01.04.2013

Սա էլ իմ ՄՈԼՈՐԱԿԸ...


Ողջու՜յն...Եթե դու սա հիմա կարդում ես ուրեմն քեզ հետաքրքրում է իմ մոլորակը,այսպիսով դու պատրաստ ես գնացի՜նք...(Hollywood-յան ֆիլմերի նման)
Պատկերացրեցի՞ք
<<Իմ մոլորակում մենակ ես չկամ>>-Մամայական խոսք,իմ մոլորակի մասին...

Եթե ինձ ճանաչում ես կիմանաս,որ երաժշտությունը իմ տարերքն է,և երգելուց և նվագելուց ես ինձ լիովին երջանիկ եմ զգում(բա՜ երբ իմ երգերն եմ երգում,այդ ժամանակ երջանկությանս չափ ու սահման չկա),իսկ եթե չես ճանաչում արդեն իմացար:Ուրեմն փակում եմ աչքերս...
Պատկերացնում եմ ՄԵԾ ՇԱՏ ՄԵԾ ԲԵՄ(բայց ոչ կարմիր վարագույրներով),և մեջտեղում կա մի բարձրախոս,իսկ ամբողջ շուրջը երաժշտական գործիքներ են(շվի,ֆլեյտա,կիթառ,թմբուկներ) ես կագնած եմ մեջտեղում,և երգում եմ իմ գրած երգերից մեկը...
Նաելով ձախ տեսում եմ իմ ընկերներին(Աննային,Նարեին,Միկային,Սոնային,Գայանին,Էմմային,Ֆրեդին,Հայկին,Գրիշին) որոնք ինձ են կանչում մեր դպրոցի բակում:Ես վազում եմ այնտեղ, Ֆրեդը սկսում է կատակել,այնքան կատակել որ թշիս մկանները ցավում են,և մենք այդ ամեն ինչը անում ենք Սերժ Թանկյանի Empty Walls երգի տակ...ուղղակի երջանկություն:Իմ մոլորակում բնութոյւն է,առանց համակարգչի առանց մեդիայի(Մեդիա իմ կյանքում լրիվ ինձ հերիք է):Շարունակում են տղաները կատակել,և մենք սկսում ենք գժություններ անել(ինչ գա մտքներիս դա էլ կանենք),այդ պահին մեզ են միանում ավագ եղբայրը,և ավագ քույրը,և մեր գժություններ գնալով շատանում են և շատանում:Եթե դու սա կարդացիր ուրեմն դու արդեն ինձ շատ լավ ես ճանաչում,և կարելի է ասել դու իմ ընկերն ես...
Դե անցնենք առաջ...
Իհարկե ամեն ինչ իդեալական չի լինում...և միայն երջանկությամբ էլ կյանքը անհետաքրքիր կլինի...
Ու այդ պահին ես....ես.....ես....ես...ես.......ես...ԱՐԹՆԱՆՈՒՄ ԵՄ...Ու շարունակում եմ իմ ճանապարհը...
...Ցտեսություն իմ նոր ընկեր






Комментариев нет:

Отправить комментарий