20.12.2012

Էլի ու էլի...ՄԱՌՇՌՈՒՏԿԱ


Ինչի մասին կարելի է հավերժ խոսալ...Սիրո,երազանքների,ապագայի,երջանկության,և իհարկե <<մառշռուտկաների>>:Գրում եմ զգացմունքներով լի,որոնք ինձ մոտ առաջացան երրթուղային տաքսիյում:
Ես որպես 13 տարեկան աղջիկ,պետք է տեղ տամ ինձանից մեծերին,ես լիովին համաձայն եմ,և միշտ տեղ տալիս եմ:Հիմա հարցը սա չէ,հարցը այն է,որ երբ ես տալիս եմ տեղ ինչ-որ կնոջ,նա այնքան առհամարական տեսքով,և գռեհիկությամբ ասում է.<<Դե շուտ արա>>,որ ես ուղղակի ափշում եմ:Ես չեմ հասկանում,ես պարտավոր եմ նրան տեղ տալ?այո,իսկ նա պարտավոր է ինձ շնորհակալություն հայտնել?ոչ?ուր է արդարությունը:Լավ շնորհակալությունը շատ կլինի,գոնե ժպիտ:Ժպիտն ինչ է...ես արժանի չեմ մի ժպիտի:Ու այսքան գրում եմ ու էլի հասկանում,որ բողոքում եմ...Չեմ ուզում բողոքել,մեծանամ լավ կբողոքեմ...Ու էլի ես ոչինչ չեմ հասկանում...
Անցնեմ առաջ...Հիմա չեմ կարող չասել:Ես որպես հայ,պարտավոր եմ ամեն անգամ <<մառշռուտկա>> նստելուց լսեմ թուրքական մելիզմներով երաժշտություն...ԻՆՉՈՒ?
Ինչպես...Եվ էլի եկավ այն հարցը...Ես եմ հայը թե նա:Արդյոք ես դատապարտված եմ լսել այդ երաժշտությունը ամեն անգամ երբ գալիս եմ տուն,կամ հյուր եմ գնում:Ախր նա լսելով այդ երաժշտությունը մեքենա է վարում,ես այդ երաժշտությունը լսելուց նույնիսկ չեմ կարողանում մտածել:Հիմա ով է հայը...ՉԳԻՏԵՄ:
Միայն հարցեր են ոչ մի պատասխան...Հարցերը շատանում են...իսկ պատասխանները գնալով քչանում...Էհ դա էլ չգիտեմ:

Комментариев нет:

Отправить комментарий