27.04.2015

Ծանոթություն

Սիրելուց նկատում ես ամեն ինչ, բացի սիրուց: Էտ մարդու կողմից քեզ: Ագահանում ես: Լույսի կարիքն ավելի ես զգում: Չհասկանալով, որ ինչքան կա ուրեմն էտքան էլ պետք ա լինի: Մթության մեջ հայացքները իրոք վախենոլու են: Իսկ ես սիրում եմ: Ու հիմա էլ չեմ գնահատում: Ախր ուղղակի նկատել չի ստացվում: Էն դեբիլներից եմ էլի որ պետք ա ինձ ասեք: Դեմքիս էլի... որ հազիվ հասնի: Ինչ-որ խելոք դեմքեր եմ ընդունում, ու սկսում խոսել Տիեզերքից: Լսող եմ ման գալիս: Չնկատելով էն լսողներին: Ես տենց լսողներ չեմ ուզում: Մեկ-մեկ ոչինչ չեմ ուզում: Մեկ-մեկ էլ ամեն ինչ: Մեկ-մեկ էլ, ամենաշատ մեկ-մեկ-ը ուզում եմ որ ոչինչ չուզենամ: Ոչինչ:
Մեզ ստեղծում են: Մենք փոքրուց մեզ կորցնում ենք... իսկ հետո ասում են. «Կարծիքդ ասա»: Այ ինչ-որ մարդու կարծիք, սուս մնա, հա՞: Կարծիքդ քեզ պահի, որ ես էլ իմը իմ մեջ պահեմ: Չեմ հասկանում ինչի մենք բոլորս մեր լեզուն չունե՞նք: Հը՞ն, չէինք գտնի էն կյանքի մեկին ում կողքը մեզ լավ կզգայինք: Կամ կլինեինք մենակ, բայց հո անկեղծ: Այ, նորից էտ բառը: Հետաքրքիրա ամեն անգամ արթնանում եմ ու հասկանում եմ որ էտ բառը լրիվ ուրիշ ձև եմ հասկացել/հասկանում: Ու էն դեբիլ ճիշտը: Իրոք դեբիլ: Որ էնքան ես խնդում, սկսում ես գոռալ... հետո հիստերիա... հետո էլի, էլի, էլի ... ու արցունքներն են փախնում:Կուզենայի բոլոր մտքերս հիշեի: Դրա տեղակ ինչ-որ մարդկանց անուններ եմ հիշում: Էհ... հիշողություն-հիշողություն: Անունները կհիշի,  անունները որոնցից զզվում եմ էլի, ատում եմ, իսկ էն կարևորը ներսինը չի հիշի: Էտ ներսինը բառերով էլ չի ստացվում գրել, որ գրես հիշի: Մի քանի տարի առաջ կարդայիք մտքերս, թե ինչքան վատ է մենակությունը: Իսկ հիմա հասկանում եմ որ էտ իրականն է: Ես մենակ եմ ճանապարհի վրա: Ու էտ տառապանք չի: Ոչ էլ սարսափելի ինչ-որ բան: Էտ սովորականն ա, ու սկզբնակետը: Մի-քիչ էլ ինքնուրույնություն, ու կդառնամ էն երազած կերպարներիցս: Սիրում եմ երազել: Թե ինչպես լավ կարա լինի: Չեմ մտածում որ լավ էր(երևի անցյալից կտրվել եմ), մտածում եմ որ լավ կլինի: Դեբիլ օպտիմիստը հլը էնքան կա: Անցյալը ոնց-որ ինչ-որ երազ լինի, նենց խնդալու ա... էն հիստերիայի նման: Իսկ ապագան, ընդհանրապես մեկ ա: Օպտիմիստ պոֆիգիստ՞: Տենում եք ինչ տերմիններ գիտեմ, կարամ դեբատների էլ գնամ: Նենց եմ սիրում խնդալ էն խելոքների վրա: Կարող ա նույնիսկ նենգ եմ, էտ հենց էս պահին ընդհանրապես կարևոր չի: Բայց նայել, ու տեսնել թե մարդ ինչքան ա իրա ներսինը փոխում ինչա «խելոք» էրևա: Էղի էլի էն ինչ կաս: Հետաքրքիր ա, եղել ա ժամանակ որ մարդիկ իրոք էղել են էն ինչ կան: Ինձ թվում ա տենց ես ոչինչ կլինեի: Հաստատ: Ինձ թվում ա տենց ժամանակնել ոչինչ կլիներ... դրա համար ի՞նչ: Օրենքներ, կանոններ, սահմաններ... ԱՆՈՒՆՆԵՐ: Ոչ-ոք չի հասկանա: Մի օր կհասկանա: Կամ էտ օրը արդեն անցել ա: Բայց որ ինչ-որ մեկին նայես աչքերի մեջ, ու ոչինչ: Անուն չտաս: Քո բառերով խոսաս: Մեկ-մեկ փորձել եմ, չի ստացվել: Նույնիսկ էն մարդկանց հետ ում հետ «կապ» ունեմ: Էն նենգ ու գռեհիկ ծիծածաղով հիմա ծիծաղում եմ: Ու հիշում, էն երազներիցս մեկը, անցնյալի: Թե ոնց էի աչքերիդ մեջ նայում, ու չէի ուզում անուն տայի: Լույսի կտոր: Սիրուն ա չէ՞: Էնքան շատ կանոններ կային աչքերիդ մեջ, բայց դե ես դրել էի ինձ էլի էն ֆիլմի աղջկա տեղը, հույս ունեի կտաքացնեի քո սառը սիրտը: Ա՜՜: Էս ինչ խնդալու ա: Էն ամեն ինչը: Կներեք: Իրոք: Ես ինձ վատ  եմ զգում: Ու գիտեմ որ ինձ չեն հավատում: Կամ էլի էն մտքերից ա: Դրանցից զզվում եմ: Շատ բանից եմ զզվում՞: Ու էս տառերի կապակցման իմաստը շատ վաղուցվանից կորել ա: Բայց հաճելի ա: Հետաքրքիր ա, կարդալը հաճելի ա: Կուզենամ էն ֆիլմերի նման իմ ձենով կարդաք: Բարև: Ես՝ Լուսինն եմ: Իմ Լույսը չունեմ: Թերագնահատում եմ, կամ էլ սնահավատ եմ, կամ տենց մի բան: Արև, կարամ ամբողջ գիշեր Արև գոռամ: Էլ ի՞նչ կարամ: Վազել չեմ կարա: Երկնքին նայել կարամ: Մի քանի տեսակի միտք կառավարել կարամ: Հա, մի-քիչ լուսավորել կարամ: Կամ էլ էլի ինձ դրել եմ: Անկեղծանալ չեմ կարա: Լռել էլ չեմ կարա: Կամ էլ իմ աղմուկը էտ իմ լռությունն ա՞... օօօօ: Ուրիշ ձև եմ նայում, դուք էլ եք ուրիշ ձև նայում: Երևի եթե իմ հայացքն էլ տեսնեմ ձերինին նման կլինի: Ուրախ եմ ծանոթության համար:

հ.գ. մտքերս, քեզանով լցնել կարամ:
հ..գ. 2 ոնց կարայի քեզ չառանձնացնեի :P







13.04.2015

Նորի՞ց

Ու ի՞նչի չգրեմ, եթե կարողանում եմ գրեմ: Բա ո՞նց ա լինում որ չեմ ուզում գրել: Կա՞մք: Էտ իրականն ա թե անիրականը: Ցանկություննե՞ր: Երբ է սկսվում էգոիզմը ու ավարտվում անկեղծը: Թե իրանք միասին են: Իսկ կարող ա մենք բոլորս էգոիստ ե՞նք... իմ նման: Ցանկությունն էլ է անիրական՞: Էս աշխարհում մի իրական բան կա՞: Հարցեր, որոնք սկսում ես սիրել: Սիրել թե սովորել՞: Մենք սովորում ենք իրար, թե սիրում՞: Ես չգիտեմ: Ես պատասխանների վախենում եմ: Ես ինձանից էլ եմ վախենում: Բայց ամենաշատը վախերից եմ վախենում: Չէ, խաբեցի: Ես քեզանից եմ վախենում, մեկ էլ քեզանից, իրա աչքերից, իսկ էն մյուսի բառերից, ինչ-որ մեկի ձեռքից եմ վախենում, իսկ էն մյուսների արարքներից: Մեծ հաշվով շատ վախկոտն եմ: Մի բանից հաստատ չեմ վախենում: Անձրևից: Մի բան հաստատ գիտեմ: Անձրև շատ եմ սիրում: Էլ ոչ մի բան չգիտեմ: Էտքան բան իմանալը հերիք չի՞: Մի կյանքի արժեք չունի՞: Ի՞սկ մեր կյանքը արժեք ունի: Իմ համար, ամեն արևածագը արժեք ունի՞: Էտ ժամանակը... չէ էտ թվերը զզվելի թվերը: Ի՞նչ են էլի ստեղծել մարդիկ... թվեր: Ու ինչի՞ համար:
Ժամանակին ոչինչ էի: Հիմա ամեն ինչ եմ: Համ էլ ոչինչ: Էտ հնարավոր ա՞: Ու՞մ եմ տալիս հարցերս, իսկ ինչ-որ մեկին հասնում են դրանք:
Անձրևի տակ քայլելը դժվար չի: Անձրևի տակ առանց անձրևանոց լինելը հեչ դժվար չի: Անձրևի տակ մենակ լինել դժվար չի: Անձրևի տակ դատարկ լինել դժվար չի: Անձրևի տակ ոչինչ լինել դժվար չի: Ավելի ասեմ Անձրևի տակ մտքերը ինքդ քեզ ասել, հեչ դժվար չի:
Կհիշեմ անունները Կհիշեմ միլիոնավոր անուններ: Կմոռանամ հայացքները, կմոռանամ աչքերը: Կներեք: Կներեք մտածում էի չեմ մոռանա:
Մտածում էի որ ամեն ինչ հասկացել եմ: Հիմա էնքան հասկանալու բան կա:
Մի Անձրևից հետո էնքան հասկանալու բան կա: Էնքան հարցեր, մի-քիչ էլ պատասխաններ: Վերադառնում եմ մեջտեղներին: Փոխվում եմ դեպի հինը: Նորի՞ց:

Հ.Գ. լիքը կանաչ գույնի գրիչ ունեմ, ով կուզի՞





27.03.2015

Հեքիաթ, կամ նման մի բան

Աշխարհի պտտվելու հետ համընթաց պատմությունները շատանում են: Պատմություններ որոնք ոչ-ոք չի լսի: Պատմություններ, որ սկսում են անիրականներում և այնտեղ էլ ավարտվում: Պատմություններ անիրական, բայց իրական մարդկանց մեջ: Ձգտել անիրական մարդ լինելուն: Երազանքներ: Էտ ամեն ինչը անիրականում ստեղծածներն են: Իսկ ո՞վ է ստեղծել: Ինչի է անիրականը խառնվում իրականին: Ու հենց այդ ժամանակ Արևն է Լուսնին ծածկում: Ափսոս դուք էտ ոչինչը չեք նկատում: Չէ որ էտ ամեն ինչը իմ անիրականում է կատարվում: Հպարտանում եմ, որ անիրականություն ունեմ: Անիրական անիրականություն: Կարամ անվերջ պատմեմ: Անվերջ պատմեմ թե ինչ կա իմ անիրականության մեջ: Մեկ-մեկ անիրականությունս էնքան ա մեծանում, որ ուզում ա դուրս գա: Մեկ-մեկ էլ դուրս ա գալիս, ու ամբողջ սենյակը լցնում ա: Մեկ-մեկ սենյակիցել ա ուզում դուրս գալ, բայց դուռը փակում եմ: Չեմ ուզում իմ անիրականությունը ոչ-ոքին նվիրեմ: Գնել էլ չեք կարող: Մեկ-մեկ էլ անիրականությունը որոշում ա ու հիշողությունների հետ ա խառնվում: Էտ ժամանակ Լուսինը տխրում ա: Լուսինը երկնքից գնում ա, որովհետև չգիտի: Չգիտի թե ինչի ա հիշում, ու ինչի ա մոռանում: Հիշողություններն են մեզ խեղճացնում: Երբ ուզում գալիս են, երբ ուզում գնում: Իրանք էն ընտրում հիշենք թե ոչ: Կներեք մարդիկ, ում անունները ես չեմ հիշել, ում ժպիտները մոռացել եմ, ում ձայներից ոչինչ չի մնացել: Ու կներեք մարդիկ, որ ձեզ անըդհատ հիշում եմ, ձեզ իմ մեջ փոփոխում եմ, ու ձեզ իմ մեջ եմ պահում: Կուզենայի ասել ես մեղավոր չեմ, բայց մեղավոր եմ: Ես եմ զգում: Մեղավոր եմ, որովհետև ես եմ զգում: Զգում թե ինչպես ես գալիս աչքերիս մեջ նայելով անցնում հոգիս, ու զգում եմ թե ոնց ես հոգուցս դուրս գալիս ու գնում: Ոչինչ անելու հնարավորություն չունեմ: Կամ դեռ չեմ ստացել: Լուսիննել լույս չի ստացել, որ Արևի նման իրա թերությունները ծածկի: Իսկ հիշողությունները ծածկել լինում ե՞ն: Իսկ մեծերը հրաժարվել են անիրականությունից, ու գնացել են հիվանդանոցներ: Հիվանդանոցներ, որտեղ իրական պատեր են ստեղծել: Մի օր կստացվի, բաժանել անիրականը հիշողությունից: Ու էտ ժամանակ... հենց այդ պահին: Մի վայրկյան: Կամ նույնիսկ ակնթարթ: Միանգամից... շատ արագ: Կնվիրեմ բոլոր հիշողություններս քեզ: Որ հիշելու ու մոռանալու կարիք չունենամ: Ավելին ասեմ... որ ոչինչ չունենամ: Քեզ կտամ: Ում սիրում եմ: Միայն քեզ կվստահեմ: Ու կապրեմ անիրականում: Անիրականում... թափանցիկ աշխարհում: Իմանալով ոչինչ: Հիշելով ոչինչ: Զգալով ոչինչ: Ու էտ ժամանակ Լուսինը իրա լույսը կունենա: Լուսիննել անթերի կթվա: Լուսիննել ժամանակ կդառնա:


21.03.2015

Պտույտ

Ես սիրում եմ քեզ։ Ում է դա պետք։ Ինձ էլ պետք չէ։ Էտ բառերը իմը չեն։ Իմը չեն էլ կարող լինել։ Ես անկեղծ չեմ կարող լինել։ Երևի երբ անկեղծանամ ավելի վատը կլինեմ։ Ի՞նչ ճանապարհ ընտրեմ։ Երևի սխալը կընտրեմ։ Չեմ ուզում լինել քեզանից կախված։ Ոչ-ոքից ու ոչնչից կախվածություն ունենալ չեմ ցանկանում։ Երևի իրականությունը ճիշտը չէ։ Իսկ ճիշտը ո՞րն է։ Ստվերը գիտենք, միայն ստվերն էլ գիտենք էլի․․․ իսկ լույսի մասին ոչ մի տեղեկություն չունենք։ Ես լույսին եմ ուզում ձգտել։ Բա ի՞նչի ա հիմա սենց ցավում։ Կարող ա սխալ լույս ա։ Իսկ ինձ ստվերն ա միշտ դուր էկել։ Անկեղծությունը ազատությունն է՞։ Իսկ ո՞րն է ազատությունը։ Հիշում եմ փոքր ժամանակ հույս ունեի որ հարցերի շատանալու հետ պատասխաններն էլ են շատանում, և դա է բալանսը լույսի և ստվերի։ Իսկ հիմա էլ հույս չունեմ։ Ու երբ հույս չունեցող աչքերը նայում են երկնքին, չեն կարողանում իրանց Արևին գտնել։ Երևի մենք բոլորս կորցրել ենք հույսը, դրա համար էլ Արևին չենք տեսնում։ Մենք միայն նրա լույսն ենք տեսնում, էն էլ մեծ դժվարությամբ։ Գլխի ցավի մասին հիշացնել պետք չի։ Դրանից ինքը ավելի շատ ա ուժեղանում։ Ինքը - ցավը։ Մեղավորներ փնտրելը նորմալ է՞։ Ընդհանրապես ճիշտ է՞։ Ճիշտը մեղավորություն զգալն է, սխալը մեղավոր գտնելը՞։ Ախ պտտվելը։ Էնքան եմ կարոտել պտտվելը։ Պտտվելը ու հիշողությունը շպրտելը։ Կուզենայի հիշողությունը նվիրել։ Ինչ-որ մարդիկ դրա կարիքը ունեն։ Իսկ ես հոգնել եմ։ Հոգնել եմ պատահական հիշողությունները հիշելուց։ Տենց պարտականություններն էլ կմոռանայի։ Անունները․․․ անունները հերթով գլխից կթռնեն։ Իսկ հիմա ես միայն փնտրում եմ։ Փնտրում եմ տարածություն որտեղ կկարողանամ պտտվել։ Հիմա ես հույս ունեմ թե չէ՞։ Պատասխանների գտնելու՝ ոչ, իսկ այ պտտվելու՝ այո։ Արև․․․ ու՞ր ես։ Վայ մոռացել էի։ Հիմա գիշեր ա։ Ու ինչի ա Լուսինը միայն արտացոլում։ Սիրում եմ էլի։ Քամին էլ եմ սիրում։ Անձրևն էլ։ Զարմանալի ա Գարուննել եմ սկսել սիրել։ Էս ինչքան եմ ես փոխվել։ Սիրելով սկսում եմ բացահայտել։ Բացահյտելով փոփոխվում եմ։ Հիմար մտքերից էլ թեթևանում։ Տիեզերքը պտույտ ա։ Մի մեծ պտույտ։ Իսկ մենք միայն փորձում ենք։ Փորձում ենք պտտվել։ Չէ որ Տիեզերքը վաղուցվանից ամեն ինչ մոռացել ա։ Պտտվել ու մոռացել ա։

18.03.2015

․․․

-Բարև:
-Երևի չես նկատել:
-Ի՞նչ չեմ նկատել:
-Ասում էի որ չես նկատել:
-Սիրում եմ «ընդմիշտ» բառը:
-Ես չգիտեմ:
-Ո՞վ ասեց, որ ես ինչ-որ բան գիտեմ:
-Սիրում եմ խոսակցություններ, որոնք սկիզբ ու միտք չունեն:
-Ես էլ էն խմբի երգը:
-Տարբերությունների առկայությունը դառնում է՞ նմանություն:
-Դու դեռ հույսերի հույսին ե՞ս:
-Ես քո հույսին եմ:
-Իսկ ես ի՞նչ եմ:
-Երևի իմ նման՝ ոչինչ:
-Պարզվեց մի նմանություն կա:
-Հետաքրքիր է ի՞նչ եմ ուզում ասել քեզ:
-Երևի որ իմ կարիքը ունես:
-Ճիշտ ա, ոնց էլ գիտես: Կարո՞ղ ա դու էլ իմ կարիքը ունես:
-Ի՞նչ ես խոսում:
-Անկեղծությունն ու կեղծությունը... ո՞նց ա սկսվում ու ավարտվում:
-(ևս մի կեղծ պատասխան, իմ կարծիքով)

Նկատել ե՞ք ինչքան տարբեր պատմություններ կան ամեն մարդու մեջ։ Ամեն մարդ, ոնց-որ մի քանի հատորանոց գիրք լինի։ Իսկ էտ մարդկանցից էնքան շատ կա։ Նույնիսկ իմ մեջ դրանցից շատ-շատ կա։

Ինչ-որ հայացքներ։ Անըդհատ աչքիս առաջ անծանոթ մարդկանց հայացքներն են։ Վախենալու են էտ հայացքները։ Ու նույնը ականջներիս մեջ է, անըդհատ ինչ-որ մարդկանց ձայներ։ Կհրաժարվե՞ի արդյոք։ Մեծ հաճույքով։ Մարդ լինելուց էլ։ Հիշողություն ունենալուց էլ։

Քայլելով եմ հասնելու անկեղծության։ Դու սիրում էի քայլեիր, երևի անկեղծ էիր։ Քայլելով եմ հասնելու էն պուճուր տնակներին։ Ու էտ տնակներից մեկին մի օր տուն եմ ասելու։ Ինչպիսի մարդկայից ցանկություններ ունե՞մ չէ։ Հետո էլ հույսեր եմ փայփայում որ մարդ չկոչվեմ։

-Հետաքրքիր ա որ խոսամ․․․ ի՞նչ կասեմ։

Ցանկությունը ժպիտդ տեսնելու ամեն վայրկյան շատանում ա․․․ ականջիս միջի աղմուկի հետ։ Իսկ ժպիտդ մոռանում եմ։ Երևի քեզ էլ եմ մոռանում։ Սկսել եմ չճանաչել։ Երևի չեմ էլ ճանաչել։ Ինչի՞ էլի քեզ վերադարձանք, ես իմ անկեղծությունից էի խոսում։

Ե՞րբ կգա ժամանակը․․․ երբ դուրս կգան էն միջիս արցունքները, որոնց ազատությունը պահել եմ։ Զրկել եմ իրենց ազատությունից։ Չեմ ուզում որ արցունքներն էլ ինձ մենակ թողեն։ Համ ուզում եմ համ չէ։ Երբ ա գալու էն ժամանակը երբ էլ ոչինչ չուզենամ։ Շատ բան եմ ուզում։

Իսկ ձեզ իմ լռությունը կնվիրեմ։ Երևի փոխվել եմ։ Երևի չեք նկատել, որովհետև չեմ փոխվել։ Անիմաստ պտույտների շարան ա դառել կյանքս։ Կամ էլ միշտ ա էտ էղել։ Էն տնակների մեջ նենց լավ էր։ Փոքր էին․․․ քո մատների նման․․․ աաաա էլի դու՛։ Զզվցրիր էլի։
Տնակների մեջ մի վայրկյան․․․ մի վայրկյան լսվեցին ոտներիս ձայները, ձեր ձայները երկրորդ պլան անցան և ես լսեցի ոտներիս խրթ-խրթոցը։

Հաճելի ա էն կանաչ տերևներին նայել որը Արևի լույսն ա արտացոլում։ Գիտե՞ք հին ծանոթները ոնց-որ հին օրագրեր լինեն։ Կարդում ես ու հասկանում ես թե ինչքան ես փոխվել։

-Այո ես մարդկանց կարդում եմ։ Էտ հաճելի ա։

Երևի Լուսինն ու Աստղերը հոգնել են մեզանից ու գնացել են: Գնացել են ու թողել են մենակ: Մենակ էս միագույն երկնքի հետ: Միագույն... ու առանց գույն երկնքի հետ: Թողել են անիմաստ և անպատասխան հարցերի դիմաց։ Ինձ մի երգ են թողել։ Հոգնել եմ ես էտ երգից։ Անհետաքրքիր ա դառել։

Կշարունակեմ քայլել։ Քայլել անծանոթ ճանապարհով, որը ինձ ծանոթ դարձավ։ Ճանապարհով որտեղ լուսաբացը լույս չունի։ Ձեր հայացքները կճնշեն, իսկ ես փախնելու տեղ չունեմ։ Երևի էլի քեզ կհիշեմ, կհիշեմ թե ոնց եմ մոռանում։

Մտքերս կառավարել չեմ կարողանում։ Այ այտքան փոքր արարած եմ, նույնիսկ մտքերս կառավարել չի ստացվում։

Ցանկությունը մարդկանց սերը տեսնելու կա, բայց էս անձրևը չի թողում։ Անձրևը ոնց-որ չուզենա կանգնի։ Ուզենա մաքրի։ Չի հասկանում էլի որ անհույս ա։ Դուք ձեր անձրևանոցներով եք իրանից պաշտպանվում, ինքը ձեր հոգիներին չի հասնում։

-Անձրևի աչքերը տեսել ե՞ս։

Մեկ-մեկ մտքիցս թռնում ես հետաքրքիր ա ուր ես գնում։ Ես չեմ էլ նկատում։ Մեկ-մեկ նենց մեղավոր եմ ինձ զգում։ Մտքերս նենց արագաշարժ են, հեչ իրանց տիրոջը չեն քաշել․․․ այո ես իրանց տերն եմ․․․ մուհահահահհա։ Ում իրանք ոչ էլ ենթարկվում են․․․ իսկ արդյոք պետք ա ենթարկվեն։ Չգիտեմ է։ Ինչի՞ ենք ծնվել եթե հարցերը միայն շատանալու են։

Պարտականություններս քիչ են, բա ինչի՞ են ձեր հայացքները էտքան ծանր։ Անըդհատ ինչ-որ բան սպասում եք, էտ էլ ա անարդար։









09.03.2015

Ցիկլ կամ մտքի թռիչք

Մութ սենյակում կտավների վրա ընկած ստվերը ավելի լուսավոր է, քան մարդկանց աչքերի միջի փայլը:Ու ինչի՞ են մարդիկ իրանց այդքան սիրում: Ես էլ եմ մարդու սիրում... ես էլ եմ մարդ: Ինչ տհաճ ա ընկալել ոչինչ չիմանալու փաստը... շատ ա կպնում էն մարդկային ինքնասիրությանը: Էս վերջերս մարդ լինելը շատ ա խանգարում:
-Կգա՞ս գնանք:
-Ու՞ր:
ինչի ա ձեզ հետաքրքրում հենց այդ հարցը... ՄԱՐԴԻԿ:
-Գնանք էլի, կարևոր չի թե ուր... կարևորը գնալն ա:

Առավոտյան ես ծաղիկները չեմ ջրում, որովհետև չեմ սիրում ծաղիկ ջրել, համ էլ ծաղիկներ չունեմ:
Ես ունեմ մի բան... Արև: Հեռվում: Հեռվից անթերի ա: Հետաքրքիր ա եթե Արևին մոտիկանամ ես էլ կդառնա՞մ Արև:
-Ըհըմ... հրաշք կլիներ լինել Արև Արևի համար:

Սիրուն աշխարհում ենք մենք ապրում: Դե իհարկե էտ էլ չենք գնահատում, ու ընկնում ենք էն մանրուքների հետևից: (կներեք մեկ-մեկ բորբոքվում եմ էլի)

Սկսել եմ սիրել ոտքերս բռնել... ձեռքերով էլի: Տենց ոնց-որ մարմինս իրա հարազատ դիրքում լինի: Ու սիրում եմ էտ պահին նայել երկնքին: Փորձել ե՞ք աստղերին նայեք ու ձեր գլուխտ պտտել: Քեզ մի ամբողջ երկիր մոլորակ ես զգում:

Իրոք ինձ ձյունը մի-քիչ շատ էր պետք: Մի-քիչ չէ... շաաատ-շաաատ էր պետք: Էն ձյունը որ Լուսնից պոկվել ու թափվում ա մեր վրա, որ մի-քիչ հասկացնի ինչքան ենք կեղտոտել ես աշխարհը: Ինչքան ենք հեռվացել ինքներս մեզանից... էն սպիտակից:

Ես սիրում եմ: Սիրում եմ քեզ, սիրում եմ երաժշտությունը, ու էլ ոչ-ոքին:
Քեզ սիրելուց ինձ սիրելը մոռացա: Հետո պարզվեց ավելի շատ եմ սկսել ինձ սիրել:
Չգիտեմ էլ, որոշեցի էն դիմակներ ա ինչ ա էտ ամեն ինչը հանել: Ու մենակ մի ժպիտ ունենալ: Էն էլ պարզվեց էտ սխալ ա: Կներեք: Հիմա ես իրոք ոչինչ չգիտեմ: Դրա համար էլ կլռեմ: Ու հիմա ես ձեր համար եմ լռում, որ դուք իմ լռությունը լսեք...
 -Արի լինեմ բոլորի նման:
-Տենց քո նման չես լինի:
-Դե կլինեմ իմ նման:
-Տենց էլ բոլորի նման չես լինի:


Ու էս մութ սենյակում ես իմ թարթիչներն եմ տեսնում, բայց Լուսնին չեմ տեսնում: 

Առավոտ: Վակում: Աղմուկ: Տհաճություն: Անօգնություն: Դու: Գիշեր:


02.03.2015

Ուղղակի :)

Երբ գալիս է այն պահը, երբ ունես ամեն ինչ ու ունես ոչինչ: Դու չգիտես, դու էգոիստ ես թե ոչ: Գնում ես լվացվելու, բայց իրականում արցունքներդ ես ջրի հետ խառնում: Ու էտ ամեն ինչից հետո գալիս է պահը երբ սկսում ես պտտվել: Պտտվել փորձելով հիշողություններդ դուրս շպռտել:
-Գիտես չէ՞ որ չի ստացվի:
-Ես ոչինչ չգիտեմ:
Էս ամեն ինչը այնքան մեծանում, որ մեկ-մեկ ինձ թվում ա որ հիշողություններս ինձանից շատ են: Այո, դառա այն մարդը ով կարա ապրի իր հիշողություններով: Էս անգամ ուրիշ էր վերջը: Իրականը շատ էր այս անգամ:
-Ի՞նչի ավարտվեց:
-Չգիտեմ, երևի ես եմ մեղավոր:
-Չէ, ես:
-Երևի ինքը:
-Չէ մենք:
-Չէ ես:
...
Երբ նայում ես աչքերին: Ու զգում ես ոնց ա խավարը սկսում պարուրել էտ աչքերը: Տեսնում ես, ու ոչինչ չի ստացվում անել: Էտ ժամանակ սկսում ես հիշել: Հիշել էն լուսավոր աչքերը:
-Ի՞սկ էտ ում աչքերն են:
-Հայելու միջի աղջկա:
 Ինքնախաբեություննել անցավ: Ու էլի մնացին հիշողությունները:Կջնջեի: Կջնջեի, որ դառնայի էն պարզը:
-Էրեխա ես էլի:
-Ես էտ չեմ ժխտում:
-Էգոիստ ես էլի:
-Ի՞նչի մենակ դուք ունեք հնարավորություն դատելու: Ե՞րբ ա եղել ձեր դատելու ժամանակը, ու ոնց եմ եսէտ բաց թողել:
Մի սենյակից դուրս ենք գալիս մտնում ենք մյուսը․․․ սովորական գործընթաց։
Երևի էս հենց էն պահն ա, երբ ես ու դու մենակ ենք։ Մեն-մենակ․․․ իմ մեջ․․․ երկուսովս նստած նայում ենք իրար։ Դու լռում ես։ Ես էլ խոսալ չեմ ուզում։ Ու հիմա։ Հենց հիմա։ Կարամ տամ քեզ ամեն ինչ։ Հասկանալով որ էտ ամեն ինչը քո համար ա։ Հետաքրքիր ա ո՞նց էս ըտեղ։ Իմ մեջ դու լռում ես, իսկ դրսում քո ձայնը տալ չես ուզում։ Մի էլ տու։ Թող քեզ շատ մնա։ Ինչքան տաս․․․ մեկ ա հետ եմ տալու։ Ու թող էն ժամանակ կողքս էիր, մի-քիչ հեռու, մի-քիչ մոտ․․․ հիմա մեջս ես։ Ամբողջ հոգովս տարածվում ես․․․
-Ժպտա՞մ։
-Ժպտա։
-Ու ի՞նչի տխրեմ, եթե կարամ ժպտամ։
-Ճիշտ ես։
-Սիրում եմ քեզ։
-Ափսոս։
-Նյետ։
-Դեբիլ ես էլի։
Ու իրականը ավարտվեց․․․ անիրականը դեռ էնքան կշարունակվի։ Մի օր էլ կգա․․․ էտ երկուսից Լուսոն կազատվի։ Երբ կլինի ընդմիշտ, ու չի լինի հիշողություն։
-Դեբիլ եմ էլի։








27.02.2015

Առակ


Եթե ցանկություն ունենաք կարդալու առակ, կարդացեք, որ հետո իմ մեկնաբանությունը տրամաբանական և իմաստալից լինի:

Թիթեռնիկները և կրակը
Երեք թիթեռնիկներ մոտենալով վառվող մոմին՝ սկսեցին դատողություններ անել կրակի բնույթի մասին: Մեկը մոտեցավ բոցին, վերադարձավ և ասաց.
-Կրակը լույս է տալիս:
Մյուսն ավելի շատ մոտեցավ կրակին և արդյունքում այրեց թևը: Վերադառնալուց հետո նա ասաց.
-Կրակն այրում է:
Երրորդն էլ ավելի շատ մոտենալով՝ անհետացավ կրակի մեջ և այլևս չվերադարձավ: Նա իմացավ այն, ինչ ուզում էր իմանալ, բայց արդեն չկարողացավ դա ասել ուրիշներին:
Գիտելիք ստացողը զրկվում է դրա մասին պատմելու հնարավորությունից, այդ պատճառով էլ իմացողը լռում է, իսկ խոսացողը՝ չգիտի:
Թարգմանեց` Արտակ Նշանյանը
Աղբյուր` http://pritchi.ru/id_251
Նկարի աղբյուր՝ nikkiwinter.com

Փոքր ժամանակվանից սիրել եմ առակներ: Մի տեսակ համ պարզ էին, համ խորիմաստ: Ու այդքան կարճ: Էտ ամենաշատն էր դուրս գալիս առակների մեջ, որ մի քանի նախադասությունը լիքը բան ա տալիս ինձ:
Չգիտեմ… էս վերջերս էն ժամանակվա նման լավ առակներ չեմ գտնում: Կարող ա ուղղակի առակ հասկանալու ունակությունն եմ կորցրել, կամ առակներն են մի տեսակ պարզացել: Բայց փաստը մնում է փաստ, որ էս վերջերս խորը առակներ աչքիս չի ընկել:
Էս մի առակը որ ընտրել եմ, շաաաատ պարզ է: Էս ամեն ինչը մենք բոլորս շատ լավ գիտենք, բայց ես ուզեցա մի անգամ էլ հիշացնեմ: Հիշացնեմ, որ մեզ լիքը բան ա սպասվելու: Մենք ամենափոքրն մասնիկներից ենք, բայց մեր մեջ էլ է Տիեզերք տեղավորվում: Սիրուն առակ էր, մի տեսակ բարի էր: Հիմար էին թիթեռնիկները, բայց դե մարդիկ էլ ավելի խելոք չեն: 
Ափսոս, բայց էս առակը ինձ ոչինչ չտվեց: Ուղղակի միակն էր, որ գոնե մի-քիչ խորություն ուներ: 

Հ.Գ. հասկացա իմ միջի պարզությունն եմ կորցրել :)





26.02.2015

Դու

-Կարա՞մ քո մասին մտածեմ:
-Չէ:
-Իսկ ես կմտածեմ:

Ոչ-ոք չի թողում: Ոչ-ոք չի թողում որ քո մասին խոսամ: Մեկ ինձ թվում ա, դուք գալիս եք գլուխս թափ տաք, որ իրա մասին չմտածեմ: Կամ էլ ընդհանրապես մտածում եք, որ երկու օրից կանցնի էլի... գիտեք էտ վերաբերմունքը հավեսով ցավացնում ա: Լավ հեռվացանք:
Երբ գալիս ա էն ժամանակը, որ միայն քո մեջ ունես իրանից: Էտ հաճելի ա: Քո մեջ ինքը էնքան շատ ա: Էս անգամ լիքը բան ես թողել գնալուց առաջ, հաստատ չես ուզեցել, բայց դե տենց ա ստացվել:
Երբ գալիս ա էն ժամանակը, երբ ամեն մեկի ժպիտի, քայլվածքի, մատների, բառերի... կամ ուղղակի աչքերի մեջ գտնում ես քեզ: Դե քեզ՝ քեզ չէ, բայց քեզ մի-քիչ նմանին: Ու սկսում ես սիրել, էտ մարդուն դու չգիտես, դու սիրում ես էտ մարդու միջի քեզ:
Երբ գալիս ա էն ժամանակը, երբ իրոք կարևոր ես դառնում: Սովորական կարևոր չէ: Իսկական... իրական... չգիտեմ էլ ուրիշ հոմանիշ... այ տենց կարևոր ես դառնում:
Դու հասկանում ես, որ էտ մարդուն դու սիրում ես: Հասկանում ես որ էտ մարդը քո համար Արև ա դառնում: Ես քեզանից լույս եմ վերցնում: Երևի դու չես տալիս: Բայց էտ արդեն ոչ ես եմ որոշում, ոչ դու: Էտ տենց ա արդեն ստացվում: Չգիտեմ, ես որ տաքանում եմ :)
Էս անգամ, չեմ կարում խոսամ, ոնց-որ սաղ բառերս քեզ տված լինեմ, չեմ կարում երգեմ, երգերս էլ անկեղծ չեն ստացվում, չեմ կարում ինձ ապացուցեմ: Էս անգամ... ամեն ինչ իմ ներսն ա:
Երբ նույնսիկ օրագրում-բլոգում իմ մոտ չի ստացվում ասել: Պատմել քո մասին: Այ որ աչքերս փակեմ ու Սպլին լսեմ, ստացվում ա... բայց սենց չի ստացվում :)

Պրծնեմ սենց երևի... դե սիրում եմ էլի :)




Դեբիլ օպտիմիստը

Երբ մտածում ես մենակ դու ես էդպիսին: Հայտվում ա մեկը... մեկը որը նման ա քեզ: Ավելին ասեմ որ մեկը ավելի լավն ա քան դու: Ինչի՞ եմ քեզ իմ հետ համեմատում: Դե որովհետև դու իրա համար էլ էիր ավելի լավը: Նենց կուզենաի քեզ ատեր: Չէ: Ես վատը չեմ, ես քո նմանն եմ: Ես սիրում եմ քեզ: Կուզենայի բոլորին հանեի իմ միջից: Հիմա չեմ կարա: Հիմա վախենում եմ:
Հիմա հասկանում եմ: Որ դու մենակ իմը չես: Դու մենակ իմ մեջ չես: Մենակ ես չեմ սիրում քեզ: Մենակ ես չեմ սիրում քո պուճուր մատները(կարաք հանգսիտ խնդաք): Ու ով գիտի... ով գիտի որն ա իրականը: Ասե՞մ: Քեզ սիրել եմ առաջին անգամից: Հետաքրքրել ես: Բայց քեզ էտ պետք չի: Էտ ինձ էլ պետք չի: Էտ իրան էլ պետք չի: Անիմաստ ա էս անգամ ամեն ինչ: Որովհետև ինչքան խորք քեզ տանեմ: Մեկ ա ուրիշնել ա տանելու: Ու պոկելու ա ինձանից քեզ: Փորձելով քեզ իմ մեջից հանի: Երևի էս սովորական ա... կանցնի: Չէէէէէէէ: Ես ձեր նման չեմ: Էս իրականն ա: Ու էտ ինձ չի խանգարի: Հա ի՞նչ... մեջս դու ես: Կդիմանամ: Լավ կլինի: Հիմա հավատում եմ: Կամ էլ ուղղակի ուզում եմ հավատամ: 

երբ գլխարկը սկսում ա ցավացնել

-Ասե՞մ:
-Ես՝ դու եմ, դու՝ ես եմ: Ոնց ուզես:
-Ես դու չեմ: 
-Ասա:
-Դու մենակ ես:
-Բա դու՞:
-Ես էլ եմ մենակ:
-Էս գլխարկը սկսում ա գլուխս ցավացնել:
-Դեբիլ ես դրանից ա:
-Մի վիրավորի:
-Խի՞, եսասիրությանդ կպա՞նք:
-Ասեց եսասերը:
-Հա ես էգոիստ եմ: Դու էլ ես էգոիստ:
-Բայց ես չեմ ուզում էգոիստ լինեմ:
-Էտ կապ չունի, դու մեկ ա էգոիստ ես:
-Ի՞նչ անեմ:
-Քո գործն ա, ես կապ չունեմ քո հետ:
-Ուզում եմ գնանք:
-Ես չեմ ուզում: Դու եթե ուզում ես գնա:
-Ախր... Ես քո հետ մենակ եմ: 
-Իսկ ես քո հետ չէ:
-Ի՞նչ անենք:
-Ինչ անես*
-Լռե՞մ:
-Ոնց ուզես:
-Դու սովորացրեցիր, դու սովորացրեցիր ինձ լինել քո հետ մենակ:
-Ես տենց բան չեմ արել:
-Դու ես մեղավոր:
-Ես եմ մեղավոր: 
-Կներես: Կներես:
-Չեմ ներում:
-Դու ճիշտն ես: 
-Ես ճիշտը չեմ:
-Ես վախենում եմ հայելու մեջ նայելուց:
-Էտ քո գործն ա:
-Ես մենակ քեզ եմ վստահում:
-Իսկ ես քեզ չեմ վստահում: 
-Դու չես թողում:
-Ես չեմ ուզում:
-Ես եմ ուզում:
-Էգոիստ:
-Դու էլ:
-Հա ես էլ:
-Դու չես ուզում, ես ուզում եմ: Ո՞նց անենք:
-Մենք... ես ու դու ենք: Մի մոռացի: Ես չեմ ուզենա: Դու կուզենաս:
-Դու իրան ես նման:
-Իրան իմ հետ չհամեմատես: 
-Դու սխալ ես:
-Ես ավելի լավ գիտեմ: 
-Էս անգամ չէ:
-Կթողե՞ս ես իմ տեղակ որոշեմ:
-Չեմ ուզում թողեմ: 
-Կարա՞ս հասկանաս:
-Չեմ ուզում:
-Ասում էի չէ էգոիստ եմ:
-Ախր դու էլ ես ըտենց:
-Ահհա...
-Ես վախենում եմ քո ներքին աշխարհից:
-Ինձ մեկ ա:
-Դու նման ես իրան:
-Չփորձվես իրա մասին խոսաս:
-Ինչի՞ էիր ստում:
-Ես չեմ ստել:
-Դու հենց նոր էլ ստեցիր:
-Չեմ ասի:
-Իսկ ուրիշներին կասես:
-Դու ուրիշ չես, դու՝ դու ես:
-Ճիշտ էս էլի:
-Ես ճիշտ չեմ:
-Ինչի՞ չխոսամ իրա մասին: Ինչի՞ խաբեցիր: Ու ինչի՞... ինչի՞ ինձ չսիրեցիր...
-...
-Կներես: Իմ պատճառով էլի քեզ վատ զգացիր:
-Չեմ ներում: 
-Հետաքրքիր ա ես քո պատճառով վատ զգացել եմ:
-Էտ քո գործն ա:
-Գնա՞նք:
-Դու գնա, ու ես գնամ:

Երբ ոչինչ էլ չես կարա անես: Երբ ոչինչ չես կարողանում անես: Երբ էտ գլխարկը սկսում ա ցավացնել: 






23.02.2015

Փախնելու մասին

-Շուտով հասնում ենք:
-Ու՞ր ենք հասնում:
-Լուսինե մեքենայից իջի:
-Բայց մենք մեքենա չունենք:

Էս քաղաքում նենց ցուրտ ա: Անծանոթ քամիներ են: Այնքան ծանոթ անծանոթներ են: Օտար եք բոլորդ:

-Վերադառնա՞մ քեզ:
-Ինձ մեկ ա:

Երբ մարդկանց սկսում ես բացահայտել, ինքդ ես փոխվում: Ու էտ փոփոխությունը կախված ա հենց այն մարդուց ում փորձում ես բացահայտել: Ինչ անկայուն բան ա... մարդը:

-Լա՞վն եմ ես:
-Իմ համար չէ, իրա համար էլ չէ:
-Բա ու՞մ համար եմ լավը:
-Քո:

Հասանք տեղ: Ես եմ, ու նրանք:
Նրանց դեմքերից փախնելով նայում եմ պատուհանին: Նենց եմ սիրում պատուհանի վրայի իմ արտացոլանքին նայել: Լրիվ անծանոթ ես տենց: Պատուհանների մեջ ես՝ ես չեմ, ես՝ դու եմ:

-Վա~յ կներես, մտքերիցս փախար դեպի բառերս:
-Ինձ մեկ ա:

Հետաքրքիր ա: Եթե չլսես իմ բառերը, այլ կարդաս, և նայես դեմքիս որը արտաբերում է այդ խոսքերը... կտարբերես սուտը ու ճշմարիտից:

-Լուսո ջան, լա՞վ ես չէ քեզ զգում մեր հետ:
-Կներես որ պետք ա խաբեմ:
-Ի՞նչ, չլսեցի:
-Հա, շատ լավ եմ զգում, հրաշալի:

Մեծերի հետ միշտ կեղծ պետք ա լինես: Իրանք էլ են կեղծ, դու էլ ես կեղծ... էտ էն սովորական օրենքներից ա, որոնցից հրաժարվել դեռ չեմ կարողանում:

-Չեմ ուզում ստեմ:
-Մի ստիր, իմ նման:
-Չէ, դու պետք ա ասես էտ անհնար ա: Պետք ա ասես ճիշտը, որ դու ամեն անգամ դու խաբում ես: Ծաղրում ուրիշներին, բայց էն մյուսներից ոչնչով չես տարբերվում:
-Վայ Լուսո, մեկ նենց բարձր ես խոսում, ոնց-որ գոռաս, հիմա ձենդ չեմ լսում:
-Հա դե...ճիշտ ես, բայց էտ դժվար ա:

Լինել ստերով լի խոսակցության մասնակից, թե կողքից հետևող: Երկու տարբերակն էլ ահավոր են: Երկու տարբերակնել վերածում են քեզ սովորական կեղծ մեծի:  Ավելի ճիշտ... էտ երկուսը առանձ իրար չեն լինում, իրանք իրար հաջորդող քայլեր են: Դաժան ա էտ ընկալելը:
Մի հատ հասկացեք էլի... սուտը ամեն տեղ ա: Սենց չի կարելի: Էտ կարծրատիպերի վաղուցվանից են մեզ կուլ տվել: Դաժան, սուտ, անիմաստ... մարդ են մեզ ասում:

-Լուսինե, արի-արի ստեղ նենց լավ ա:
-Սկսվեց...
-Ի՞նչը:
-

Ու չգիտես թե ինչ ասես: Չգիտես էտ պահին որ ճանապարհը ընտրես: Մինչև հիմա: Ես չգիտեմ... ու չգիտեմ էլ թե երբ կիամանամ: Հուսով եմ երբ իմանամ չեմ ստի :)






21.02.2015

Սովորականներից

Երևի: Երևի էլի գրեմ որ դու կարդաս: Չգիտեմ: Էլի, չգիտեմ ինչ գրեմ: Ախր էնքան եմ ուզում լռեմ:

Լռություն:

Ինձ թվում ա մի-քիչ էլ լռեմ, կանհետանամ: Դուք էլ մի լռեք,հա՞: Չեմ ուզում խնդրեմ որ դուք լռությունը խախտեք: Ուզում եք ուղղակի խոսաք:
Կարևո՞ր եմ արդյոք: Ինչի՞ եք թողում որ մտքերս թռնեն: Ի՞նչի իմ մտքերը ունեն թևեր, իսկ ես ոչ:  Ու էս ազատությունը: Ազատությունը որը ինձ ճնշում ա: Ուզում եմ գաս: Գաս ու մտքերս բռնես: Չթողնես որ թռնեն: Կամ էլ որ գաս... մտքերս էլ թռնելու տեղ չեն ունենա:

Հասկացա:

Քիչ ա մնացել: Քեզանից քիչ ա մնացել մեջս: Բոլորի մեջ քեզանից մի բան եմ գտնում: Քեզանից վերցնում ու միանգամից ինձանով անում: Էգոիստ: Հիշում եմ: Աշունը շատ ա էկել ականջիս ասել, որ էգոիստ եմ: Էս անգամ գարունը շուտ ա էկել: Գարունը չսիրողներից եմ: Տեսնեմ էս գարունը մի բան կտա որ սիրեմ: Ձնագնդիկ էլ չխաղացինք: Իսկ ես ուզում էի: Ձմռան հետ ձնագնդիկ խաղայի:

-Հիշում ե՞ս էն օրը: Ես էի, Ձմեռը, ու ձյունը:
(գարուն)
-Գոնե լսում ե՞ս ինձ:
(գարուն, արև)
-Գոնե ասա որ չես լսում:

Ուզում եմ գնաս: Դուրս գաս մտքերիցս: Ու էլի կողքս հայտնվես: Կողքս լինես: Մեջս չէ, կողքս: Բայց մենակ իմ:

Հիշեցի:

Անըդհատ ուզում եք ապացուցեք որ էլ Ձմեռ չեմ տեսնի: Դե զզվցրիք էլի: Գիտեմ: Գիտեմ: Աշուննել կորցրեցի: Գիտեմ: Ուզում ե՞ք ափսոսամ: Էտքան շա՞տ եք ուզում:

Իրոք կարիքը ունեմ: Կարիքը ունեմ մտքերիս նման թռնելու: Ու քո նմանը լինելու:

Հ.Գ. խոստովանե՞մ, ըհըմ դու իմ համար օրինակ ես... չհասկացա թե երբ և ոնց, բայց օրինակ ես դառել:






19.02.2015

Թումանյան...

Թումանյան կա բոլորիս մեջ:  Մեր ծնվելուց ամեն անգամ Թումանյանը ծնվում է, ուղղակի արդեն մեր մեջ: Թումանյանը ամբողջ կյանքի ճանապարհ է: Էնքան խորություն կա էտ մարդու մեջ, որ շշմելու է ուղղակի: 
Չեմ կարող ասել, որ շատ անգիրներ գիտեմ, բայց էս քառատողը իմ մեջ ա մտել, իմ մի մասը դառել, ու էս անգիր չի... ես չեմ մտածում ոչ բառերի, ոչ ճիշտ արտասանության... անկեղծ եմ ասում, ես ուղղակի ասում եմ, ասում եմ էն բառերը որոնք գալիս են ներսից:

Հոգիս` տանը հաստատվել―
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել։

Տիեզերք: Բառ որ շատ եմ օգտագործում: Բառ որի իմաստը փնտրել չեմ ուզում: Բառ որը արդեն միայն զգում եմ: Աչքերս փակում եմ ու զգում: Տիեզերքը էն կապույտն է: Էն կապույտը որ բոլորիս մեջ տենց քիչ է: Ու էն Տիեզերքը որի մեջ մենք ծնվում ենք ու մահանում, էնքան փոքր է... պուճուր-պուճուր եթե համեմատես մեր ներքին Տիեզերքի հետ:  Ու էտ Տիեզերքին կրկին հասնել է պետք: Այ Թումանյանը հասել էր: Ես դեռ ոչ, բայց ես էլ կհասնեմ: 
Մեր ներսում Տիեզերք կա, մեր հոգիների նման առանց ձև, ավելի ճիշտ հրաժարված ինչ-որ տեսակի ձևից: Էտ Տիեզերքում չկա ոչինչ, ու կա ամեն ինչ: Չկա իրական, չկա անիրական: Պատկերացնում ե՞ք չկա նույնիսկ ժամանակ: Ու էտ Տիեզերքը մեր մեջ է ուղղակի բացահայտել է պետք: Էտ Տիեզերքում մենք ոչնչի կարիք չունենք, մենք չենք շտպաում... մենք վռազելու տեղ չունենք: Ու էտ Տիեզերքը էնքան մեծ ա, որ դուք բոլորդ այնտեղ կտեղավորվեք: Բայց իմ համար ոչինչ կլինեք, որովհետև ես հենց Տիեզերքն եմ: Ես Տիեզերքն եմ, իսկ Տիեզերքը ամեն ինչ է, իմ Տիեզերքում էլ դուք ոչինչ եք: Անկեղծ ասաց իմ համար մեկ կլինի, երբ իմ Տիեզերքը ես բացահայտեմ, չէ որ ես կզգամ: Միայն կզգամ: Ու թող դուք էլ զգաք: Թումանյանի նման զգաք:





16.02.2015

Ինձանից



Ու լռություն: Աղմուկ: Աղմուկը այնքան երկար տևեց, որ ականջներիս համար լռություն դարձավ: Լռություն: Վախ: Եթե խնդրեմ կլսեք, եթե խնդրեմ կլսես, ասելու բան չունեմ: Լռություն:

-Ի՞նչի ես լացում:

-Ուզում եմ նկատեն:

-Հա…

Ու կրկին առավոտ: Երկինքը մութ էր: Լուսաբաց, երբ նույնիսկ երկնքում արև չկար: Ստիպեցիր: Ստիպեցիր գնամ հայելու մոտ: Նայում եմ: Տեսնում եմ ինձ, տեսնում եմ քեզ: Կրկին վախ: Էս ինչ վախկոտն եմ ես:

-Կներես:

-Հիմա ինչի՞ համար ներեմ քեզ:

Անծանոթ, բայց շատ ծանոթ ճանապարհ: Հակասում եմ ինձ: Հակասում են մտքերս ինձ: Դարձել եմ օտար: Դարձել եմ օտար իմ անձնական կյանքում:

 -Կթողնե՞ս փաղչեմ:

-Չէ, դու վազել չգիտես:

-Կսովորեմ:

Դուռը փակվեց: Պայուսակը ուսերիս վրա հարմարեցված: Ու կրկին ճանապարհ: Այնքան կարճ ճանապարհ, որ ճանապարհ ասել չի ստացվում: Չէ որ ձեզ դուք եք հետաքրքիր, ինձ ես:

-Ինչի՞ պետք ա ես ձեզանով հետաքրքրվեմ:

-Կարգն է այդպիսին:

-Համաձայն չեմ կարգի հետ, ուզում եմ փոխել այն:

-Նստի, մի-քիչ կմեծանաս նոր կխոսաս:

Էս անգամ ես դուռը փակեցի: Քայլելով վազում եմ: Ծանր ա: Էս պայուսակը նենց ծանր ա: Հոգնեցի: Եթե թողեմ ինձ ու իմ միջի ձեզ ու գնամ: Դուռը բացեցին:

-Ինչպես միշտ ժպտում ես:

-Չժպտամ ի՞նչ անեմ:

Էս երկինքը նենց կապույտ ա: Եթե Չարենցի անգիրները սովորած լինեի, հիմա մի ռուաբայաթ կասեի:

Հետաքրքիր ա երկնքում Բեթհովեն լսել են: 

Վա… արդեն մայրամուտ ա: Էս մայրամուտի գույներով մատիտներ խի՞ չեն վաճառում: Վա՜յ Արևը էսօր էկել ա:

Հիմա որ բացեմ էս պատուհանը հաստատ երկնքին կկպնեմ... հեսա, հասնում ա... մի-քիչ էլ...

-Լուսինե, էս պայուսակը քոնը չի՞:




13.02.2015

Մի վայրկյան

Ձեռքերս: Ձեռքերս էլ զգալ չեն կարողանում: Ոչնինչ զգալ չեն կարողանում: Հպվելուց ոչինչ չեմ զգում: Զգացողություն չի ավելանում: Կարծես հոգիս փոքրացած լինի, ու մինչև ձեռքերս չհասնի: Այնտեղ դատարկությունը լինի, որը ճնշվի: Կարծես այդ ճնշումից փոքրանան ձեռքերս: Փոքրանան այնքան մինչև անհետանան:
Կարիքը ունեմ: Կարիքը ունեմ քո ձեռքերի:
Կներես: Կներես որ էլի քեզ հիշեցի: Կներես որ քեզ սիրեցի: Կներես, ես մեղավոր չեմ: Կներես, ես մեղավոր եմ:
Ձեռքերս չոր են: Ձեռքերս կոպիտ: Ձեռքերս անծանոթ են: Ձեռքերս... էլ իմը չեն:
Ձեռքերս էլ զգալ չեն կարողանում: Դատարկություն որը սկսվեց: Դատարկություն որը շարունակվեց: Դու ընդհամենը միջանցք էիր: Միջանցք էիր հոգևիճակի: Միջանցքդ դատարկ հոգևիճակի: Այնքան դատարակ հոգևիճակի, որ նույնիսկ հոգևիճակ անվանել չի ստացվում:
Չեմ ուզում: Անըդհատ ինչ-որ բան չեմ ուզում, ուզում եմ որ չուզենամ: Էտ զզվելի ա: Ես եմ զզվելի... Ես զզվելի եմ, ու տհաճ, որովհետև զգում եմ: Որովհետև զգում եմ որ էլ չեմ զգա:
Զզվելի եմ, անդուր, սխալն եմ... Ի՞նչ անեմ: Ի՞նչ կարող եմ անել: Այդ հայացքները, ձեր հայացքները: Վախենալու եք դուք: Վախենում եմ ձեզանից:
Բա որ հանկած իմանաք որ ձեռքերս քեզ են սպասում, պատկերացնում եմ ոնց եք նայելու: Վախենալու, դաժան, մթոմ ՃԻՇՏ:
Ու հետո կպտտվեք ու կասեք, թե սա մեր կարծիքն է, ուղղակի մեր կարծիքը:
Դե գնացեք ձեր ՃԻՇՏ մտածելակերպով, գնացեք ձեր ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՄԲ: Անկեղծ զզվանք եք առաջացնում ինձ մոտ: Ասում եք անկեղծ լինեմ, անկեղծ եմ լինում, պտտվում եք, ու հետո էլի կեղծություն պահանջում:
Զզվելի են բոլորը: Զզվելի եմ ես: Միայն դու չես էդպիսին: Դե սիրում եմ :)
Ուզում եմ չուզենամ, ուզում եմ չսպասեմ, ուզում եմ ոչինչ չսպասեմ, ուզում չզգամ, ու ուզում որ չզգամ երբ չզգամ: Ուզում կտրվեմ: Կտրվեմ աշխարհից, որտեղ հիշում եմ քո անունը: Ուզում եմ գնալ, այնքա՜ն հեռու: Գնալ մենակ, առանց պարտականությունների ու առանց պատասխանտվության, առանց վախերի, առանց ինչ-որ սպասումների: Մեն-մենակ, քեզ էլ ստեղ թողեմ ու գնամ:
Գնամ, ու ոչ մի տեղ չհասնեմ, մենակ գնամ... ու ոչ մի բան չունենամ, որ հետո էլ չկորցնեմ:
Ու էլի վերադարձանք սկզբնակետին... էն մեջտեղներին:



12.02.2015

Միևնույն տարբերներ

Ես անսովոր, բայց սովորականն եմ: Ես քո նմանն եմ: Դու ուրիշ ես բայց մենք նույնն ենք: Ես դու չեմ, դու ես չեմ, բայց ես ու դու մենք ենք: Ես ունեմ երկու անուն, որոնցից մեկը քոնն է: Դու էլ ունես երկու անուն, որոնցից մեկը իմն է: Մենք բոլորս մի անուն ունեինք, միևնույն անունը, բայց դա մեզ հերիք չէր: Ու մենք վերցրեցինք երկրորդը: Իմ երկրորդ անունից դու չունես: Չնեղվես, ես էլ քո երկրորդից չունեմ:
Մենք հավասար անհավասարներն ենք: Մենք միևնույն տարբերներն ենք: Մենք կենդանիրներ ենք: Բնազդներով լի կենդանիներ: Մենք տարբեր կենդանիներ ենք:
Մենք եկել ենք ու կգնանք: Մենք տարբեր ժամանակներում վայրկյաններն ենք... բայց ժամանակի մեջ մենք նույնն ենք:
Ես դու եմ, դու նա ես, նա ուրիշն է... իսկ ուրիշներից մեկը ես եմ: Մենք մի օրգանիզմ ենք: Մի պարզ ու բարդ օրգանիզմ: Եկած ինչ-որ տեղից, ու վռազող ինչ-որ տեղ: Ժամանակի դիմաց մենք ոչինչ ենք, բայց ընդմիշտն ենք:
Ափսոս, ափսոս ոչ-ոք անկեղծ չի: Իմ հետ չէ, հենց դուք ինքներդ ձեր: Երբ ե՞ք անկեղծանալու մարդիկ ~
Որ հասկանաք ինչքան պարզ եք ու անհասկանալի: Խոստովանեք ձեր մարդ լինելը: Խոստովանեք իմ նման լինելը:
Չէ: Դուք ուզում եք տարբերվեք: Էնքան եք ուզում աչքի ընկնել, որ նայում եմ ձեր դեմքներին սենց կեղծությունը թափում ա, ուղղակի թափում: Ու դուք էլ չեք հասկանում թե ում եք ուզում աչքի ընկնեն...
մի գաղտնիք բացեմ, Տիեզերքում թքած ունեն մեր վրա...
Ինչքան էլ կեղծանաս, տարբերվես, քեզ էն ՍՈՒՊԵՌՄԵՆ զգաս, մարդ լինելուց հրաժարվես, հը-ը չես լինի:
Էտ կեղծությունը դեմքներիդ հաստատ չեք լինի:
Չէ որ հրաշքը էն ա, որ ես՝ դու եմ, դու՝ ես եմ, ու մենք տարբեր ենք:
Ես ունեմ երկու անուն: Երկուսն էլ օգտագործում եմ, երկուսից էլ հրաժարվելու ցանկություն չունեմ... որովհետև գոնե մի քիչ անկեղծ եմ:
Եղեք անկեղծ: Գոնե փորձեք էլի: Ես գիտեմ, ես զգում եմ որ ներսում մենք բոլորս նույն տարբերներն ենք:

Հրաշք չի՞, հը՞

Հ.Գ. չմտածեք ինչ-որ գիտունիկ եմ, կամ իսծիննան բացահայտաց գուռու :Դ տուպը անկեղծ եմ ու Լուսոն եմ


նույն սելֆի անող Լուսոն :) 

08.02.2015

Ես դու եմ, դու խավար ես, ես խավար եմ

Առաջին անգամն է: Առաջին անգամն է երբ զզվելի եմ քո համար: Երբեք տենց չի եղել: Միշտ ոչինչ էի քո համար: Հիմա զզվելի: Գիտե՞ք, էս ավելի զզվելի ա: Ոնց-որ ես իրա համար, ինձ իրա վերաբերմունքը անդուր ա: Էտ էնքան տհաճ ա հասկանալ, որ ինչքան լույս տաս, քո լույսը իրան չի հասնելու, եթե հասնի էլ, ինչքը չի ցանկանալու ու էտ լույսի կարիքը չի ունենալու:
Ի՞նչու ինքը չունի իմ լույսի կարիքը: Կա՞րող ա լույս չունեմ: Կարող ա լույս տալ չգիտեմ: Կարող ա լույս տալու հնարավորություն չունեմ: Չգիտեմ...
Չեմ ուզում մտածեմ: Ուզում եմ Տիեզերք: Էնքան Տիեզերքի կարիքն ունեմ: Էնքան ձեր անունները մոռանալու կարիքը ունեմ: Էնքան ոչ-ոքիդ կարիքը չունեմ: Էնքան քեզ սիրեցի, որ սկսեցի զզվել բոլորից: Մենակ քեզ տվեցի, ուրիշներին մոռացա: Ուրիշները ինձ մոռացան: Հիմա դու չկաս, հիմա դու չես ուզում լինես: Հիմա ուրիշներն էլ չկան: Հիմա ուրիշներին պետքն էլ չեմ: Մարդիկ ում հարազատ եմ ասել, հիմա վախենում եմ բարևել: Վախենում եմ, որովհետև ժամանակին մենակ քեզ եմ բարևել: Իսկ հիմա... դու ինձ չես բարևի: Դու իրոք ինձ չես բարևի:
Էնքան ես նեղացնում: Էս անգամ գիտակցելով ես նեղացնում: Գիտակցելով ես առհամարում: Էնքան... էնքան... էնքան...
Հիմա դու վատն ես: Հիմա զզվում եմ քեզանից: Հիմա անդուր ես:
Էնքան լավն էիր: Էնքան էի քեզ սիրում, չես էլ պատկերացնում: Էնքան հիանում:
Ի՞նչ կատարվեց... դու սկսեցիր զզվել: Էնքան խավար տվեցիր, քեզ իմ մեջ խավար սարքեցիր: Երբեք խավար չէի զգացել: Հիմա, հենց հիմա, խավար եմ: Խավար եմ դառել, որտեղ մենակ դու ես: Խավարումս մենակ դու ես: Խավարն ու դու նույնն են:
Ես դու եմ, դու խավար ես, ես խավար եմ:
Բայց էսքանն էլ հերիք չի: Լույս հլը կա: Լույս որը էլի դու ես: Խավարը հերիք չէր:
Լույսը շատանում ա... լույսը խավարին հաղթում ա: Լույսը կրկին տարածվեց:
Ես դու եմ, դու լույս ես, ես լույս եմ:
Բայց էլի դու ես, ամեն տեղ իմ մեջ դու ես:
Ազատվելու կարիգ ունեմ: Ազատվելու մտքերից: Քեզանով լի մտքերը կսպանեն իմ մտքերը: Դու կսպանես իմ մտքերը: Կսպանես իմ մտքերը որտեղ դու չկաս: Բայց ինչքան ինքնասիրահարվածը դու դուրս էկար: Մենակ քո մասին ես թողում մտածեմ:
Էկար, հասար էն ամենախորքը, որտեղ ոչ-ոքին չեմ թողել, ու անհետացար... ստվերդ թողեցիր... ու ընդարձակվեցիր ամբողջ հոգովս: Ափսոս, նենց ափսոս որ դու էտ չնկատեցիր: Ու ես չդիմացա, ես ուզեցա դու իմանաս, իմանաս թե ինչքան ներս եմ քեզ տարել, ինչքան եմ քո դիմաց անկեղծ եղել: Ասեցի: Անհետացա: Անհետ:
Էս անգամ ես անհետացա: Չէ դու հանեցիր ու քցեցիր ինձ քո մեջից: Քցեցիր դուրս, ու դուռը փակեցիր: Երևի սխալ հասկացար: Չէ, երևի պետք չէր քեզ իմ անկեղծությունը: Իզուր էր, որ բացեցի հոգիս դիմացդ: Ի՞նչի չգնահատեցիր: Ախր էտքան ներս եմ քեզ թողել: Չեմ հասկանում, ուղեղումս մինչև հիմա տեղ չի անում: Թե ինչի ինձ անկեղծությանս հետ հանեցիր ու շռտեցիր դուրս:
Քամի ա: Ստեղ դուրսը քամի ա: Քամի ա, որը ականջիս քո անունն ա ասում: Ոնց-որ խնդա վրես: Դու էլ փակ դռան հետևում ես, ու խնդում ես: Քամին գալիս ա ներսովս անցնում ա, մի քանի անգամ անունդ տալիս անցնում ա: Ու չգիտեմ ինչ անեմ, բոլորը գալիս կողքովս անցնում են, գալիս գնում են, կարևորություն չեն տալիս ու գնում են: Բայց: Բայց դու կարևոր ես:
Ես դուրսն եմ, դռանդ դիմաց, քամի ա ստեղ... կթողնես գամ ներս?

Հ.Գ. գիտեմ որ չես թողնելու, բայց էլ ուրիշ տեղ չունեմ գնալու:








05.02.2015

անուն դնել չի ստացվում

Ինչի՞ համար եմ քեզ սիրում: Չգիտեմ: Էնքան եք էտ հարցը տալիս: Զզվցնում են էտ հարցերը: Ի՞նչ եմ գտել քո մեջ: Չգիտեմ: Չեմ էլ կարողանում հասկանամ: Այ էտ դեբիլ հարցերն են որոնց պատճառով վախ ա մտնում մեջս: Վախ դեպի քեզ, վախ դեպի զգացմունքներս: Այ էտ դեբիլ հարցերի պատճառով եմ սկսում իմ սերը դարձնել սովորական: Զգալ սովորական զգացմունքներ, որ ապացուցեմ ձեզ / ինձ որ սա իսկական զգացմունք ա:  Ես սիրում եմ քեզ: Սխալ բառեր եք ընտրել: Էտ բառերը անհնար ա անկեղծ ասել: Բայց էտ բառերը դուք վաղուցվանից եք ընտրել: Զզվցրիք: Դեմ եմ սերը նկարագրող կանոններին: Ես տենց չեմ սիրում: Ես էտ բառերը անկեղծ ասել չեմ կարողանում: Ես չեմ կարոտում: Քո դիմաց սիրտս արագ չի խփում: Բայց դե էս ԴԵԲԻԼ կանոնները դուք եք ընտրել: Մթոմ, անունը ճիշտ զգացմունքներ եք դրրել, ու սկսել եք հաշվել: Ո՞նց կարելի է զգացմունքը հաշվել: Հիմար մեծերն են էլի էտ որոշել: Նկարագրել: Նկարագրի ինչ ես զգում: Ու դուք չեք հավատում անկեղծ իմ խոսքերին, դուք հավատում եք էն գրքերի մեջի օրինակներից վերցված բառերին: Ում եմ ուզում բացատրել... թախծոտ ստատուսներին հետևող մարդկան, անկեղծությանը թողած մարդկանց, կամ էլ ընդհնարապես իրանց զգացմունքները արգելափակած մարդկանց:
Էհ էտ հերոսները: Էտ հիմար ու սովորական հերոսները: Ինչներիս են պետք հերոսները, եթե նրանց օրինակով մենք նմանվում ենք: Մենք նմանվում ենք իրար, հեռվանալով մեր ներսից: Ու մեկ է դուք կհետևեք հերոսներին... կփորձեք դառնաք իրանց նման, կխոսաք իրանց նման, կկանգնեք իրանց նման: Ու բոլորդ եք տենց, ես էլ եմ տենց: 
Իմ հերոսներին ես չեմ սիրում, բայց չեմ կարող ասել որ չունեմ:
Ու էնքան կուզենամ հրաժարվել, հրաժարվել ձեր նման լինելուց: Հրաժարվել հերոս ունենալուց: Գնալ հեռու ~ լինել հեռվում, լինել անծանոթների մեջ, կարող է էտ ժամանակ ստացվի ծանոթանալ ինքս ինձ հետ: 




03.02.2015

էն ամեն ինչի մասին

Էն որ զզվելի են բոլորը: Զզվելի են քո աչքերը, զզվելի են իմ աչքերը քո զզվելի աչքերի մեջ: Անիմաստ ա փնտրել իմաստը շղթայի մեջ: Շղթան սկիզբ է առել, մենք ոչ ավարտն ենք, ոչ սկիզբը, մենք մի մաս էլ չենք... մենք կանհետանանք: Կանհետանանք, չենք լինի... կմնա նույնը, կմնա ոչինչ: Շղթան կշարունակվի: Չեն նկատի, որ չեն նկատել: Ու չի ավարտվի, սկիզբը չի ավարտվի, սկիզբը կշարունակվի, կարևորը նկատող չի լինի:
Ես էլ կանհետանամ, իմ հետ կանհետանաս դու, դու իմ մեջ, ու ես քո մեջ: Ես կմոռանամ, կմոռանամ որ անհետացել եմ: Շղթայից դուրս կընկնեմ, ու կմտածեմ նորմալ է: Կապրեմ նորմալ, ինչպես հիմա: Կմտածեմ աննորմալ, ու կգործեմ նորմալ: Կսիրեմ ինչպես դու, կատեմ ինչպես դու, կզզվեմ ինչպես դու, կոգեշնչվեմ ինչպես դու... կլինեմ ուրիշ ու հենց էտ պահին կլինեմ ինչպես դու:
Ժամանակը ներսում, դրսում, շղթայի մեջ տարբեր են: Ես ժամանակից գլուխ չեմ հանում: Ինչի են մարդիկ անըդհատ ժամին նայում? Ես էլ եմ նայում, դե ես էլ մարդ, նորմալ մարդ: Ես էլ եմ ուշանում, ես էլ եմ ամեն վայրկյանը հաշվում ու դրանով ժամանակ կորցնում: Ես էլ եմ թվերով տարված: Ես էլ եմ թվերին կարևորություն տալիս, դուք եք մեղավոր: Չէ ժամանակը: Ստեղծեցին թվեր, ու սկսեցին հաշվել, հաշվում եք մինչև հիմա, ու կհաշվեք մինչև անվերջ: Չունենալով վերջ, մեկ է կհաշվեք, էնքան հաշվեցիք իմաստն էլ կորցրեցիք: Ու հիմա էլ աշխարհը կորցրեց իր իմաստը: Աշխարհն էլ դառավ կեղծ, աշխարհն էլ մի ժամացույց դառավ, որտեղ թվերն են կարևորը: Ու մենք իրարից անկեղծություն պահանջեցինք... բայց էլի թվերին վերադարձանք: Աշխարհ որտեղ թվերն են տիրում, ու աշխարհ որը շղթայի մի մասն էլ չի կազմում... այդտեղ ես քեզանից անկեղծություն պահանջեցի: Հասկանալով որ ոչինչ չի փոխվի ժամանակից առաջ ընկա: Ժամանակը ավելի խառնվեց, սիրտս սկսեց ժամացույցիս հետ դիսոնանս ստեղծել, աղմուկ... ամեն տեղ աղմուկ: Աշխարհ որտեղ ոչինչ եմ, քո աշխարհ որտեղ ոչինչ եմ... ու իմ աշխարհ որտեղ ես աղմուկ եմ:
Ու կլինեմ մարդ... էս անգամ կրկին կլինեմ աննորմալ, կարող է կրկին նորմալ... կլինեմ անկեղծ, չեմ զխճա, չեմ վախենա, միայն կշտապեմ... դե մարդ եմ էլի: