04.09.2012

Լեոնիդ Ենգիբարյան Աստղային անձրև

Սկզբում....ուզում եմ առաջրկել որ կարդաք,իսկ հետո կկարդաք իմ կարծիքը...

Ես քեզ աստղային անձրև կնվիրեմ։ Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են աստղային անձրևներ՜ մաքուր ու զարմանալի, եթե ոչ օրեր, ապա գոնե հազվադեպ ժամեր՝ լի աստղային լույսով, կամ թեկուզև րոպեներ, նույնիսկ վայրկյաններ, լինում են, անպայման լինում են, հարկավոր է միայն վերհիշել… Հիշու՞մ ես, թե երբ ես դու կատարել ամենահպարտ արարքը… Օրն ու ժամը, երբ դու տեսել ես մարդուն, որը հետո դարձել է ամենասիրելին… Արվեստի հետ հանդիպումից ծնված հիացմունքի պահը… Վիշտն ու ցավը ցրող ծիծաղի երջանիկ րոպեները… Եվ մեր կյանքի շատ ու շատ՝ պայծառություն արձակող պահերը մարդիկ անվանում են աստղային։ Ես քեզ աստղային անձրև եմ նվիրում։ Նայի՛ր, նրա կաթիլները ես քեզ իմ ափերով եմ բերել։

քանի որ համոզված եմ դուք էլ եք ունեցել աստղային ժամեր....Ինձ համար աստղային վայրկյանն այն է, երբ ես այնպիսի զգացում եմ ապրում, որը երբեք չեմ ապրել...օրինակ` երեկ ինձ համար աստղային օր էր,ես այնքան տարօրինակ զգացումներ ապրեցի...բայց հաճելի էր...շատ...հիմա ինձ շատ հետաքրքրում է, թե ձեր աստղային օրերն ինչպիսին են...ահա և ես էլ աստղային վայրկյան ունեցա...այսքանը 

Комментариев нет:

Отправить комментарий