12.12.2012

Տան շենքի նեղ ու հաստ պատերը...մտորումներ

                                      
Խոսելու եմ այն պատերի մասին,որոնք առանձնացնում են ձգացմունքներ:Այդ պատերը ամենուր են,դուք հասկանում եք,որ ինչքան էլ դուրս գանք այդ պատերը մեզ մեկ է,ինչ-որ բանից զրկում են:Մենք կյանքում չենք կարող լինել առանց պատերի,որը տրամաբանական է:Ամեն ինչ ունի իր քառակուսին.այնտեղ որտեղ մենք ենք ապրում քառակուսին շատ մեծ է,ու մենք չենք տեսնում,բայց նա միշտ կա:Այդ պատերը...քառակուսու պատերը,ինձ կտրում են ազատությունից,իսկ ազատության շնորհից մարդ ստանում է ամեն ինչ:Հասնում է իր նպատակներին,ծանոթանում է իր նոր ընկերների հետ,ամեն ինչ ուրիշ է:Փորձեմ համեմատել...
Ներսում դու կարող ես գտնել քեզ,դու կարող եք քո ամբողջ կյանքի ընթացքում աշխատել,և հասնել նրան ինչին դու ուզում ես հասնել:Ես այսքանն եմ տեսնում որպես լավ կողմ այդ հաստ պատերի:Հիմա վատ կողմերը:Պատերի շնորհիվ,մարդ չի կարողանում ինքնահաստատվել,ազատվել մտքերից:Կյանքում չեմ ընդունի,որ աշխատանքի համար միշտ այդ հաստ պատերի մեջ մնալ:Հիմա մտածում եմ,ու չեմ կարողանում մտքերս ճիշտ փոխանցել,բայց միանգամից ասում եմ,համաձայն չեմ այդ հաստ պատերի հետ,բայց ցավոք ոչինչ չեմ կարող անել:Հիմա եթե դու քեզ վատ ես զգում տանը,դուրս ես գալիս,դուրսը դու   ինչ-որ թաղամասում եք,որը էլի ունի իր պատերը:Թաղամասից ես դուրս գալիս,քաղաքում ես,քաղաքից երկրում,երկրից մոլորակում,ընդհանրապես Տիեզերք ես գնում,մեկ է Տիեզերքի անծայրությունը մի կողմ,հաստատ մի պատ կունենա:Այսինքն մենք կյանքում չենք կարող դուրս գալ,այդ պատերի միջից:Հիմա ելքը որն է...Էլի եկան հարցեր,որոնք պատասխան չունեն:Հիմա ուզում եմ ասել,որ պատերի շնորհիվ դու քեզ կգտնես,բայց ուրիշներին չես իմանա,իսկ եթե դու պատերից դուրս ես գալի,դու կարող է կորցնես քո անձը,բայց հաստատ կճանաչես ուրիշներին:Ես այսքանը հասկացա...

Комментариев нет:

Отправить комментарий