17.12.2014

Երջանկություն ձեզ...

Կուզենամ լսես կարդալու ընթացքում
Ու էլի դու... կարող է իմ Տիեզերքը այդքան փոքր է, որ մենակ դու ես այնտեղ տեղավորվում: Ախր ամեն տեղ ես դու:
Արդյոք հնարավոր է այսքան սպասել: Սպասել ինչքան ես: Հավատալ: Ու դեռ հույսը չկորցնել: Ու տալ... ամեն օր... ամեն վայրկյան: Անկեղծությունս լիովին քեզ տվեցի... դառա կեղծ: Հիմա ես սովորական եմ... քո պատճառով, ավելի ճիշտ քո շնորհիվ: Ես սովորական կեղծ եմ: Սովորական կեղծ: Ու հիմա շուրջս անըդհատ էն ջութակի վերևի օկտավաներն են հնչում... ու ճնշում ինձ: Ռեալն ա այդպիսին: Որ ես կեղծ դառա... այնքան անկեղծության հետևից ընկա, դառա սուտ, դառա սովորական... դառա ԿԵՂԾ:
Դատարկությու՜Ն եմ... վակում: Զգալու հնարավորություն չունեմ: Ոչնչություն: Լույսս լրիվ է մարել: Ու հիմա դեռ ես ինչ-որ բան գտնում եմ իմ մեջ... գտնում եմ ու միանգամից տալիս: Չեմ մտածում: Ախր ինչի չեմ մտածում... չէ որ հետո նույն վիճակում եմ հայտվնում...
Երբ ոչինչ զգալ չեմ կարողանում, երբ գեղեցկությունը գնահատել չի ստացվում, երբ ոչինչ հայտնաբերել չի ստացվում, երբ քեզ հասկանալ չի ստացվում, երբ ոչնչի ժամանակ չի գտնվում, երբ անկեղծ լինել չի ստացվում...
Երևի ես մարում եմ... ուղղակի մարում... երաժշտության վերջին տակտն ա արդեն հնչում... Ու բոլորը հոգնել են, արդեն շատ տևեց ամեն ինչ: Իսկ ես դեռ հույս ունեմ որ չի ավարտվի ու հենց այս պահին ժամանակը կկանգնի, որովհետև գիտեմ որ հաստատ հետո լավ չի լինելու: Որովհետև հետո արդեն երաժշտությունը ավարտված ա լինելու, ու իմ լույսներ մարած ա լինելու...
Երջանկությու՜Ն ձեզ... չդառնաք իմ նման կեղծ, չընկնեք անկեղծության հետևից ու մի փորձեք զգալ... եթե պետք լինի կզգաք...

Комментариев нет:

Отправить комментарий