18.03.2015

․․․

-Բարև:
-Երևի չես նկատել:
-Ի՞նչ չեմ նկատել:
-Ասում էի որ չես նկատել:
-Սիրում եմ «ընդմիշտ» բառը:
-Ես չգիտեմ:
-Ո՞վ ասեց, որ ես ինչ-որ բան գիտեմ:
-Սիրում եմ խոսակցություններ, որոնք սկիզբ ու միտք չունեն:
-Ես էլ էն խմբի երգը:
-Տարբերությունների առկայությունը դառնում է՞ նմանություն:
-Դու դեռ հույսերի հույսին ե՞ս:
-Ես քո հույսին եմ:
-Իսկ ես ի՞նչ եմ:
-Երևի իմ նման՝ ոչինչ:
-Պարզվեց մի նմանություն կա:
-Հետաքրքիր է ի՞նչ եմ ուզում ասել քեզ:
-Երևի որ իմ կարիքը ունես:
-Ճիշտ ա, ոնց էլ գիտես: Կարո՞ղ ա դու էլ իմ կարիքը ունես:
-Ի՞նչ ես խոսում:
-Անկեղծությունն ու կեղծությունը... ո՞նց ա սկսվում ու ավարտվում:
-(ևս մի կեղծ պատասխան, իմ կարծիքով)

Նկատել ե՞ք ինչքան տարբեր պատմություններ կան ամեն մարդու մեջ։ Ամեն մարդ, ոնց-որ մի քանի հատորանոց գիրք լինի։ Իսկ էտ մարդկանցից էնքան շատ կա։ Նույնիսկ իմ մեջ դրանցից շատ-շատ կա։

Ինչ-որ հայացքներ։ Անըդհատ աչքիս առաջ անծանոթ մարդկանց հայացքներն են։ Վախենալու են էտ հայացքները։ Ու նույնը ականջներիս մեջ է, անըդհատ ինչ-որ մարդկանց ձայներ։ Կհրաժարվե՞ի արդյոք։ Մեծ հաճույքով։ Մարդ լինելուց էլ։ Հիշողություն ունենալուց էլ։

Քայլելով եմ հասնելու անկեղծության։ Դու սիրում էի քայլեիր, երևի անկեղծ էիր։ Քայլելով եմ հասնելու էն պուճուր տնակներին։ Ու էտ տնակներից մեկին մի օր տուն եմ ասելու։ Ինչպիսի մարդկայից ցանկություններ ունե՞մ չէ։ Հետո էլ հույսեր եմ փայփայում որ մարդ չկոչվեմ։

-Հետաքրքիր ա որ խոսամ․․․ ի՞նչ կասեմ։

Ցանկությունը ժպիտդ տեսնելու ամեն վայրկյան շատանում ա․․․ ականջիս միջի աղմուկի հետ։ Իսկ ժպիտդ մոռանում եմ։ Երևի քեզ էլ եմ մոռանում։ Սկսել եմ չճանաչել։ Երևի չեմ էլ ճանաչել։ Ինչի՞ էլի քեզ վերադարձանք, ես իմ անկեղծությունից էի խոսում։

Ե՞րբ կգա ժամանակը․․․ երբ դուրս կգան էն միջիս արցունքները, որոնց ազատությունը պահել եմ։ Զրկել եմ իրենց ազատությունից։ Չեմ ուզում որ արցունքներն էլ ինձ մենակ թողեն։ Համ ուզում եմ համ չէ։ Երբ ա գալու էն ժամանակը երբ էլ ոչինչ չուզենամ։ Շատ բան եմ ուզում։

Իսկ ձեզ իմ լռությունը կնվիրեմ։ Երևի փոխվել եմ։ Երևի չեք նկատել, որովհետև չեմ փոխվել։ Անիմաստ պտույտների շարան ա դառել կյանքս։ Կամ էլ միշտ ա էտ էղել։ Էն տնակների մեջ նենց լավ էր։ Փոքր էին․․․ քո մատների նման․․․ աաաա էլի դու՛։ Զզվցրիր էլի։
Տնակների մեջ մի վայրկյան․․․ մի վայրկյան լսվեցին ոտներիս ձայները, ձեր ձայները երկրորդ պլան անցան և ես լսեցի ոտներիս խրթ-խրթոցը։

Հաճելի ա էն կանաչ տերևներին նայել որը Արևի լույսն ա արտացոլում։ Գիտե՞ք հին ծանոթները ոնց-որ հին օրագրեր լինեն։ Կարդում ես ու հասկանում ես թե ինչքան ես փոխվել։

-Այո ես մարդկանց կարդում եմ։ Էտ հաճելի ա։

Երևի Լուսինն ու Աստղերը հոգնել են մեզանից ու գնացել են: Գնացել են ու թողել են մենակ: Մենակ էս միագույն երկնքի հետ: Միագույն... ու առանց գույն երկնքի հետ: Թողել են անիմաստ և անպատասխան հարցերի դիմաց։ Ինձ մի երգ են թողել։ Հոգնել եմ ես էտ երգից։ Անհետաքրքիր ա դառել։

Կշարունակեմ քայլել։ Քայլել անծանոթ ճանապարհով, որը ինձ ծանոթ դարձավ։ Ճանապարհով որտեղ լուսաբացը լույս չունի։ Ձեր հայացքները կճնշեն, իսկ ես փախնելու տեղ չունեմ։ Երևի էլի քեզ կհիշեմ, կհիշեմ թե ոնց եմ մոռանում։

Մտքերս կառավարել չեմ կարողանում։ Այ այտքան փոքր արարած եմ, նույնիսկ մտքերս կառավարել չի ստացվում։

Ցանկությունը մարդկանց սերը տեսնելու կա, բայց էս անձրևը չի թողում։ Անձրևը ոնց-որ չուզենա կանգնի։ Ուզենա մաքրի։ Չի հասկանում էլի որ անհույս ա։ Դուք ձեր անձրևանոցներով եք իրանից պաշտպանվում, ինքը ձեր հոգիներին չի հասնում։

-Անձրևի աչքերը տեսել ե՞ս։

Մեկ-մեկ մտքիցս թռնում ես հետաքրքիր ա ուր ես գնում։ Ես չեմ էլ նկատում։ Մեկ-մեկ նենց մեղավոր եմ ինձ զգում։ Մտքերս նենց արագաշարժ են, հեչ իրանց տիրոջը չեն քաշել․․․ այո ես իրանց տերն եմ․․․ մուհահահահհա։ Ում իրանք ոչ էլ ենթարկվում են․․․ իսկ արդյոք պետք ա ենթարկվեն։ Չգիտեմ է։ Ինչի՞ ենք ծնվել եթե հարցերը միայն շատանալու են։

Պարտականություններս քիչ են, բա ինչի՞ են ձեր հայացքները էտքան ծանր։ Անըդհատ ինչ-որ բան սպասում եք, էտ էլ ա անարդար։









Комментариев нет:

Отправить комментарий