11.04.2013

Անհավասարություն...ի՞նչ է դա...


Ես երեխա եմ չէ՞...Հարցնում եմ այս հարցը երբ ինչ-որ բան այն չի, եթե դժգոհ եմ հարցնում եմ, եթե ավելի դժգոհ եմ էլի եմ հարցնում: Իմ կարծիքով ես անհավասարության մասին չեմ կարող խոսել, քանի որ իմ խոսքը կլինի անարդար...բայց դե...
Իմ կարծիքով տարիքը այդքան կարևոր չի, քան մարդիկ... Եթե մարդ 30 տարեկան է և էքստրիմիստ նա կարող է ունենալ 13 տարեկան ընկեր ՝էքստրիմիստ...բայց եթե մեկը ֆիզիկոս է  և 30 տարեկան իսկ մյուսը երաժիշտ 15 չեմ կարծում, որ այդտեղ կարող է լինել ընկերություն, կամ ես այդքան լավ չեմ հասկանում: Շարունակեմ... Լինում են այնպիսի դեպքեր որ մարդիկ լիովին տարբեր և ընկերներ, իմ կարծիքով այդտեղ էլ տարիքը կարևոր չի...
Բայց էլի եմ ասում... իմ կարծիքն է այպիսին, բայց ոչ մեծերինը, որոնց կարծիքը իմ կարծիքից 180 աստիճանով ուրիշ է: Անձամբ ես և իմ եղբայրը մեր միջև տարբերությունը 15 տարի է, ես նրա հետ կարող եմ զրուցել ֆիլմերից (այդ դեպքում ես համարյա միշտ լսում եմ), կարող եմ խոսել երաժշտությունից (այդ ժամանակ լավ խոսում եմ), բայց չեմ կարող խոսել դժվարություններից, սերից... այստեղ համ կապ ուներ որ ինքը իմ ախպերն է համ էլ որ ինձանից մեծ է...Այսինքն ես ոչինչ չգիտեմ: Գրելով մեջ ամեն ինչ փոփոխվում է... :) Բարի ընկերություն... (Չգիտեմ ինչ ստացվեց)

Комментариев нет:

Отправить комментарий