21.03.2015

Պտույտ

Ես սիրում եմ քեզ։ Ում է դա պետք։ Ինձ էլ պետք չէ։ Էտ բառերը իմը չեն։ Իմը չեն էլ կարող լինել։ Ես անկեղծ չեմ կարող լինել։ Երևի երբ անկեղծանամ ավելի վատը կլինեմ։ Ի՞նչ ճանապարհ ընտրեմ։ Երևի սխալը կընտրեմ։ Չեմ ուզում լինել քեզանից կախված։ Ոչ-ոքից ու ոչնչից կախվածություն ունենալ չեմ ցանկանում։ Երևի իրականությունը ճիշտը չէ։ Իսկ ճիշտը ո՞րն է։ Ստվերը գիտենք, միայն ստվերն էլ գիտենք էլի․․․ իսկ լույսի մասին ոչ մի տեղեկություն չունենք։ Ես լույսին եմ ուզում ձգտել։ Բա ի՞նչի ա հիմա սենց ցավում։ Կարող ա սխալ լույս ա։ Իսկ ինձ ստվերն ա միշտ դուր էկել։ Անկեղծությունը ազատությունն է՞։ Իսկ ո՞րն է ազատությունը։ Հիշում եմ փոքր ժամանակ հույս ունեի որ հարցերի շատանալու հետ պատասխաններն էլ են շատանում, և դա է բալանսը լույսի և ստվերի։ Իսկ հիմա էլ հույս չունեմ։ Ու երբ հույս չունեցող աչքերը նայում են երկնքին, չեն կարողանում իրանց Արևին գտնել։ Երևի մենք բոլորս կորցրել ենք հույսը, դրա համար էլ Արևին չենք տեսնում։ Մենք միայն նրա լույսն ենք տեսնում, էն էլ մեծ դժվարությամբ։ Գլխի ցավի մասին հիշացնել պետք չի։ Դրանից ինքը ավելի շատ ա ուժեղանում։ Ինքը - ցավը։ Մեղավորներ փնտրելը նորմալ է՞։ Ընդհանրապես ճիշտ է՞։ Ճիշտը մեղավորություն զգալն է, սխալը մեղավոր գտնելը՞։ Ախ պտտվելը։ Էնքան եմ կարոտել պտտվելը։ Պտտվելը ու հիշողությունը շպրտելը։ Կուզենայի հիշողությունը նվիրել։ Ինչ-որ մարդիկ դրա կարիքը ունեն։ Իսկ ես հոգնել եմ։ Հոգնել եմ պատահական հիշողությունները հիշելուց։ Տենց պարտականություններն էլ կմոռանայի։ Անունները․․․ անունները հերթով գլխից կթռնեն։ Իսկ հիմա ես միայն փնտրում եմ։ Փնտրում եմ տարածություն որտեղ կկարողանամ պտտվել։ Հիմա ես հույս ունեմ թե չէ՞։ Պատասխանների գտնելու՝ ոչ, իսկ այ պտտվելու՝ այո։ Արև․․․ ու՞ր ես։ Վայ մոռացել էի։ Հիմա գիշեր ա։ Ու ինչի ա Լուսինը միայն արտացոլում։ Սիրում եմ էլի։ Քամին էլ եմ սիրում։ Անձրևն էլ։ Զարմանալի ա Գարուննել եմ սկսել սիրել։ Էս ինչքան եմ ես փոխվել։ Սիրելով սկսում եմ բացահայտել։ Բացահյտելով փոփոխվում եմ։ Հիմար մտքերից էլ թեթևանում։ Տիեզերքը պտույտ ա։ Մի մեծ պտույտ։ Իսկ մենք միայն փորձում ենք։ Փորձում ենք պտտվել։ Չէ որ Տիեզերքը վաղուցվանից ամեն ինչ մոռացել ա։ Պտտվել ու մոռացել ա։

Комментариев нет:

Отправить комментарий