12.11.2012

Վահան Տերյան...մտորումներ


Սկսեմ նրանից,որ Վահան Տերյանի բանաստեղծությունների մեջ այնքան հանգստություն կա,այնքան եթերային տրամադրություն…որ հիմա նույնիսկ չեմ կարողանում մտածել,ընտրել…հիմա ուղղակի սիրահարված եմ ,ուղղակի հանգստացած…
Ասեմ նաև <<Աշուն>> բառը լսելուց ես սիրահարվում եմ(իհարկե ոչ Աշնանը),բայց սիրահարվում եմ ամբողջ իմ սրտով,կարծես վերադառնում եմ այն պահին,երբ…ես տեսա նրան…ու սկսում եմ երազել,բայց հիմա միքիչ թեմայից հեռվացա այսպիսով ընտրել եմ…

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

Ասեմ,որ Բանաստեղծությունների մեջ ինձ չի հետաքրքրում հանգը,կարևորը այն զգացմունքն է ինձ ես կստանամ այդ բանաստեղծությունից:
Անծանոթ աղջկան բանաստեղծությունը ինձ հիշեցնում է Աշուն,սեր…կարծես իմ մասին լինի…ուղղակի աղջկա անունից…Չգիտեմ,սիրահարվում եմ ու սիրահարվում…
Բանաստեղծության մեջ զգում միայն սեր:Բանաստեղծության գույներն են…ոնց կարող եմ ասել այն գույնը,որը հիմա տեսնում եմ…երևի հանգստության գույն:Ամեն անգամ բանաստեղծությունը կարդալուց ամեն ինչ մոռանում եմ միայն…միայն ու միայն սիրում եմ…

Комментариев нет:

Отправить комментарий