Показаны сообщения с ярлыком Աշուն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Աշուն. Показать все сообщения

01.12.2014

Կներես Անձրև, քեզ մոռացել էի...

Երբ որ շատ անձրև չի լինում, մենք սկսում ենք մոռանալ, թե ինչպիսին էր այն: Մենք մոռանում ենք նրա հոտը, մենք մոռանում ենք այդ պահը, երբ նա կպնելով մեր մարմնին հասնում է մինչև հոգի: Միքիչ էլ է ժամանակ անցնում ու մենք մոռանում ենք նրան: 
Մենք նրա պակասը չենք զգում: Մենք չենք նեղացնում նրան. նա նույնիսկ չի նկատում, որ մենք իրեն մոռացել ենք: Դա շատ սովորական բան է...  Ու ես մոռացա...
Իսկ նա եկավ... Սա ի՞նչ է... Ի՞նչ է կատարվում...  Ես հիշեցի: Ես զգացի: Ես ամեն ինչ զգացի: Անձրևը մեջս է... անձրևը դուրսս է... անրձևը ես եմ... և ես անձրևն եմ... ու մենք միասին Տիեզերքն ենք: Անձրև... չհեռանաս... չեմ ուզում քեզ մոռանամ... չեմ հասցնում... չեմ հասցնում քեզ հիշել... ախր դու ինձ պետք ես...
Ու հեռացար... մոռացա... ես անապատ եմ: Ոչինչ չեմ հիշում:
Սովորական օրեր: Իմ կարծիքով այսպես է լավ: Իրոք այդպես շատ լավ էր: Ինձ ամեն ինչ դուր էր գալիս: Ես շատ էի ժպտում: Ես կարիք չունեի: Անձրևի կարիքը չունեի: Ես չգիտեի, որ ինչ-որ բանի կարիք չունեմ:
Ջրհեղեղ... Հիմա է, ջրհեղեղ է: Ես ամեն ինչ հիշում եմ: Ամեն ինչ միջովս անցնում է: Անձրևը իմն է: Ես չեմ ուզում ավարտվի: Այսպես լավ է: Ջուր կա... հոգուս մեջ ջուր կա: Ես երջանիկ եմ: Չեմ էլ ուզում մտածել, որ երբևիցե կավարտվի: Դու չես ավարտվի, չէ՞, անձրև՛:
Արդեն ջրի տակ եմ... խեղդվում եմ... բայց այսպես լավ է: Զգում եմ... ես ամեն ինչ զգում եմ: Ես ամեն ինչ եմ: Ես մաքուր եմ: Շուրջս միայն անձրև է... արցունքներս էլ են անձրև... ու ես մի ըդնհանրություն եմ: Ու կարևորը՝ ես թռչում եմ ~
Գիտե՞ք՝ երբ թռնում ես, քո ժամանակը կանգնում է: Դու վերևից տեսնում ես, թե ինչպես են ձեր ժամացույցները չըխկ-չըխկում, բայց ես չունեմ ժամացույց... Ես անձրև եմ, ինձ ժամացույց պետք չի: 
Ու չեմ էլ մտածում, որ մի օր կիջնեմ ներքև... կդառնամ սովորական անապատ: Չէ՛, հաստատ սովորական չեմ դառնա: Չէ՞ որ ինչ-որ մի տեղ... իմ մեջ... հաստատ մի քիչ անձրև կգա:

Կներես Անձրև, որ քեզ մոռացել էի... քեզ երբեք էլ չեմ մոռանա... խոսք եմ տալիս՝ դու միշտ իմը կլինես...
Ու թող ես լինեմ քո համար մի կաթիլ... միլիոնավորներից մեկը... բայց դու կլինես իմ միակը...
Միակը՝ ով ինձ թռչել սովորեցրեց... անկեղծ թռչել սովորեցրեց...





18.11.2014

Այո...

Այո: Անկեղծ եմ: Կարծրատիպերից դուրս եմ: Ես` ես եմ:
Անիիմաստ ա քո հետ խոսալը: ԴՈւ մեկա չես լսելու, չես ընկալելու քեզ մոտիկ չես ընդունելու: Նեղացնելու ես, նեղացնում ես:
Այո: Դու ինձ չես լսում: Դու ուրիշին ես լսում: Դու ուրիշինն ես: Դու միշտ նրանը կլինես:
Այո: Երբեք «մենք» չենք լինի: Երբեք դու ինձ չես ճանաչի: Երբեք ես քեզ չեմ ճանաչի:
Այո: Ես կհորինեմ: Քո ես-ը կհորինեմ: Ու կսիրեմ: Կսիրեմ: Իսկ դու չես սիրի:
Այո: Ժամանակը կանգնեց: Ես քեզ եմ սիրում: Ժամանակը առաջ չի գնում: Ես քեզ եմ սիրում:
Այո: Քո ժամանակը առաջ ընկավ: Դու նույնիսկ իմ մասին չես հիշում: Դու ինձ չես հիշում:
Այո: Ժամանակները տարբեր են: Ոչ մի հույս չի մնացել:
Այո: Չեմ ուզում քո հետ լինել: Ուզում եմ քեզ սիրել:
Այո: Սիրում եմ քեզ:
Այո: Դու էլ ես սիրում, բայց ցավոք ես չեմ: Բայց ես ուրախ եմ: Որովհետև դու գոնե սիրել գիտես:
Այո: Ես օպտիմիստ եմ:
Այո: Ինձ դա դուր է գալիս:
Այո: Ոչինչ չպատահեց, բայց ես լավ եմ:
Այո: Ես սիրում եմ ու ես լավ եմ: Հույս ունենալով որ մի օր կհիշես... ինձ կհիշես...

Հ.Գ. Այո: Հաստատ կհիշես:










12.11.2014

Երջանկությունս պատճառ ունի...

Ողջունում եմ ձեզ իմ վիրտուալ օրագրում: Այսօր շատ կարևոր բան եմ հասկացել իմ ու ձեր համար, ու չեմ կարա ձեր հետ չկիսվեմ: Հուսով եմ կարդացող կլինի :Ճ
Շատ անպատասխան հարցեր ունեմ ներսս, որոնց պատասխանների համար երևի ամբողջ կյանքնել հերիք չի լինի, բայց ինձ շատ անհանգստացնող երեք հարց կար:
Ի՞նչ է նշանակում սիրահարվել...
Ի՞նչ է նշանակում սիրել...
Ի՞նչ է նշանակում հրապուրվել...
Հիմա դուք կմտածեք որ մենք այս հարցերի պատասխանը գիտենք, բայց ով է ասել է ! Ով է սահմանել այդ պատասխանները, որ սերը երբեք չի ավատվում, հրապուրվելը իսկական զգացմունք չի, սիրահարվելուց քո սիրտը արագ է խփում ու էլի լիքը սահմանված բաներ: Երևի սահմանողնել ա իրա հարցի ու պատասխանի մեջ խճճվել, ու գռազ եմ գալիս որ սահմանողը հաստատ մեծ ՁՅԱՁՅԱ ա էղել որը երբեք չի սիրահարվել: Ու ես հասկացել ե՜՜՜մ... Յուհու՜՜՜ ես հասկացել եմ: (Փորձում եմ մտքերս դասավորեմ)
Մենք... Չէ՛, ես ծնվում եմ, ու իմ մեջ կա սեր: Ես էտ սերը պետք է տամ: Ու այդ մարդը ում պետք է տամ, ես նրան պետք է գտնեմ: Չեմ խոսում սպիտակ ձիու վրայի արքայազնի մասին խոսում եմ հենց սիրո մասին, որը մեր շուրջ է: Երբ ես ծնվել եմ իմ մեջ եղել է սեր դեպի ընտանիքիս անդամները, որոնց առաջինն եմ գտել: Եղել է սեր դեպի ընկերներս, ում դժվարությամբ եմ գտել ու միանգամից եմ ամբողջ սերը տվել: Ու այդ սերը իմ մեջ է, ու հիմա էլ կա, ու դեռ շատ կա, քանի որ դեռ շատ մարդ կա ում պետք է տամ: Մենք չենք փնտրում էտ մարդկանց, մենք ուղղակի գտնում ենք: Մեկ-մեկ լինում է որ սխալ մարդկանց ենք սեր տալիս, քանի որ մեր սերը նրանց հագով չի լինում, բայց մի անհանգստացեք, քո սերը քեզ հետա գալիս, որ գնա ճիշտ տիրոջ մոտ: Ես համոզված եմ երբ ես ծնվեցի իմ մոտ կար սեր դեպի մի քանի հոգի ում ամեն օր բարևում եմ, ու երջանիկ եմ որ ամեն բարևովս իրանց միքիչ սեր եմ տալիս: Սիրել նշանակում է քո հոգու մեջ ծնված սերը տալ այն մարդուն ում համար դա ստեղծվել է: Թե ոնց ես դու ուզում տալ չգիտեմ, բայց որ գտնես հաստատ կիամանս: ՈՉ մի տեղ գրված չի ինչպես տալ դրա համար ազատ  ու անկաշկանդ զգա քեզ: Սխալ ձև չկա սեր տալու: Սիրահարվել դե հենց այդ պահն է, երբ այդ մարդու համար քո հոգու սերը այդ մարդու համար տալիս ես իրեն (առաջին անգամ էլի :Ճ): Հաստատ քո մոտ է եղել որ ինչ-որ մարդու միանգամից ես սիրել, ուրեմն հեշտ ես միջի սերը գտել: Մեկ-մեկ էլ եղել է որ միքիչ խոսացել ես ու նոր ես նրա սերը քո մեջ գտել: Էտ էնքան դԶող պահ ա (մենակ էտ բառն էր սազում :Ճ ): Հրապուրվել դա երբ դու շատ ժամանակ է քո մեջ սեր ես ման տալիս, բայց տիրոջը չես կարում գտնես, սկսում ես բոլորին սեր տաս հույս տալով որ դրանցից մեկի հագով կլինի: Իմ մոտ սենց շատ ա էղել :ԴԴԴ
Սենց շաաաատ կարևոր հարցերի եմ պատասխանել: Չգիտեմ, իմ համար ճիշտ են: Ու ինքս իմ հետ համաձայնվելով սկսում եմ երջանկանալ: Ու գիտեք ես շատ մարդու եմ սեր տվել, բայց ամենակարևորը որ իմ մեջ դեռ լիքը սեր կա... Սե՜ՐՐՐՐՐ

Հ.Գ. արքայազնիս էլ եմ գտել :Դ ակտիվորեն սեր եմ իրան տալիս, ափսոս ինքն էլ ուրիշին ա տալիս :ԴԴԴ









18.10.2014

Անվերնագիր

Աշու՜Ն և դրսում և ներսում: Հիմա ներսումս խորը, շատ խորը աշուն է, քամին ամեն ինչ տանում է, ոչինչ չի ուզում թողնել: Ու միայն այդ ուժեղ քամու ժամանակ եմ ես կարողանում անկեղծ ինքս իմ հետ զրուցել... 
Բացում եմ աչքերս ու կարողանում եմ հանգիստ ասել այն ինչ միշտ թաքցրել եմ, այն ամենը ինչ չեմ համարձակվել խոստովանել ինքս ինձ, ու գիտեք ինչի՞ եմ միայն քամու ժամանակ կարողանում անկեղծ լինել... որովհետև հույս ունեմ որ քամին այնքան ուժեղ է, որ անկեղծ մտքերս լեզվիս վրայից կտանի, կտանի հեռու, ու երբեք հետ չի բերի: Բայց ես միշտ մոռանում եմ, որ քամին ներսումս է, ու դուրս չի փախչի, ինքը կվերադառնա, կվերադառնա պատահական, կվերադառնա երբ ես նրան չեմ սպասում, երբ ես անկեղծություն չեմ ուզում: 
Անկեղծությունը գալիս է ու ինձ նույնիսկ չի հարցնում, սպասում եմ նրան թե չէ, պատրաստ եմ նրան թե չէ: Չեմ ուզում այդպես զգալ, հանկարծակի զգալ էտ քամին, ես պատրաստ չեմ: Ես մի վայրկյան առաջ երազում էի, իսկ հիմա... լացե՞մ, խնդա՞մ, թռվռա՞մ, նվագե՞մ, երգե՞մ, գոռա՞մ, ի՞նչ անեմ... ու քամին ինձ պատասխան չի տալիս: Թողնում է անկեղծության հետ մենակ, ու նա գնում գալիս տալիս է գլխիս: Անկեղծությունը աչքեր չունի որ տեսնեմ անկեղծության աչքերը, բայց ես հիմա անկեղծ եմ... նայում եմ շուրջս և ես անկեղծ եմ: Քամին գնաց, ես ճանապարհին եմ՝ մենակ եմ, անձրև էլ չի գալիս, բայց ես անկեղծ եմ, ես աշունն եմ... 
Ինձ պետք չի ոչինչ, չէ որ ես անկեղծ աշունն եմ...
Դու... դու չկաս էլ ... դու չունես աշուն... դու պետք էլ չի որ լինես, ես չեմ էլ սիրում քեզ, դու աշուն չես, դու իմ աշնան մեջ տեղ չունես...Դու երբեք ինձ աշուն չես եղել, ախր դու չես էլ կարող լինել, չէ որ դու միայն փորձել ես իմ աշնան մեջ լինել...բայց իրականում դու իմ աշնան անձրևն էլ չես տեսել...
Իսկ հիմա ես աշունն եմ, ես անկեղծ աշունն եմ, ու ինձ պետք չի ոչինչ...