13.11.2012

Վահան Տերյան...մտորումները շարունակվում են



Ողջույն բոլորին...ընտրել եմ բանաստեղծություն...չորսն էլ հիասքանչ են...հուսով եմ ձեր դուրը կգա... 

ԱՆԱՆՈԻՆ ՍԵՐ
Իմաստուն խոսքեր սովորեցի ես,
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։
Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,
Թալիսմանները՝ մեռած և անուժ,
Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ...
Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ...

Բանաստեղծության մեջ այնքան զգացմունքներ կան,կարծես մի ուժեղ մրրիկ է գալիս սրտիդ կողքով անցնում:Իմ կարծիքով այս ամեն ինչ մեկ վայրկյանում է կատարվել...Սիրեցի Անանունս Սերը

ՑՆՈՐՔ
Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր...
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան...

Բանաստեղծությունը միայն տպավորություններ էին,բայց այնքան գեղեցիկ էր Վահան Տերյանը դրանց մասին պատմում...որ կարծես ասում է աշխարհի ամենագեղեցիկ աղջկան,բայց ինձ թվում է այն աղջիկը ում նա ասում է,դա հենց ամենագեղեցիկ աղջիկը:

ՀՐԱԺԵՇՏ
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...

Հրաժեշտի պահը այնքան տխուր է,այնքան հուզիչ...բայց բանաստեղծությունը կարդալուց հետո այնքան համահունչ է...ամեն ինչ:Կարծես այն մարդը ով գնում է,գնաց,բայց իր սրտում ինքը ապրում է...ու հավերժ կապրի:

***
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզլինել քեզ օտար

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ


Սիրել...սիրել...և էլի սիրել,բայց իմ կարծիքով այս սերը միքիչ չափից շատ է...իսհարկե սերը չի կարելի չափել:Չեմ կարծում,որ այս սերը նորմալ սեր է,սերը անչափ միքիչ շատ է,բայց լավ է,այսինքն...չեմ հասկանում:Չգիտեմ չե որ սերը անչափ է,բայց այս սերը անչափից էլ շատ է...Չգիտեմ...եկեք ուղղակի սիրել:

Комментариев нет:

Отправить комментарий