01.02.2016

սուս

Հիմա որ ես բողոքեմ բողոքողներից, ես էլ ե՞մ բողոքող դառնում: Երաժշտությունը միայն բարձրանում է: Էդ նույնն է ինչ մարդասպանների մոտ?: Հա ես էդ կայքերում կամ: Հա աչքերս ցավում են: Արի: Պարանոյա է մոտս: Սա մենակ պարանոյա կարելի անվանել: Վազում եմ: Կողքիս աղջկա պայուսակը նենց ծանր է: Ի՞նչ անեմ: Երկի՜ր ես կանչում եմ քեզ:
Գիշեր էր: Վաղուցվանից չէի զգացել: Էս Ձմեռն նենց ցուրտը դուրս եկավ: Գիտե՞ք ինչքան դժվար է տաքանալ մարդուն ով թեյ չի սիրում: Ինչքան դժվար է Արևի շողերը կուլ տալ որ մի-քիչ ներսդ տաքանա: Տաքացել էի: Կողքս էիր: Աչքերդ հեռու: Ձեռքերդ գրպաններումդ: Նարնջագույն Արև էր ծագում ներսս:
-Օխաշ:
Գիտե՞ք, ինչ եմ ուզում:
-Դու միշտ էլ մի բան ուզում ես:
-Սուսսսսս:
Ուզում եմ իրարից հեռու լինենք: Զգանք որ Տիեզերք ենք: Բնություն լինենք: Ու ֆիզիկականն այստեղ հեչ կարևոր չի:
Ես հիմա ի՞նչ անեմ: Ի՞նչ անեմ մարդկանց հետ: Պետք ա ժպտամ էլի: Հիմարի նման:
44: Սպասում եմ: Նոտան նույնն ա: Ոչ մի բան չի փոխվել:
Մեզանից հետո քիչ կնայեն Լուսնին: Լուսնին քիչ կերգեն:
Ես էլ գնամ ես գրել չգիտեմ: 

Комментариев нет:

Отправить комментарий