12.11.2012

Վահան Տերյան...մտորումներ


Սկսեմ նրանից,որ Վահան Տերյանի բանաստեղծությունների մեջ այնքան հանգստություն կա,այնքան եթերային տրամադրություն…որ հիմա նույնիսկ չեմ կարողանում մտածել,ընտրել…հիմա ուղղակի սիրահարված եմ ,ուղղակի հանգստացած…
Ասեմ նաև <<Աշուն>> բառը լսելուց ես սիրահարվում եմ(իհարկե ոչ Աշնանը),բայց սիրահարվում եմ ամբողջ իմ սրտով,կարծես վերադառնում եմ այն պահին,երբ…ես տեսա նրան…ու սկսում եմ երազել,բայց հիմա միքիչ թեմայից հեռվացա այսպիսով ընտրել եմ…

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

Ասեմ,որ Բանաստեղծությունների մեջ ինձ չի հետաքրքրում հանգը,կարևորը այն զգացմունքն է ինձ ես կստանամ այդ բանաստեղծությունից:
Անծանոթ աղջկան բանաստեղծությունը ինձ հիշեցնում է Աշուն,սեր…կարծես իմ մասին լինի…ուղղակի աղջկա անունից…Չգիտեմ,սիրահարվում եմ ու սիրահարվում…
Բանաստեղծության մեջ զգում միայն սեր:Բանաստեղծության գույներն են…ոնց կարող եմ ասել այն գույնը,որը հիմա տեսնում եմ…երևի հանգստության գույն:Ամեն անգամ բանաստեղծությունը կարդալուց ամեն ինչ մոռանում եմ միայն…միայն ու միայն սիրում եմ…

Վահան Տերյան...մտորումներ


Սկսեմ նրանից,որ Վահան Տերյանի բանաստեղծությունների մեջ այնքան հանգստություն կա,այնքան եթերային տրամադրություն…որ հիմա նույնիսկ չեմ կարողանում մտածել,ընտրել…հիմա ուղղակի սիրահարված եմ ,ուղղակի հանգստացած…
Ասեմ նաև <<Աշուն>> բառը լսելուց ես սիրահարվում եմ(իհարկե ոչ Աշնանը),բայց սիրահարվում եմ ամբողջ իմ սրտով,կարծես վերադառնում եմ այն պահին,երբ…ես տեսա նրան…ու սկսում եմ երազել,բայց հիմա միքիչ թեմայից հեռվացա այսպիսով ընտրել եմ…

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

Ասեմ,որ Բանաստեղծությունների մեջ ինձ չի հետաքրքրում հանգը,կարևորը այն զգացմունքն է ինձ ես կստանամ այդ բանաստեղծությունից:
Անծանոթ աղջկան բանաստեղծությունը ինձ հիշեցնում է Աշուն,սեր…կարծես իմ մասին լինի…ուղղակի աղջկա անունից…Չգիտեմ,սիրահարվում եմ ու սիրահարվում…
Բանաստեղծության մեջ զգում միայն սեր:Բանաստեղծության գույներն են…ոնց կարող եմ ասել այն գույնը,որը հիմա տեսնում եմ…երևի հանգստության գույն:Ամեն անգամ բանաստեղծությունը կարդալուց ամեն ինչ մոռանում եմ միայն…միայն ու միայն սիրում եմ…

11.11.2012

Երեխաները մենակ էին...իմ աչքերով



Սկսեմ նրանից,որ չկարողանալ բառը,կարող է մարդու կյանքը 180աստիճանով թեքել…հաճախ դեպքերում 180աստիճանով դեպի վատը:Սակայն անձամբ ինձ մոտ,բացի վատ ազդեցությունից ,նաև կա այն ազդեցությունը,որ <<չկարողանալ>> բառից հետո,ինձ մոտ առաջանում է հակամարտություն <<չկարողանալ>> բառի հետ…Պատմության մեջ հենց դա էր շատ կարևոր,որ եթե հավատաս,չհանձնվես…և ոչ-ոք քեզ չասի <<Դու չես կարող>>,դու ամեն ինչ կարող ես…հաճախ դեպքերում,քո ամբողջ կյանքն է կախված ընդամենը այդ երկու բառից:Միքիչ խոսեմ իմ մայրիկի վերաբերմունքի մասին…Ասեմ մայրիկս,ինձ շատ է գուրգուրում,և հաճախ այդ գուրգուրանքը,ուղղակի ավելորդ է…պատմեմ մի պատմություն,իմ կյանքից…
Ուղիղ 2 օր էր մնացել շվիի քննությունին,իսկ ես իմ նյութը դեռ չէի յուրացնել,ավելին ասեմ,հեչ էլ մոտիկ չէի վարժ նվագելուն…ամեն անգամ միքիչ նվագում եմ,և մայրիկս աննդհատ ասում է.<<Լուս չգոգնեցիր,բավարար է,արի միքիչ հանգստացիր>> ,ես մտածեցի,որ արդեն ստացվում է,ևգնացի հեռուստացույց դիտելու,օրը ավարտվեց իսկ ես պարապեցի ընդամենը 2րոպե:Հաջորդ օրը շվիիս ուսուցիչը ասեց,թե շատ վատ ես նվագում…իմ մեջ ամեն ինչ խառնվեց,և ես կարծես հույսս կտրեցի 9 գնահատականից…չէ գնահատակնել ինձ չէր հուզում,ուղղակի ես այնքան էի ուզում,լավ ավարտել,որ հետո ուրիշ գործիքներ նվագեի,բայց կարծես ամեն ինչ կորած էր…եկա տուն,տեսնեմ տանը մարդ չկա…նստեցի էլի հեռուստացույց դիտեմ,որ մոռանամ…հասկացա,որ ոչինչ չի կարելի դիտել,և անջատեցի հեռուստացույցը…Չգիտեմ ինչու,համակարգիչը տանը չէր,երևի քուրիկս էր տարել,ու ես ոչինչ չունեի անելու վերձրեցի շվին…և 3 ժամ նվագեցի,մինչ մայրիկս գալը:Մայրիկս եկավ,և միանգամից ասեց,թե արի հաց ուտենք,իսկ ես հակառակը պնդելով շարունակեցի իմ նվագը…Մյուս օրը,բացի 9 գնահատականից,ես գերազանց նվագեցի,և գնացի անվճար բաժին,և ինչպես տեսնում եք ես արդեն գնում եմ ֆլեյտայի,և վոկալի…այդ օրը ես կյանքում չեմ մոռանա…այն առաջին օրը երբ ես չլսեցի<<Դու չես կարող>> արտահայտոությունը…

Հետաքրքիր աշխատանք...տնային աշխատանք...քիմիա




Տնային աշխատանք
Թթվածնի ընդհանուր բնութագրումը
Քիմիական նշանը-------O
Քիմիական բանաձևը---O2
Հարաբերական ատոմային զանգված՝   Ar-------15.9994~16.000
Հարաբերական մոլեկուլային զանգված Mr-------Mr(O2)= 16.000*16.000=256000000
Իզոտոպները---Թթվածինը ունի 3 կայուն իզոտոպներ՝  16О, 17О և 18О
Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվը՝ 8, պարբերությունը 2, խումբը VI

Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը--- Բաղադրություն՝ O=(N+p)e=32=(16+8)+8
Կառուցվածքը
Վալենտականությունը թթվածնի կապերի հավասար է 2, օքսիդացման ամենատարածված աստիճանը հավասար է 2
Թթվածնի առաջացրած պարզ և բարդ նյութերը---Պարզ-,,,,,,,
Բարդ- ,,,
Թթվածնի տարածումը բնության մեջ,առանց թթվածնի մեր կյանքը հնարավոր չէ լինել, Օդի բաղադրությունը O2=O*O
Թթվածնի ֆիզիկական հատկությունները
Թթվածինը անգույն,անհամ,անհոտ գազ է:Եռում է -183°С, պնդանում է -219°С:Հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,թթվածնի պարամագնիսական հատկությունը երևում է հեղուկ վիճակում:Թթվածնի խտությունը 0°С, 101 ԿՊա ճնշման տակ հավասար է 1,43 գ/լ:Թթվածինը ջրում վատ է լուծվում 20°С-ում 100 ծավալ ջրում լուծվում է 3 ծավալ թթվածին, 0°С-ում 5 ծավալ թթվածին:
Թթվածնի քիմիական հատկությունները
1.Մետաղները և ոչմետաղները օքսիդանում են թթվածնով.
2Na+O2=Na2O2,ապա Na2O2+2Na=2Na2O
2Zn+O2=2ZnO
2Mg+O2=2MgO
S+O2=SO2
4Al+3O2=2Al2O3
2Cu+O2=2CuO
C+O2=CO2
4P+5O2=2P2O5
2.Թթվածնով օքսիդանում են նաև բարդ նյութերը.
2CO+O2=CO2
2SO2+O2=2SO3
Cu2O+O2=2CuO
CH4+2O2=CO2+2H2O
C2H5OH+3O2=2CO2+3H2O
2C2H2+5O2=4CO2+2H2O
4NH3+3O2=2N2+6H2O
4NH3+5O2=4NO+6H2O
4FeS2+11O2=2Fe2O3+8SO2↑

Թթվածնի ստացումը արդյունաբերությունում և լաբորատորիայում
Բնությունում ֆոտոսինթեզի շնորհիվ է առաջանում թթվածինը:Արդյունաբերությանը թթվածնի շնորհիվ ստեղծվում են տարբեր սարքեր,մարդկության կյանքի համար:
Թթվածնի կիրառումը…թթվածինը կիրառվում է ամեն տեղ և ամեն ինչում:Առանց թթվածնի մենք կյանք չունենք…նաև թթվածնի շնորհիվ մենք ամռանը չենք շոքում,այսինքն այն սարքերի որոնք,աշխատում են թթվածնի շնորհիվ:
Այսքանը՝ Լուսինե Մլքե-Գալստյան,8-1 դաս.

Տնային աշխատանք...Ֆիզիկա



Պ12
Նյուտոնի 3-րդ օրենքը
Առաջադրանքներ
Վարժ. 1
Օրինակ՝
Երբ,որ մարդ մուրճի օգնությամբ մեխը մտցնում է պատ մեջ,հարվածից հետո մուրճը միանգամից ետե գալիս:
Երբ գնդակը ուժեղ հավծում ենք գետնին,նա միանգամից վեր է ցատկում:
Երբ պատահական մարդ իրեն հարվածում է պատին,նա հետո մի քանի քայլ ետ է դառնում:
Ինձ միշտ հետաքրքրել է,եթե բռնցկամարտիկը հարվածում է տանձիկին նրա ձեռքը ցավում,բայց ըստ Նյուտոնի 3-րդ օրենքի այո,ուրեմն այո:
Վարժ. 2
Նյուտոնի 3-րդ օրենք
Երկու մարմինների միմիյանց փոխազդում են մոդուլով  հավասար և հակառակուղղված ուժերով:
Չեմ կարողանում մի բառերով ասել,բայց հասկանում:
Վարժ. 3
Նյուտոնի օրենքը կարելի ապացուցել,բոլոր այն փորձերով,երբ երկու մարմիններ փոխազդում են միմյանց:Օրինակ՝ երկու գնացքներ գալիս են,և բախվում են իրար,կամ երբ նկարը պատից ընկնում է:
Վարժ. 4
Չեմ կարողանում գրել:
Վաժ. 5
Այո,կարող են երկու մարմինների փոխազդող ուժերը համակշռ են,եթե երկու մարմինների,զանգվածները,ծավավալներ,ամե ինչ հավասար լինեն միմյանց:
Վարժ. 6
Ոչ, քանի որ,երբ մարդ իմ մազերը վեր քաշի,այդ նույն ուժը կազդի դեպի ներքև:

08.11.2012

Փոփոխություն...իսկ հետո...որոշում


Ողջույն բոլորին...ուզում եմ գրել այն զգացմունքի մասին,որը ապրում եմ ամեն օր,ամեն մի վայրկյան...համոզված եմ որ դուք էլ եք այդ զգացմունքը ապրել...Գրում եմ փոփոխվելու մասին...
Ամեն օր երբ ինչ-որ բան չի ստացվում մտածում եմ.<<Եթե ես ուրիշ ձևով պատասխանեի>>...ու այդ պահին...փոխվեմ...թե ոչ? Ասում եմ իմ անձնական փորձից...փոփոխությունը միշտ չէ,որ լավ է...և ամեն անգամ փոփոխվելուց առաջ մեզ ի հայտ է գալիս մյուս դժվար պահը...որոշումը:Իմ կարծիքով դա ավելի դժվար է լինում...քանի որ փոփոխության ժամանակ դոռ ամեն ինչ հարցականներով լի է,բայց երբ գալիս է որոշման պահը այդ ամեն մի հարցական պետք է բացատրվի...
Հիմա կարող եք ինձ հետ չհամաձայնվել...բայց...օրինակ՝ ինձ մոտ ամեն նյութից առաջ առաջանում է հարց.<<Նյութս ինչպես սկսեմ>> և...ողջույն բոլորին եմ գրում,բայց գրելուց հետո գալիս է փոփոխության պահը,և ես մտածում եմ.<<գրե՞մ բարև բոլորին,չէ գրեմ ողջույն բոլոր ընթերցողներին...չէ չէ>>,և դրանից հետո իմ գլոխը սկսում է անտանելի ցավել:Վերջում մնում է մի քանի ձև,բայց որոշման ժամանակ,կոտրվում եմ,և գրում եմ ինչպես միշտ.<<Ողջույն բոլորին>>:Հիմա կմտածեք.<<Այս ինչ մանուք է>> ,բայց դա իմ համար այնքան կարևոր է,կարծես <<Բարևեմ թե ոչ>>...ահա և այս նյութից էլ հասկացաք,որ որոշում չնդունեցի...
Փոփոխության,իսկ հետո որոշման մասին կարելի է անվերջանալի գրել...բայց ես իմ նյութվ այնքան կցանկանամ կարդալ ձեր օրինակները,կամ կարծիքը...իհարե կարծիքի մասում...այսքանը:

Ալիսան հրաշքների աշխարհում...(11-րդ գլուխ)


  • Հարց 1
  • Նկարագրեք, թե ինչպիսին է դատարանը վիպակում և ինչ նմանություն կա մեր իրական դատարանի և սրա միջև:
  • Այսպես գրված էր գրքում...










Իմ կարծիքով իրական դատարանը շատ նման է,Ալիսի դատարանին...անկեղծ ասաց ես դեռ չեմ եղել ոչ մի դատարաններում չեմ(թու-թու-թու),բայց այդ աուռան,այդ ոչ իրականության աուռան,միշտ ինձ մոտ ասոցացվում է դատարանի հետ,իսկ այս մասում դատարանը հենց այդպիսին էր:Ամեն մի հերոս կարծես այդ դատարանի մարդիկ լինեյն,ուղղակի իրանց բացատրելու տեղակ,հեղինակը ամեն մեկին ինչ-որ կենդանու կերպար է տվել,բայց եթե համեմատենք այդ կենդանիներին և դատարանի մարդկանց մեջ տարբերություն չկա...
  • Հարց 2
  • Ինչ նոր հատկանիշներ հայտնաբերեցիք թագավորի ու թագուհու մոտ այս գլխում:
  • Հասկացա,որ այդ մարդիկ ամենաինքնասիրահարված մարդիկ են...նամանավանդ թագուհին:Հասկացա,որ թագավորը անխիղճ է և հիմա,իսկ թագուհին միայն տեսնում է այն ինչ ինքն է ուզում:Անկեղծ ասաց այն ամեն ինչ հասկացել էի,հիմա հաստատվեց:

  • Հարց 3
  • Ինչպիսին էին  դատարան և հարցաքննվող (վկաներ) հարաբերությունները:
  • Դատարան և հարցաննվող...իմ կարծիքով դատարանի աշխատակազմը ուղղակի հիմար խամաճիկներ էին,որոնց ղեկավարում էին թագավորը,և թագուհին...անկեղծ ասաց իմ կարծիքով դա ինչ-որ չափով ճիշտ է,իհարկե ոչ ամբողջությամբ...և այդ բոլոր աշխատակազմը վերևից էր նայում վկաներին:Անկեղծ ասաց դա կարդալուց զզվանք ապրեցի,բայց հասկացա,որ հենց այդպես է...

  • Հարց 4
  • Կարող եք բացատրել՝ ինչի է նման դատարանի արածը, ինչ է այն ձեզ հիշեցնում:
  • Դատարանի արածը հիշեցնում է ստրկատիրություն՝ զզվելի ստրկատիրություն:Նրանք այնպես էին վերաբերվում բոլորին կարծես դա ոչ թե արդարություն է...այլ հակառակը...ինչպես պետք է արդարություն հաղորդող դատարանը այդպես վերաբերվի ուրիշներին...Այսքանը

07.11.2012

Գրում եմ իմ անունից...գրքի անունից


Գիրքը սովորական թուղթ չէ որի վրա մտքեր են գրված…գիրքը մարդու հոգին է,այն մարդու հոգին ով կարողացավ իր հոգին բաժանել տարբեր մասերի,և իր գրքի շնորհիվ,բաժաանել իր սրտի ամեն մի կտորը ամեն մի ընթերցողին:Փոքր ժամանակ կարծում էի,որ գիրք գրելը խաղ ու պար է,բայց դա այնքան դժվար է…հիմա փակում եմ աչքերս ու,երբ բացեմ,ես կլինեմ գիրք…
Ծնվելիս ես ստանում եմ առաքելություն:Առաքելություն,որը իմ կազմից,իմ նկարներից, ամեն ինչից կարևոր է:Նաև ես ունեմ բացատրություն,բայց ամեն մի բացատրության տակ ուրիշ բացատրություն է:Երբ,որ ես ծնվում եմ,իմ հայրը՝ գրողը, կարծես աշխարհի տիրակալն է դառնում,այդ ժամնակ,նա քայլելուց իր ոտքերի տակ չի նայում,միայն առաջ:Այդ դեպքում շատ հաճախ իմ հայրը հեռանում է ինձնից,և այդ պահին սկսվում է իմ մենակությունը:Ինչքան էլ ես մենակ եմ լինում,մեկ է,ինչ որ պահին ինձ կադում են,և երբ ինձնից ինչ որ բան քաղում են,ես կարծես դառնում եմ,մեծ ծիրանենի,որի շնորհիվ բոլորը երջանիկ են:Շատ հաճախ ես կորցնում եմ իմ գեղեցկությունը,քանի որ ինձ շատ-շատ են կարդում,բայց դա ավելի լավ է քան տարիներ շարունակ լինել <<թափթազա>> այսինքն չկարդացվող:
Գրեմ իմ առաքելության մասին…իմ մեջ իմ հայրը՝ Զվարթը,դրել է իր հոգին:Ես ամբողջ աշխարհին ուզում եմ բացատրել,թե ինչ կարևոր է ամեն մի մանրուք,եթե կարդացողները ուշադրություն չդարձնեն այդ մանրուքներին,այդ մանրուքները կկորչեն,բայց դուք պատկեացնում եք ձեր կյանքը առանց մոծակի,սկզում անսովոր կլինի,հետո հաճելի կլինի,իսկ հետո դուք ձերը տեղը չենք գտնի…ահա դա է իմ առաքելություն, սովորեցնել մարդկանց գնահատել ամեն ինչ...Նաև հիմա լսել եմ,որ հիմա,շատ են էլեկտրոնային գրքերը,բայց անկեղծ ասաց,ես չեմ հասկանում ձեզ,մարդկանց դուր չի գալիս իմ բույրը,ինձ կարդալը…չեմ հասկանում:
Փոքրիկ գովաազդ վերջում՝ կարդացեք ինձ ես շատ հետաքրքիր եմ…հուսով կստացվի ձեր աչքերը բացել:

Ալիսան հրաշքների աշխարհում...Գլուխ 10-րդ


  • Հարց 1-ին
  • Կարիք չկա երեկվա մասին պատմել, որովհետև ես ուրիշ էի: - Նկարագրեք Ալիսին այս դեպքերից առաջ և հիմա: Ինչն էր փոխվել, ինչպիսին էր Ալիսն առաջ, ինչպիսին է հիմա: Որ Ալիսն է ավելի լավը ձեզ համար և ինչու:
  • Ալիսը դեպքերից առաջ նույն Ալիսն էր,ուղղակի այն ժամանակ շատ կարոտ ուներ արկածներին,բայց Ալիսի կարծիքով ինչքը շատ էր փոխվել,ու դեպի լավը:Ընդհանրապես ինձ Ալիսի կերպարի մեջ դուր չի գալիս,որ Ալիսը կարծում էր որ ինքը ամենա-ամենան է,իհարկե այդ ամենա-ամենա հիվանդությունից բոլորս էլ տառապում ենք...բայց ինչ-թր պահեր են լինում,որ դա ուղղակի անիմաստ է:Ինձ թվում է միքիչ թեմայից հեռացա,բայց իմ կարծիքով Ալիսը այդքան էլ չի փոխվել,փոփոխություն կա,նա հասկացավ թե իրականում ինչպիսին է,բայց ավելի շատ իր միջավայրն է փոխվել քան ինքը,բայց շուտով ինքն էլ կփոխվի...
  • Հարց 2-րդ
  • Պատմեք ձեր երեկվա մասին. ինչպիսին էիք դուք առաջ և ինչպիսին եք հիմա:
  • <<Երեկ>> ամեն ինչ ուրիշ էր,նույնիսկ հոտը,ոչ թե իմ այլ ամեն ինչի:Ես <<երեկ>> երազում էի,որ գա մյուս <<օրը>>,իսկ հիմա ուզում եմ որ գա <<մյուս օրը>>:Իհարկե ի տարբերություն <<երեկվա>> ես 360աստիճան ուրիշ ձև եմ մտածում,նաև ուրիշ երազանքներ ունեմ...այնքան հետաքրքիր է մեծանալ,ես դա չեմ զգում,միայն դա զգում եմ երբ կարդում եմ օրագիրս այդ ժամանակ ուղղակի ափշանք եմ ապրում:

Ու...

Ողջույն բոլորին,գիտեմ վաղուցվանից չեմ գրել...չեմ գրել որովհետև ալարել եմ...խոստովանում եմ...բայց ուզում եմ այս նյութով հասկանալ թե ինչքան պետք է ես տանջվեմ ալարելու պատճառով:Գիտեմ...ալարելը այնքան հեշտ է,բայց հիմա նստած գրում եմ,և մտածում...Ու...ոչիին չեմ հասկանում:Գրելով ոչինչ չեմ հասկանում...ուզում եմ օգնեք,բայց մեկ է չեմ հասկանում:Ընդհանրապես...չեմ հասկանում երբ է օրը սկսվում,և երբ ավարտվում:Զգացմունքները այնքան շատ են որ ամբողջ 24ժամվա ընթացքում չեմ հասցնում բոլորը վերապրեմ...Ու...էլի ոչինչ եմ հասկանում...ինձ թվում է դուք էլ չհասկացաք...այնքան վատ է,որ նույնիսկ մտքերս չեմ կարողանում շարադրել...ուզում եմ հարցնեմ...Ու

04.11.2012

Կարլի կամուրջ Պրահայում










Կարլի կամուրջը Կարլ թագավոր հրամանով կառուցված կամուրջ է:Կարլը կամուրջ է Պրահայում, Վլատվա գետի վրա։ Միացնում է Պրահայի Մալայա ստրանա և Ստարե մեստո թաղամասերը։ Կառուցվել է Միջնադարում։ Կամրջի երկու կողմերով տեղադրված են 30 արձան։ Երկարությունը 520 մետր է. լայնությունը 9.5 մետր։ Հենվում է 16 հզոր կամարների վրա։ Կամուրջը կառուցվել է 1357 թվականին և փոխարինելու է եկել12-րդ դարում կառուցված Ջուդիթի Կամրջին: Այժմ այն համարվում է զբոսաշրջության ամենահայտնի վայրերից մեկը:Այդ կամուրջը շատ հայտնի է հայտնի մարդկանց քանդակներով:Կամուրջի վրա կա մի փոքրիկ արձան՝ Սուրբ Ռուդոլֆի,որի մոտ ըստ ավանդության նորաստեղծ պոետները կարդում են իրենց առաջին ստեղծագործությունները:Իսկ ամբողջտարածքի երկարությամբ նկարիչները խեցեգործները վաճառում են իրենց ստեղծագործությունները:Անկեղծ ասաց ես այդ կամրջի վրա չեմ եղել,բայց իմ ընտանիքիս մյուս անդամները եղել են,և ըստ նրանց պատմությունների շատ հետաքրքիր,և արվեստով լի կամուրջ է: