01.12.2014

Կներես Անձրև, քեզ մոռացել էի...

Երբ որ շատ անձրև չի լինում, մենք սկսում ենք մոռանալ, թե ինչպիսին էր այն: Մենք մոռանում ենք նրա հոտը, մենք մոռանում ենք այդ պահը, երբ նա կպնելով մեր մարմնին հասնում է մինչև հոգի: Միքիչ էլ է ժամանակ անցնում ու մենք մոռանում ենք նրան: 
Մենք նրա պակասը չենք զգում: Մենք չենք նեղացնում նրան. նա նույնիսկ չի նկատում, որ մենք իրեն մոռացել ենք: Դա շատ սովորական բան է...  Ու ես մոռացա...
Իսկ նա եկավ... Սա ի՞նչ է... Ի՞նչ է կատարվում...  Ես հիշեցի: Ես զգացի: Ես ամեն ինչ զգացի: Անձրևը մեջս է... անձրևը դուրսս է... անրձևը ես եմ... և ես անձրևն եմ... ու մենք միասին Տիեզերքն ենք: Անձրև... չհեռանաս... չեմ ուզում քեզ մոռանամ... չեմ հասցնում... չեմ հասցնում քեզ հիշել... ախր դու ինձ պետք ես...
Ու հեռացար... մոռացա... ես անապատ եմ: Ոչինչ չեմ հիշում:
Սովորական օրեր: Իմ կարծիքով այսպես է լավ: Իրոք այդպես շատ լավ էր: Ինձ ամեն ինչ դուր էր գալիս: Ես շատ էի ժպտում: Ես կարիք չունեի: Անձրևի կարիքը չունեի: Ես չգիտեի, որ ինչ-որ բանի կարիք չունեմ:
Ջրհեղեղ... Հիմա է, ջրհեղեղ է: Ես ամեն ինչ հիշում եմ: Ամեն ինչ միջովս անցնում է: Անձրևը իմն է: Ես չեմ ուզում ավարտվի: Այսպես լավ է: Ջուր կա... հոգուս մեջ ջուր կա: Ես երջանիկ եմ: Չեմ էլ ուզում մտածել, որ երբևիցե կավարտվի: Դու չես ավարտվի, չէ՞, անձրև՛:
Արդեն ջրի տակ եմ... խեղդվում եմ... բայց այսպես լավ է: Զգում եմ... ես ամեն ինչ զգում եմ: Ես ամեն ինչ եմ: Ես մաքուր եմ: Շուրջս միայն անձրև է... արցունքներս էլ են անձրև... ու ես մի ըդնհանրություն եմ: Ու կարևորը՝ ես թռչում եմ ~
Գիտե՞ք՝ երբ թռնում ես, քո ժամանակը կանգնում է: Դու վերևից տեսնում ես, թե ինչպես են ձեր ժամացույցները չըխկ-չըխկում, բայց ես չունեմ ժամացույց... Ես անձրև եմ, ինձ ժամացույց պետք չի: 
Ու չեմ էլ մտածում, որ մի օր կիջնեմ ներքև... կդառնամ սովորական անապատ: Չէ՛, հաստատ սովորական չեմ դառնա: Չէ՞ որ ինչ-որ մի տեղ... իմ մեջ... հաստատ մի քիչ անձրև կգա:

Կներես Անձրև, որ քեզ մոռացել էի... քեզ երբեք էլ չեմ մոռանա... խոսք եմ տալիս՝ դու միշտ իմը կլինես...
Ու թող ես լինեմ քո համար մի կաթիլ... միլիոնավորներից մեկը... բայց դու կլինես իմ միակը...
Միակը՝ ով ինձ թռչել սովորեցրեց... անկեղծ թռչել սովորեցրեց...





Комментариев нет:

Отправить комментарий