04.12.2014

Անկեղծության համար

Հիմա էլ ձյու՜ն: Ես ձյանն ընդհանրապես չէի սպասում: Երբեք ներսումս ձյուն չէր եղել: Թեթև ձյուն, մի քիչ կեղտոտ, բայց այնքան խորը: Առեղծվածային ձյուն, որը ուզում եմ ճանաչեմ... ուզում եմ հասկանամ:
Որտեղ էլ նայեմ ձյուն կա, բայց այն չի ծածկել: Մի քիչ է թափվել... տերևները դեռ երևում են:
Այնպե՜ս եմ սիրում տերևների կույտի վրայով քայլել... կարծես ամպիկներ լինեն... կարծես իմ հոգու երկինքը լինի... որտեղ միայն ես եմ կարողանում թռչել:
Ինչքան փոփոխական է ներքին աշխարհս: Անսպասելի:
Ժամանակ չկար ժպտալու... ձյան ամեն մի փաթիլը զգալու: Նա թափվեց: Ու ի՞նչ: Ե՞րբ կգա... ե՞րբ կգա գարունը:  Ինձ ժամանակ չի տրվում: Կանգնել եմ: Երկու ժամանակներում: Վախենում եմ խոստովանել, որ ձյունն ինձ ավելի շատ դուր եկավ: Ախր աշուններ իմ Տիեզերքը: Տգեղ եմ զգում ինձ, ամաչում եմ աշնանից:
Ինչ անեմ որ ձյան կարիք ունեի: Ու պարզվեց, որ այնքան հաճելի է զգալ ձյուն...
Ձյունը ինձ տաքացրեց... ձյունը ինձ կրկին երաժշտություն դարձրեց:
Խճճվել եմ... ու ավելի կխճճվեմ: Հազիվ էի դարձել պարզ... պարզ ջուր... թափանցիկ...
Ու եկավ Ձյունը: Միքիչ կեղտոտ էր ձյունը... իմ ջուրը սևացավ... ինձ անճանաչելի դարձավ:
Ես կարող եմ անկեղծանալ, բայց արդյո՞ք ուզում եմ: Չէ՞ որ, եթե անկեղծանամ, կհասկանամ, որ իրոք Ձյան կարիք ունեմ: Ինձ այլևս Տերևներ պետք չեն:
Ձյուն... դու չես թողնում, որ ես անկեղծանամ: Դու զրկեցիր ինձ անկեղծ լինելուց...
Ինչի՞...
Չէ: Պետք է լինել անկեղծ: Կարծրատիպերից դուրս: Լինել ես: Լինել Լուսո:
Դու այնքան հաճելի ես Ձյուն... ես այլևս Տերևների գույների կարիքը չունեմ: Անկեղծ չունեմ: Ուզում եմ լինել սպիտակ... մի քիչ սպիտակ... մի քիչ էլ մոխրագույն: Բայց լինել քեզ նման...
Ու ինձ հաճելի է խճճվել... խճճվել քո ձյան մեջ: Ու չեմ կարողանում կտրվել... չեմ կարողանում կտրվել այն մտքից, որ իմ մեջ ձյուն կա... Իմ մեջ ձյուն կա, է՞:  ^_^  ու կլինեմ ես անկեղծ ու կասեմ քեզ... Սիրում եմ քեզ...
Այո-այո, հենց քե՛զ՝ Ձյո՛ւն, հիմա, հենց այս պահին: Դու իմ մեջ ես արդեն: Անվե՜րջ... թող գա ձյուն իմ մեջ...
Ու ես արդեն կեղծ լինելու հնարավորություն չունեմ... աշունը կորավ... մնաց Ձյունը: Կգա՞ արդյոք աշունը... չգիտեմ: Հիմա ինչ Ձմեռ կգա՞... ու, ընդհանրապես, հոգուս մեջ Ձմեռ կա՞... 
բայց հիմա մի բան կա... անվերջ Ձյուն կա...






Комментариев нет:

Отправить комментарий