29.11.2014

Քայլ N2


Մեկ... երկու... երեք... մի քիչ էլ պատրաստվենք ու...
Ես պատրաստ չէի. ես այնքան էի պատրաստվել, բայց մեկ է պատրաստ չէի: Երաժշտությունը բռնեց ինձ... երաժշտությունը բռնեց հոգիս: Շարժվել չէի կարող, շարժվել չէի ուզում... ոչինչ չէի ուզում: Ոչինչ չկար: Չկաjին առաջին ջութակները, չկար դիրիժորը/խմբավարը, չկար հանդիսատեսը, չկար բեմը, չկար շենքը... ոչինչ չկար... Կար մի բան... Երաժշտություն... իսկական երաժշտություն:
Ես հիացած եմ, ես ապշած եմ, ես Տիեզերք եմ: Ես հասկացա... ես հասկացա, թե ինչ է երաժշտությունը: Ես հասկացա, թե ինչ է իմ երաժշտությունը:
Ես տեսնում էի երաժշտությունը... ես զգում էի երաժշտությունը... երաժշտությունը ինձ հպվում էր... ես էի երաժշտությունը:
Ու ժամանակը կանգնեց... ես դարձա երաժշտություն, իսկ երաժշտությունը դարձավ Տիեզերք: Ես հասկացա, թե ինչ փոքր է մարդը, ու թե ինչքան մեծ բան կարող է ստեղծել հենց նույն մարդը: Ես հասկացա, թե ինչ փոքր է մեր Տիեզերքը, ու թե ինչքան մեծ է մեր միջի Տիեզերքը:
Ես շատ բան հասկացա... չհասկանալով հասկացա:
Ես հասկացա որ «ԱՆՈՒՆԸ» ոչինչ է, կարևոր չէ... ամենակարևոր պահերին անունը պետք էլ չէ: Երբ երաժշտությունը մտավ մեջս, կարևոր չէ, թե ով էր գրել այդ երաժշտությունը, կարևոր չէր, թե ով է կատարում, կարևոր չէր նրանց անունները, կարևոր չէր նոտայի անունը... կարևոր էր մի բան՝ երաժշտությունը: Մարդիկ սխալ ճանապրհ են ընտրել... նրանք ընկել են անունների ետևից, նրանք ցածր բանի ետևից են ընկել: Ես էլ էի դրա հետևից ընկել...
Ու կրկին երաժշտությունը օգնեց...
Հիշում եք չէ՞: Հիշում եք չէ՞, որ ոչինչ չկար... Կար Տիեզերք... որտեղ ոչինչ չկար... կար Երաժշտություն: Ես էլ չկայի...
Ու ես կրկին մի բան հասկացա... Ես հասկացա ինձ... ու իմ նպատակները ինչպես երաժիշտ: Ես մենակ չեմ... ես իմ աստղ Աստաի հետ եմ ^_^ սա արդեն մեր երկորդ քայլն էր...
Քայլ N1 - բացահայտել երաժշտությունը
Քայլ N2 - ունկնդրել երաժշտությունը
արդեն արվա՜ծ են
մնացին
Քայլ N3 - կատարել երաժշտությունը
Քայլ N4 - ստեղծել երաժշտություն
~~~~~ ու, անկեղծ, ես հավատում եմ... ես արդեն հավատում եմ...

Հ.Գ. եթե հանկարծ էլի կատարեն Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան... առաջարկում եմ... խնդրում եմ... գնացեք ու բացահայտեք ձեր երաժշտությամբ լի Տիեզերքը:



Комментариев нет:

Отправить комментарий