25.11.2014

Անուն չեմ ուզում դնել


Բարև: Չէ: Ողջույն: Չէ: Բարլուս: Այ սենց լավ ա:
Գրում եմ քեզ՝ մարդու ում կյանքում ոչ մի տեղ չունեմ, ինչքան էլ փորձել եմ մի փոքր տեղ ունենալ, ումից հեռու եմ... ում հոգուց միլիոնավոր մղոններ հեռու եմ: Ով լռում ա, ով անտեսում ա, ով նեղացնում ա... ում համար ես ոչինչ եմ... իսկական ոչինչ... ու ով ինձ փրկում ա, ինձ ժպտացնում ա, ինձ երգացնում ա, երաժշտությունն ա իմ...
Գրում եմ... վախենում եմ... անկեղծանում եմ... երջանկանում եմ... տխրում ու սիրում:
Տրամաբանական շարունակություն:
Ո՞նց ես: Հիմար հարց: Որին ոչ-ոք երբեք անկեղծ չի պատասխանում: Մարդիկ գրում են «ԼԱՎ» ու սմայլիկի առկայությունն ա իրանց տրամադրության նկարագրությունը: Իսկ ես միշտ անկեղծ եմ քեզ հետ: Երևի էտ էլ չես նկատում, ուր մնաց որ մի հատ էլ գնահատես: Սմայլիկիդ բացակայությունն ա ինձ էտ ապացուցում: Սմայլիկ որ դու ալարում ես դնես... չէ դու թանգացնում ես այն: Երբ դնես սմայլիկ, ես կմտածեմ թե ինչքան մեծ բան արեցիր: Կգնահատեմ: Իսկ դու չես նկատի: Չէ ես չեմ բողոքում: Ես ուրախ որ գոնե կաս: Դու հենց դու... միայն դու:
Ո՞նց ես: Չէ: Ես սիրում եմ քեզ:
Նկատեցի՞ր թե ոնց մահացար իմ հոգում: Ու նորից ծնվեցիր: Ու պարզվեց հոգուս մեջ դու անմահ ես: Հոգուս մեջ արդեն տիեզերք ես: Գռազ եմ գալիս չես նկատել: Ոչինչ չես նկատել:
Հիմար իրավիճակում եմ: Հիմար վիճակում էի երբ հասկացա:
Մի օր հո իմ սիրտն էլ կկանգնի, բայց արդեն իմ սրտի մեջ քո սիրտը երբեք չի կանգնի: Չէ: Քո սիրտը միշտ իմ սրտում կխփխփա (չեմ սիրում, ոչ զարկել, ոչ էլ բաբախել բառերը, շատ պաթոսով լի են): Տիեզերքը երբեքչի անհետանա... Տիեզերքը ընդմիշտ կմնա...
Ուշադիր կարդա... դու կարևոր ես իմ համար... Իմ բառերը թող միքիչ՝ շատ քիչ կարևոր լինեն քո համար:
Զգու՞մ ես Ես տալիս եմ... ամեն օր... ամեն ինչ... քեզ եմ տալիս...
Ուզում եմ դատարկվեմ... ուզում եմ մեջս ոչինչ չլինի... ուզում եմ ամեն ինչ քո մեջ միայն լինի:
Գիտես ինչի՞... որ քեզ տանեմ իմ մեջ: Ու կստացվի մի Տիեզերք, որտեղ կլինես դու: Ու իմ Տիեզերքում կլինես միայն դու... մնացածը կլինի ոչինչ...
Գանք ներկա... ես տալիս եմ... ես կտամ, ու ես կսպասեմ: Իսկ դու... դու միայն նկատիր, թե ինչպես եմ «ինձ» տալիս քեզ...
Երազե՜Մ... որ մի օր ցույց կտամ իմ Տիեզերքը: Չգիտեմ կուզենաս թե ոչ, բայց ես հաստատ կունենամ Տիեզերք: Իսկ դու կունենաս ինձ... քո մեջ:
Ո՞նց ես: Չէ: Ես սիրում եմ քեզ:
Տրամաբանական ավարտ...


Комментариев нет:

Отправить комментарий