Ուզում եմ քննարկել Գ. Գուրզադյանի <<Միտքը և կիրքը>> էսսեից մի հատվածը:Նախ ասեմ,որ ես համաձայն եմ Գ. Գուրզադյանի աշխարհայացքի հետ:Իհարկե իմ կարծիքը տարբերվում է Գ. Գուրզադյանի աշխարհայացքից, փորձեմ գրել զգացածս: Մտքի շատությունից ստեղծվում են հանճարներ, ովքեր բացի մատածելուց, լավ են մտածում...և իհարկե մտքի քչությունից ստեղծվում են այնպիսի մարդիկ,ում համար կյանքը միայն ռեժիմ է,ոչ մի փոփոխություն:
Ինչ է լավ մտածելը...լավ մտածելը շատ դժվար է...մտածել,ես սկսել եմ,երբ մայրիկս իմացավ,որ ես պետք է ծնվեմ,բայց լավ մտածել ինձ մոտ շատ ուշ-ուշ է ստացվում: Մտածելով շատ խորը բաների մասին՝ հնարավոր է նաև, որ դու չկարողանաս դա վերարտադրել, իսկ երբ կարողանաս վերարտադրել, ուրեմն դու լավ մտածեցիր:Իհարկե,իմ գրածը անձամբ ես լավ չեմ հասկանում,բայց երևի ավարտեմ...իմ կարծիքով դու մտածելով կարող ես հասնել մինչև տիեզերք, բայց վերադառնալուց սկսում ես լավ մտածել,ու երկնքի բոլոր աստղերը խամրում են.....մի քիչ Գուրզադյանոտ ավարտեցի...
Ես շատ կուզենայի կարդալ ձեր կարծիքը լավ մտածելու մասին...այսքանը:
Комментариев нет:
Отправить комментарий