18.10.2014

Անվերնագիր

Աշու՜Ն և դրսում և ներսում: Հիմա ներսումս խորը, շատ խորը աշուն է, քամին ամեն ինչ տանում է, ոչինչ չի ուզում թողնել: Ու միայն այդ ուժեղ քամու ժամանակ եմ ես կարողանում անկեղծ ինքս իմ հետ զրուցել... 
Բացում եմ աչքերս ու կարողանում եմ հանգիստ ասել այն ինչ միշտ թաքցրել եմ, այն ամենը ինչ չեմ համարձակվել խոստովանել ինքս ինձ, ու գիտեք ինչի՞ եմ միայն քամու ժամանակ կարողանում անկեղծ լինել... որովհետև հույս ունեմ որ քամին այնքան ուժեղ է, որ անկեղծ մտքերս լեզվիս վրայից կտանի, կտանի հեռու, ու երբեք հետ չի բերի: Բայց ես միշտ մոռանում եմ, որ քամին ներսումս է, ու դուրս չի փախչի, ինքը կվերադառնա, կվերադառնա պատահական, կվերադառնա երբ ես նրան չեմ սպասում, երբ ես անկեղծություն չեմ ուզում: 
Անկեղծությունը գալիս է ու ինձ նույնիսկ չի հարցնում, սպասում եմ նրան թե չէ, պատրաստ եմ նրան թե չէ: Չեմ ուզում այդպես զգալ, հանկարծակի զգալ էտ քամին, ես պատրաստ չեմ: Ես մի վայրկյան առաջ երազում էի, իսկ հիմա... լացե՞մ, խնդա՞մ, թռվռա՞մ, նվագե՞մ, երգե՞մ, գոռա՞մ, ի՞նչ անեմ... ու քամին ինձ պատասխան չի տալիս: Թողնում է անկեղծության հետ մենակ, ու նա գնում գալիս տալիս է գլխիս: Անկեղծությունը աչքեր չունի որ տեսնեմ անկեղծության աչքերը, բայց ես հիմա անկեղծ եմ... նայում եմ շուրջս և ես անկեղծ եմ: Քամին գնաց, ես ճանապարհին եմ՝ մենակ եմ, անձրև էլ չի գալիս, բայց ես անկեղծ եմ, ես աշունն եմ... 
Ինձ պետք չի ոչինչ, չէ որ ես անկեղծ աշունն եմ...
Դու... դու չկաս էլ ... դու չունես աշուն... դու պետք էլ չի որ լինես, ես չեմ էլ սիրում քեզ, դու աշուն չես, դու իմ աշնան մեջ տեղ չունես...Դու երբեք ինձ աշուն չես եղել, ախր դու չես էլ կարող լինել, չէ որ դու միայն փորձել ես իմ աշնան մեջ լինել...բայց իրականում դու իմ աշնան անձրևն էլ չես տեսել...
Իսկ հիմա ես աշունն եմ, ես անկեղծ աշունն եմ, ու ինձ պետք չի ոչինչ...

Комментариев нет:

Отправить комментарий