29.08.2014

Բարլուս...

Ամառն անցավ... նկատեցի՞ք, զգացի՞ք գոնե մի բան հասցրեցի՞ք անել... ամեն առավոտ էս հարցն եմ ինձ տալիս, ու զարմանում «նեուժելի» շուտով ավագ դպրոց: Անհանգստություններս ու կասկածներս շատանում են ու շատանում, բայց մյուս կողմից լավ փոփոխություններ են ինձ սպասվում, որոնց անհամբեր սպասում եմ:
Հիմա էտ չի կարևորը... ընդհանրապես էտ չի կարևորը! գիտեք ինչնա կարևորը... կարևորը էնա, որ ես ինձ մի քիչ մե՜ծ եմ զգում: Վախենում եմ հանկարծ «մեծական» աստղայինս չտանի, բայց ինչ-որ պատասխանատվություն եմ ուսերիս զգում :Ճ
Ուզում եմ իմ էս ամառը  Բեթհովենի 9-րդ սիմֆոնիաի հետ համեմատեմ: Առաջին անգամ երբ լսեցի 9-րդ սիմֆոնիան, մեջս մի հատ սառսուր անցավ, որը նկարագրել չի լինի... էտ զգացմունքը մենակ կարաս նվագես, ու էս ամառնելա նույնը ահավոր տաք սառսուր անցավ... ու էտ սառսուրը շատ կարճ տևեց, բայց հետո նայում ես քեզ զգում ես, որ ուրիշ մարդ ես լրիվ: Էս ամառը տենց մի խաղ խաղաց հետս, հիմա մտքերս լրիվ ուրիշ են... Հասկանում եմ իմ ներքին Լուսոյին ում միշտ վախեցել եմ դուրս թողնել... չգիտեմ էտ նենց անբացատրելի զգացմունքա, ոնց-որ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան էլի :Դ
Բլոգումս վերջին գրառումը արել եմ հունիսի վերջին ուրբաթ օրը, ու էսօր էլ օգոստոսի վերջին ուրբաթնա, ու կարդում եմ էն մի գրառումս ու հասկանում եմ թե ինչ «կամակոր» մտքեր եմ ունեցել, որոնք հիմիկվա մտքերիս ընդհանրապես նման չեն...
Ի՞նչա նշանակում մեծանալ... ե՞րբ ես դու մեծանում... ե՞րբ ես հասկանում որ մեծացել ես... Այ էս հարցերն են ուղեղս պարուրում, ու կարևորը ես չեմ հասկանում որնա մեծը...գիտեմ հաստատ ես մեծ չեմ, գիտեմ ես շատ պուճուր եմ... պստի էլի :Դ բայց էտ ի՞նչնա մեջս տենց փոխվել, որ իմ մտքերս ինձ անճանաչելի են դարձել... գաղտնիքներ, գաղտնիքներ, գաղտնքիներ...
Շարունակելով իմ էս ամառավերջյան ցնդաբանությունս ուզում եմ ասել, որ ուզում եմ զրուցակից, ուզում եմ մարդ ում կարամ ամեն ինչ ասեմ, ու ինքը ինձ չընդատի, ուզում եմ ինքը ինձ լսի, առանց «ու՜ֆ,մու՜ֆ» ասելու, ուղղակի նայի աչքերիս մեջ ու լսի ! Էտ էնքանա ինձ պակասում ! ու ոնց-որ անըդհատ էտ մարդը կողքսա, բայց ես իրան չեմ նկատում... նենց տհաաաաճ զգացմունքա, ոնց-որ ամառվա շոգ լինի, երբեք հաճելի չի :Դ
Ամառվա ընթացքում երազանքներս էլ են շատացել, օպտիմիստությանս դեմ կռիվը պարզվում ա անիմաստ էր, ու հիմա ես էլի էշ-էշ հավատում եմ, որ սեպտեմբերի 1-ին անձրևա գալու ! բա տենց խուճուճ բանե՜Ր... բայց ես երջանի՜Կ եմ :Դ չմոռանաք հանկարծ էտ, որ ես միշտ երջանի՜Կ եմ լինելու...

Հ.Գ. մի բան էլ հասկացա, ես վերջակետներ չեմ սիրում ! 

Комментариев нет:

Отправить комментарий