Լրացուցիչ կրթությունը
կազմակերպելը դժվար է: Մանավանդ, երբ դու սովորում ես երկու տարբեր դպրոցներում.մեկը
հանրակրթական՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, մյուս երաժշտական՝ Արմեն Տիգրանյանի
անվան երաժշտական դպրոց, և նշեմ, որ այդ դպրոցները գտնվում են քաղաքի տարբեր մասերում:
Ու այստեղ դեռ հարց է մնում, լրացուցիչը երաժշտականն է, թե հանրակրթականը: Գիտե՞ք դասացուցակ կազմելիս, ամեն
մեկն իր մասին է մտածում: Ամեն մեկն՝ ուսուցչից մինչև սովորող, ու սովորողի ծնող: Դա
մի կողմից զզվելի է, մյուս կողմից էլ՝ հասկանալի: Ու ամեն տարի մինչև ամենօրյա դասացուցակս
կազմվում է, սեպտեմբերն արդեն ավարտվում է: Կազմելիս միշտ մոռանում ես երթուղայինների
չկազմված ու ընդմիշտ փոփոխվող «դասացուցակի» մասին: Կրթահամալիրիս շնորհակալ եմ, որ
վստահում է իմ գիտակցությանը ու հնարավորություն տալիս, որպեսզի ընտրեմ իմ հանրակրթական
դասերը, և դասերի ժամերի քանակը: Ու հիմա ես գիտակցում եմ, որ երկուսն էլ իմ համար
հանրակրթական են, երկուսն էլ կարևոր, նույնիսկ երաժշտական ավելի կարևոր: Սիրեցի երաժշտությունն,
ու հասկացա, որ լրացուցիչն դարձավ հանրակրթական: Ու էստեղ կորավ ժամանցի հասկացողությունն,
ու հենց երաժշտականը դարձավ ժամանց: Անցյալ տարի կորցրեցի լրացուցիչ ու հանրակրթական
դասերի տարբերությունը, ու ավելին ասեմ՝ հեռացա կրթահամալիրից, բայց հասկացա, որ կրթահամալիրը
պակասում է: Հիմա չկա տարբերություն ու այսպես լավ է: Երբ երկու տեղն էլ հաճույք ես
սստանում, ու գիտելիք: Ինձ թվում ա՝ ինձ մոտ
ստացվել է լրացուցիչ կրթությունը կազմելը:
Комментариев нет:
Отправить комментарий