Երթուղային: Վերադառնում
եմ դպրոցից երաժշտական: Երթուղայինի մեջ ես եմ և մալաթիա շուկայում տանջվող մարդիկ:
Երկու վայրկյան առաջ ինչպես միշտ ես ու Աստան ջրիկացել էինք, իսկ հիմա…
Ինձ ստիտպելով
պայուսակիցս հանում եմ ականջակալներս: Ներսիցս ինչ-որ բան չէր ուզում հանել, չէր ուզում
լսել: Ստիպելով… զոռով դրեցի ականջներիս: Ամեն մի երգին 10 վայրկյան չէի դիմանում:
Հիշեցնեմ որ ես չէի ուզում լսեի: Ոչ մի բառ, ոչ մի նոտա ինձ հաճելի չէր: Ուրիշ էր,
ինչ-որ բան ներսումս ուրիշ էր: Մտածելով որ երգացանկի երգերս արդեն հնացել են անջատեցի
ու սկսեցի նկատել շատ բաներ որոնք չես նկատում երբ ականջներիդ ականջակալներ են:
Հետաքրքիր բան
է: Դու ականջակալները դնում ես ականջներիդ, բայց էտ մի քանի նոտան չի թողնում որ դու
տեսնես իրականը: Երևի հենց դա է նշանակում տեսնել երաժշտությունը: Դու լսելով տեսնում
ես, բայց չես տեսնում երթուղայինը(որտեղ ես էի) դու տեսնում ես հենց երաժշտությունը:
Հասա տուն: Հոգնած
ջարդված: Երաժշտություն լսելու կարիք չէի զգում: Բայց քանի որ առավոտյան հաստատ կունենամ
դրա կարիքը սկսեցի լսել և ընտրել իմ սիրած այն երգերից որոնք playlist-իս մեջ չկան:
Չեք պատկերացնում: Աղմուկ էր: Ականջներիս մեջ աղմուկ էր: Երաժշտությունը որը լսում
էի խառնվում էր: Խառնվում էր ու ստեղծում տհաճ մի աղմուկ: Ու կրկին մի ուրիշ զգացողություն:
Աննկարագրելի զգացողություն:
Քայլում եմ: Մայրամուտն
ավարտվել է, բայց դեռ խավար կապույտ չէ երկինքը: Պատահական աչքս գրավեց Լուսինը: Սովորական
Լուսին չէր: Լիալուսին չէր, կամ ինչ-որ իդեալական ֆոռմա չուներ: Նայեցի, զմայլվեցի,
ու սկսեցի հիմար-հիմար ժպտալ: Ու նորից… ու նորից նույն զգացողությունը: Կարծես ժամանակը
կանգնեց: Բայց կանգնեց, ու ես չէի ուզում որ այն շարժվեր: Անկեղծ, ես ոչինչ չէի ուզում:
Ավելի ճիշտ ոչինչ ինձ պետք չէր:
Կանգնեցի: Նայում
եմ: Լուսնի լույսը միայն ինձ համար էր: Ես զգում էի, նա իմն էր, ու ես նրանը: Ուրիշ
զգացողությունը չէր թողնում հանգիտ: Ու գիտեք ի՞նչ: Ես զգացի որ իմ մեջ տիեզերք կա:
Տիեզերք որտեղ ամեն ինչ կա: Դրա համար ինձ պետք չէին ականջակալները: Պետք չէր ձեր երաժտությունը:
Ինձ պետք չէր ոչինչ: Այդ ամենը իմ մեջ կա: Իմ երաժշտությունը միշտ իմ մեջ հնչում է,
միշտ չի որ ես կարողանում եմ լսել, բայց երբ որ լսում եմ… ուրիշ զգացողություն է :Դ
Այնքան կուզենամ այդ երաժշտությունը որ դուք էլ լսեք իմ կատարմամբ: Բայց չեք կարող:
Չէ որ մենք միասին մի տիեզերքի մեջ ենք, ու ամեն մեկս մեր ներսը մեր տիեզերքը ունենք:
Ամեն մարդ ունի տիեզերք, իր ներսում, մեծ թե փոքր, ծուռ թե ուղիղ, կարևորը ունի: Զգալ
ա պետք էտ տիեզերքը: Չկա ոչ մի տեղ թե ինչպես սովորել զգալ քո տիեզերքը: Ամեն մեկը
իր անհատական ձևը ունի, ամեն մեկը պետք է գտնի իր ճանապարհը դեպի իրա տիեզերք: Ու գիտեք
ի՞նչ: Կարող է մենք էլ ենք մի մարդու տիեզերքի մեջ, ու մեր մեջի տիեզերքի մեջ մեր նման
մարդիկ կան, որոնք ունեն տիեզերքներ: Ու հենց դա է տիեզերքը, որը իր մեջ անհաշվելի
տիեզերքներ ունի:
Ու հիշեցի: Հիշեցի
որ ուշանում եմ: Ու մոռացա: Մոռացա տիեզերքս: Դրեցի ականջակալներս ու սկսեցի լսել,
ու երազել… Երազում էի տիեզերքիս մասին, որի մասին համարյա ոչինչ չէի հիշում: Տիեզերքը
անծայրածիր ու զարմանալի բան է էլի, ինչ ասես կլինի դրա մեջ :Դ
Հ.Գ. լույսի Լուսնի
մասին շա՜Տ կարճ խոսացի, չեք պատկերացնում ինչ լույս էր: Ածական, նոտա, գույն չկա որ
նկարագրեմ էտ լույսը:
Комментариев нет:
Отправить комментарий