22.01.2015

Վայրկյանի կարևորության մասին :)

«Երաժշտությունը իմ մի մասն է, ես էլ՝ երաժշտության: Ամեն անգամ համոզվում եմ երաժշտություն նվագելիս, լսելիս կամ ստեղծելիս: Ամեն մի երաժիշտ ունեցել է այս մտքերը, ու բոլորն էլ մտածել են, որ իրենք հենց այս ֆիլմի հերոսն են: Կամ հենց դու... դու ինչ-որ երազանք ունես, չէ՞: Այ, դու էլ ես մտածում, որ այն կիրականա, ու վերջում կգրվի The End:
Ֆիլմերը և գրքերը մեզ սովորեցնում են, թե ինչպես հաղթահարել դժվարությունները, թե ինչպես չհանձնվել, բայց ոչ ոք չի բացատրում՝ ինչպես ապրել երջանիկ: Հնարավոր է՝ դու հենց այս պահին էլ երջանիկ ես, բայց մտածում ես դեռ վերջը չի: Ինչի՞ պետք է ճանապարհը ունենա վերջ, եթե ժամանակը չունի վերջ: Իսկ եթե վերջից ենք խոսում, իմացե՛ք, որ ամեն մի վայրկյան ավարտվեց հենց այս պահին...
Մեր կյանքը վերջ է և սկիզբ. նրանք նույն են. նրանք մի ժամանակի մեջ են: Ժամանակի համար նրանք ոչինչ են, բայց առանց նրա ժամանակ չէր լինի:
Որքան գեղեցիկ է աշխարհը բացահայտելը: Բացահայտել, թե ինչքան մեծ է այն, և ինչքան փոքր՝ դու... դու այնքան փոքր ես ու աննկատելի ես. դու հերոս չես. կարող է նույնիսկ մեր երկրագունդը հերոս չի, բայց... դու քո փոքր լինելով այդքան մեծ բանի մի մաս ես կազմում: Պատկերացնո՞ւմ եք: Մենք էլ ենք ժամանակ ^______^
Մենք էլ ենք անվերջ... մենք հենց վայրկյանն ենք:
Ով գիտի, հնարավոր է, որ հենց այս վայրկյանը, որը ավարտվեց հենց այս տողը քո կարդալիս, զգում է ինչ-որ բան՝ սեր, ատելություն, կարող է ուղղակի ժպտում է: Մենք չգիտենք, չէ՞ որ մենք մարդիկ ենք, մենք մտածում ենք մեր մեծ լինելու մասին չհասկանալով, որ մենք էլ ենք վայրկյան:
Իսկ ես գիտեմ, որ ես վայրկյան եմ՝ երաժշտության վայրկյան: Կարճ ասած մի ութերորդական նոտա. ով գիտի, կարող է տասնվեցերորդական եմ... բայց ինչ-որ տևողություն ունեմ :D
Ու ասեմ... մի սպասեք վերջի... վերջն ու սկիզբը միշտ են ու ընդմիշտ մեր կողքին են:
Ու հերիք է սպասեք վերջին, որ ժպտաք... հենց հիմա ժպտացեք :) որովհետև մի վայրկյան ավարտվեց, կարող է նույնիսկ ժամ կամ օր... ու սկսվեց նորը... բայց մնաց ժամանակը:

Հ.Գ. չգիտեմ դուք ոնց, բայց ես էշի պես ժպտում եմ :Դ 

Комментариев нет:

Отправить комментарий