիր այն ամենը ինչ ունես: Մարդիկ կան որ լույս չունեն: Ոչինչ որ այդ լույսը քոնը չի, կամ գնում է քեզանից, զգա այդ պահը երբ դու քո լույսի կողքն ես: Դու կարող ես երջանիկ լինել, քանի որ նրա մի մասը դեռ քո կողքին է ու քեզ տաքացնում է: Այս ամենը ինձ եմ ասում, որ լավ հիշեմ: Նարուկնա ասում, որ չեմ կարում գնահատեմ ունեցածս: Դե մի տեսակ համաձայն եմ, բայց մեկ է ես ժլատ եմ, ու էլի եմ ուզում լույս ու տաքություն: Դրա համար նկարին նայելուց տխրում եմ, ու միարժամանակ հանգստանում: Չեմ հասկանում ինչպես վերաբերվեմ ավարտին... լուսավոր ավարտին: 

Комментариев нет:

Отправить комментарий