Показаны сообщения с ярлыком 5-րդ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком 5-րդ. Показать все сообщения

09.03.2015

Ցիկլ կամ մտքի թռիչք

Մութ սենյակում կտավների վրա ընկած ստվերը ավելի լուսավոր է, քան մարդկանց աչքերի միջի փայլը:Ու ինչի՞ են մարդիկ իրանց այդքան սիրում: Ես էլ եմ մարդու սիրում... ես էլ եմ մարդ: Ինչ տհաճ ա ընկալել ոչինչ չիմանալու փաստը... շատ ա կպնում էն մարդկային ինքնասիրությանը: Էս վերջերս մարդ լինելը շատ ա խանգարում:
-Կգա՞ս գնանք:
-Ու՞ր:
ինչի ա ձեզ հետաքրքրում հենց այդ հարցը... ՄԱՐԴԻԿ:
-Գնանք էլի, կարևոր չի թե ուր... կարևորը գնալն ա:

Առավոտյան ես ծաղիկները չեմ ջրում, որովհետև չեմ սիրում ծաղիկ ջրել, համ էլ ծաղիկներ չունեմ:
Ես ունեմ մի բան... Արև: Հեռվում: Հեռվից անթերի ա: Հետաքրքիր ա եթե Արևին մոտիկանամ ես էլ կդառնա՞մ Արև:
-Ըհըմ... հրաշք կլիներ լինել Արև Արևի համար:

Սիրուն աշխարհում ենք մենք ապրում: Դե իհարկե էտ էլ չենք գնահատում, ու ընկնում ենք էն մանրուքների հետևից: (կներեք մեկ-մեկ բորբոքվում եմ էլի)

Սկսել եմ սիրել ոտքերս բռնել... ձեռքերով էլի: Տենց ոնց-որ մարմինս իրա հարազատ դիրքում լինի: Ու սիրում եմ էտ պահին նայել երկնքին: Փորձել ե՞ք աստղերին նայեք ու ձեր գլուխտ պտտել: Քեզ մի ամբողջ երկիր մոլորակ ես զգում:

Իրոք ինձ ձյունը մի-քիչ շատ էր պետք: Մի-քիչ չէ... շաաատ-շաաատ էր պետք: Էն ձյունը որ Լուսնից պոկվել ու թափվում ա մեր վրա, որ մի-քիչ հասկացնի ինչքան ենք կեղտոտել ես աշխարհը: Ինչքան ենք հեռվացել ինքներս մեզանից... էն սպիտակից:

Ես սիրում եմ: Սիրում եմ քեզ, սիրում եմ երաժշտությունը, ու էլ ոչ-ոքին:
Քեզ սիրելուց ինձ սիրելը մոռացա: Հետո պարզվեց ավելի շատ եմ սկսել ինձ սիրել:
Չգիտեմ էլ, որոշեցի էն դիմակներ ա ինչ ա էտ ամեն ինչը հանել: Ու մենակ մի ժպիտ ունենալ: Էն էլ պարզվեց էտ սխալ ա: Կներեք: Հիմա ես իրոք ոչինչ չգիտեմ: Դրա համար էլ կլռեմ: Ու հիմա ես ձեր համար եմ լռում, որ դուք իմ լռությունը լսեք...
 -Արի լինեմ բոլորի նման:
-Տենց քո նման չես լինի:
-Դե կլինեմ իմ նման:
-Տենց էլ բոլորի նման չես լինի:


Ու էս մութ սենյակում ես իմ թարթիչներն եմ տեսնում, բայց Լուսնին չեմ տեսնում: 

Առավոտ: Վակում: Աղմուկ: Տհաճություն: Անօգնություն: Դու: Գիշեր:


26.02.2015

Դու

-Կարա՞մ քո մասին մտածեմ:
-Չէ:
-Իսկ ես կմտածեմ:

Ոչ-ոք չի թողում: Ոչ-ոք չի թողում որ քո մասին խոսամ: Մեկ ինձ թվում ա, դուք գալիս եք գլուխս թափ տաք, որ իրա մասին չմտածեմ: Կամ էլ ընդհանրապես մտածում եք, որ երկու օրից կանցնի էլի... գիտեք էտ վերաբերմունքը հավեսով ցավացնում ա: Լավ հեռվացանք:
Երբ գալիս ա էն ժամանակը, որ միայն քո մեջ ունես իրանից: Էտ հաճելի ա: Քո մեջ ինքը էնքան շատ ա: Էս անգամ լիքը բան ես թողել գնալուց առաջ, հաստատ չես ուզեցել, բայց դե տենց ա ստացվել:
Երբ գալիս ա էն ժամանակը, երբ ամեն մեկի ժպիտի, քայլվածքի, մատների, բառերի... կամ ուղղակի աչքերի մեջ գտնում ես քեզ: Դե քեզ՝ քեզ չէ, բայց քեզ մի-քիչ նմանին: Ու սկսում ես սիրել, էտ մարդուն դու չգիտես, դու սիրում ես էտ մարդու միջի քեզ:
Երբ գալիս ա էն ժամանակը, երբ իրոք կարևոր ես դառնում: Սովորական կարևոր չէ: Իսկական... իրական... չգիտեմ էլ ուրիշ հոմանիշ... այ տենց կարևոր ես դառնում:
Դու հասկանում ես, որ էտ մարդուն դու սիրում ես: Հասկանում ես որ էտ մարդը քո համար Արև ա դառնում: Ես քեզանից լույս եմ վերցնում: Երևի դու չես տալիս: Բայց էտ արդեն ոչ ես եմ որոշում, ոչ դու: Էտ տենց ա արդեն ստացվում: Չգիտեմ, ես որ տաքանում եմ :)
Էս անգամ, չեմ կարում խոսամ, ոնց-որ սաղ բառերս քեզ տված լինեմ, չեմ կարում երգեմ, երգերս էլ անկեղծ չեն ստացվում, չեմ կարում ինձ ապացուցեմ: Էս անգամ... ամեն ինչ իմ ներսն ա:
Երբ նույնսիկ օրագրում-բլոգում իմ մոտ չի ստացվում ասել: Պատմել քո մասին: Այ որ աչքերս փակեմ ու Սպլին լսեմ, ստացվում ա... բայց սենց չի ստացվում :)

Պրծնեմ սենց երևի... դե սիրում եմ էլի :)




08.02.2015

Ես դու եմ, դու խավար ես, ես խավար եմ

Առաջին անգամն է: Առաջին անգամն է երբ զզվելի եմ քո համար: Երբեք տենց չի եղել: Միշտ ոչինչ էի քո համար: Հիմա զզվելի: Գիտե՞ք, էս ավելի զզվելի ա: Ոնց-որ ես իրա համար, ինձ իրա վերաբերմունքը անդուր ա: Էտ էնքան տհաճ ա հասկանալ, որ ինչքան լույս տաս, քո լույսը իրան չի հասնելու, եթե հասնի էլ, ինչքը չի ցանկանալու ու էտ լույսի կարիքը չի ունենալու:
Ի՞նչու ինքը չունի իմ լույսի կարիքը: Կա՞րող ա լույս չունեմ: Կարող ա լույս տալ չգիտեմ: Կարող ա լույս տալու հնարավորություն չունեմ: Չգիտեմ...
Չեմ ուզում մտածեմ: Ուզում եմ Տիեզերք: Էնքան Տիեզերքի կարիքն ունեմ: Էնքան ձեր անունները մոռանալու կարիքը ունեմ: Էնքան ոչ-ոքիդ կարիքը չունեմ: Էնքան քեզ սիրեցի, որ սկսեցի զզվել բոլորից: Մենակ քեզ տվեցի, ուրիշներին մոռացա: Ուրիշները ինձ մոռացան: Հիմա դու չկաս, հիմա դու չես ուզում լինես: Հիմա ուրիշներն էլ չկան: Հիմա ուրիշներին պետքն էլ չեմ: Մարդիկ ում հարազատ եմ ասել, հիմա վախենում եմ բարևել: Վախենում եմ, որովհետև ժամանակին մենակ քեզ եմ բարևել: Իսկ հիմա... դու ինձ չես բարևի: Դու իրոք ինձ չես բարևի:
Էնքան ես նեղացնում: Էս անգամ գիտակցելով ես նեղացնում: Գիտակցելով ես առհամարում: Էնքան... էնքան... էնքան...
Հիմա դու վատն ես: Հիմա զզվում եմ քեզանից: Հիմա անդուր ես:
Էնքան լավն էիր: Էնքան էի քեզ սիրում, չես էլ պատկերացնում: Էնքան հիանում:
Ի՞նչ կատարվեց... դու սկսեցիր զզվել: Էնքան խավար տվեցիր, քեզ իմ մեջ խավար սարքեցիր: Երբեք խավար չէի զգացել: Հիմա, հենց հիմա, խավար եմ: Խավար եմ դառել, որտեղ մենակ դու ես: Խավարումս մենակ դու ես: Խավարն ու դու նույնն են:
Ես դու եմ, դու խավար ես, ես խավար եմ:
Բայց էսքանն էլ հերիք չի: Լույս հլը կա: Լույս որը էլի դու ես: Խավարը հերիք չէր:
Լույսը շատանում ա... լույսը խավարին հաղթում ա: Լույսը կրկին տարածվեց:
Ես դու եմ, դու լույս ես, ես լույս եմ:
Բայց էլի դու ես, ամեն տեղ իմ մեջ դու ես:
Ազատվելու կարիգ ունեմ: Ազատվելու մտքերից: Քեզանով լի մտքերը կսպանեն իմ մտքերը: Դու կսպանես իմ մտքերը: Կսպանես իմ մտքերը որտեղ դու չկաս: Բայց ինչքան ինքնասիրահարվածը դու դուրս էկար: Մենակ քո մասին ես թողում մտածեմ:
Էկար, հասար էն ամենախորքը, որտեղ ոչ-ոքին չեմ թողել, ու անհետացար... ստվերդ թողեցիր... ու ընդարձակվեցիր ամբողջ հոգովս: Ափսոս, նենց ափսոս որ դու էտ չնկատեցիր: Ու ես չդիմացա, ես ուզեցա դու իմանաս, իմանաս թե ինչքան ներս եմ քեզ տարել, ինչքան եմ քո դիմաց անկեղծ եղել: Ասեցի: Անհետացա: Անհետ:
Էս անգամ ես անհետացա: Չէ դու հանեցիր ու քցեցիր ինձ քո մեջից: Քցեցիր դուրս, ու դուռը փակեցիր: Երևի սխալ հասկացար: Չէ, երևի պետք չէր քեզ իմ անկեղծությունը: Իզուր էր, որ բացեցի հոգիս դիմացդ: Ի՞նչի չգնահատեցիր: Ախր էտքան ներս եմ քեզ թողել: Չեմ հասկանում, ուղեղումս մինչև հիմա տեղ չի անում: Թե ինչի ինձ անկեղծությանս հետ հանեցիր ու շռտեցիր դուրս:
Քամի ա: Ստեղ դուրսը քամի ա: Քամի ա, որը ականջիս քո անունն ա ասում: Ոնց-որ խնդա վրես: Դու էլ փակ դռան հետևում ես, ու խնդում ես: Քամին գալիս ա ներսովս անցնում ա, մի քանի անգամ անունդ տալիս անցնում ա: Ու չգիտեմ ինչ անեմ, բոլորը գալիս կողքովս անցնում են, գալիս գնում են, կարևորություն չեն տալիս ու գնում են: Բայց: Բայց դու կարևոր ես:
Ես դուրսն եմ, դռանդ դիմաց, քամի ա ստեղ... կթողնես գամ ներս?

Հ.Գ. գիտեմ որ չես թողնելու, բայց էլ ուրիշ տեղ չունեմ գնալու: