07.11.2012

Գրում եմ իմ անունից...գրքի անունից


Գիրքը սովորական թուղթ չէ որի վրա մտքեր են գրված…գիրքը մարդու հոգին է,այն մարդու հոգին ով կարողացավ իր հոգին բաժանել տարբեր մասերի,և իր գրքի շնորհիվ,բաժաանել իր սրտի ամեն մի կտորը ամեն մի ընթերցողին:Փոքր ժամանակ կարծում էի,որ գիրք գրելը խաղ ու պար է,բայց դա այնքան դժվար է…հիմա փակում եմ աչքերս ու,երբ բացեմ,ես կլինեմ գիրք…
Ծնվելիս ես ստանում եմ առաքելություն:Առաքելություն,որը իմ կազմից,իմ նկարներից, ամեն ինչից կարևոր է:Նաև ես ունեմ բացատրություն,բայց ամեն մի բացատրության տակ ուրիշ բացատրություն է:Երբ,որ ես ծնվում եմ,իմ հայրը՝ գրողը, կարծես աշխարհի տիրակալն է դառնում,այդ ժամնակ,նա քայլելուց իր ոտքերի տակ չի նայում,միայն առաջ:Այդ դեպքում շատ հաճախ իմ հայրը հեռանում է ինձնից,և այդ պահին սկսվում է իմ մենակությունը:Ինչքան էլ ես մենակ եմ լինում,մեկ է,ինչ որ պահին ինձ կադում են,և երբ ինձնից ինչ որ բան քաղում են,ես կարծես դառնում եմ,մեծ ծիրանենի,որի շնորհիվ բոլորը երջանիկ են:Շատ հաճախ ես կորցնում եմ իմ գեղեցկությունը,քանի որ ինձ շատ-շատ են կարդում,բայց դա ավելի լավ է քան տարիներ շարունակ լինել <<թափթազա>> այսինքն չկարդացվող:
Գրեմ իմ առաքելության մասին…իմ մեջ իմ հայրը՝ Զվարթը,դրել է իր հոգին:Ես ամբողջ աշխարհին ուզում եմ բացատրել,թե ինչ կարևոր է ամեն մի մանրուք,եթե կարդացողները ուշադրություն չդարձնեն այդ մանրուքներին,այդ մանրուքները կկորչեն,բայց դուք պատկեացնում եք ձեր կյանքը առանց մոծակի,սկզում անսովոր կլինի,հետո հաճելի կլինի,իսկ հետո դուք ձերը տեղը չենք գտնի…ահա դա է իմ առաքելություն, սովորեցնել մարդկանց գնահատել ամեն ինչ...Նաև հիմա լսել եմ,որ հիմա,շատ են էլեկտրոնային գրքերը,բայց անկեղծ ասաց,ես չեմ հասկանում ձեզ,մարդկանց դուր չի գալիս իմ բույրը,ինձ կարդալը…չեմ հասկանում:
Փոքրիկ գովաազդ վերջում՝ կարդացեք ինձ ես շատ հետաքրքիր եմ…հուսով կստացվի ձեր աչքերը բացել:

Комментариев нет:

Отправить комментарий