13.12.2013

Փոքրիկ թարգմանություն... Սուրբ Ծնունդը Ճապոնիայում


Սուրբ Ծնունդը Ճապոնիայում

Սուրբ Ծնունդը Ճապոնիայում իրականացվում էր Քրիստոնյա առաքյալների կողմից, և շատ տարիների ընթացքում  ովքեր նշում էին այդ տոնը, դառնում էին քրիստոնյա: Բայց հիմա Սուրբ Ծննդյան սեզոնը Ճապոնիայում համընդհանուր ճանաչողականություն է ստացել: Նվերների փոխանակման միտքը Ճապոնացիներին գրավում է: Վաճառականները Սուբր Ծննդյան ժամանակ նյութական շահ են հետապնդում: Սուբ Ծնունդից մի քանի շաբաթ առաջ խանութները սկսում են բղավել՝ Սուրբ Ծնունդ:  Վաճառվում են շատ գեղեցիկ զարդեր և դեկորացիաներ տղամարդկանց, կանանց և երեխաների նվերների համար, հատկապես երեխաների: Փոքրիկ Քրիստոսի ծննդյան պատմությունը շատ է հետաքրքրում փոքրիկ ճապոնացի աղջիկներին, քանի որ նրանք երեխաների հետ կապված ամեն ինչը սիրում են:
Սուրբ Ծննյան  շատ արևմտյան ավանդույթներ յուրացվել են ճապոնացիների կողմից։ Բացի նվերների փոխանակումից, նրանց Սուրբ ծննդին հնդկահավ են ուտում և որոշ տեղերում նույնիսկ տոնածառ են դնում։ Տունը զարդարում են մշտադալար ծառերի ճյուղերով, իսկ որոշ տներում նույնիսկ ուրախ երգում են Սուրբ Ծննդյան խաղիկներ։
Ճապոնացիները մի աստված թե սուրբ ունեն՝ Հոթիոշո անունով, որ շատ մոտենում է Ձմեռ պապին։ Նա պատկերվում է որպես մի բարի ծեր մարդ, որ մեծ պարկ ունի։ Ասում են՝ նա գլխի հետևում էլ աչքեր ունի։ Դրա համար ավելի լավ է՝ երբ այս ամենատես պարոնը դրսում է, երեխաները խելոք մնան։
Ճապոնիայում օրացույցի ամենակարևոր օրը Ամանորն է։ Դրա նախօրյակին տները վերից վար մաքրում են ու ձևավորում հաջորդ օրվա համար։ Երբ տանն ամեն ինչ մաքրած-պատրաստ է, մարդիկ սկսում են հագնվել։ Նրանք հագնում են իրենց ամենալավ հագուստները։ Հետո ընտանիքի հայրը, ողջ ընտանիքի ուղեկցությամբ քայլում է տնով մեկ ու չար ոգին դուրս քշում։ Նա չորացած լոբի է շաղ տալիս բոլոր անկյուններում՝ հրամայելով չար ոգիներին դուրս գալ, իսկ բախտին՝ ներս մտնել։


Թարգմանության լինքը ՝ http://www.the-north-pole.com/around/japan.html

P.S. Հատուկ շնորհակալություն Ընկեր Հասմիկին (Ղազարյան) 

25.11.2013

Ես սիրահարված եմ... արդյո՜ք դա լավ է...


Ես սիրահարված եմ… ինչպես ամեն մի 14 տարեկան աղջիկ: Ու ես իսկականից եմ սիրահարված (մեծերը կմտածեն որ դա մանկական «безобид» սեր է): Այն տղան ում ժպիտի շնորհիվ ես ուղղակի գժվում եմ իմ մասին ընդհանրապես չի մտածում: Նա իմ անունն է հազիվ հիշում, ինձ հետ խոսում է միայն այն ժամանակ, երբ ինձանից ինչ-որ բան է ուզում: Ես իրան այնքան եմ սիրում, որ իր մի հայացքը ինձ տաքացնում է… Ու ես ամեն երեկո քնելուց առաջ ուղղակի տանջվում եմ, հասկանալուց որ ես նրա համար ուղղակի «столб» եմ: Այ անարդարա… Տեսնելուց իրան ուրիշի հետ… տեսնելուց իրան ուրիշ աշխարհում…
Հիմա գրում եմ ու հիշում եմ իրա ժպիտը: Հասկանում եմ, որ սիրելուց նոր կյանք եմ ձեռք բերում: Հենց իրա շնորհիվ ես նոր երգեր եմ գրում: Ու հենց իրա բառերը ինձ կատարելության են մղում: Ամեն առավոտ արթնանում եմ ու կարծես նոր ֆիլմ է սկսվում: Ամեն իրա հայացքից ես նոր հայացք եմ ձեռք բերում:Այ միայն այդ զգացմունքների շնորհիվ պետք է սիրահարվես…

Սիրահարվելուց ես ինձ ձուկը ջրում եմ զգում, բայց չէ որ դա միայն ես եմ զգում… Ու այդ մտորումների մեջ ես ամեն օր ուզում եմ իրեն սիրել:

19.11.2013

Ակնթարթ... Դար


Ինչքան ուժ ունի ժամանակը, որ մարդու ակնթարթը դարեր է սարքում... ու ինչքան անզոր է մարդը ժամանակի դեմ: Բոլորրս էլ զգացել ենք հավիտենական ակնթարթներ, որոնք կարող են լինել և երջանիկ և ցավալի: Չեմ ուզում խոսել տխուր ակնթարթներից ուզում եմ խոսել իմ տարերքից...
Երաժշտությունի՜ց...
Հույսեր ունեմ որ ապագա երաժիշտ եմ, ու ամեն անգամ բեմ դուրս գալու ժամանակ ես հասկանում եմ, որ հենց դա է իմը: Ինձ թվում է դուք հասկացաք ինչի մասին է խոսքը:
Ուզում եմ խոսել հենց այդ ակնթարթի մասին երբ դու քո ոտքը դնում ես բեմի վրա, և կարծես դու սովորական մարդուց գերմարդ ես դառնում: Այդ ակնթարթը երբ դու չես տեսնում ոչ մի դեմք, բայց զգում ես ամեն մարդու շունչը: Այդ ակնթարթը երբ չես կարողանում շնչել, բայց նվագելուց/երգելուց շունչ էլ չես քաշում: Այդ վայրկյանը երբ ամբողջ աշխարհը քո ոտքերի տակ է գտնվում:
Այդ վայրկյանը երբեք չես կարող կրկնել, կարող է դու էլի բեմ դուրս գաս, նույնիսկ նույն հանդիսատեսի քանակով, բայց մեկ է դու չես կարող այն կրկնել... կարող է ավելի լավը լինի, բայց մեկ է չես կրկնի...Այսքանը...

13.11.2013

Իմ հայրենները...


Ես նոտա, դու ձայն
Առանց իրար՝ երաժշտություն չի ստացվի
Ես լուսին, դու արև
Առանց իրար՝ ժամանակ չի լինի:
Ես ինքնասիրություն դու Միկա
Առանց իրար՝ Միկան Միկա չի լինի:
Ես գիրք դու թեյ
Առանց իրար՝ գիրք կարդալ չի լինի:
Ես հայացք, դու աչքեր
Առանց իրար՝ սիրահարվել չի լինի:
Ես ձեռնոց դու շարֆիկ
Առանց իրար՝ հավաքածու չի լինի:
Ես սիրտ դու բաբախ
Առանց իրար՝ ոչ-ոք չի ապրի:
Ես երկինք դու ամպեր
Առանց իրար՝ անձրև չի լինի:
Ես քեզ կարող եմ հավերժ սիրել

Ինչպես այսպես քո մասին գրել…

12.11.2013

Персики О.Генри

Սիրում եմ քեզ կրթահամալիրս...


Հիշում եմ առաջին օրը կրթահամալիրում ու պատկերացնում եմ վաղվա օրս... Կրթահամալիրում ամեն ինչ եմ զգացել... ամենահետաքրքիրից մինչև ամենաանհետաքրքիրը: Կրթահամալիրում եմ ձևավորում իմ անձնական կարծիքը: Կրթահամալիրում եմ սկսել ստեղծել իմ «ես»-ը: Կրթահամալիրում եմ շատ հետաքրքիր գիտելիքներ ձեռք բերել: Կրթահամալիրում եմ իմ դասարանի հետ ծանոթացել... 
Շատ բան եմ սովորել և դեռ շատ բան ունեմ սովորելու:
Այսօր ուզում եմ քննարկել կրթահամալիրի 7 հոմանիշները և որակները... խոստանում եմ լինել անկեղծ:
Կրթահամալիրի 7 հոմանիշները
  1. Միաբանություն - Իմ կարծիքով  մեր կրթահամալիրը դեռ միաբանություն չէ: Ւնչքան մենք ուզում ենք միասնական երևալ՝ ինչպես միասնություն, մեկ է՝ կրթահամալիրի մեկ դպրոցի սովորող իրեն ուրիշ է համարում կրթահամալիրի ուրիշ դպրոցի սովորողից: Դա միաբանության արարք չէ՝... Նույնիսկ մայր դպրոցում եմ ես տենսում Ավագ դպրոց-Միջին դպրոց հակամարտություն: Չեմ հասկանում իմաստը, բայց հույս ունեմ, որ մի օր մենք կլինենք մեկ ամբողջական՝ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:
  2. Կրթական պարտեզ - Այդքան լավ չեմ հասկանում՝ ինչ է նշանակում «Կրթական պարտեզ» արտահայտությունը: Ուղեղս չի աշխատում... երևի անցնեմ առաջ:
  3. Արվեստանոց-արհեստանոց - Այ հենց այս հոմանիշին էի սպասում, որ ասեի՝ «ԱՅՈ»: Մեր կրթահամալիրում ամեն տեղ աշխատում են: Ամեն տեղ մի սովորող կամ ուսուցիչ կտեսնես... աշխատելուց ինչ-որ ձևով: Չգիտեմ.դա լավ է... թե վատ: Հուսով եմ՝ մեզ ինչ-որ տեղ կբերի:
  4. Մրջնանոց - Ես ինձ մրջուն չեմ համարում: Ես Սեբաստացի եմ, եթե ուզենամ հասնել ինչ-որ կետի, կդառնամ մրջյուն, բայց առօրյա կյանքում մրջյուն չեմ: Ես ես եմ ու մեկ էլ Սեբաստացի:
  5. Արշավախումբ - Արշավները մեր ուժեղ կողմն է, որը ունի իր թույլ կողմերը: Մենք շատ ենք արշավում, մեր հողերն ենք ճանաչում, բայց ավտոբուսում կան սովորողներ, ովքեր գալիս են ուղղակի նկարվելու համար: Ես չեմ ասում մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն գնանք, ուզում եմ ասել, որ եկեք նկարվելով սովորենք... այսինքն՝ ոսկե միջինը գտնենք: 
  6. Ընտանիք - Մենք մեծ ցեղ ենք, որը իր մեջ ընդգրկում է շատ ընտանիքներ: Արյդոք այդ ընտանիքները կարող են շփվել, ընկերանալ, և միասնություն դառնալ: Այդ դեպքում պետք է պայքարենք, որպեսզի չդառնանք ցեղ, լինենք ընտանիք:
  7. Համույթ - Վա՜յ ոնց չեմ սիրում ես այս բառը... Փֆֆֆֆֆ... միանգամից կեղծություն եմ պատկերացնում: Չեմ էլ ուզում կրթահամալիրս համեմատել համույթի հետ... Փֆֆֆֆֆֆ... ոչ, հաստատ ոչ:

Կրթահամալիրի 7 որակները
  1. Ոգեղենություն - Մենք մի սերունդ ենք... շատ մեծ և ոգեղեն սերունդ: Ամեն օր տեսնում եմ իմ ընկերներին ու հասկանում եմ՝ մենք՝ Սեբաստացիներս, ոգեղեն ենք շատ... շատ...
  2. Ստեղծականություն - Սեբաստացուն համեմատիր «աշակերտ»-ի հետ: Ստեղծականությամբ միշտ մենք առաջ ենք, քանի որ ես առաջին դասարանում բառեր եմ ստեղծել, քանի որ ես կավից միկրոֆոն եմ պատրաստել... քանի որ ես Սեբաստացի եմ: Այդ որակը ունի ամեն մի Սեբաստացի. հարյուր տոկոս եմ ասում:
  3. Ուսումնատենչություն - Ուսումնատենչությու՞ն... ոչ բոլորը: Ավագ դպրոցում ավելի շատ եմ տեսնում ուսումնատենչ  սովորողների, միջինում այդքան էլ չէ, կրտսերներում վաղուցվանից չեմ եղել: Ընդհանուր որակ չեմ կարող ասել, բայց որ կան սովորողներ, ում պետք է ծափահարել, հաստատ կան:
  4. Կատարելության ձգտում - Այ այս առումով համաձայն չեմ: Սեբաստացիները այդքան կատարելության չեն ձգտում, ինչքան ավարտելուն: Այս որակի վրա շատ պետք է աշխատենք:
  5. Համերաշխություն -  Երևի համերաշխ ենք, այդքան ուշադրություն չեմ դարձնում դրան: Երևի որ ուշադրություն չեմ դարձնում, ուրեմն համերաշխ ենք: 
  6. Հոգատարություն - Հոգատար են հայերը, անպայման չէ լինես Հայ Սեբաստացի...:D Կրթահամալիրում ընկնես, կգան կօգնեն, սկզբում մի քիչ կծիծաղեն, նոր կօգնեն: 
  7. Հայրենաշինություն - Այոոոոո, այոոոո, այոոո: Ամեն օր մեր դասարանում քննարկումների ժամանակ հասկանում եմ, թե ինչ հայրենաշեն դասարան ենք... նամանավանդ կնշեմ Գրիշին: ՈՒղղակի հպարտ եմ, որ նրա նման ընկեր ունեմ, այդքան հայրենաշեն... նրա հետ կռիվ էլ կգնամ...                                                                                                                                                               Այսքանը, կրթահամալիրս...                                                                                               P.S. Սեբաստացին մեծատառով է գրվում, թե՞ փոքրատարով, չեմ հասկանում...

10.11.2013

Մենք քիչ ենք, բայց մեզ ՀԱՅ են ասում...

Գրելու եմ Հայ ազգի մասին... իմ ազգի մասին: Միշտ հայրիկս ասում է, որ մենք ամենահին ազգերից մեկն ենք, և մեր մշակույթով պետք է հպարտանանք: Դե ինչ հպարտանանք... :)

Փոքրիկ տեղեկություն մեր ազգի մասին...
Ըստ ավանդության, որը վկայված է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, Հայաստան անունը կապվում է առասպելական Հայկ նահապետի անվան հետ, որը հայոց երկրի հիմքն է դրել։ 

Հիմա մենք ամբողջ աշխարհում ավելի քան 10.000.000 ենք, բայց մեր փոքր հողի վրա 2.000.000 ենք հազիվ կազմում, ասեմ նաև որ մենք գնալով քչանում ենք: Չեմ հասկանում... ու չեմ ընդունում հեռացողներին:

Հայերը պատկանում են եվրասիական  ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին։ Հայերը, որպես էթնիկական կազմավորում՝ առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով։ Բան չհասկացա...Վիքիպեդիա միքիչ հասկանալի գրի էլի:

Ինձ համար հայը տարբերվում է իր՝ մշակույթով, անվախությամբ, ու «ջիգյարով»: Այս երեք կետն է ինձ հայ դարձնում: 
Մշակույթը մեր շատ ուրիշ է, երբեք չխառնես մեր մշակույթը հիմիկվա «հայերի» հեռուստացույցով ցույց տրվող մշակույթի հետ, դա մերը չէ: Մերը Կոմիտասն է, ազգային պարերը, Նարեկացին, Մովսես Խորենացին, Սարյանը, Մխիթար Սեբաստացին ;)
Անվախության մասին չխոսամ, եթե չես հասկանում ինչի մասին եմ խոսում գնա և կարդա Շուշիի ազատագրման մասին, իսկ եթե չես սիրում կարդալ գնա Արցախ և Շուշի քաղաքի թանգարան այնտեղ քեզ կպատմեմ:
Մեր «ջիգյարը» ուրիշ է ուրիշ...

Արտաքնի մասին դեռ իմ կարծիքը չեմ կազմել, դրա համար էլ չեմ ուզում խոսել արտաքնի մասին:
Հավերժ կարելի է խոսել հայ ազգի մասին... բայց ես այսքանով կավարտեմ...
Ահա այսքանը հայի մասին...Իմ ազգի մասին...

P.S. Շատ շնորհակալություն ընկեր Մարթաին  «Հայստանի աշխարհագրության, բնակչության» նախագիծը հանձնարարելու համար:



05.11.2013

«Աստղագիտություն» գիտություն...


Աստղագիտություն մի գիտություն է, որի մասին կարելի է հավերժ խոսել: Իմ պրեզենտացիան ուներ նպատակ յուրաքանչյուր կարդացողին ծանոթացնել Աստղագիտության հետ: Քանի որ Տիեզերքը անծայրածիր է,ես կարող եմ ասել, որ իմ նյութը ամբողջական չէ, բայց հուսով եմ ձեզ կօգնի:
Մեծ ակնկալիքներ չունեմ: Ուզում եմ միայն հետաքրքրություն առաջացնել, ու կարոդացողների գլխում միքիչ գիտելիք ավելացնեմ (եթե ստացվի):
Օգտգործել եմ միայն Համակարգչային ծրագիր Power point-ը: Իմ կարծիքով հետազոական աշխատանքի մեջ ուրիշ ծրագրեր պետք չեն :) Իհարկե օգտվել համացանցից, բայց տեքստերը ինչ-որ չափով մշակել եմ ես:
Նյութը կարող ես տեսնել այստեղ

31.10.2013

Իսկական Սեբաստացի...


Սեբաստացու օրերին ընդառաջ, մենք կարդացինք Տիկին Նունեի բլոգում Մխիթար Սեբաստացու կարդալու ոճի մասին: Փոքրիկ համեմատության շնորհիվ պարզեցինք, որ մեր կրթահամալիրի սովորող Հայկ Ղազարյաննել է շատ սիրում կարդալ, իսկ մնացածը արդեն լսեք հարցազրույցում: Հա հարցազրույցը վարեցինք՝ ես և Սոնան :)

30.10.2013

Փոքրիկ թարգմանություն... Մխիթար Սեբաստացու կյանքի մասին


Ծնվել է Սեբաստիայում (Սիվաս քաղաքում, Արեւմտյան Հայաստան, ներկայիս Թուրքիայի տարածքում ) Փետրվարի 7-ին, 1676թ.: Ընդունվել է Սուրբ Նշան վանք, որտեղ նրան ընդունեց Մխիթարը ( Ուսուցիչ ). 15 տարի եղել Սարկավագ: Ձգտելով ավելի շատ գիտելիքի, գնաց Էջմիածին, որը համարվում էր կենտրոն քաղաքակրթության: Ճանապարհին հանդիպեց մի Եվրոպական միսիոների եւ հայ ճանապարհորդի , ում պատմությունները արևմտյան աշխարհի մասին շատ տպավորեցին նրան: Եվ հենց այդ ժամանակվանից նա ձգտում էր ներգրավել իր ժողովրդին Արևմուտքի ձեռգբերումներին: Մեկ ու կես տարի թափառելով այտեղիցից այնտեղ, վաստակելով հացի փող ուսուցման շնորհիվ, վերջ ի վերջո վերադառցավ Սիվաս , որտեղ նա իրեն նվիրեց հայկական ընթերցանությանը, Սիրիական եւ հունական Աստվածաշնչերով: Եվրոպա այցելել Ալեքսանդրիայի շնորհիվ փորձը ձախողվելուց հետո, կոչվել է Քահանա Սիվասում ( 1696 ) , եկեղեցում ստացել է նաև վարդապետի աստիճան ( 1699 ):

16.10.2013

Ես ընկեր ունեմ... երևի


Ընկերությունը ինչի շնորհիվ է ապրում, գոյատևում: Ինչպե ես գտում ընկերներին և  ինչպես կորցնում: Այս օրինակ ես...Ես երևի ընկերներ ունեմ, հաստատ լավ կողմեր ունեմ, և հաստատ վատ: Ինչ-որ բանով առավել եմ և հաստատ ինչ-որ բանով պակաս: Դե ինչպես ես այդպես էլ դու «կարդացող» ունես +ներ և -ներ : Հիմա ուզում եմ հասկանալ թե ինչպես եմ ընտրում ընկերներին: Նաելով դեմքին...ՈՉ: Ամենայն հավանականությամբ ես շփումից եմ դա հասկանում: Իսկ ինչպես եմ ընտրում, ում եմ ընտրում, ու ինչի համար... Հարցեր ու էլի հարցեր որոնք պատասխան չունեն: Լինում են նաև ուրիշ դեպքեր, երբ իմ «ընտրությունը» խափուսիկ է լինում: Այդ դեպքերի պատճառով համ ես եմ նեղվում համ իմ չընկերը: Ուֆ ինչիս են պետք այս դժվարությունները: Ուրեմն ուրիշներն էլ ինձ են ընտրում... Փֆֆֆֆ: Էլի վերադառնամ այն հարցին... ովքեր են իմ ընկերները: Իմ ընկերները նրանք են ում հետ ինձ հավես է?? ուրեմն ես նրանց օգտագործում եմ, թե իմ ընկերները այն մարդիկ են ում ինձ հետ է հավես?? Ուֆուֆ այսքան տանջանք երջանիկ լինելու համար:
Այդ բոլոր ընկերների «ընտրութունները» անցկացվում են իմ մտքում, պարբերաբար, և ես կարող է չնկատեմ էլ... արդյոք դա լավ է? 
Ահա և մենք ընկերներ ենք: Եվ... Եթե ես զգում եմ, որ ընկերը կաշկանդվում է, ես դադարեցնում եմ այդ թեման, իսկ երբ զգում եմ որ ես եմ խողճանում նա չի դադարեցնում... ուր է ճիշտը, ու ճշմարտությունը... Բան չեմ հասկանում...
Ու նորից ընկերությունը ինչի շնորհիվ է ապրում, գոյատևում: Ինչպե ես գտում ընկերներին և  ինչպես կորցնում:

15.10.2013

Когда мне грустно...


Что такое грусть… Для меня это только одиночество. Я не могу быть грустным когда мне окружают мои друзья. Но я могу быть грустным если я чувствую себя одиноким и беспомощным. Иногда я скрываю свою грусть, иногда из этого настроение у меня появляется новая песня, но иногда я не могу найти выход. Вообще я скрываю свою грусть. Я могу быть самым грустным человеком но когда вижу своих друзей как будто я всё забываю… не знаю почему. И о главном когда мне грустно… Не люблю говорить о грустном…

24.09.2013

Գիրք...բառեր...տառեր...


Խոսեմ այսինքն գրեմ գրքերի մասին: Չգիտեմ անձամբ ինձ համար գիրքը կենդանի է, նա ունի իրա պատմությունը, և իր միջի գրված պատմությունը: Գրքի հետ դու գնում ես ուրիշ աշխարհ: Ուզում եմ զգուշացնել, որ ոչ ամեն գիրք կարողանում է այդ էֆֆեկտը ապահովել :D Իսկ եթե գիրքը չի կարողանում դա անել, ուրեմն ես այդ գիրքը չեմ սիրում:
Ուզում եմ էլի կրկնել որ գիրքը կենդանի է, ատում եմ այն մարդկանց ովքեր գիրքը փչացնում են: Փչացնել ասելով մտածում եմ էջերը պոկել, կազմը փչացնել, գրել: Չգիտեմ երբ մակագրում են քեզ համար գիրք, կարծես այդ գրքի վրա պաշտպանիչ շերտ է առաջանում, և ով արդեն փչացնում է այդ գիրքը գրելով մեջը ուղղակի նեղացնում է հենց գրքին...Լա՜վ ես գիժ չեմ տենց մի նայեք :)
Ես շատ հայրենասեր մարդ եմ, բայց հայ գրողների վեպերը այդքան էլ չեմ սիրում: Մի նայեք տենց ինչպես ես թշնամի եմ: Բանաստեղծությունները շատ եմ սիրում, բայց վեպերից բան չեմ հասկանում: Իմ կարծիքով հենց այդպիսի պատմություններ շատ լավ է ստացվում ճապոնացի գրող Ակուտոգավայի մոտ: Ես ուղղակի ապրում եմ իր գրածներով: Իհարկե հարյուր տոկոսից դեռ յոթանասունն եմ հասկանում, բայց ձգտում եմ հարյուրին: Ամենաշատը այդ պատմությունների մեջ ինձ դուր է գալիս անհասկանալիությունը ու իմաստությունը: Դու կարող է երեսուն էջ կարդաս բան չհասկանաս, և մի նախադասություն կարդալով ամեն ինչ հասկանաս: Ընդհանրապես ճապոնական մշակույթն է այդպիսին: Լա՜վ շատ խորացա...
Ավարտելով ուզում եմ գրեմ... որ գիրք ընտրելուց ընտրիր այն գիրքը որը երբեք չես ընտրի...

22.09.2013

Մարդ ինչպիսին կա...


Բոլորս մտածում ենք, որ շատ հեշտ է մարդու մասին կարծիք կազմել: Անկեղծ ասաց ես էլ եմ այդ բոլորի մեջ մտնում: Ինձ համար նույնիսկ «բարև» բառը շատ բան է ասում հենց այդ մարդու մասին: Առաջին հայացքից դու մեծ նշանակություն ես տալիս նույնիսկ մարդու արտաքնին: Այդ ամենը սկսում է պտտվել քո գլխում ու դու միանգամից պատասխանում ես «բարև»: Միշտ այդպիսի պահերին դու այդ ամենը անում ես աֆտոմատ, չգիտեմ անձամբ ինձ մոտ այդպես է: Չգիտեմ ինչու ես միշտ այդ պահերին ժպտում եմ, չգիտեմ կողքից ինձ այնպես են նայում, կարծես ես այդ օրը դեղերս չեմ խմել, բայց ինձ դա դուր է գալիս: Լա՜վ շատ խորացանք…
Միքիչ ամաչելով էի կարդում երկրորդ գլուխը քանի որ ես իմ այդպիսի մտքերը միշտ ներսումս եմ պահում, հույս տալով ինձ որ «լավ մարդ» կլինեմ: Երևի հիմարություն եմ անում: Շատ հաճախ ես քարոզները չեմ հասկանում և բառիս բուն իմաստով ինքս եմ մցնում իմ գլուխը: Դա էլ չգիտեմ ճիշտ եմ անում թե չէ: Մեկ-մեկ իմ գլխին քարոզ կարդացողի գլուխը ուզում եմ պոկել, քանի որ ես ճիշտ եմ :D երևի… Բայց երբեք չեմ սիրել այդ զգացմունքները արտահայտել, նույնիսկ այն մարդը որ իմ վրա ազդում է, ես չեմ ուզում նրա հետ կռիվ անել, չեմ ուզում գոռգռալ: Ուղղակի չեմ ուզում:
Անցնենք իմ մեծերի վերաբերմունքին… Ասեմ իմ հայրիկը ուրիշի համար պապիկ է (օր. մեծ եղբորս աղջկա) ու ես երբեք չեմ խնդա, չեմ վիրավորի: Համոզված եմ, ու ապացուցված: Դեղերի հոտը ես միայն զգում եմ հիվանդանոցում, ու դա նշանակում է, որ մեկը ցավ է զգում, ու դրա պատճառով ես էլ եմ ցավ զգում: Տղան այնպես էր ասում, որ փոքր բանի համար ուրախանում է, մթոմ հենց նա այդպիսին չէ: ԼուրՋ??? Ինձ մեկը ժպտում է ես ինձ լավ եմ զգում, ինձ մի հատ թղթիկ են նվիրում ես ինձ լավ եմ զգում: Իսկ որ մեծը այդպես է անում ուրե՜մն վսյո… Ուֆֆֆ չհասկացա քեզ… Չեմ ուզում խոսալ զղճալու մասին, ուղղակի ուզում եմ ասել բացի արտաքնից, կարծիքնել է խափուսիկ:
P.S.

Չմոռանաս իմ մասին կարծիք կազմես ^_^

17.09.2013

Гейлигнштадское завещание...


Могу начать от того что я не согласна. Если бы я жил тогда и я был Бетховеном, и мне не-кто не понимал. Тогда я не сдался, я бы боролась и когда то или некогда я бы достиг своего приза, и мне признали. Все бы знали что я это я, и я это не монстр. Я некогда не сидел слажаруки и сказал.Всё. Это неправильно, я не понимаю. Может вся страна хоть бы вся вселенная ненавидела тебя и не понимала тебя ты некогда не должен сдаться и написать такую завещанию. Не понимаю, я просто в бешенстве. Есть ещё вторая версия. Чтоб ты не замечал их, это тоже правильно. Но некогда не перепутай не замечать и стадтся. Не понимаю... не понимаю. 

«Մարդ» միջավայրում... «սովորող» դպրոցում


Դպրո՜ց...մարդ-աշակերտ սկսում է ինքնահաստատվել հենց դպրոցի պատերի մեջ: Ամեն ինչ սկսվում է դպրոցից: Ամեն մի ուսուցիչ ինչ-որ մի քայլ է անում այդ երեխայի ապագայի համար:  Իհարկե վատ ուսուչիներել են լինում, որոնց պատճառով աշակերտը, ուֆ ինչ աշակերտ սովորողը կոտրվում է ներսից (ամոթ ուսուցչին), կան նաև հակառակ ռեակցիան երբ սովորողը այդ վերաբերմունքից ավելի է ուժեղանում: Ասեմ անձնական իմ «փորձից» ես գնալով հասկանում եմ թե իրականում ով եմ, և ինչ եմ ուզում այս կյանքից, բայց արդյո՞ք օգնում է ինձ դպրոցը այդ հարցում. ԻՀԱՐԿԵ ԱՅՈ՜: Բայց մյուս կողմից էլ դու կարող ես որպես անձ հաստատվես առանց քո դպրոցի շնորհիվ... այսինքն հետևություն դպրոցից կախված է ընդհամենը մի քանի տոկոս, ամենը կախված է հենց մարդուց... անձից... սովորողից...

09.09.2013

Վիկտոր Հաբարձումյանը համացանցում...



Համացանցում լավ փորփրելիս գտա մի զվարճալի փաստ Վիկտոր Համբարձումյանի ֆեյսբուքյան էջը :Այդ ամենը շատ լավ է, բայց երբ ես տեսա այդ էջի լայքերը և նյութերը մինագամից հիասթափություն, քանի որ ուրիշ ազգերի մարդիկ փոքրիկ ինչ-որ մարդ են ունենում այնպես են աստվածեցնում իսկ մենք ընդհանրապես բանի տեղ չենք դնում: Չեմ ասում աստվածացնենք, բայց այսպիսի վերաբերմունքնել գեղեցիկ չէ: Իհարկե սովորական կենսագրություն որը պետք է անպայման իմանալ: Այս մի նյոթը ավելի շատ դուրս եկավ ահա այստեղ: Եվ իհարկե այս վիդեոն դիտելուց հետո դու քո կարծիքնես կազմում Վիկտոր Համբարումյանի գործունեության մասին: Եթե ուզում ես կարծիք կազմել Վիկտոր Համբարձումյանի մասին ապա միայն ռուսերեն... Այ սենց բաներ... 

17.08.2013

Անդրանիկ սկաուտական ճամբար... քեզ երբեք չեմ մոռանա

Ճամբարներ շատ եմ գնացել, բայց այսպիսի ճամբար առաջին անգամ եղա, և ասեմ հիշողություններս միայն հաճելի են: Առաջին օրը ես ուզում էի վերադառնալ տուն, բայց երբ եկավ գիշերը և ես ընկերացա Մերիի,Գոգայի,Ճուտի,Շուշոյի ու մեկ էլ Լիլոյի հետ... ես հասկացա, որ հաստատ լավ է անցնելու: Երկրորդ օրը արթնանալուց հետո միանգամից զգացի թարմ օդը, որը դու չես կարող համեմատել ուրիշ օդերի հետ... Եվ հենց այդ պահին երբ ես շնչում էի այդ օդը սկսեցինք վազել: Սկզբում դեմքս տխուր էր, բայց ամեն մի քայլ անելով ես հասկանում էի թե ինչ ուրախ եմ ես: Վազքից հետո իհարկե... ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ: ՄԻշտ չէի սիրել մարմնամարզություն, բայց սկսեցի դա էլ սիրել, դե ոնց կարող ես չսիրել մարմնամարզություն Ֆրեդի կատակների տակ: Մարմնամարզությունից հետո նախաճաշ... չերկարացնեմ, մեզ ասում էին որ սուս մնանք, բայց դե մեր բերանները մեզ չէին ենթարկվում: Հետո մենք իմացանք որ քայլարշավ ենք անելու... տադադադամ... Մենք սկզբում իջանք հետո բարձրացանք, որի ընթացքում գետի մեջով անցանք(ծափահարություններ Սկաուտ ձյաձյաներին), իսկ բարձրանալու համար պետք է շնորհակալություն պետք է ասեմ Զավենին, առանց իրա հաստատ ոտս կջարդեի մի 10000000000000 անգամ: Այդ մի փորձությունն էլ անցա... ՈՒՌԱ: Եկանք ճամբար ճաշեցինք, հետո խաղացինք... Այդ օրվանից անցնեմ միանգամից վերջին օրվա գիշերը, որը երբեք չեմ մոռանա: Մենք մեր վրանում 11 հոգի էին, և 11 էլ ջրիկացել էին... պատկերացնում եք: Բայց հիմա չեմ ուզում ամեն ինչ մանրամասն պատմել, ուզում եմ ուղղակի ասել, որ այս ճամբարը ինձ համար շատ կարևոր էր: Ես լիքը բաներ պարզեցի իմ մեջ, և կարևորը հիմա հաստատ գիտեմ որ տխրեմ հաստատ մենակ չեմ մնա, և միշտ կժպտամ...
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ~Ն` Մերիին,Շուշանին,Գոգային,Ճուտին,Լիլոյին,Զավենին,Ռուդոլֆին,Ընկեր Անահիտին, Ընկեր Հասմիկին և իհարկե Սկաուտ ձյձյաներին :D

22.05.2013

Ես չեմ խոսում հոգիս է խոսում...



Բարև: Ինչպես միշտ գրում եմ իմ զգացողությունների մասին… բայց հիմա գրում եմ թե ինչ եմ զգում հիմա հենց այս պահին: Ինչ եմ զգում ես 13 տարեկան մի աղջիկ ով ապրում է իր երազանքներով: Իհարկե հիմա հոգումս դատարկություն է, բայց ինչ-որ սովորական դատարկություն չէ: Դատարկությունը լի է սիրով, և հույսերով: Դե ինչ եմ երկարացնում... սիրահարված եմ էլի: Բայց ախր ոնց կարելի սիրահարված լինել ու տխուր... Այ ինչպես ես :D Չգիտեմ ինչու այս թեման չեմ կարողանում գրել, ոնց-որ հեշտ է, բայց շատ դժվար: Շարունակեմ...
Հիմա ֆիզիկապես դասարանում եմ, բայց մտքերով այն աշխարհում որտեղ հիմա գիշեր է, լույս է տալիս միայն Լուսինը, ես նստած եմ նրա հետ ու... ուղղակի նստած եմ, խոսքեր պետք չեն, միայն նրա ջերմությունը ուրիշ բան պետք չէ: Ցավոք հիմա այդպիսի վայրկյան չէ, բայց ես չեմ բողոքում քանի որ հիմա իմ սիրելի դասարանում եմ, նստած եմ այս համակարգչի դիմաց, և ուղղակի ջերմություն եմ զգում... Երջանիկ mood... Անհասկանալի mood...
Այ գրեցի ու հանգստացա.... հանգիստ հանգստացա: