08.11.2012

Փոփոխություն...իսկ հետո...որոշում


Ողջույն բոլորին...ուզում եմ գրել այն զգացմունքի մասին,որը ապրում եմ ամեն օր,ամեն մի վայրկյան...համոզված եմ որ դուք էլ եք այդ զգացմունքը ապրել...Գրում եմ փոփոխվելու մասին...
Ամեն օր երբ ինչ-որ բան չի ստացվում մտածում եմ.<<Եթե ես ուրիշ ձևով պատասխանեի>>...ու այդ պահին...փոխվեմ...թե ոչ? Ասում եմ իմ անձնական փորձից...փոփոխությունը միշտ չէ,որ լավ է...և ամեն անգամ փոփոխվելուց առաջ մեզ ի հայտ է գալիս մյուս դժվար պահը...որոշումը:Իմ կարծիքով դա ավելի դժվար է լինում...քանի որ փոփոխության ժամանակ դոռ ամեն ինչ հարցականներով լի է,բայց երբ գալիս է որոշման պահը այդ ամեն մի հարցական պետք է բացատրվի...
Հիմա կարող եք ինձ հետ չհամաձայնվել...բայց...օրինակ՝ ինձ մոտ ամեն նյութից առաջ առաջանում է հարց.<<Նյութս ինչպես սկսեմ>> և...ողջույն բոլորին եմ գրում,բայց գրելուց հետո գալիս է փոփոխության պահը,և ես մտածում եմ.<<գրե՞մ բարև բոլորին,չէ գրեմ ողջույն բոլոր ընթերցողներին...չէ չէ>>,և դրանից հետո իմ գլոխը սկսում է անտանելի ցավել:Վերջում մնում է մի քանի ձև,բայց որոշման ժամանակ,կոտրվում եմ,և գրում եմ ինչպես միշտ.<<Ողջույն բոլորին>>:Հիմա կմտածեք.<<Այս ինչ մանուք է>> ,բայց դա իմ համար այնքան կարևոր է,կարծես <<Բարևեմ թե ոչ>>...ահա և այս նյութից էլ հասկացաք,որ որոշում չնդունեցի...
Փոփոխության,իսկ հետո որոշման մասին կարելի է անվերջանալի գրել...բայց ես իմ նյութվ այնքան կցանկանամ կարդալ ձեր օրինակները,կամ կարծիքը...իհարե կարծիքի մասում...այսքանը:

Комментариев нет:

Отправить комментарий