Ալոխա(նենցա դուրս գալիս սենց
ողջունել): Չգիտե՜մ հոգնածությունից է թե ուղղակի ալարում եմ մտքերս չեմ կարում
հավաքել... որ ինձ միքիչ չհասկանաք «կներեք» միանգամից եմ ասում: Գրելու եմ
աշխարհի ամենագեղեցիկ-ամենահետաքրքիր մշակույթ ունեցող ճապոնացիների ՀՈՔՈՒ-ների
մասին: Հոքու գրելը միքիչ անհարմար է, քանի որ երբ արտասանում եմ համ «կ» եմ ասում
համ «ք», իսկ էստեղ միայն «ք» է, կարդալուց միայն «ք»-ն ինձ չի հերիքացնում ու ես
ուզում եմ այսպես գրել, որպիսզի ճիշտ կարդաք ՀՈԿՔՈՒ: Ձգեցի-ձգեցի ու հասա...
հոկքու՝ ամենագեղեցիկ տողերն են որոնք ես երբևիցէ կարդացել եմ: Չգիտեմ էն որ ասում
են չակարների կետեր ունեմ, ոնց-որ հենց էտ կետերիսա կպնում:
Ընկեր Հասմիկ մեզ լինք էր
ուղղարկել որի շնորհիվ կկարողանանք կարդալ հոկքուները ձեզ էլ եմ առաջարկում ;) Սեղմի որպիսզի կարդաս:
Եթե ուզում ես կարաս սկզբում իմ
ընտրածների մասին կարդաս... քո ընտրությունն է :D
Հոկքուների մեջ շատ եմ նկատել
մենակության-դատարկության առկայությունը, դե իմ գլխում էլ են այդպիսի մտքերը շա՜տ
ու առաջինը որը առանձնացրել եմ դա.
Մենակ էի:
Մենակությունս
Մի ամբողջ դատարկ աշխարհով լցրիր:
Ի՞նչ է մենակությունը... արդյո՞ք
հաճելի է: Եթե ունեցել եք այսպիսին կոչված «переходный возраст» հաստատ էս պիսի
մտքեր շատ եք ունեցել: Ու սա եզակի հարցերի մեկն է, որի պատասխանը ես գտել
եմ:
Ես ուղղակի ատում եմ
մենակությունը: Իմ համար եթե մենակություն ուրեմն դատարկություն: Դու կարող ես
շրջպատված լինել ծանոթներով, կամ վատ ընկերներով ու դու քեզ կարող ես մենակ զգալ,
ու հակառակը կարող է քո կողքդ շնչող էակ չլինի բայց դու լիքը լինես, ու մենակություն
չզգաս: Մենակություն դու զգում ես այն ժամանակ երբ զգում ես տխրութուն, կամ
հանգստություն ու պտտվում ես ու զգում ես ոչ-ոք (nobody անգլերենով շատա դուրս
գալիս) չկա կողքիդ, իսկ այդ կողքիդ կանգնածները ընդհանրապես թքած ունեն թե դու ինչ
ես զգում:
Մենակ լինել ու զգալ մենակություն
այդպես ես կտարբերեմ այդ երկու արտահայտությունները:
Ու այս հոկքուն երեք տողով այդ իմ
ամբողջ գրածի (որը ես երեք անգամ ավելի շատ կասեի, եթե խոսեի) ներաշխարհը ինձ
ցույց տվեց:
Երբ որ դու մենակ ես լինում դու
դրա հետ մեկ տեղ միշտ հանգստություն ես զգում (դե ես էտպես եմ զգում), այդ
հանգստությունը 0-ն է դու կարող ես այն + սարքել կամ -: Ու ավելի շատ ես
հանգստությունից հետո - եմ: Ու դա նրա պատճառով, նրա առհամարանքի, նրա աչքերի:
Ինչպես հասկացաք էլի սիրո: Ու այդ հանգստությունը դատարկությունով լցնելիս դու
գնալով քեզ լռությունն ես կորցնում, ու սկսում էս զգալ դատարկութունը, որը ձայն էլ
չունի: Ու ես էլի մեղադրելու եմ նրան... կապույտ աչքերով տղային:
Լա՜վ էլի... Լուսոոոոո....
անցնում եմ մյուս հոկքուին:
Լուսատտիկի
Մեծության մասին
Հարցրեք խավարից:
Ախ-ախ ոնց կարող եմ բացատրել
զգացածս: Այնքան ճիշտա, որ սենց «мурашки по коже»: Դու հաստատ ինչ-որ բանի պետք
ես, ես էլ, բոլորս էլ: Այս հենց այդ բանը գտնելն է դժվար: Լուսատիտիկինը խավարն է,
ու տեսեք թե նա ինչ կարևոր է: Արդյո՞ք ցերեկը կարևոր է լուսատիկիկը, ընդհանրապես դու
նկատել ես լուսատիտիկ ցերեկը: Մեծություն-կարևորություն, լուսատիտիկ-ես,
խավար-երաժշտություն :D Այսքանը կարամ ասեմ այս հոկքու մասին: Իսկ դու գնա լա՜վ
մտածի :)
Բարի մտածմունքներ բոլորի՜Ն
^_^
Комментариев нет:
Отправить комментарий