01.12.2014

Ժամանցը Երևանում... իմ Երևանում


Երևանն ինձ համար ոնց-որ իմ սենյակը լինի (որը ես երբեք չեմ ունեցել): Ես ամեն մի ծակ ու ծուկ մտնում եմ ու ինձ հարմար եմ զգում այնտեղ: Վերցնում եմ ընկերներիս ու գնում եմ որևէ տեղ: Ամեն տեղ ինձ հարմար եմ զգում: Դա իմ ժամանցն է Երևանում... իմ Երևանում:
Ուզում եմ ասել Երևանը ինձ համար միայն մեր խղճուկ Հյուսիսային պողոտան չէ, հաշվի առեք:
Բայց եթե մյուս կողմից նայես, 14-16 տարեկան աղջիկների և տղաների համար նորմալ ժամանցի կենտրոն չկա, ավելի ճիշտ, շատ քիչ են: Չեմ սիրում այս փնթփնթան կարգավիճակը, որովհետև անձամբ ինձ ժամանցի կենտրոնների բացակայումը չի նեղում: Բայց, օրինակ, ընտանքիս, այդ փաստը շատ է նեղում , նրանք չգիտեն, թե որտեղ նշեն ծնունդս: Ոչ մի նորմալ տեղ չկա: Մի տեղ ռաբիս ա, մի տեղ էրեխու ձենով խոսոցող ծաղրածու, մի տեղ էլ քյառթու կարաոկե ա: Ծնունդի հարցը շատ բարդ հարց ա, բայց մյուս կողմից, եթե ուղղակի ուզում ես անցկացնել ժամանց ընկերներով, շատ լավ տեղեր կան. օրինակ՝ Time cafe-ներ, գնում ես ու սկսում ես ջրիկանալ : Այնտեղ քեզ և հարմար  ես  զգում, և անկաշկանդ:
Ինձ չեն առաջարկում շատ բան, բայց ես փնտրում եմ, իսկ ով փնտրում է, նա էլ գտնում է: Բողոքել չեմ սիրում...  Կարևորը մարդիկ ենՙ ում հետ անցկացնում եսՙ ոչ թե վայրը:

Комментариев нет:

Отправить комментарий