Եթե ցանկություն
ունենաք կարդալու առակ, կարդացեք, որ հետո իմ մեկնաբանությունը տրամաբանական և իմաստալից լինի:
Թիթեռնիկները և կրակը
Երեք թիթեռնիկներ
մոտենալով վառվող մոմին՝ սկսեցին դատողություններ անել կրակի բնույթի մասին: Մեկը մոտեցավ
բոցին, վերադարձավ և ասաց.
-Կրակը լույս
է տալիս:
Մյուսն ավելի
շատ մոտեցավ կրակին և արդյունքում այրեց թևը: Վերադառնալուց հետո նա ասաց.
-Կրակն այրում
է:
Երրորդն էլ ավելի
շատ մոտենալով՝ անհետացավ կրակի մեջ և այլևս չվերադարձավ: Նա իմացավ այն, ինչ ուզում
էր իմանալ, բայց արդեն չկարողացավ դա ասել ուրիշներին:
Գիտելիք ստացողը
զրկվում է դրա մասին պատմելու հնարավորությունից, այդ պատճառով էլ իմացողը լռում է,
իսկ խոսացողը՝ չգիտի:
Թարգմանեց` Արտակ
Նշանյանը
Աղբյուր` http://pritchi.ru/id_251
Նկարի աղբյուր՝
nikkiwinter.com
Փոքր ժամանակվանից
սիրել եմ առակներ: Մի տեսակ համ պարզ էին, համ խորիմաստ: Ու այդքան կարճ: Էտ ամենաշատն
էր դուրս գալիս առակների մեջ, որ մի քանի նախադասությունը լիքը բան ա տալիս ինձ:
Չգիտեմ… էս վերջերս
էն ժամանակվա նման լավ առակներ չեմ գտնում: Կարող ա ուղղակի առակ հասկանալու ունակությունն
եմ կորցրել, կամ առակներն են մի տեսակ պարզացել: Բայց փաստը մնում է փաստ, որ էս վերջերս
խորը առակներ աչքիս չի ընկել:
Էս մի առակը որ
ընտրել եմ, շաաաատ պարզ է: Էս ամեն ինչը մենք բոլորս շատ լավ գիտենք, բայց ես ուզեցա
մի անգամ էլ հիշացնեմ: Հիշացնեմ, որ մեզ լիքը բան ա սպասվելու: Մենք ամենափոքրն մասնիկներից ենք, բայց մեր մեջ էլ է Տիեզերք տեղավորվում: Սիրուն առակ էր, մի տեսակ բարի էր: Հիմար էին թիթեռնիկները, բայց դե մարդիկ էլ ավելի խելոք չեն:
Ափսոս, բայց էս առակը ինձ ոչինչ չտվեց: Ուղղակի միակն էր, որ գոնե մի-քիչ խորություն ուներ:
Հ.Գ. հասկացա իմ միջի պարզությունն եմ կորցրել :)
Ափսոս, բայց էս առակը ինձ ոչինչ չտվեց: Ուղղակի միակն էր, որ գոնե մի-քիչ խորություն ուներ:
Հ.Գ. հասկացա իմ միջի պարզությունն եմ կորցրել :)