22.01.2013

"My recipe for a healthy life"

I want to live healthy...I don't know the exact way how to do it... but i can say how I imagine the healthy life! If you want to live healthy you shouldn't eat fast food!!! Every day you need to go morning exercises; for example if you don't have time in the mornings to do it, you can do it during the day!!! for example, do not use the elevators and use the stairs:) you can jump over the stones when you go to the school. When you are young it is very easy to live healthy!!! but when you get old it is getting harder. That's why I suggest my parents don't watch the TV in the evenings and go for walking, they can do simple yoga exercises... you should make yourself to work on our body. And also you should have mind... if you want to live healthy, you  should think about good things! Be Positive!!! Be Healthy!!!!!!!

Թումանյանական օրերին ընդառաջ...

Արդյոք հնարավոր է մեկը երջանիկ լինի երբ մյուսները դժբախտ են…



Ինչպես…Ինչու…մտքումս չի տեղավորվում,արդյոք ես էլ եմ այդպիսին:Ինչպես եմ ես կարողանում ժպտալ,ինչպես եմ ես հասնում իմ ժպիտին:Արդյոք ես ուրիշներին նեղացնելով եմ ժպտում:Արդյոք մարդիկ այդքան զզվելի են…եթե այդքան զզվելի են, ինչու է Աստված ստեղծել մեզ,բոլորն են այդպիսին…թե միայն ես եմ:Ամեն օր տեսնելով իմ ծանոթներին՝ ես հասկանում եմ,որ եթե ես վատ վիճակում լինեմ, նրանք կարող է թքած ունենան ինձ վրա,ու հիմա դա մարդկություն է կոչվում:Հիմա մտածում եմ ու հասկանում,մարդիկ տան համար իրար սպանում են,դա է մարդկությունը:Հիմա ես մա՞րդ եմ... Ինչպիսի մարդ  է պետք լինել…երբ պետք է օգնել,երբ պետք է լացել…ոչ-ոք չգիտի:Հիմա գրելով հասկանում եմ,որ իմ ընկերը կարող է լացել,իսկ ես ժպտամ…հիմա դա լավ է, թե վատ…Եվ գալիս են հարցեր, որոնց պատասխանները չգիտեմ:Հիմա ես չգիտեմ, թե ճիշտը որն է…ինչպես հիմա պետք է ինձ պահեմ…ժպտամ…լացեմ:Ու էլի ես ապշում եմ,ինչպես են մարդիկ դառնում մարդասպան ու հետո ապրում…այս նախադասությունը ասելուց հետո ինձ մի քիչ մարդ զգացի:Ուրեմն ով է մարդը…նա, ով անընդհատ հարմարվում է ուրիշի տրամադրությանը…թե նա, ով թքած ունի բոլորի վրա:Ես դեռ այնքան փոքր եմ,որ ասեմ, թե ինչպիսին եմ ես,բարի եմ, թե չար…քանի որ չգիտեմ, թե բարին որն է կամ չարը:Ու էլի…չգիտեմ:

06.01.2013

Իմ հեքիաթային ճանապարհը դեպի դպրոց...


Ամեն առավոտ,ես իչպես ամեն մի Սեբաստացի գալիս եմ դպրոց մեր դպրոցի երթուղայիններով:Եկեք պատկերացնենք...մութ-մութ առավոտ,քունդ տանում է,և միայն ալարում ես:Դանդաղ-դանդաղ լուռ փողոցով գնում ես դեպի կանգառ,որտեղ կանգնելով սկսում ես մրսել:Եվ հանկարծ հեռվում տեսնում ես <<լույս>>:Լույսը գնալով մոտենում է,իմ աչքերը գնալով բացվում են:Ահա բացվեց դուռը...ահա եկավ այդ պահը,երբ ընդամենը բարև ասելով դու սկսում ես ժպտալ:Երթուղայինի վերջում(որտեղ միշտ ավելի որախ է) տեսնելով իմ ընկերներին,ֆիզիկայի և ավտոբուսի վարորդի օրենքների դեմ վազում եմ նրանց մոտ:Ես ոչ թե նստում եմ այլ ընկնում եմ նստատեղին,որը մեր ավտոբուսյան զրույցը ավելի է հետաքրքրացնում:Ընկերներիս հետ զրուցելով,մոռանում եմ այն ամենը ինչ պատմեցի երթուղային նստելուց առաջ:Ինձ թվում է ամեն մի աշակերտ երազում է ինչ-որ պահ լինել ուսուցիչ:Երբ ավտուբուսի ուսուցիչները ինչ-ինչ պատճռներով չեն գալիս,ավտոբուսի վարորդը ,լսելով աղմուկը,ասում է.<<Լուսո ջան նայի էրեխեքին,որ շատ չարություն չանեն>>,այդ պահին կարծես ամբողջ մի արարողություն լինի:Առաջին հինգ րոպեն ինչպես ուսուցիչ միայն հիասթափություն է,քանի որ ընկերներդ ասում են.<<Լավ Լու՜սո>>,իսկ փոքրիկները չեն լսում:Մի քիչ մտածում եմ,և ընկերներիս օգնությամբ ստեղծում եմ ինտելեկտուալ խաղեր,որոնց հաղթողը ստանում է այն ինչ կա մեր պայուսակում:Այսպիսի հիանալի պահեր,շատ հաճախ չեն պատահում:Երբ ուսուցիչները տեղում են,և երթուղայինում քաոս չկա,սկսվում է <<Երթուղային քննարկում>>:Քննարկում ենք ամեն ինչ՝ գրքեր,ֆիլմեր,երգեր...Եվ հենց պահը հասնում է երգելուն մեր երթուղայինը,երթուղայինից վերածվում է համերգասրահի...Երգում ենք ես և Մարիամը Մանսուրյանը Դպրոց պարտեզից....Ծափահարություններով ավարտում ենք մեր համերգը,բայց չի ավարտվում մեր ճանապարհորդությունը դեպի դպրոց:Անցնենք առաջ,ուրեմն արդեն մոտենում ենք դպրոցին,բայց մինչ մոտենալը մենք անցնում ենք ոչ հարթ...շա՜տ ոչ հարթ ճանապարհով:Մոտենալով այդ խոչնդոտներին մեր երթուղայինը դառնում է խաղահրապարակ...մենք իջնում ենք հետո բարձրանում...միքիչ ցավոտ է,բայց շատ զվարճալի:Եվ ահա եկավ այն պահը...եկավ ցտեսության պահը:Միշտ այդպիսի պահերը տխուր են,բայց մենք չենք տխրում...չգիտեմ ինչու,երևի գիտենք որ դպրոցում ավելի լավ է լինելու:Այսքանը իմ հեքիաթային ճանապարհի մասին դեպի դպրոց:

04.01.2013

Ամանորյա մտորումներ,ոչ ամանորի մասին


Ողջույն բոլորին արդեն 2013 թվականում:Դեռ չեմ զգում,որ արդեն 2013 թվականն է,քանի որ դեռ տետրումս չեմ գրել 04.01.13թ.:Այս պահին մեր տանը հյուրեր կան,ինչպես ձեր այնպես էլ մեր տանը հիմա լսվում են.<<Չխկ-դխկ-ծլնգ-ծլնգ-չարը խափանվեց-Լուսո ինչ ես համակարգչի դիմաց նստել վեր կաց օգնի>>,բայց ես մտքերով ուրիշ տեղ եմ:Հիմա դուք կարող է մտածեք,որ իմ մտքերը ձեզ հետաքրքիր չեն,բայց իմ մտքերը ձեր մասին են,հենց քո:Հիմա ես մտածում եմ թե իմ կյանքում ինչ կլիներ եթե ես չգայի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր...
Սկսենք նրանից,որ ես հաստատ հիմա շվի չէի նվագի,այսինքն չէի էլ երգի,այսինքն իմ երազանքը չէր լինի երգչուհի դառնալը:Դու պատկերացնում ես ինչ հետաքրքիր է...եթե իմ եղբայրը մեր դպրոցում չաշխատեր,ես մեր դպրոց պարի չէի գա,ինձ նկարազարդ գրքեր չէին նվիրի,ես կգնայի համար 27 դպրոց,շվի չէի նվագի...իմ երազանքը ուրիշ կլիներ:Պատկերացնում ես ընդամենը դպրոց:Եթե դու կարծում ես,որ դու այստեղ սովորում ես,իսկ ես կարծում եմ դու այստեղ որոշում ես ընդունում,ստեղծում ես քո ապագան:Այդ ամեն ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում իմ դպրոցին(հանկարծ չմտածես,որ ինքնա գովազդ է),որը ինձ թույլ է տալիս արտահայտվել,որպեսզի դու լսես իմ ձայնը:Կարծում եմ շատ կարելի է իմ,քո...մեր դպրոցը գովել,բայց ես առաջին հերթին գովում եմ մեր դպրոցի ազատ արտահայտվելու հնարավորությունը...Ավելին ասեմ ես երջանիկ եմ մեր կրթահամալիրում սովորելու,և <<Սեբաստացի>> կոչվելու համար...

31.12.2012

Առցանց շնորհավորանքներ...


Ողջույն բոլոր սեբաստացիներին ովքեր անհամբեր սպասում են Նոր Տարվան...Գրում եմ շատ զգացմունքներով լի քանի որ Նոր տարի,նոր զգացմունքներ...նոր կյանք...ամեն ինչ նոր էջից:Համոզված եմ այսօր ձեզ շատ են շնորհավորել(ասում եմ անձամբ իմ 1 օրյա փորձից)Ցանկանում եմ,որ Նոր տարին լինի այնպիսին ինչպիսին դուք պատկերացնում եք ամեն անգամ քնելուց առաջ...անձամբ ինձ մոտ այդպես է:Գրելուց մեջս վառվում է պատկերացնում եք ընդամենը մի քանի ժամ...և դու կապրես ևս մի տարի...որը կլինի անմոռանալի:Երևի ավարտեմ ինչպես բոլորը...Շնորհավոր Ամանոր Եվ Սուրբ Ծնունդ:

20.12.2012

Էլի ու էլի...ՄԱՌՇՌՈՒՏԿԱ


Ինչի մասին կարելի է հավերժ խոսալ...Սիրո,երազանքների,ապագայի,երջանկության,և իհարկե <<մառշռուտկաների>>:Գրում եմ զգացմունքներով լի,որոնք ինձ մոտ առաջացան երրթուղային տաքսիյում:
Ես որպես 13 տարեկան աղջիկ,պետք է տեղ տամ ինձանից մեծերին,ես լիովին համաձայն եմ,և միշտ տեղ տալիս եմ:Հիմա հարցը սա չէ,հարցը այն է,որ երբ ես տալիս եմ տեղ ինչ-որ կնոջ,նա այնքան առհամարական տեսքով,և գռեհիկությամբ ասում է.<<Դե շուտ արա>>,որ ես ուղղակի ափշում եմ:Ես չեմ հասկանում,ես պարտավոր եմ նրան տեղ տալ?այո,իսկ նա պարտավոր է ինձ շնորհակալություն հայտնել?ոչ?ուր է արդարությունը:Լավ շնորհակալությունը շատ կլինի,գոնե ժպիտ:Ժպիտն ինչ է...ես արժանի չեմ մի ժպիտի:Ու այսքան գրում եմ ու էլի հասկանում,որ բողոքում եմ...Չեմ ուզում բողոքել,մեծանամ լավ կբողոքեմ...Ու էլի ես ոչինչ չեմ հասկանում...
Անցնեմ առաջ...Հիմա չեմ կարող չասել:Ես որպես հայ,պարտավոր եմ ամեն անգամ <<մառշռուտկա>> նստելուց լսեմ թուրքական մելիզմներով երաժշտություն...ԻՆՉՈՒ?
Ինչպես...Եվ էլի եկավ այն հարցը...Ես եմ հայը թե նա:Արդյոք ես դատապարտված եմ լսել այդ երաժշտությունը ամեն անգամ երբ գալիս եմ տուն,կամ հյուր եմ գնում:Ախր նա լսելով այդ երաժշտությունը մեքենա է վարում,ես այդ երաժշտությունը լսելուց նույնիսկ չեմ կարողանում մտածել:Հիմա ով է հայը...ՉԳԻՏԵՄ:
Միայն հարցեր են ոչ մի պատասխան...Հարցերը շատանում են...իսկ պատասխանները գնալով քչանում...Էհ դա էլ չգիտեմ:

Մենակ և երջանիկ...


Մինչ այսօր ես կարծում էի,որ երբ մարդ մենակ է նա չի կարող լինել երջանիկ:Ես հենց նոր եկել եմ տուն և միայն ճանապարհին հասկացա,որ ես մենակ եմ և երջանիկ...Հիմա ինչպես...Ուրեմն երջանկություննել է բաժանվում տեսակների...Ինչու է ամեն ինչ այսքան դժվար:Ինչպիսին է երջանկությունը:Երբ մարդ երջանիկ է(ասում եմ իմ անձնական փորձից) սրտում ինչ-որ բան կա,որը չեմ կարողանում բացատրել,որը ինձ մոտ լինում էր երբ միայն ինձ հարազատ մարդկանց հետ էի,իսկ այսօր ոչ:Ու էլի հարցերը ավելի և ավելի շատացան:Կոչ եմ անում բոլորին...քանի որ հիմա ես ոչինչ չեմ հասկանում...համոզված եմ,որ իմ տարիքի երեխաները ինձ կհասկանան...և էլի եկա իմ տրամաբանական վերջին...ՉԳԻՏԵՄ:

12.12.2012

Տան շենքի նեղ ու հաստ պատերը...մտորումներ

                                      
Խոսելու եմ այն պատերի մասին,որոնք առանձնացնում են ձգացմունքներ:Այդ պատերը ամենուր են,դուք հասկանում եք,որ ինչքան էլ դուրս գանք այդ պատերը մեզ մեկ է,ինչ-որ բանից զրկում են:Մենք կյանքում չենք կարող լինել առանց պատերի,որը տրամաբանական է:Ամեն ինչ ունի իր քառակուսին.այնտեղ որտեղ մենք ենք ապրում քառակուսին շատ մեծ է,ու մենք չենք տեսնում,բայց նա միշտ կա:Այդ պատերը...քառակուսու պատերը,ինձ կտրում են ազատությունից,իսկ ազատության շնորհից մարդ ստանում է ամեն ինչ:Հասնում է իր նպատակներին,ծանոթանում է իր նոր ընկերների հետ,ամեն ինչ ուրիշ է:Փորձեմ համեմատել...
Ներսում դու կարող ես գտնել քեզ,դու կարող եք քո ամբողջ կյանքի ընթացքում աշխատել,և հասնել նրան ինչին դու ուզում ես հասնել:Ես այսքանն եմ տեսնում որպես լավ կողմ այդ հաստ պատերի:Հիմա վատ կողմերը:Պատերի շնորհիվ,մարդ չի կարողանում ինքնահաստատվել,ազատվել մտքերից:Կյանքում չեմ ընդունի,որ աշխատանքի համար միշտ այդ հաստ պատերի մեջ մնալ:Հիմա մտածում եմ,ու չեմ կարողանում մտքերս ճիշտ փոխանցել,բայց միանգամից ասում եմ,համաձայն չեմ այդ հաստ պատերի հետ,բայց ցավոք ոչինչ չեմ կարող անել:Հիմա եթե դու քեզ վատ ես զգում տանը,դուրս ես գալիս,դուրսը դու   ինչ-որ թաղամասում եք,որը էլի ունի իր պատերը:Թաղամասից ես դուրս գալիս,քաղաքում ես,քաղաքից երկրում,երկրից մոլորակում,ընդհանրապես Տիեզերք ես գնում,մեկ է Տիեզերքի անծայրությունը մի կողմ,հաստատ մի պատ կունենա:Այսինքն մենք կյանքում չենք կարող դուրս գալ,այդ պատերի միջից:Հիմա ելքը որն է...Էլի եկան հարցեր,որոնք պատասխան չունեն:Հիմա ուզում եմ ասել,որ պատերի շնորհիվ դու քեզ կգտնես,բայց ուրիշներին չես իմանա,իսկ եթե դու պատերից դուրս ես գալի,դու կարող է կորցնես քո անձը,բայց հաստատ կճանաչես ուրիշներին:Ես այսքանը հասկացա...

Պատրաստվում ենք ներկայացման...


Ողջույն:Գրում եմ նոր ներկայացումով լի:Ներկայացումը ստեղծվեց շատ պատահական,բեմադրում ենք ընկեր Սյուզիի հետ:Չեմ ուզում պատմել ներկայացման մանրամասները,քանի որ ներկայացումը <<հում>> է,բայց արդեն երևում է,որ լավն է լինելու:Ոչինչ կոնկրետ չեմ կարող ասել բացի նրանից,որ այսպիսի ներկայացում դուք հաստատ չեք տեսել...սպասեք նորություններին:

11.12.2012

Տոնածառ...մտորումներ

Բարի օր:Գրում եմ տոնածառի մասին:Ընդհանրապես աշխարհում մարդկանց համար Տարին Նոր է եթե կա Տոնածառ:Իմ վերաբերմունքը դեպի Տանածառ...այդքան-այդքան չէ,բայց հաճելի է ընտանիքով միասին աշխատել Տոնածառի վրա:Այդ զարդարելը կարծես մի ծես լինի,որը շատ հաճելի է:Սիրում եմ,երբ հանում ենք մեր խաղալիքների տուփը,և բացելով կարծես գանձերի տուփ գտնես:Տոնածառը զարդարելուվ ընդհանրապես չեմ հոգնում,հակառակը ավելի եմ աշխույժանում...Անհամբեր սպասում եմ Նոր Տարուն...Նոր Տոնածառին,և Նոր Խաղալիքներին...Բարի տարի բոլորին

10.12.2012

My steps to success...Homework


For me success is when I am on the stage and singing. At that moment I have many emotions; it is interesting and hard, because you must concentrate  and give yourself to the song.Now I am working on my dream everyday. I take vocal, pipe and flute six lessons every week. Every day when I go to the lesson, I think about my dream,  during the lesson I reach my dream. I practice hard and it will bring me to my dream! Me and many people on the world have the fear of the stage. I want to win that fear and I participate to our <<Media+>>,and other concerts on the big stages.I try to write songs,for my dream album. It is very hard, but I am working on it. Most important step is...faith.Every morning I wake up with faith...that one day I will wake up in my dream...That's all about my steps...

Գրում եմ որպես հայ…հայի մասին


Բարև:Ես հայ եմ,ու հպարտ եմ,որ ես հայ եմ: Իմ կարծիքով <<հայ>> որպես հայ,հիմա շատ քիչ է:Ես չեմ հավատում,որ <<մաքուր հայը>> կկարողանա լսել արևելյան մելիզմներով երաժշտություն,չեմ կարծում,որ կարող են պատերազմ սարքել,փոքր բանից:Ամեն ինչ շատ անհասկանալի է…չգիտեմ:Երբ մայրիկիս հետ զրուցում եմ,մայրիկս էլ է նույնը ասում,հիմա ես չգիտեմ:Երևի խոսեմ հիմա իմ կողքի հայերի մասին:
Ուզում եմ հիշել…Ուրեմն ամեն առավոտ,ես դուրս եմ գալիս տնից,և գնում կանգառ,որպիսզի նստեմ դպրոցի երթուղայինը:Մեր կանգառի կողքը կա հացի փուռ…Այդ հացի փուռի դռան դիմաց ամեն առավոտ մի կին ավել է անում:Չգիտեմ ես կարող եմ նրան քննադատել,բայց…Ամեն անգամ երբ նա ավլում է(նամանավանդ հիմա միայն տերևներ են),ավլում է ուղիղ դեպի դուրս դեպի մեզ…ես հասկանում եմ դա նրա գործն է,բայց նա ավլելուց առաջ նույնիսկ չի զգուշացնում:Նա ավլում է դուրս բերելով բոլոր կեղտերը,հետո այդ կեղտերը ընկնում են փողոց,և մեր փողոցներն են կեղտոտվում:Հիմա նրա ալարկոտության պատճառով,տուժում ենք մենք:Հիմա այդ կինը…հայ է՞:Չեմ կարծում:Հիմա ես փորձում եմ այդ կնոջ և համեմատել ուրիշ հայ կնոջ,ամեն ինչ ուրիշ է:Հիմա ես չեմ ուզում համեմատել մայրիկիս հետ,բայց հանգիստ կարող եմ համեմատել մեր հարևանի հետ:Ու իրանք երկուսն էլ հայ ե՞ն:Հիմա ով է հայը…ես հայ եմ…Եվս մի հարցից նոր հարց առաջացավ:Ինչպիսին պետք է լինի հայը…Ով գիտի…Այսքան հարցերից հետո,ես չեմ կարող համեմատել <<հայ>>-ը <<հայ>>-ի հետ:Քանի որ ես այնքան հայ եմ ճանաչում,որ հպարտ եմ,և այնքան հայ եմ ճանաչում,ում պատճառով միայն ամաչում եմ…Ոչինիչ չեմ հասկանում:

09.12.2012

Հետաքրքիր փաստեր Ջոն Լենոնի մասին...Թարգմանություն

Աղբյուրը՝ http://factspage.blogspot.com/2010/02/interesting-facts-about-john-lennon.html

John Lennon was raised by his Aunt Mimi Smith, his mother's sister.
Ջոն Լենոնը մեծացել է իր մորաքրոջ Միմի Սմիթի:
The first instrument John Lennon learned to play was the harmonica.
Առաջին երաժշտական գործիքը,որին տիրապետեց սովորեց Ջոն Լենոնը՝ հարմոնիկան էր:
John Lennon and Paul McCartney first met on July 6, 1957, at the Woolton Parish Church in Liverpool.
Ջոն Լենոնը և Փոլ ՄաՔարթնին առաջին անգամ հանդիպել են Հոլիսի  
 6-ին,1957թ.,Ուոլթո Փորիշ եկեղեցում,Լիվերպուլում:
 In 1965, John Lennon was nominated for a BAFTA Film Award (along with fellow Beatle members) in the category of Most Promising Newcomer to Leading Film Roles for his role in the 1964 film A Hard Day's Night.
1965թ. Ջոն Լենոնը նոմինացվեց ԲԱՖՏԱ Կինոմրցանակաբաշխությանը(մյուս Բիթլերի անդամների հետ միասին)
John met Yoko for the first time in October 1966, while previewing her art show.
Առաջին անգամ Ջոնը հանդիպեց Յոկոյին Հոկտեմբերին 1966թ.,երբ ցուցադրվում էր նրա շոուն:
John stood at 5'11" or 1.80 m.
Ջոնի հասակը 5'11 կամ 1.80մ.:
John Lennon had a strong affection for cats, actually having owned as many as six at a time.
Ջոն Լենոնը ուներ ուժեղ սեր դեպի կատուներ,իրականում ուներ վեց կատու:
On August 22, 1968 Cynthia filed for divorce from John. Paul soon wrote 'Hey Jude' to comfort Julian.
Օգոստոսի 22-ին,1968թ. Սինթիան ապահարձան պահանջեց Ջոնին: Փոլը շուտով գրեց 'Hey Jude' Ջուլիային փաղաքշելու համար:
John Lennon discovered that he had dyslexia in his later years.
Իր վերջին տարիներին Ջոն Լենոնը հայտնաբերեց,որ ունի դիսլեքսիա:
John Lennon decided that he wanted to be a 'rocker,' after hearing Elvis Presley sing "HeartBreak Hotel".
Ջոն Լենոնը որոշեց դառնալ <<ռոքեր>>,Էլվիս Պրեսլիի "HeartBreak Hotel" երգի կատարումը լսելուց հետո:
John Lennon confesses that the lyrics for "Help" was a real cry for help from confusion.
Ջոն Լենոնը խոստովանում էր,որ "Help" երգի բառերը իրոք լաց էր օգնության համար խառնաշփոթից:
When Elvis and John met in 1965, Elvis was unsure of John's name, so he addressed him as "Beatle".
Երբ Էլվիսը և Ջոն հանդիպեցին 1965թ.,Էլվիսը համոզված չէր Ջոնի անվան հետ,այսպիսով նա կոչեց իրեն <<Բիթլ>>:
The first song John Lennon wrote was titled "Hello Little Girl."
Ջոն Լենոնի առաջին երգը կոչվում էր՝ <<Ողջույն փոքրիկ աղջիկ>>:
John's son Julian's full name is John Charles Julian Lennon, now singer-song writer, Julian Lennon.
Ջոնի տղայի Ջուլիանի ամբողջական անունը՝ Ջոն Չարլզ Ջուլիան Լենոն է,հիմա երգիչ-երգահան Ջուլիան Լենոնն է:
John Lennon was given his U.S. Resident Alien registration (his "green card") on the bicentennial of the American Revolution: Sunday, July 4, 1976.
Ջոն Լենոնին տվել են Ա.Մ.Ն.-ի քաղաքացու բնակության գրանցում(իր <<գրին քարտ>>-ը) Ամերիկայի հեղափոխության 200 ամյակի օրը՝ Կիրակի, Հուլիսի 4,1976թ.:
The Liverpool Airport was renamed the John Lennon Airport after him in 2001.
Լիվերփուլի Օդանավակայանը վերանվանվեց Ջոն Լենոնի պատվին 2001թ.:
John held the now infamous "Bed-In" for a peace event with wife Yoko Ono in both Amsterdam and Toronto,thus creating his anti-war anthem, Give Peace a Chance.
Ջոն գլխավորեց այժմ հայտնի <<Անկողնում մեջ>> խաղաղության համար միջոցառումը իր կնոջ Յոկո Օնոյի հետ Ամստերդամում և Տորոնտոյում,նրանք ստեղծեցի հակապատերազմյան հիմն,Տվեք Խաղաղությանը Հնարավորություն:
John Lennon was inducted posthumously into the Rock and Roll Hall of Fame as a member of the Beatles on January 20, 1988.
Ջոն Լենոնը հետմահու ներգրավեց Ռոք և Ռոլի Սրահ Փառքի որպես Բիթլզի անդամ Հունվար 20-ին,1988թ.:
John added "Ono" to his name in honour of wife Yoko, he wanted to drop his middle name Winston, but couldn't under British law.
Ջոն իր անունին ավելացրեց <<Օնո>> ի պատիվ իր կնոջ,նա ցանկանում էր հանել իր միջին անունը Ուինստոնը,բայց չկարողացավ Բրիտանական օրենքի պաատճառով:
 John Lennon was cremated at a private ceremony the day after his death. The whereabouts of his ashes have never been revealed.
Ջոն Լենոնը կրիմացիայի է ենթարկվել առանձին արարողության ժամանակ իր մահվան հաջորդ օրը:Իր մոխրի վայրը երբեք չի հայտարարվել:



Мартирос Сарян...

Смотрите здесь` http://www.youtube.com/watch?v=oDHj0k8ONp4&feature=youtu.be

08.12.2012

Աշուն-Ձմեռռ մտորումների նոր հավաքածու



Բարև:Հենց նոր եկել եմ տուն այնքան հենց նոր,որ թշերս դեռ կարմի են,և սառը,բայց հիմա դրա մասին չէ:Ես այս ձմեռ սկսեցի 40 աստիճան ջերմությունով,բայց հիմա հուսով եմ լիովին ապաքինվել եմ,և էլի թեմայից հեռվացանք:Եկել եմ տուն երաժշտական դպրոցից ասեմ այն մեր տանից հեռու է ընդամենը մեկ փողոցով:Այսպիսով վերադառնում էի,և ինչպես գիտեք անձրև էր...
Խոսեմ վերաբերմունքից դեպի անձրև:Անձամբ ինձ նեռվայնացնում է,որ գալիս եմ տուն և միանգամից.<<Ուֆ ինչի եկավ էս անձրևը,էլի ձմեռ է,էլի ցուրտ է>>,մեկ վայրկյան...Համոզված եմ ձեր մոտ հենց այդպես է եղել,բայց էլի թեմայից հեռվանացանք:Հիմա ուզում եմ խոսել այդ ամեն մի կաթիլի մասին,որ ընկնելով մարդկանց ձեռքերին կարողանում են տրամադրություն փոխել:Անձամբ,երբ նրանք ընկնում են իմ ձեռքին ես սիրահարվում եմ,և սկսում եմ երգել...ինչ անում էի այս ճանապարհին:Գլխիցս ամեն ինչ թռնում է,և ես կարծես ոչնչի մասին չմտածեմ,կարծես ես էլ դառնամ մի կաթիլ ում մեջ կա միայն ցանկություն...ցանկություն սիրելու:Իսկ քո մոտ մարդ,ով կարդում ես սա,քո մոտ ինչ է առաջացնում այդ մի կաթիլը...