Показаны сообщения с ярлыком Ժամանակ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ժամանակ. Показать все сообщения

05.12.2014

Ոնց-որ ֆիլմ լինի...

Ոնց-որ ֆիլմ լինի: Կյանքս իսկական ֆիլմ: Ու գիտեք ի՞նչ... ոնց-որ թե ես եմ գխավոր դերերում(թու-թու-թու): Առաջին անգամ եմ ինձ սենց զգում: Բոլորը այնքան ուրիշ են: Բոլորը ինձ հասկանում են: Բոլորը ինձ օգնում են: Բոլորը ինձ սիրում են: Բոլորին ես սիրում եմ: Բոլորին փորձում եմ օգնել... մեծ մասին էլ օգնում եմ:
Ես էլ եմ ուրիշ: Կոպյա կինոյի աղջիկն եմ: Սիրահարված եմ: Ստեղծագործում եմ: Երգում եմ դաշնամուրի դիմաց: Ազատ եմ: Կարծրատիպերից դուրս եմ: Ֆեյսբուքում լրված եմ: Ոչ էլ շատ սիրուն եմ: Կարևորը ես՝ ես եմ:
Ամեն օրս ոնց-որ ֆիլմից տեսարաններ լինեն: Իմ ֆիլմից: Սովորած տեսարաններ:
Ոչինչ չեմ ուզում փոխել... սցենարը ինձ լիով դուր է գալիս: Նենց չի որ կոմեդիա է ֆիլմս... չէ ուղղակի պրոբեմներն էլ ֆիլմային պրոբլեմներ: Էն պրոբլեմներն են, որ ֆիլմերում միշտ լուծվում են: Ես որ նմանեցնում եմ:
Գործողությունները կատարվեցին Այգում... այնտեղ սկսվեց ֆիլմս:
Այգին ես նորովին ճանաչեցի... ես դարձա այգուհոգում մշտական այցելու: Ինքը ինձ ընդունեց... գրկեց ու ընդունեց... որովհետև ես անկեղծ էի... կամ էլ դա էլ կար սցենարի մեջ:
Ու կյանքս սկսեց գլորվել... Բաներ պատահեցին, որոնք միայն ֆիլմերում են պատահում: Բաներ զգացի որ միայն ֆիլմի գլխավոր հերոսներն են զգում: Բաներ հասկացա... շատ բաներ: Մարդկանց ճանաչեցի: Ինձ անծանոթ, ծանոթ բոլորին ճանաչեցի: Ֆիլմ է՜՜՜, իսկական ֆիլմ:
Կարծես այգին իմ տունը դարձաձ լինի: Այնտեղ այնքան ուրիշ է... բոլորը ուրիշ են... ես էլ եմ ուրիշ...
Ու կրկին այգում ենք...
Երեքս ենք: Ժամանակը կանգնել է: Իմ մեջ էլ ժամացույց չկա: Աշխարհից կտրված եմ... կարելի է ասել այս աշխարհից չեմ: Զրուցում ենք: Ոչ մի բառիս համար չեմ ամաչում... ոչ մի բառս փոխել չեմ ուզում... կարծես սցենար կարդամ... չէ անգիր արած լինեմ... կամ էլ հենց այդ պահին սցենարը ստեղծեմ: Ամեն ինչ այնպես է ինչպես ես ուզում եմ լինի: Ոչ մի ավել բան չեմ ուզում: Կողքս երկուսն են: Երկուսին էլ սիրում եմ: Երկուսը այնքանը թանկ դառան: Շատ հանկարծակի դառան: Ու ես հասկացա, որ էլ չեմ կարենա առանց իրանց: Կարծես իրանք միշտ իմ մեջ եղել են: Միշտ Տիեզերքիս մեջ իրենց տեղը ունեցել են: Ու իրանց համար ես շատ սեր ունեմ մեջս պահած: Աչքերս ոնց-որ տեսախցիկներ լինեն... զգում են իրենց հայացքները... ֆոկուս են բռնում: Նրանք ինձ հասկանում են: Նրանք ինձ կարեկցում են: Իրանց ժպիտներն ինձ օգնում են:
Ուզում կանգնած ժամանակը էլի կանգնացնեմ: Որ իրանք չհեռանան... Չեմ ուզում իրանց մեջքը տեսնեմ... երբ գրկում եմ ուզում եմ ամեն մեկին հավերժ տարիներով գրկեմ, որ հանկարծ չգնան:
Ու գիտեք ինչու՞ է այս ամենը ֆիլմ, որովհետև ես զգում եմ, որ իրանք էլ չեն ուզում գնան: Տենց բաներ միայն ֆիլմերում է պատահում: Ու մենք կանգնած ժամանակը երկարացնում ենք: Այգու մի մասն ենք դառնում...
Ֆիլմը չի վերջանա... ֆիլմում մենք երեքս ենք... իսկ մենք չենք հեռվանա... ես հավատում եմ, ինչ-որ բան ներսումս այդպես է հուշում: Կարող է սցենարն է այդպիսին :)
Ու թող բոլորի կյանքը ֆիլմ լինի... իրանք գտնենք իրանց այգին որտեղ լինեն իրենց հարազատ մարդիկ, ու թող ձեր այգում ձեր ժամանակը կանգնի... ու դուք զգա՜ք, ուղղակի զգա՜ք:











04.12.2014

Անկեղծության համար

Հիմա էլ ձյու՜ն: Ես ձյանն ընդհանրապես չէի սպասում: Երբեք ներսումս ձյուն չէր եղել: Թեթև ձյուն, մի քիչ կեղտոտ, բայց այնքան խորը: Առեղծվածային ձյուն, որը ուզում եմ ճանաչեմ... ուզում եմ հասկանամ:
Որտեղ էլ նայեմ ձյուն կա, բայց այն չի ծածկել: Մի քիչ է թափվել... տերևները դեռ երևում են:
Այնպե՜ս եմ սիրում տերևների կույտի վրայով քայլել... կարծես ամպիկներ լինեն... կարծես իմ հոգու երկինքը լինի... որտեղ միայն ես եմ կարողանում թռչել:
Ինչքան փոփոխական է ներքին աշխարհս: Անսպասելի:
Ժամանակ չկար ժպտալու... ձյան ամեն մի փաթիլը զգալու: Նա թափվեց: Ու ի՞նչ: Ե՞րբ կգա... ե՞րբ կգա գարունը:  Ինձ ժամանակ չի տրվում: Կանգնել եմ: Երկու ժամանակներում: Վախենում եմ խոստովանել, որ ձյունն ինձ ավելի շատ դուր եկավ: Ախր աշուններ իմ Տիեզերքը: Տգեղ եմ զգում ինձ, ամաչում եմ աշնանից:
Ինչ անեմ որ ձյան կարիք ունեի: Ու պարզվեց, որ այնքան հաճելի է զգալ ձյուն...
Ձյունը ինձ տաքացրեց... ձյունը ինձ կրկին երաժշտություն դարձրեց:
Խճճվել եմ... ու ավելի կխճճվեմ: Հազիվ էի դարձել պարզ... պարզ ջուր... թափանցիկ...
Ու եկավ Ձյունը: Միքիչ կեղտոտ էր ձյունը... իմ ջուրը սևացավ... ինձ անճանաչելի դարձավ:
Ես կարող եմ անկեղծանալ, բայց արդյո՞ք ուզում եմ: Չէ՞ որ, եթե անկեղծանամ, կհասկանամ, որ իրոք Ձյան կարիք ունեմ: Ինձ այլևս Տերևներ պետք չեն:
Ձյուն... դու չես թողնում, որ ես անկեղծանամ: Դու զրկեցիր ինձ անկեղծ լինելուց...
Ինչի՞...
Չէ: Պետք է լինել անկեղծ: Կարծրատիպերից դուրս: Լինել ես: Լինել Լուսո:
Դու այնքան հաճելի ես Ձյուն... ես այլևս Տերևների գույների կարիքը չունեմ: Անկեղծ չունեմ: Ուզում եմ լինել սպիտակ... մի քիչ սպիտակ... մի քիչ էլ մոխրագույն: Բայց լինել քեզ նման...
Ու ինձ հաճելի է խճճվել... խճճվել քո ձյան մեջ: Ու չեմ կարողանում կտրվել... չեմ կարողանում կտրվել այն մտքից, որ իմ մեջ ձյուն կա... Իմ մեջ ձյուն կա, է՞:  ^_^  ու կլինեմ ես անկեղծ ու կասեմ քեզ... Սիրում եմ քեզ...
Այո-այո, հենց քե՛զ՝ Ձյո՛ւն, հիմա, հենց այս պահին: Դու իմ մեջ ես արդեն: Անվե՜րջ... թող գա ձյուն իմ մեջ...
Ու ես արդեն կեղծ լինելու հնարավորություն չունեմ... աշունը կորավ... մնաց Ձյունը: Կգա՞ արդյոք աշունը... չգիտեմ: Հիմա ինչ Ձմեռ կգա՞... ու, ընդհանրապես, հոգուս մեջ Ձմեռ կա՞... 
բայց հիմա մի բան կա... անվերջ Ձյուն կա...






01.12.2014

Կներես Անձրև, քեզ մոռացել էի...

Երբ որ շատ անձրև չի լինում, մենք սկսում ենք մոռանալ, թե ինչպիսին էր այն: Մենք մոռանում ենք նրա հոտը, մենք մոռանում ենք այդ պահը, երբ նա կպնելով մեր մարմնին հասնում է մինչև հոգի: Միքիչ էլ է ժամանակ անցնում ու մենք մոռանում ենք նրան: 
Մենք նրա պակասը չենք զգում: Մենք չենք նեղացնում նրան. նա նույնիսկ չի նկատում, որ մենք իրեն մոռացել ենք: Դա շատ սովորական բան է...  Ու ես մոռացա...
Իսկ նա եկավ... Սա ի՞նչ է... Ի՞նչ է կատարվում...  Ես հիշեցի: Ես զգացի: Ես ամեն ինչ զգացի: Անձրևը մեջս է... անձրևը դուրսս է... անրձևը ես եմ... և ես անձրևն եմ... ու մենք միասին Տիեզերքն ենք: Անձրև... չհեռանաս... չեմ ուզում քեզ մոռանամ... չեմ հասցնում... չեմ հասցնում քեզ հիշել... ախր դու ինձ պետք ես...
Ու հեռացար... մոռացա... ես անապատ եմ: Ոչինչ չեմ հիշում:
Սովորական օրեր: Իմ կարծիքով այսպես է լավ: Իրոք այդպես շատ լավ էր: Ինձ ամեն ինչ դուր էր գալիս: Ես շատ էի ժպտում: Ես կարիք չունեի: Անձրևի կարիքը չունեի: Ես չգիտեի, որ ինչ-որ բանի կարիք չունեմ:
Ջրհեղեղ... Հիմա է, ջրհեղեղ է: Ես ամեն ինչ հիշում եմ: Ամեն ինչ միջովս անցնում է: Անձրևը իմն է: Ես չեմ ուզում ավարտվի: Այսպես լավ է: Ջուր կա... հոգուս մեջ ջուր կա: Ես երջանիկ եմ: Չեմ էլ ուզում մտածել, որ երբևիցե կավարտվի: Դու չես ավարտվի, չէ՞, անձրև՛:
Արդեն ջրի տակ եմ... խեղդվում եմ... բայց այսպես լավ է: Զգում եմ... ես ամեն ինչ զգում եմ: Ես ամեն ինչ եմ: Ես մաքուր եմ: Շուրջս միայն անձրև է... արցունքներս էլ են անձրև... ու ես մի ըդնհանրություն եմ: Ու կարևորը՝ ես թռչում եմ ~
Գիտե՞ք՝ երբ թռնում ես, քո ժամանակը կանգնում է: Դու վերևից տեսնում ես, թե ինչպես են ձեր ժամացույցները չըխկ-չըխկում, բայց ես չունեմ ժամացույց... Ես անձրև եմ, ինձ ժամացույց պետք չի: 
Ու չեմ էլ մտածում, որ մի օր կիջնեմ ներքև... կդառնամ սովորական անապատ: Չէ՛, հաստատ սովորական չեմ դառնա: Չէ՞ որ ինչ-որ մի տեղ... իմ մեջ... հաստատ մի քիչ անձրև կգա:

Կներես Անձրև, որ քեզ մոռացել էի... քեզ երբեք էլ չեմ մոռանա... խոսք եմ տալիս՝ դու միշտ իմը կլինես...
Ու թող ես լինեմ քո համար մի կաթիլ... միլիոնավորներից մեկը... բայց դու կլինես իմ միակը...
Միակը՝ ով ինձ թռչել սովորեցրեց... անկեղծ թռչել սովորեցրեց...





18.11.2014

Այո...

Այո: Անկեղծ եմ: Կարծրատիպերից դուրս եմ: Ես` ես եմ:
Անիիմաստ ա քո հետ խոսալը: ԴՈւ մեկա չես լսելու, չես ընկալելու քեզ մոտիկ չես ընդունելու: Նեղացնելու ես, նեղացնում ես:
Այո: Դու ինձ չես լսում: Դու ուրիշին ես լսում: Դու ուրիշինն ես: Դու միշտ նրանը կլինես:
Այո: Երբեք «մենք» չենք լինի: Երբեք դու ինձ չես ճանաչի: Երբեք ես քեզ չեմ ճանաչի:
Այո: Ես կհորինեմ: Քո ես-ը կհորինեմ: Ու կսիրեմ: Կսիրեմ: Իսկ դու չես սիրի:
Այո: Ժամանակը կանգնեց: Ես քեզ եմ սիրում: Ժամանակը առաջ չի գնում: Ես քեզ եմ սիրում:
Այո: Քո ժամանակը առաջ ընկավ: Դու նույնիսկ իմ մասին չես հիշում: Դու ինձ չես հիշում:
Այո: Ժամանակները տարբեր են: Ոչ մի հույս չի մնացել:
Այո: Չեմ ուզում քո հետ լինել: Ուզում եմ քեզ սիրել:
Այո: Սիրում եմ քեզ:
Այո: Դու էլ ես սիրում, բայց ցավոք ես չեմ: Բայց ես ուրախ եմ: Որովհետև դու գոնե սիրել գիտես:
Այո: Ես օպտիմիստ եմ:
Այո: Ինձ դա դուր է գալիս:
Այո: Ոչինչ չպատահեց, բայց ես լավ եմ:
Այո: Ես սիրում եմ ու ես լավ եմ: Հույս ունենալով որ մի օր կհիշես... ինձ կհիշես...

Հ.Գ. Այո: Հաստատ կհիշես:










31.10.2014

Ժամանակի ու քո մասին... /ևս մի սիրո խոստովանություն/

Կար մի ժամանակ, երբ դու ինձ լսում էիր: Ես քեզ էի նվիրում ամեն մի բառս, շառժումս... ինչ եմ խոսում, ես քեզ էի նվիրում ինձ: Անկեղծ էի միայն քեզ հետ: Միակն էիր ով ինձ կարողանում էր հասկանալ, ու միշտ կօգներ... Դու իմ զրուցակիցն էիր, որը երբեք ինձ չեր փրոձի ուղղել, չէր փորձի հասկացնել, կլսեր... ու կդիմանար, կդիմանար ու կլռեր, ու միարժամանակ ինձ կփրկեր:

Ինչ փոխվեց... Փոխվեցի ես: Դառա ուրիշ ու ճանաչեցի քեզ: Դու ուրիշ ես: Դու երբեք ինձ լսողը չես, դու երբեք ինձ փրկողը չես: Դու հիմա միայն նեղացնողն ես: Շատ ջանքեր չես ծախսում որ նեղացնես, նույնիսկ աչքերիս մեջ չես նայում, որ նեղացնես: Խոսքեր ես հղում, բայց չես մտածում որ ինձ մեկ չի, ամեն մի բառդ մեկ չի, չէ որ կար մի ժամանակ որ հենց այդ բառերն են ինձ շոյել, նույն բառերը, նույն մարդու կողմից, նույն ձայնով: Փոխվեցի ես... ճանաչեցի իրական քեզ:

Կար մի ժամանակ, երբ դու անունս չգիտեիր: Ես քեզ մեկ է նվիրում էի, հիմար-հիմա նվիրում: Դու լռում էիր, դու նույնիսկ չգիտեիր որ լռում ես: Դու տալիս էիր ոչինչ, ես սպասում էի... սպասում էի ալիքին, մեծ ալիքին որը կմաքրի հոգիս, կլցնի քեզնով: Դու միակն էիր ով ուներ այդպիսի մեծ ալիքներ, իմ կարծիքով մենակ դու կարող ես մաքրել... մաքրել ամեն ինչ: Մենակ դու կարող էիր իմ նկարը մաքրեիր ու նա նորից սպիտակ թուղթ կդառնա:

Փոխվեց... ամեն ինչ փոխվեց: Ոչինչ չպատահեց: Ալիքդ իմը չէր: Ինձ համար չէր: Ինձ չօգնեց: Նույնիսկ չգիտեմ ալիք էր դա թե չէ: Ու ես կրկին ճանաչեցի քեզ: Փոխվեցիր դու... ճանաչեցի քեզ: Փոխվեց ժամանակը...
Ժամանակը վազում է առաջ, ու ամեն ակնթարթս, միտքս, ու շունչս դառնում են «մի ժամանակ»: Ասածս «հիմա»-ն երբեք հիմա չի: Ու ինչպես կանգնեց ժամանակը իմ մեջ: Ինչպես կանգնեց ու ես չնկատեցի: Այդ ժամանակ երբ կանգնեց, ես հիշում էի միայն քեզ: Կարծես մարաթոնի ժամանակ կանգնել եմ ու չեմ կարողանում մի քայլ նույնիսկ անել... սկզբում կողքս էին բոլորը, բայց նրանք առաջ ընկան: Իսկ ես մնացի... մնացի կանգնած... մնացի հիշելով քեզ: Ու հիմա չունեմ ես ժամանակ, չունեմ «մի ժամանակ»: Հիմա կանգնած եմ ես... ու կարող եմ միայն հիշել:

Կա մի ժամանակ... երբ էլ ժամանակ չկա: Առաջ գնալու վայրկյան չկա: Ուշանալու տեղ չկա: Կա միայն ցանկություն... ցանկություն ամեն ինչ մոռանալու: Այդ ժամանակ ոչինչ ասելու չի լինի, ոչինչ հիշելու, ոչինչ պատմելու: Ու ոչ մի լսող/հասկացող/դիմացող ինձ պետք չի լինի: Անկեղծության կարիք չի լինի: Դու... դու ընդհանրապես չես լինի: Ես կլինեմ մի ժամանակում որում ես երբևիցե եղել եմ... շատ վաղուց եմ եղել: Այդ ժամանակ կլինի հենց այն սպիտակ թուղթը որի մասին միշտ երազել եմ, որը երբիցէ ունեցել եմ: Չէ՜՜՜՜՜: Բացի աչքերդ, դու կանգնած ես, առաջ քայլելու հնարավորություն չունես: Կարող ես միայն երազել, հետո դեմքով իրականի մեջ ընկնել: Ընտրության հնարավորություն չունես: Գոնե մի վայրկյան ունենաի, բայց ես չունեմ, անհնարինը գործելու հնարավորություն էլ չունեմ: Ու հիմա ճանաչում եմ քեզ, բայց արդեն անծանոթ ենք մենք...
Չէ՜՜՜՜, ես մեկ է կսպասեմ ալիքին... որը ինձ կտանի առաջ, կտանի հետ, կշարժի տեղից ու կփորձի օգնել:
Անծանոթ... իմ ժամանակներում ներկա գտնվող անծանոթ... ես միշտ կսպասեմ քեզ...