11.05.2013

Օհ.... Ջելսոմինո Ջելսոմինո...


ԳԼՈՒԽ  ՅՈԹԵՐՈՐԴ
Հարց 1
Կատուները որոշել են շան նման հաչել և, իհարկե, այդ նրանց քիչ է հաջողվում. չէ՞ որ նրանք դրա համար չեն ծնվել: – 1.Բացատրիր այս մտքի իմաստը. արդյո՞ք սա մարդկանց էլ է վերաբերում, համաձա՞յն ես Մորաքույր Եգիպտացորենի հետ. ինչու՞: 2.Գտե՞լ ես արդյոք այն, թե ինչի համար ես ծնվել:
Պատասխան
Անկեղծ ասաց ես կողմ չեմ այն մտքի հետ, որ դու մի բանի համար ես ծնվել, և միայն դա պետք է անես: Դու պետք է փորձես, ամեն ինչ էլ կարող ես անել միայն թե պետք է փորձես: Ես երևի երաժշտության համար եմ ծնվել, քանի որ մմիայն երաժշտությունը լսելով, ստեղծելով կամ կատարելով եմ ինձ լիովին երջանիկ զգում, բայց այդ չի նշանակում, որ ես րեմ կարող լինել մաթեմատիկոս, այդպիսին է իմ կարծիքը…
Հարց 2
Անունը կարևոր բան է, և նրա հետ չի կարելի խաղալ: – Ինչքանո՞վ է անունը կարևոր քեզ համար, ինչպե՞ս ես վարվում նրա հետ:
Պատասխան
ՄԻշտ մայրս ասում է, որ անունը մարդու բնավորության հետ կապ ունի: Ես դրա հետ համաաձայն չեմ, ես կարծում եմ, անունը միայն դիմելու համար, արարքներն են մարդու բնավորությունը ցույց տալիս, իսկ անունը միայն դիմելու և տարբերվելու համար է:
Հարց 3
Մեկնաբանիր ամենակրտսեր և ամենաավագ կատուների արձագանքը Կաղլիկ-Կատվի մլավոցին:
Հետաքրքիր էր նայել այդպիսի տարբերությանը, կարծես ես և իմ ավագ եղբայրը լինեինք: Նրանց կարծիքները նույնն էին, բայց ամեն մեկը տարբեր էր, արտահայտում, իր կարծիքը:Ես դա հասկացա, ես դա տեսա:
Հարց 4
Երբ կատուները կտրեն հաչոցը, կկտրվի այնժամ արքայի պոչը: – Ինչի՞ մասին է խոսքը, համաձա՞յն ես դրա հետ, ինչու՞:
Այդ հատվածը կարդալուց սկսեցի ակամայից ծիծաղել, չհասկանալով թե ինչու: Ես այսպես հասկացա, որ եթե մարդիկ սկսեն չխաբել, այդ ժամանակ արքան էլ արքա չի լինի էլի… Չգիտեմ: Եթե այդպես է ուրեմն ես լիովին ու հաճույքով համաձայն եմ այդ մտքի հետ:
ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ
Հարց 1
Ի՞նչ ես կարծում, ինչ է պակասում քեզ՝ կյանքդ իրականացած երազանք դարձնելու համար (նյութական բաներից չխոսել):
Պատասխան
Ուֆֆֆ չգիտեմ: Ինձ թվում է ինձ անկեղծությունն ու խելքն է միայն պակասում, որը երևի ամեն մեկին էլ պակասում է, բայց ինձ այնքան բան է պակասում: Չէ… ոչ մի խելք ու անկեղծություն, միայն համարձակություն, դա էլ է շատ պակասում: Իմ մեջ ամեն ինչ էլ կա, բայց քիչ-քիչ, իսկ քիչ-քիչը ում է պետք, եսիմ ում է պետք: Եվ դրա համար կարելի է ասել, ինձ ամեն ինչ էլ պետք է, բայց ամենակարևորը երևի իսկական զգացմունք է պետք: Հա ճիշտ է, իսկական զգացմունք, որպիսզի ստեղծեմ իսկական րաժշտություն, իսկական զգացմունքներով լի… այդքանն է ինձ պետք:
Հարց 2
Քո կարծիքով, վա՞տ է, երբ ինչ-որ բան չափից շատ է. ինչու՞:
Պատասխան
Չեմ կարծում… Միշտ ասում են ամեն ինչ չափի մեջ է լավ, բայց մեկ-մեկ պետք է չէ, դուրս գալ այդպիսի քառակուսիների և գնալ հավերժության, միշտ չէ որ դա լավ է, բայց միշտ չէ որ լավ է չափի մեջը:
Հարց 3
Ինչու՞ գույները չէին օգնում նկարչին աշխատանքները գեղեցկացնելու հարցում:
Պատասխան
Ա՜յ այս հարցին էի սպասում: Նկարչի նկարներում անկեղծությունն էր պակասում ու միայն դա, իսկ ինչպես կարող է անկեղծությունը ստեղծվի գույներով, չէ որ նա նկարելով անկեղծ չէր, իսկ այդ նկարները պետք է իր հոգու մի մասը լինեին, իսկ եթե հոգու մի մասը չեն ապա ում են պետք, միայն Ջակոմոնի նման խաբեբաներին:
Հարց 4
Նկատե՞լ ես՝ քո քաղաքում է՞լ են այլանդակ ստեղծագործություններով փող աշխատում. ինչպե՞ս, օրինակներ կարո՞ղ ես բերել:
Պատասխան
Ընդհանրապես ցուցահանդեսներ ես սիրում եմ գնալ, նայել, և քննադատել: Հայրիկս և հորքուրս շատ հաճախ են մասնակցում ցուցահանդեսների, այդ օրինակ հենց հիմա Նկարիչների միության ցուցահանդեսում հայրիկիս և հորքուրիս աշխատանքները կան, բայց այդ գործերի հետ մեկտեղ կան հիմար աշխատանքներ, որոնց իմաստը ես չեմ հասկանում: Հասկանում եմ դա իմ կարծիքն է, բայց ես այդ աշխատանքներին նայելով բան չեմ զգում, այսինքն ինչ է պարզվում որ նկարները դատարկ են: Նույն հայացքով ես նայում իմ ընտանիքի անդամների աշխատանքներին, ու միշտ իմ կարծիքը ասում եմ, միշտ չի որ նրանք իմ կարծիքը լսում են, բայց իմ կարծիքը ավելի շատ դրական է լինում, քանի որ ես ինչ-որ բան զգում, ինչճոր շունչ առնում եմ այդ անշունչ առարկաններին… Այ այսպես:

Комментариев нет:

Отправить комментарий