26.11.2012

10 հետաքրքիր հարցեր-10 հետաքրքիր պատասխաններ


Անհասկանալի ողջույն,փորձում եմ պատասխանել Նարեր բլոգի 10 հարցերին...Միանգամից ասեմ.<<Նարե դու խիղճ ունես>>(կատակ),բայց չհեռվանանք թեմայից,և փորձեմ պատասխանեմ:Նախ առաջարկում եմ,որ ով չի կարդացել թող կարդա:
http://naruk-paruk.livejournal.com/25851.html
Իսկ հիմա հարցերը՝
1. Եթե մենք սովորում ենք սխալներիցապա ինչու՞ ենք այդքան վախենում սխալ թույլ տալուց:
Մենք չենք վախենում սխալ թույլ տալուց,մենք ընդամենը ձև ենք տալիս որ վախենում ենք,բայց երբ գալիս է պահը ոչ-ոք չի մտածում սխալի մասին:Իսկ սխալից հետո մենք որպես մեր սխալի արդարացման համար ասում ենք թե ինչ-որ բան սովորեցինք:Այս ամենից հետևում է,որ սխալ անելուց,առաջ մենք ասում ենք սխալ չենք անի,անելու ժամանակ ոչնչի մասին չենք մտածում,իսկ սխալ անելուց հետո արդարանում ենք,թե իբր ինչ-որ բան սովորեցինք:
2. Երբևէ եղե՞լ եք այնպիսի ընկեր, ինչպիսիսն կուզենայիք ունենալ:
Հանգիստ կարող եմ ասել.<<Ոչ>>:Եթե ես ուզենամ իմ նման մարդ,ես նրա հետ հաստատ գլուխ չեմ դնի,իսկ ուրիշ մարդու մեջ հաստատ ինձ ենթարկվելու բնավորություն կոզենամ,որ լինի...որից հետո ես էլի ասում եմ.<<Ինձ հիմա դուր են գալիս իմ ընկերները>>:
3. Դուք ավելի անհանգստանում եք ինչ-որ բաներ ճիշտ անելու համարթե՞ ինչ-որ ճիշտ բաներ անելու համար:
Իմ կարծիքով <<Ճիշտ>> բառը լսելուց միանգամից ինչ-որ բեռ է ընկնում ուսերիս,և միքիչ անհանգտանում եմ,և իհարկե ես ավելի շատ անհանգստանում է ճիշտ բան անելու դեպքում,քանի որ սովորական բան,ես հեշտությամբ եմ ճիշտ անում:Իսկ <<ՃԻՇՏ>> բան անելուց միանգամից մի անհասկանալի ծանրություն,և խառնաշփոթ է ինձ մոտ առաջանում:
4. Ո՞րն է տարբերությունը ԱՊՐԵԼՈՒ և ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ միջև:
Ապրել նշանակում է՝ զգալ կյանքը...զգալ քեզ...զգալ քո ցանկությունները:Գոյություն ունենալ շանակում է՝ գույություն ունենալ առանց իմաստի,չզգալ կյանքը:Հիմա կարող է մտածեք թե ապրել նշանակում է չմտածել կյանքի դժվարությունների մասին,ես ասում եմ.<<Ոչ,մի խառնեք դրանք>>:Ես ապրում եմ իմ կյանքի նպատակներով...զգտում եմ հասնել իմ իդեալին,ամեն ինչ անում եմ,որ ինձ սիրի իմ սիրած տղան:Իսկ գոյություն ունեցողները այդ ամեն ինչ չունեն,նրանք կարծես միայն ծնվել են,և ուրիշ կարևոր գործողություն նրանց կյանքում չի պատահել...նրանց մոտ ամեն ինչ նույնն է:
5. Եթե դու ստիպված լինեիր ինչ-որ բան սովորեցնելի՞նչ կսովորեցնեիր:
Եթե ես սովորեցնեի...ես կցանկանաի մտածելու սովորեցնել:Ոչ թե ինչ-որ Աստվածային ուժ ունենալ,այլ նստել և քննարկել,հույսով որ կհասնենք պատասխաններին:Հետաքրքիր եղավ:
6. Երնևէ զղջացե՞լ եք մի բանի համարորը չեք ասելկամ չեք արել:
Այնքա՜ն:Ամեն օր մտածում եմ.<<Եթե այդպես,եթե այնպես...միգուցե>>:Ամեն երեկո այդ մտքերն են միայն ինձ պարուրում,ես կարծես ժամանակը հետ եմ տալիս,և ասում եմ դա,ու ընկնում եմ երազանքների գիրկը:
7.Ավելի կարևոր է սիրելթե՞ սիրված լինել:
Ավելի կարևոր է սիրել:Սիրել այսինքն՝ ուրիշը սիրված է,այսինքն այդ երկու զգացմունքները միասին են:Ես անձաամբ հիմա սիրում եմ,ու ասեմ դա ուղղակի հիասքանչ է:
8.Կարո՞ղ է լինել ուրախություն առանց տխրության:
Ուրախությունը ծնվում է տխրության մեջ:Ինչքան տխու ես լինում այդքան ավելի շատ էս ուրախանում,դա է իմ պատասխանը...այսինքն ԱՅՈ:
9.Կա՞ արդյոք աշխարհում ինչ-որ իդեալական բան/մարդ/իր:
Ոչ...ոչինչ և երբեք չի կարող լինել ինչ-որ բան որը իդեալական է:Իդեալականը անիմաստ է...անձամբ ես չեմ ուզում,որ իդելական մարդիկ լինեն:
10.Ի՞նչ է նշանակում ՄԱՐԴ ԼԻՆԵԼ:
Մարդ Լինել նշանակում է...Բացի բոլոր գիտահետազոտական լուծումներից,որոնց մասին ես չեմ ուզում խոսել:Մարդ լինել...նշանակում է այս հարցերի պատասխանը քեզ հոգեհարազ լինեն...Այսքանը ես հասկացա:Ասեմ նաև որ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ մասին կարող ենք անվերջ գրենք...բայց ես այսքանով կեզրափակեմ:

Комментариев нет:

Отправить комментарий