11.11.2012

Երեխաները մենակ էին...իմ աչքերով



Սկսեմ նրանից,որ չկարողանալ բառը,կարող է մարդու կյանքը 180աստիճանով թեքել…հաճախ դեպքերում 180աստիճանով դեպի վատը:Սակայն անձամբ ինձ մոտ,բացի վատ ազդեցությունից ,նաև կա այն ազդեցությունը,որ <<չկարողանալ>> բառից հետո,ինձ մոտ առաջանում է հակամարտություն <<չկարողանալ>> բառի հետ…Պատմության մեջ հենց դա էր շատ կարևոր,որ եթե հավատաս,չհանձնվես…և ոչ-ոք քեզ չասի <<Դու չես կարող>>,դու ամեն ինչ կարող ես…հաճախ դեպքերում,քո ամբողջ կյանքն է կախված ընդամենը այդ երկու բառից:Միքիչ խոսեմ իմ մայրիկի վերաբերմունքի մասին…Ասեմ մայրիկս,ինձ շատ է գուրգուրում,և հաճախ այդ գուրգուրանքը,ուղղակի ավելորդ է…պատմեմ մի պատմություն,իմ կյանքից…
Ուղիղ 2 օր էր մնացել շվիի քննությունին,իսկ ես իմ նյութը դեռ չէի յուրացնել,ավելին ասեմ,հեչ էլ մոտիկ չէի վարժ նվագելուն…ամեն անգամ միքիչ նվագում եմ,և մայրիկս աննդհատ ասում է.<<Լուս չգոգնեցիր,բավարար է,արի միքիչ հանգստացիր>> ,ես մտածեցի,որ արդեն ստացվում է,ևգնացի հեռուստացույց դիտելու,օրը ավարտվեց իսկ ես պարապեցի ընդամենը 2րոպե:Հաջորդ օրը շվիիս ուսուցիչը ասեց,թե շատ վատ ես նվագում…իմ մեջ ամեն ինչ խառնվեց,և ես կարծես հույսս կտրեցի 9 գնահատականից…չէ գնահատակնել ինձ չէր հուզում,ուղղակի ես այնքան էի ուզում,լավ ավարտել,որ հետո ուրիշ գործիքներ նվագեի,բայց կարծես ամեն ինչ կորած էր…եկա տուն,տեսնեմ տանը մարդ չկա…նստեցի էլի հեռուստացույց դիտեմ,որ մոռանամ…հասկացա,որ ոչինչ չի կարելի դիտել,և անջատեցի հեռուստացույցը…Չգիտեմ ինչու,համակարգիչը տանը չէր,երևի քուրիկս էր տարել,ու ես ոչինչ չունեի անելու վերձրեցի շվին…և 3 ժամ նվագեցի,մինչ մայրիկս գալը:Մայրիկս եկավ,և միանգամից ասեց,թե արի հաց ուտենք,իսկ ես հակառակը պնդելով շարունակեցի իմ նվագը…Մյուս օրը,բացի 9 գնահատականից,ես գերազանց նվագեցի,և գնացի անվճար բաժին,և ինչպես տեսնում եք ես արդեն գնում եմ ֆլեյտայի,և վոկալի…այդ օրը ես կյանքում չեմ մոռանա…այն առաջին օրը երբ ես չլսեցի<<Դու չես կարող>> արտահայտոությունը…

Комментариев нет:

Отправить комментарий