Ողջույն բոլորին,ուզում եմ ասել,որ այսօրը ես կյանքում չեմ մոռանա...քանի որ սա այն եզակի օրերից է,որ վատ բան չի պատահել:Եղա Ավագ դպրոցում,որտեղ լինելով ընդամենը մեկ դասաժամ սովորեցի շատ-շատ հետաքրքիր բաներ,ինձ միշտ հետաքրքիր էր Ավագ դպրոցի և Միջին դպրոցի տարբերությունները...չկա տարբերություն...Ավագ դպրոցում այնքան արագ էր անցնում ժամանակը,և այնքան հետաքրքիր էր...ինձ թվում է դա Ավագ դպրոցի գայթակղություններն են Միջին դպրոցում սովորողներին...Անցնենք առաջ:Առաջին անգամ միայնակ վարեցի <<Մեդիա+>>-ը,հուսով եմ լավ ստացվեց...այնքան էի անհանգստանում,հազիվ էի ինձ զսպում,նամանավանդ,որ այսօր շատ կարևոր օր էր:Հետո շարունակելով իմ զվարճալի ուրբաթը ես շարունակեցի իմ դաասընկերների հետ <<21>> խաղը խաղալով(ոչ գնդակով),ստուգեցինք բոլորիս համարձակությունը,և մի ԼԱՎ ծիծաղացինք:Երբ հասա տուն ընկերուհիս ինձ առաջարկեց միասին գնանք <<Դրամատիկ>> թատրոն պրեմիերայի:Ներկայացումը այդքան էլ դուրս չեկավ,ամեն անգամ գնում եմ,և ամեն անգամ հիասթափվում,բայց չեմ ուզում խոսել դրա մասին:Հետո ծիծաղելով եկանք տունք...հա ճիշտ է մի վատ բան կար` դա այն երաժշտությունն էր որը մենք լսեցինք <<Մետրոյի տակ>>,ոչ թե ռաբիզ,այլ հենց թուրքական,ուղղակի թուքերեն...ես ուղղակի ափշել էի:Լավ...ինքնախաբեությամբ զբաղվեմ...լինեմ երջանիկ:Այսքանը...
Комментариев нет:
Отправить комментарий