Լրացուցիչ կրթությունը
կազմակերպելը դժվար է: Մանավանդ, երբ դու սովորում ես երկու տարբեր դպրոցներում.մեկը
հանրակրթական՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, մյուս երաժշտական՝ Արմեն Տիգրանյանի
անվան երաժշտական դպրոց, և նշեմ, որ այդ դպրոցները գտնվում են քաղաքի տարբեր մասերում:
Ու այստեղ դեռ հարց է մնում, լրացուցիչը երաժշտականն է, թե հանրակրթականը: Գիտե՞ք դասացուցակ կազմելիս, ամեն
մեկն իր մասին է մտածում: Ամեն մեկն՝ ուսուցչից մինչև սովորող, ու սովորողի ծնող: Դա
մի կողմից զզվելի է, մյուս կողմից էլ՝ հասկանալի: Ու ամեն տարի մինչև ամենօրյա դասացուցակս
կազմվում է, սեպտեմբերն արդեն ավարտվում է: Կազմելիս միշտ մոռանում ես երթուղայինների
չկազմված ու ընդմիշտ փոփոխվող «դասացուցակի» մասին: Կրթահամալիրիս շնորհակալ եմ, որ
վստահում է իմ գիտակցությանը ու հնարավորություն տալիս, որպեսզի ընտրեմ իմ հանրակրթական
դասերը, և դասերի ժամերի քանակը: Ու հիմա ես գիտակցում եմ, որ երկուսն էլ իմ համար
հանրակրթական են, երկուսն էլ կարևոր, նույնիսկ երաժշտական ավելի կարևոր: Սիրեցի երաժշտությունն,
ու հասկացա, որ լրացուցիչն դարձավ հանրակրթական: Ու էստեղ կորավ ժամանցի հասկացողությունն,
ու հենց երաժշտականը դարձավ ժամանց: Անցյալ տարի կորցրեցի լրացուցիչ ու հանրակրթական
դասերի տարբերությունը, ու ավելին ասեմ՝ հեռացա կրթահամալիրից, բայց հասկացա, որ կրթահամալիրը
պակասում է: Հիմա չկա տարբերություն ու այսպես լավ է: Երբ երկու տեղն էլ հաճույք ես
սստանում, ու գիտելիք: Ինձ թվում ա՝ ինձ մոտ
ստացվել է լրացուցիչ կրթությունը կազմելը:
Показаны сообщения с ярлыком կրթահամլիր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком կրթահամլիր. Показать все сообщения
21.09.2015
01.12.2014
Ժամանցը Երևանում... իմ Երևանում
Երևանն ինձ համար ոնց-որ իմ սենյակը լինի (որը ես երբեք չեմ ունեցել): Ես ամեն մի ծակ ու ծուկ մտնում եմ ու ինձ հարմար եմ զգում այնտեղ: Վերցնում եմ ընկերներիս ու գնում եմ որևէ տեղ: Ամեն տեղ ինձ հարմար եմ զգում: Դա իմ ժամանցն է Երևանում... իմ Երևանում:
Բայց եթե մյուս
կողմից նայես, 14-16 տարեկան աղջիկների և տղաների համար նորմալ ժամանցի կենտրոն չկա,
ավելի ճիշտ, շատ քիչ են: Չեմ սիրում այս փնթփնթան կարգավիճակը, որովհետև անձամբ ինձ
ժամանցի կենտրոնների բացակայումը չի նեղում: Բայց, օրինակ, ընտանքիս, այդ փաստը շատ
է նեղում , նրանք չգիտեն, թե որտեղ նշեն ծնունդս: Ոչ մի նորմալ տեղ չկա: Մի տեղ ռաբիս
ա, մի տեղ էրեխու ձենով խոսոցող ծաղրածու, մի տեղ էլ քյառթու կարաոկե ա: Ծնունդի հարցը
շատ բարդ հարց ա, բայց մյուս կողմից, եթե ուղղակի ուզում ես անցկացնել ժամանց ընկերներով,
շատ լավ տեղեր կան. օրինակ՝ Time cafe-ներ, գնում ես ու սկսում ես ջրիկանալ : Այնտեղ
քեզ և հարմար ես զգում, և անկաշկանդ:
Ինձ չեն առաջարկում
շատ բան, բայց ես փնտրում եմ, իսկ ով փնտրում է, նա էլ գտնում է: Բողոքել չեմ սիրում... Կարևորը մարդիկ ենՙ ում հետ անցկացնում եսՙ ոչ թե
վայրը:
27.11.2014
Ոչ մի ընդհանրություն: Առակ չարի և բարու մասին
Զայրույթը ուներ մի տղա: Տղայի անունը՝ չարք: Այնքան չարությամբ լի էր տղան, որ նույնիսկ զայրույթին էր դժվալ: Եւ նա որոշեց Զայրույթը ամուսնացնել որդուն, որևէ բարերարի հետ: Ո՞վ գիտի, կարող է մի-քիչ հանգստանա տղան և կյանքի վերջին տարիները նրանց երկուսի համար էլ հեշտ կլինի:
Փախցրեց նա Ուրախությանը և ամուսնացրեց նրա Չարքի հետ:
Այդքան էլ երկար չտևեց այդ պարտադրված և կամքից դուրս ամուսնությունը: Բայց ամուսնությունից մնաց մի երեխա, որին էլ կոչեցին՝ Չարաճճի:
Այո, ոչ մի ընդհանուր բան չի կարող լինել բարու և չարի միջև: Բայց եթե հանկարծ մի բան լինի, այդ բանից բարի բան մի սպասի:
Թարգմանեց՝ Լուսինե ՄԼՔԵ-Գալստյանը... ես էլի :)
Աղբյուրը այստեղ
30.10.2014
Կրթահամալիրիս հիմնը... ԱՆԴԱՍՏԱՆ
Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա:
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա:
Դանիել Վարուժան
Աղբյուրը՝ http://mar-amirchanyan.livejournal.com/141898.html
Подписаться на:
Сообщения (Atom)
.jpg)
