Մտածմունքներով ողջույն,գրում եմ հարաբերությունների մասին:Ընդհանրապես հարաբերությունները,ամեն մի կողմի համար իր տիպի է,իր ճիշտը պետք է լինի,իր իդեալական հարաբերությունը...
Իդեալական հարաբերություն ի՞նչ է դա նշանակում:Իդեալական հարաբերություն չի եղել,և չի լինի.օրինակ՝ եթե ես ընկերություն եմ անում մի աղջկա հետ,ամեն ինչ իմ ուզածով,և դա իմ համար իդեալական հարաբերություն է...արդյոք դա նրան է դուր գալիս...անձամբ ինձ մոտ այդպիսի դեպքեր շատ են պատահում:Այնքան դժվար է,այդ սահմանը գտնել,երբ երկու կողմերի համար ամեն ինչ իդեալական է,ավելի ասեմ դեռ չեն գտել:
Տեքստի մեջ...գրված էր...Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։-Ինչ է սա նշանակում...Սկզբում ասեմ,որ համաձայն եմ:Ափսոս դա միշտ չէ,երբ ընկերը լսում է,բայց չի դատապարտում:Անձամբ ինձ երբ պատմում են,ես միանգամից սկսում սովորեցնել,ու այդ բնավորությունը ինձ էլ է զզվեցնում,բայց ընկերուհուս մոտ ստացվում է լսել,և չսովորեցնել:
Հետո գրված էր-Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։-Ես չեմ ցանկանում,պահեր են լինում,որ դու ուզում ես խորհուրդ ստանալ,հետո ժխտել,այդպիսով ես ինձ ավելի ուժեղ եմ զգում,բայց այս դեպքում հաճելի է,երբ ամեն պահի ինձ ուզում են օգնել:Եկեք լավատես լինենք:
Անցնենք առաջ...Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։-Անկեղծ ասաց ինձ դուր չի գալիս <<պահանջել>> բառը,միքիչ կոպիտ է հնչում,այդ բառը կարելի է հեշտությամբ փոխարինել զգուշությամբ:Օրինակ՝ երբ ես ընկերուհուս գաղտնիք եմ ասում ես վստահում եմ,բայց զգուշության համար,ասում եմ,թե ոչ-ոքի չնաես:
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։-Այս խնդիրը ամենաշատն է պատահում իմ կյանքում,երբ ես խնդրում եմ,իսկ ընկերուհիս ասում է,թե այո,և միանգամից վերձնում լուծում...այդ պահին ուղղակի....ջղայնանում եմ(չմանրամասնենք):
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։-Այստեղ ամեն ինչ հարաբերական է,ճիշտ է ավելի լավ է,չխաբել,բայց հաճախ դեպքերում չխաբելով դու խաբում ես...ես հասկացա միքիչ անհասկանալի էր,բայց ես այդպես հասկացա:
Ես առանձնացրեցի իմ ընտրածները,որոնք ինձ ավելի հետաքրքրեցին:Ուզում եմ ավարտելով ասել,որ տեքստի սկզբում էլի նշված էր <<ԻՄ>> բառը,որը ամեն ինչ փչացնում է:Կարելի է այս ամենը ջնջել,և մեկ բան գրել<<Եթե ուզում ես իդեալական հարաբերություններ,քիչ ասա ԻՄ բառը,և բավարարվի քո հարաբերություններով,քանի որ էլի դու ես ուզում,այլ ոչ թե դուք>>:Ահա և իմ մտքերը...շատ խառն էին,բայց հուսով եմ ձեզ օգնեցին...
Комментариев нет:
Отправить комментарий