09.03.2015

Ցիկլ կամ մտքի թռիչք

Մութ սենյակում կտավների վրա ընկած ստվերը ավելի լուսավոր է, քան մարդկանց աչքերի միջի փայլը:Ու ինչի՞ են մարդիկ իրանց այդքան սիրում: Ես էլ եմ մարդու սիրում... ես էլ եմ մարդ: Ինչ տհաճ ա ընկալել ոչինչ չիմանալու փաստը... շատ ա կպնում էն մարդկային ինքնասիրությանը: Էս վերջերս մարդ լինելը շատ ա խանգարում:
-Կգա՞ս գնանք:
-Ու՞ր:
ինչի ա ձեզ հետաքրքրում հենց այդ հարցը... ՄԱՐԴԻԿ:
-Գնանք էլի, կարևոր չի թե ուր... կարևորը գնալն ա:

Առավոտյան ես ծաղիկները չեմ ջրում, որովհետև չեմ սիրում ծաղիկ ջրել, համ էլ ծաղիկներ չունեմ:
Ես ունեմ մի բան... Արև: Հեռվում: Հեռվից անթերի ա: Հետաքրքիր ա եթե Արևին մոտիկանամ ես էլ կդառնա՞մ Արև:
-Ըհըմ... հրաշք կլիներ լինել Արև Արևի համար:

Սիրուն աշխարհում ենք մենք ապրում: Դե իհարկե էտ էլ չենք գնահատում, ու ընկնում ենք էն մանրուքների հետևից: (կներեք մեկ-մեկ բորբոքվում եմ էլի)

Սկսել եմ սիրել ոտքերս բռնել... ձեռքերով էլի: Տենց ոնց-որ մարմինս իրա հարազատ դիրքում լինի: Ու սիրում եմ էտ պահին նայել երկնքին: Փորձել ե՞ք աստղերին նայեք ու ձեր գլուխտ պտտել: Քեզ մի ամբողջ երկիր մոլորակ ես զգում:

Իրոք ինձ ձյունը մի-քիչ շատ էր պետք: Մի-քիչ չէ... շաաատ-շաաատ էր պետք: Էն ձյունը որ Լուսնից պոկվել ու թափվում ա մեր վրա, որ մի-քիչ հասկացնի ինչքան ենք կեղտոտել ես աշխարհը: Ինչքան ենք հեռվացել ինքներս մեզանից... էն սպիտակից:

Ես սիրում եմ: Սիրում եմ քեզ, սիրում եմ երաժշտությունը, ու էլ ոչ-ոքին:
Քեզ սիրելուց ինձ սիրելը մոռացա: Հետո պարզվեց ավելի շատ եմ սկսել ինձ սիրել:
Չգիտեմ էլ, որոշեցի էն դիմակներ ա ինչ ա էտ ամեն ինչը հանել: Ու մենակ մի ժպիտ ունենալ: Էն էլ պարզվեց էտ սխալ ա: Կներեք: Հիմա ես իրոք ոչինչ չգիտեմ: Դրա համար էլ կլռեմ: Ու հիմա ես ձեր համար եմ լռում, որ դուք իմ լռությունը լսեք...
 -Արի լինեմ բոլորի նման:
-Տենց քո նման չես լինի:
-Դե կլինեմ իմ նման:
-Տենց էլ բոլորի նման չես լինի:


Ու էս մութ սենյակում ես իմ թարթիչներն եմ տեսնում, բայց Լուսնին չեմ տեսնում: 

Առավոտ: Վակում: Աղմուկ: Տհաճություն: Անօգնություն: Դու: Գիշեր:


Комментариев нет:

Отправить комментарий