23.05.2012

Հայ ժողովրդի երգը....վերլուծթություն

Հովհաննես Շիրազի <<Հայ ժողովրդի երգը>> ստեղծագործություն,շաաաաատ դուրս եկավ:Միքիչ ռիթմ կար մեջը......տդնգ,տդնգ,տդնգ:Չգիտեմ ինչու,բայց շատ հոգեհարազատ էր այդ ստեղծագործությունը:Լավ.....ասեմ թե ինչ եմ հասկացաել:Իմ կարծիքով Հովհաննես Շիրազը այս ստեղծագործության մեջ ուզում էր ցույց տալի այն ամեն ինչ կարող է անել ջահելը,և ինչ չի կարող անել ծերը(բայց ուղղիղ իմաստով մի հասկացեք),ուզում եմ ասել եթե ծերը ինչ-որ տեղ ինչ-որ բան չի կարողանում լուծել,ջահելը հաստատ կլուծի:Ճիշտն ասաց իմ վերլուծությունը այդքան էլի իմ դուրը չի գալիս,բայց դե սա հասկացա.................

22.05.2012

Իմ այսօրվա աղոթքը........


Ողջույն,ձեզ ողջունում է շատ հոգնած Լուսինեն, ով պետք է կատարի գրականության իր տնային աշխատանքը: Սկսենք նրանից,որ մենք այսօր դասարանում քննարկում էինք Պարույ Սևակի <<Նորօրյա աղոթք>> ստեղծագործությունը,և տնայինը այսպիսին է..................Մեր այսօրվա աղոթքը...........Ու~ֆ, դժվար հարց է, բայց ուզում եմ լինել լավատես  և չեմ սկսի իմ դառը անցյալից պատմել.......(հի հի հի:)Մի բան եմ ուզում ասել, ինձ դուր չեն գալիս այսօրվա իմhասակակիցները, որոնք մոռացել են, թե նրանք ինչ ազգ են ներկայացնում:Արդար չէ........ինչուենք ուզում նմանվել ուրիշներին, չէ որ մենք ունենք այսպիսի մշակույթ և ազգ: Հիմա երբ ասում են.
-Ռաբիզ:
Ինչ ենք հասկանում դա ասելով: Ես հասկանում եմ այն,որ ով կարողանում է լսել մուսուլմանական մոտիվներով (կլկլոցներով) երաժշտություն:Դա այդքան էլ կարևոր չէ....նրանք ոնց որ հայ չլինեն:Ուֆ, չէ էլ բան չեմ ասում......ասում եմ միայն......որ եկեք լինենք <<Հայ>>:Այսքանը....................դժվար էր

18.05.2012

Երկինքը երբեք սև չի լինում......

<<Երկինքը երբեք սև չի լինում>>  արտահայտությունը մի հասկացեք ուղղակի իմաստով:Ուզում եմ ասել այն, ինչ այս վերջին մի քանի օրվա ընթացքում հասկացա:Ես հասկացա, երբ նայեցի երկնքին......ես հասկացա` ես չեմ լինի մենակ, եթե աչքերս սպիտակ փնտրեն,ես գտա այն...այն ճերմակ-ճերմակ էր,ու այնքան տաքություն զգացի......ու մեր տունը լուսացավ:Հետաքրքիր է չէ...մի քիչ անհավանական....բայց եթե պետք լինի, կապացուցեմ..:Այսօր փորձեցի...և ստացվեց.....Եթե դու լինես ամենամութ սենայկում(սա էլ ուղիղ իմաստով մի հասկացեք), դու կարող ես հավատալ, որ այդ սենյակում մի փոքրիկ լույս կա....ու դու պետք ա այնպես անես...որ լույսով լցվի.......քո սենյակը....

14.05.2012

Երջանկություն և փող.....

Ընկեր Հասմիկը մեզ հանձնարարել էր <<Երջանկություն և փող>> վերնագրով,մի շարադրություն գրել,թե նրանք կարող են միմյանց օգնել կամ խանգարել:Իմ պատասխենն է` որ երջանկությունը կախված չէ գումարից,դա կախված է միայն այդ մարդուց:Եթե ինչ-որ մարդու մեջ գոնե միքիչ գոռոզություն լինի,փող տեսնելուց հետո նա կլինի միայնակ:Իմ կարծիքով ամեն ինչ մարդն է որոշում,նա կունենա փող թե չէ,կամ կլինի երջանիկ.........միասին միքիչ դժվար կլինի,բայց անհնար չէ.....Սա է իմ պատասխանը......

13.05.2012

Մռայլ երկինք.......մռայլ տրամադրություն

Արթնացա` մռայլ ամպերի մռայլ ձայներից,մռայլ տրամադրությամբ:Մռայլ քունս տարավ,բայց մռայլությունից չկարողացա քնել:Ինչ-որ ամեն ինչ ծանր էր:Այսօր գլուխս միայն մռայլ բաների մասին էր մտածում,նաև դասերն էին շատ մռայլ.......Չգիտեմ ինչու այս անգամ ինչ-որ շատ դաս կար......Հիմա էլ որ գրում եմ,միայն մռայլություն է մեջս....երևի այս մռայլ երկնքից է:Երկինքը ոնցվոր մի ծանր բեռ լինի,պատուհանից նայում եմ....ու այդ ծանրությունը...գումարած դրան ձայն չկաաա.....լռություն....գժվել կարելի է:Ամեն ինչ փորձեցի,բայց մինչև այս ծանրությունը չանցնի...հաստատ չեմ թեթևանա.....արթանացա մռայլ երկնքի տակ...մռայ տրամադրությամբ

08.05.2012

Վայրկյան


Իմ կյանքում շատ երջանիկ և աներևակայելի վայրկյաններ են եղել:Ուզում եմ պատմել մի վայրկյանի մասին,երբ ես այնքան ջերմություն էի զգում:Դա կատարվեց Բջնիում........Մենք բարձրացել էինք <<Արշակունիների>> արքայատոհմի դամբարան, այնտեղ մենք պառկեցինք խոտերի մեջ(մեզ ասելով` ես,Հայկը,Ֆրեդը),և սկսեցինք զրուցել: Այդ վայրկյանը.....ես մեծ ջերմություն էի զգում, չգիտեմ ինչու.........Էս վերջերս մեր ընկերությունը մի քիչ սառել է, բայց այդ վայրկյանի ժամանակ,ես.........ջերմությունը այնքան էր......որ ես սկսեցի վառվել:Բոլորը խոսում էին,բայց լռություն էր:Ես տեսնում էի ընկերներիս,և զգում ջերմությունը....մի վայրկյան......մի ակնթարթ....անչափ ջերմություն...

03.05.2012

Անսամբլ...և ես

Ողջույն,այսօր ես նվագեցի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի անսամբլում,որտեղ կա 3 ջութակ,3 քանոն,3 շվի (ասեմ որ ես 3-րդ շվին եմ),1 կլառնետ, 1 դաշնամու և մեկ երգիչ:Ասեմ որ իմ մասը շատ փոքր է,բայց երբ ես չկամ ինչ որ բան պակասում է:Ասեմ որ համերգը շատ-շատ լավ անցավ.........լավ ոնցվոր շատ խոսեցի....դիտեք և համոզվեք

30.04.2012

Շնորհավո~ր Երևան......

Ինչպես գիտեք,այս տարի,և հենց այս օր Երևանը կհռչակվի գրքի մայրաքաղաք:Եվ ես ուզում եմ շնորհավորել իմ բոլոր գրքասեր ընկերներին,և հենց Հայաստանի հին ու նոր գրքերին,չմոռանամ նաև Երևանին:Ուզում եմ ցանկանալ իմ տարիքակցիներին,որ նրանք երբեք չմոռանան գրքի բույրը,իսկ գրքին ուզում եմ ասել որ միշտ լավ բուրի,և գտնվի մեր կրթահամալիրի գրադարաններում,Երևանին էլ ուզում եմ ցանկանալ ամենալավն ու բարին:Այսքանը.......

Ես մենակ եմ..........

Երբ ես տխուր եմ,և ուզում եմ կիսվել ես մենակ եմ....Ինչու.....չգիտեմ:Միայն այսօր հասկացա,որ ես տխուր եմ մենակությունից,և երբ հասկանում եմ,որ մենակ եմ այս երկրագնդի վրա,ես ավելի եմ տխրում,այդ ժամանակ ես միայն վատն եմ տեսնում...դա ավելի է ինձ տխրացնում,և ես սկսում եմ տխուր երգեր լսել,և արդեն լացս գալիս է.....բայց չէ որ ես մենակ չեմ.....միայն այդ բառերը լսելուց հետո ամեն ինչ մոռանում եմ,և գնում եմ,բայց,այս վերջերս այդ ամենը շուտ-շուտ է լինում,և ես միքիչ անհանգիստ եմ...բայց հիվանդանալուս ժամանակ,ես հասկացա ես մենակ չեմ...

20.04.2012

Ողջույն!!!!!!!!!!!!!Ես Լուսինեն եմ.....

Ողջույն,ես Լուսինեն եմ,և փորձում եմ լինել Բլոգեռ:Մինչ դառնալ Բլոգեռ,ուզում եմ ձեզ պատմել իմ մասին:Ես Լուսինեն եմ,և 12 տարեկան եմ,սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի,<<Միջին դպրոցում>>,փորձում եմ ստանալ լավ գնահատականներ:Այս նյութի մեջ ես ուզում եմ գրել իմ ներքինի մասին:Ես միքիչ ալարկոտ եմ,և նաև <<փնթուշկա>>,սիրում եմ երգել և պարել:Ունեմ միշտ լավ տրամադրություն,իմ ընկերների շնորհիվ,բայց երբ ես ունեմ նրանց կարիքը,ես միշտ մենակ եմ.....չգիտեմ ինչու:Ուզում եմ լինել երջանիկ......ուզում եմ լինել երգչուհի....և ամեն ինչ լավ կլինի......