24.04.2013

Ես... Հայրս.. Պապս...

Ողջույն իմ անծանոթ ընկեր, այսօր ես պատրաստվում եմ խոսել իմ պապերի երկրի մասին, անկեղծ ասաց ինձ դժվար է խոսել այդ թեմայով քանի, որ ես նրանց ոչ-ոքին չեմ տեսել, միայն լսել եմ այն էլ իմ հայրիկի հիշողություններում: Ուզում եմ սկսել այսպիսի հպարտ բառերով... «Ես ՀԱՅ եմ... և ապրում եմ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» գրելով այս ամենը սիրտս սկսում է արագ բաբախել, ոգևորվում եմ, և, զգացմունքներս մեջս չեն տեղավորվում... Սիրում եմ այդպիսի հայրենասիրական խոսքեր: Լա՜վ անցնեմ իմ ակունքներին, թե որտեղից են իմ «ԱԿՈՒՆՔՆԵՐ»: Միանգամից ասեմ ձեզ պատմելու եմ իմ հայրիկի կողմի մասին: Սկսեմ ինձնից... Անձամբ ես բնիկ Երևանցի եմ, հպարտ Երևանցի: Հայրիկս նույնպես հպարտ և արդեն մեծ Երևանցի է, այ Ցոլակ պապիկս Աբարանում է ծնվել, բայց ես այսօր ձեզ պատմելու եմ իմ Սաքո պապիկի մասին (հայրիկիս պապիկը): Սաքո պապիկս Մշեցի է եղել: Մուշում է ծնվել, և Մուշում մահացել: Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, երևի մեր ամբողջ ցեղում է հոսում այդպիսի հպարտ արյուն:Միանգամից Մուշ ասելուց ոգևորվում եմ ինչպես «ՀԱՅ» ասելուց: Այսինքն արյունիս մեջ կա իմ Մուշը, որտեղ ես երբեք չեմ եղել: Սաքո պապի լուսանկարնեը նայելուց (մեր հին պապենական ալբոմում), Սաքո պապի աչքերի մեջ այնքան հպարտություն կա, այնքան ուժ, այնքան... այնքան ամեն ինչ ինչ կա իմ հայրիկի, և եցբայրների աչքերում: Հպարտ եմ, որ ունեցել եմ այդպիսի հպարտ Պապուպապ... Եվ այդպես հպարտ ես ձեզ կասեմ, որ ես «Հպարտ հայ եմ, ու ակունքները Մուշից են», և այսպիսի ոգին ամպրապնդելու համար... «Հե՜յ, Հե՜յ»:

22.04.2013

Ժամանակը անցնում է... դե արագ-արագ կարդա...


Մինչ կարդալը առաջարկում դիտել մի փոքրիկ բայց խորիմաստ մուլյտֆիլմ (կարող է միքիչ նեռվայնանաք, ոնց-որ ես), դե լավ է շատ խոսեցի նայի... Այստեղ
Նայեցիր... դե արի միքիչ մտածենք...
Այ հենց դու... դու միշտ փորձել ես չուշանալ, միշտ ճիշտ լինել, արդյոք դա ճիշտ է... Էհ չգիտեմ: Մուլյտտը նայելուց հասկանում ես պետք չէ իդեալական, ինչու լինել իդեալական, իհարկե պետք է ձգտել իդեալ լինելուն, բայց ոչ լինել իդեալական... միշտ հիշեք դրանք տարբեր բաներ են...
Այդքան ուշադրություն դեպի ժամացույցին անիմաստ է, միքիչ էլ ուշացիր էլի... Էհ չգիտեմ, որն է ճիշտը: Մի կողմից շատ անուշադիր էլ լավ, չի մյուս կողմից այդքան ժամացույցակախվածությունն էլ մի բան չի: Այդքան կախվածության ընթացքում դու կորցնում ես այդ ամենը ինչ միշտ ունեցել ես, կարող է ունենաս բարձր պաշտոն, բայց հաստատ չես ունենա մի ակնթարթ, որը կտևի հավիտյան: Արդյոք պետք է այդքան ճիշտ լինել կորցնելով, ամեն մի ակնթարթ, փորձելով ամեն մի ակնթարթը լցնել, կորցնելով ամեն մի երջանիկ ակնթաարթ.. Իսկ ինչպես ես դու վերաբերվում... Ուզում եմ ասել, ես չեմ սիրում ժամացույցին նայել, սիրում եմ ապրել ու հիանալ իմ կյանքով, տխուր ժամանակ էլ սկսում եմ երգել, ու ինչիս է պետք ժամացույցը... Իմ համար ժամացույցը ընդամենը մի զարդարանք է, որը հարմարեցնում եմ իմ հագուստի հետ: Նույնիսկ առավոտյան ավտոբուսից ուշանալուց ժամացույցին չեմ նայում, իմ համար գնում եմ էլի...
 Հիմա էլ իմ համար գրում եմ էլի... հերիք է կարդաս գնա ու նայիր քո պատուհանից դուրս, ու տես ինչ ես դու կորցրել ժամացույցին նայելու վայրկյաններին...

Ջելսոմինոն իմ աշխարհում... Գլուխ Հինգերորդ


Հարց 1
Համաձա՞յն ես այն մտքի հետ, որ շատ սուտ ասելուց մարդն ինքն էլ է սկսում հավատալ դրան. ինչպե՞ս:
Պատասխան
Չեմ կարող ասել, որ ես չեմ ստել, բայց որ ստախոս եմ դա էլ չեմ կարող ասել: Հիմա ես չեմ հասկանում ինչպես կարող է մարդ անընդհատ ստել, ու ընհանրապես չեմ հասկանում ինչպես այդ ստին հավատալ: Միքիչ մտածեմ… Շատ հաճախ մարդիկ ինչ-որ աշխարհ են պատրաստում, և այդ աշխարհով ապրում, եթե վերցնենք թագավորին և իր աշխարհը, ապա նա արդեն հավատում է, և չի ստում, դա ուղղակի իր աշխարհն է: Իսկ իր աշխարհում նա ստում է թե ճիշտն է ասում դա արդեն ինքն է որոշում:
Հարց 2
Կարո՞ղ ես Կաղլիկ- Կատվի նման բնութագրել մարդուն իր սանրվածքից, մազերի ձևից. փորձիր: Ըստ քո երևակայության՝ ինչ է պատմում թագավորի ճաղատ գլուխը տիրոջ մասին:
Պատասխան
Չեմ կարծում, որ մարդու սանրվածքը կարող է ասել այդ մարդու մասին ինչ-որ բան, իհարկե եթե մազերը սանրված չեն այսինքն իր տերը փնթի է (ոնց-որ ես), բայց ուրիշ համեմատություն անել չեմ կարող: Հիմարություն ինչ է նշանակում եթե մարդ ճաղատ է ուրեմն նա վատն է, և չար… ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ… Ինչ-որ բան իհարկե կարելի է իմանալ բայց ոչ այդ մարդու արժեքային համակարգի մասին:
Հարց 3
Նա ամաչելու բան չուներ. շատ էլ թե բոլոր մազերը թափվել էին: Գրեթե բոլոր կարգին մարդկանց մազերը, մի որոշակի հասակի հասնելիս, թափվում են: Բայց Ջակոմոնն այդպիսին չէր: Նա չէր կարողանում իր գլուխն առանց բուսականության տեսնել: - Ինչպիսի՞ն էր Ջակոմոն (մարդու ո՞ր տեսակը):
Պատասխան
Վա՜յ ինչքան կարդում եմ այնքան էտ Ջակոմոյին չեմ սիրում: Գիտեք Ջակոմոն շատ հիմար էր, բայց ինչ կախված է, իր ծամամոլությանը (նոր տերմին հնարեցի?), իմ կարծիքով այդպիսի մարդիկ ձևական են: Նա չի նայում մարդու ներքինը, նա նայում է սանրվածքին… այսինքն Ջակոմոնը մակերեսային հիմար էր… Էն էլ ինչպիսին: Իսկ դու մակերեսային ես, ես համոզված եմ ոչ… եթե դու մակերեսային ես ապա քեզ ցավաքցում եմ, դա իմ ճանաչաց ամենավատ մարդկանց տեսակն է:
Հարց 5
Ինչպես ես հասկանում կատվի «ձեռքը քոր գալ» արտահայտությունը: Կպատմե՞ս, թե «ձեռքդ քոր գալուց» ինչ ես արել մի անգամ:
Պատասխան
Միշտ ընտանիքում հենց ասել եմ «Ձեռքս քոր է գալի» , մամաս ասում է, թե փող ես ստանալու: Չգիտեմ ինչու այս գլուխում չեմ գտնում, այդ բառակապակցույթան իմաստը: Երևի ձեռքը քոր գալը, դա գլուխը քոր գալու հետ է կապված… Էհ չեմ հասկանում: Երբ իմ գլուխը քոր է գալիս, ինձ չեն կարողանում կանգնացնել, բայց արդյոք ես ճիշտ եմ հասկացել չգիտեմ:

18.04.2013

Ջելսոմինոն իմ աշխարհում... Գլուխ Երրորդ


Հարց 1
Ինչի՞ մասին ես հաճախ խոսում քո ներքին ձայնի հետ, կարողանու՞մ ես նրան զսպել, ինչպե՞ս ես նրա հետ համաձայնության գալիս: Իսկ պատահու՞մ է, որ նա քեզ չի լսում:
Պատասխան
Պատահու՞մ է որ նա ինձ չի լսում, նա ինձ միշտ չի լսում: Իմ ներքին ձայնի հետ զրուցելիս ես միշտ արդարանում եմ, ինքը ինձ մեղադրում է ես ինձ արդարացնում: Հաճախ չեմ կարողանում զսպել, բայց ասեմ, որ դա ավելի օգուտ է, քանի որ նա հաճախ ավելի ճիշտ է քան ես: Ներքիս ձայնի հետ շատ եմ զրուցում իմ մասին, թե ես ինչպիսին եմ, շատ հաճախ ես ալարում եմ ինքը ինձ հակառակը: Նաև նա շատ է սիրում ինձ շեղել, պատկերացրեք երգ եք գրում, մեկ էլ հիշում ես որ սիրահարված ես, իհարկե դա երգին նոր շուչա տալիս, բայց եթե երգը ընտանիքիտ մասին է լրիվ ամեն ինչ խճճվում է: Իմ ներքին ձայնին ես շատ եմ սիում, նա միշտ ինձ օգնում է… Շնորհակալություն:
Հարց 2
Ի՜նչ հրաշալի բան է գետնին քայլելը. փորձիր համոզել մարդկանց, որ իսկապես գետնին քայլելը հրաշալի բան է:
Պատասխան
Շատ հաճախ մարդիկ չեն գնահատում այն ինչ ունեն: Եկեք պատկերացնենք որ դուք միշտ թռչում եք, դուք արդեն թռչելը չեք գնահատի…այդպիսին է մարդը: Հիմա փորձիր գնահատել այն ինչ դու ունես, իհարկե դու մի քանի անգամ կմտածես, ու կմոռանաս, բայց պետք է միշտ հիշես թե դու ինչ ունես:Չեմ ուզում համոզել, մեկ է մարդիկ կմոռանան...
Հարց 3
Պատկերացրու՝ դու միոտանի ես. ինչպե՞ս կփոխվեր կյանքդ:
Պատասխան
Ինձ թվում է եթե ես միոտանի լինեի կունենաի մի ընկեր Աննա անունով, չեմ կարծում, որ իմ մյուս ընկերները ինձ հետ կնկերանաին: Այսինքն քիչ ընկերներ կունենաի, հետո երաժշտական հաստատ կգնաի, ու համոզված եմ,որ էլի երգեր կգրեի: Նաև ես հաստատ շատ կոմպլեքսավորված կլինեի, կրթահամալիրում ոչ մի առավոտյան ընդհանուր պարապմունք չէի վարի, հաստատ: Բայց գիտեք մյուս կողմից ես կկարողանաի ինչ-որ բան անել, և կլինեի երջանիկ:
Հարց 4
Եթե կրթահամալիրում ամեն ինչ թարս լիներ, ի՞նչ կստացվեր. նկարագրիր:
Պատասխան
Եթե կրթահամալիրում ամեն ինչ թարս լիներ...կլիներ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԴԺԲԱԽՏՔՈՒԹՅՈՒՆ, աաաաաաա… ինչ ասես չէր լինի: Առաջինը միանգամից գլխիս գալիս է, որ Տիր Բլեյանը քիչ կխոսեր առավոտյան ընդհանուր պարապմունքին, ընդհանրապես: Հետո դասերը շատ քիչ կլինեին, համակարգչով դաս չէին անի: Էհ վատ կլիներ…Չգիտեմ հիմա փոփոխությունները լավ կլինեն թե վատ, իմ կարծիքով ասյպես է լավ… Չէ հիմա ուրեմն ֆիսզկուլտը պատրադիր չէր լինի (ասեց ալարկոտ Լուսոն), երևի վատ կլիներ, որը լավ է: Այսինքն ինչպես միշտ, հիմիկվա վատ բաները լավ կլինեին, իսկ լավերը վատ, այսինքն նույնը կմնար:

17.04.2013

Ջելսոմինոն իմ աշխարհում...ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ


Հարց 1
Պատմիր քո կյանքում կատարվող փոփոխությունների մասին, որոնք հասնող տանձերի նման աննկատ են, բայց հաստատ լինում են:
Պատասխան
Չգիտեմ, ինձ համար փոփոխությունները ուշ թե շուտ ես միշտ նկատում եմ, իսկ այն փոփոխությունները որ չեմ  նկատում, չգիտեմ ինչպիսին են: Երևի միակ այդպիսի փոփոխությունը որը ուշ եմ հասկանում դա իմ վերաբերմունքն է: Վերաբերմունքը փոխվում է փոխվում է փուխվում և հանկարծ ՀՈՊԱ դու լավ մարդ ես,  կամ հակառակը…Այսինքն տանձերի նման:
Հարց 2
Կարելի՞ է ընդունակությունն օգտագործել ուժերը խնայելու համար: Մարդուն ինչու՞ են տրվում ընդունակություններ, ինչպե՞ ս է պետք վարվելդրանց հետ:
Պատասխան
Չեմ ուզում խոսել իմ ընդունակությունների մասին, ինձ թվում է դա միքիչ ինքնահավան արարք է, իսկ ես այդ բնավորությունը ուզում եմ իմ միջից հանել: Լա՜վ շատ եմ երկարացնում, իմ ընդունակությունները ես չգիտեմ ինչպիսին են, բայց հաստատ գիտեմ որ իմ գործը հեշտանա հաստատ կօգտագործեմ գործս հեշտացնելու համար… Երևի… էհ չգիտեմ:
Հարց 3
Ինչպե՞ս է հասարակությունն ընդունում արտասովոր երևույթները. քո կարծիքով ո՞րն է պատճառը:
Պատասխան
Ես հասարակության անդամ եմ, բայց եթե ես հանկարծ մի օր ինչ-որ արտասովոր հագուստ հագնեմ, բոլորը կսկսեն ինձ վրա մեռելի նման նայել, հիմա էտ ինչից է… չգիտեմ: Անձամբ ես էլ եթե ինչ-որ մեկը արասովոր է չգիտեմ ինչպես եմ վերաբերվում: Հիմա գրում եմ ու հասկանում, որ դա մարդկանց արտասովորությունները չեն դա մեր չարտասովրություններն են: Այս ինչ է կատարվում…ինչու՞, հիմա ոչինչ չեմ հասկանում:
Հարց 4
Արդարացրու և մեղադրիր Ջելսոմինոյին չար կատակ անելու համար:
Պատասխան
Գիտեք ինչ ես չեմ կարող Ջելսոմինոյին մեղադրել, այդքան բան ինչ ինքն էր ապրում, ինչպես արելի է մեղադևել…Հիմարություն…Կարող եմ 100000000000000000000000000000000000000 անգամ արրդարացնել բայց ոչ մեղադրել, մեղադրել կարող են միայն մեծերը, իսկ ես փոքր եմ այսինքն ես չեմ մեղադրում ես արդարացնում եմ…

15.04.2013

Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում…Տադադադամ



ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
  • Հարց 1
  • Քո ձայնը կարող է քեզ կամ շատ դժբախտություն բերել, կամ մեծ փառք: Իսկ հիմա լավ կլինի,  որ հնարավորին չափ քիչ օգտվես նրանից: – 1. Ինչու՞ է ուսուցիչը խորհուրդ տալիս քիչ օգտվել իր յուրահատկությունից: 2. Կարո՞ղ ես պատմել քո ընդունակություններից կամ կարողություններից մեկի մասին, որը և վնասում է, և օգտակար է թե քեզ, թե շրջապատիդ:որը իմ կարծիքով սխալ է
  • Պատասխան՝ 
  • Իմ կարծիքով, ուսուցիչը չէր նայում իր աշակերտին, նա մտածում էր միայն իր դասի մասին (որը իմ կարծիքով սխալ է), նաև նր չէր մտածում թե ինչ է հիմա զգում իր աշակերտը «երեխան»: Չեմ կարծում, որ ես ունեմ ինչ-որ ունակություններ, որը ինձ խանգարում է: Չգիտեմ ինչու, իմ կարծիքով ես ունեմ ունակություն «ոչ ընկերասեր լինելու», չգիտեմ, կամ դա ընդհանրապես ինչ է...չգիտեմ...ես չունեմ այդպիսի ընդունակություն, որը ինձ խանգարում է:
  • Հարց 2
  • Պատմիր, թե ինչ ես զգում այն պահերին, երբ քեզ արգելում են խոսել կամ չեն հասկանում ոչ դպրոցում, ոչ էլ տանը: Իսկ ինչպե՞ս ես սիրտդ հանգստացնում այդ պահերին:
  • Պատասխան՝ 
  • Ա՜յ այս հարցը լիովին իմ մասին էր, տանը ես համարյա միշտ լռում եմ, ոչ թե ինձ ստիպում են, ուղղակի երբ որ մեր տանը խոսում են ես շատ եմ ուզում լսել, ու իմ կարծիքը արտահայտել, բայց արդեն այդ պահին ես հետ քայլ եմ անում: Դպրոցում ես շատ եմ խոսում, դա ինձ շատ է խանգարում, իհարկե ես կարողանում եմ ինձ զսպել, և հանգստանալ, բայց երբ սկսում եմ ակտիվ թեմայի մասին խոսել ինձ կանգնացնել չի լինում: Իմ լռությունը ես հանգստացնում եմ ինչպես Ջելսոմինոն երգելով, գնում եմ մեր պատշկամբ և սկսում երգել, ինձ չի հետաքրքրում, որ մեր սաղ բակը լսում է, կամ այդ քյարթուները ովքեր 24 ժամ պպզած են, ինձ ինչ-որ բան կասեն, ես ուղղակի երգում եմ, ու հանգստանում:
  • Հարց 3
  • Բնութագրիր Ջելսոմինոյին. արդարացնու՞մ ես նրա ազնիվ արարքը, ինչու՞: Կարո՞ղ ես հիշել մի դեպք քո կյանքից, երբ դու էլ քեզ ստիպել ես լինել ազնիվ, արդարացի (կամ հակառակը՝ վարվել ես անազնիվ, բայց քո օգտին):
  • Պատասխան՝ 
  • Ջելսոմինոն մի պարզ տղա էր, ով բոլորին լավն էր ցանկանում, նրա  մասին դեռ քիչ կարող եմ ասել, քանի որ շատ չեմ կարդացել: Իհարկե արտաքնի մասին չէ, նրա արտաքինը լավ ներկայացված է, բայց ներքինը շատ պարզ է, բայց ով գիտի կարող է ամեն ինչ պարզվի: Հիշեմ մի դեպք...Երբ նեղանում եմ ընկերներիցս, կամ հիասթափվում ընդհանրապես, ես ուզում եմ արդարացի նայել նրանց կողմից, նրանց հայացքից, ու այդ ժամանակ հասկաում եմ թե ես ինչքան անարդարացի եմ եղել, հետո սկսում եմ այն բանը անել ինչ չեմ սիրում չեմ սիրել ու չեմ սիրելու «ՄԽԻԹԱՐԵԼ», մխիթարելով ավելի շատ եմ նրանցից նեղանում ու մյուս օրը գալիս ու բարիշում, չգիտեմ: ՄԻշտ փորձում եմ լինել արդար, ուղղվել, բայց կեսից թողում եմ ինչ-որ բան միշտ խանգարում է:





11.04.2013

Անհավասարություն...ի՞նչ է դա...


Ես երեխա եմ չէ՞...Հարցնում եմ այս հարցը երբ ինչ-որ բան այն չի, եթե դժգոհ եմ հարցնում եմ, եթե ավելի դժգոհ եմ էլի եմ հարցնում: Իմ կարծիքով ես անհավասարության մասին չեմ կարող խոսել, քանի որ իմ խոսքը կլինի անարդար...բայց դե...
Իմ կարծիքով տարիքը այդքան կարևոր չի, քան մարդիկ... Եթե մարդ 30 տարեկան է և էքստրիմիստ նա կարող է ունենալ 13 տարեկան ընկեր ՝էքստրիմիստ...բայց եթե մեկը ֆիզիկոս է  և 30 տարեկան իսկ մյուսը երաժիշտ 15 չեմ կարծում, որ այդտեղ կարող է լինել ընկերություն, կամ ես այդքան լավ չեմ հասկանում: Շարունակեմ... Լինում են այնպիսի դեպքեր որ մարդիկ լիովին տարբեր և ընկերներ, իմ կարծիքով այդտեղ էլ տարիքը կարևոր չի...
Բայց էլի եմ ասում... իմ կարծիքն է այպիսին, բայց ոչ մեծերինը, որոնց կարծիքը իմ կարծիքից 180 աստիճանով ուրիշ է: Անձամբ ես և իմ եղբայրը մեր միջև տարբերությունը 15 տարի է, ես նրա հետ կարող եմ զրուցել ֆիլմերից (այդ դեպքում ես համարյա միշտ լսում եմ), կարող եմ խոսել երաժշտությունից (այդ ժամանակ լավ խոսում եմ), բայց չեմ կարող խոսել դժվարություններից, սերից... այստեղ համ կապ ուներ որ ինքը իմ ախպերն է համ էլ որ ինձանից մեծ է...Այսինքն ես ոչինչ չգիտեմ: Գրելով մեջ ամեն ինչ փոփոխվում է... :) Բարի ընկերություն... (Չգիտեմ ինչ ստացվեց)

10.04.2013

Դու մի տխրիր ես կտխրեմ...



Համո Սահյան սիրում ե՞ս...անձմաբ ես շատ :) Լավ շատ գրեցի... կարդա...

ՏԽՐՈՒԹՅՈՒՆՍ

Տխրությունս, նա...
Էլ մի հարցնի.
Նա միշտ էլ ինձ մոտ
Տաք տեղ է ճարում
Եվ օրը հազար
Հիմք է հնարում,
Որ իր գոյությունն
Արդարացնի։

Կարդացի բանաստեղծության վերնագիրը ու միանգամից հասկացա...Տխրությունս,տխրությունս,տխրությունս...Արդեն լսում եմ երժշտությունը...
Լա՜վ...
Ինչպիսի՞ն է քո տրամադրությունը...Իմը արդեն տխուր...Ու այս բանաստեղծությունը...չեմ կարողանում արտահայտվել ախր այնքան տխուր եմ :( Համո Սահյանը ամեն ինչ ասում է, ոչինչ չեմ կարողանում ավելացնել, ամեն ինչ այնքան մաքուր էր ու տեղին էր, ոչինչ չգիտեմ: Ինչ-որ մուսաս եկավ ուզում եմ հորինել... սպասեք

ՏԽՐՈՒԹՅՈՒՆՍ


Տխրություն, անիմաստ տխրություն
Ումն ե՞ս տխրություն...
Այն ես թե դու...
Ինչպիսին ես արդյոք...
Վախկոտ ես դու...
Հասկացա հասկացա...
Իմն ես տխրություն...
Ընդմիշտ ինձ հետ ես դու...
Ու մի բառ ես դու...
Տխրություն...

Ստացվե՞ց...չգիտեմ տխուր եմ ես :)








01.04.2013

Սա էլ իմ ՄՈԼՈՐԱԿԸ...


Ողջու՜յն...Եթե դու սա հիմա կարդում ես ուրեմն քեզ հետաքրքրում է իմ մոլորակը,այսպիսով դու պատրաստ ես գնացի՜նք...(Hollywood-յան ֆիլմերի նման)
Պատկերացրեցի՞ք
<<Իմ մոլորակում մենակ ես չկամ>>-Մամայական խոսք,իմ մոլորակի մասին...

Եթե ինձ ճանաչում ես կիմանաս,որ երաժշտությունը իմ տարերքն է,և երգելուց և նվագելուց ես ինձ լիովին երջանիկ եմ զգում(բա՜ երբ իմ երգերն եմ երգում,այդ ժամանակ երջանկությանս չափ ու սահման չկա),իսկ եթե չես ճանաչում արդեն իմացար:Ուրեմն փակում եմ աչքերս...
Պատկերացնում եմ ՄԵԾ ՇԱՏ ՄԵԾ ԲԵՄ(բայց ոչ կարմիր վարագույրներով),և մեջտեղում կա մի բարձրախոս,իսկ ամբողջ շուրջը երաժշտական գործիքներ են(շվի,ֆլեյտա,կիթառ,թմբուկներ) ես կագնած եմ մեջտեղում,և երգում եմ իմ գրած երգերից մեկը...
Նաելով ձախ տեսում եմ իմ ընկերներին(Աննային,Նարեին,Միկային,Սոնային,Գայանին,Էմմային,Ֆրեդին,Հայկին,Գրիշին) որոնք ինձ են կանչում մեր դպրոցի բակում:Ես վազում եմ այնտեղ, Ֆրեդը սկսում է կատակել,այնքան կատակել որ թշիս մկանները ցավում են,և մենք այդ ամեն ինչը անում ենք Սերժ Թանկյանի Empty Walls երգի տակ...ուղղակի երջանկություն:Իմ մոլորակում բնութոյւն է,առանց համակարգչի առանց մեդիայի(Մեդիա իմ կյանքում լրիվ ինձ հերիք է):Շարունակում են տղաները կատակել,և մենք սկսում ենք գժություններ անել(ինչ գա մտքներիս դա էլ կանենք),այդ պահին մեզ են միանում ավագ եղբայրը,և ավագ քույրը,և մեր գժություններ գնալով շատանում են և շատանում:Եթե դու սա կարդացիր ուրեմն դու արդեն ինձ շատ լավ ես ճանաչում,և կարելի է ասել դու իմ ընկերն ես...
Դե անցնենք առաջ...
Իհարկե ամեն ինչ իդեալական չի լինում...և միայն երջանկությամբ էլ կյանքը անհետաքրքիր կլինի...
Ու այդ պահին ես....ես.....ես....ես...ես.......ես...ԱՐԹՆԱՆՈՒՄ ԵՄ...Ու շարունակում եմ իմ ճանապարհը...
...Ցտեսություն իմ նոր ընկեր






30.03.2013

Երջանիկ տպավորություններ...


Ողջու՜յն իմ ընթերցող:Կարոտել էի գրելը...քո համար գրելը:Եկել եմ տուն ու գրում եմ քո համար...իմ ընթերցող:Գրում եմ երջանկությամբ ու հիացմամբ:Եկել եմ Գանձասարից (երկար ճանապա՜րհ) ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ...
Եթե դու չես եղել ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ,միանգամից ասեմ Գանձասարի ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ հիասքանչ էր:Հիմա նստած եմ ու աննդհատ ուզում եմ ինչ-որ վատ դեպք հիշել,բայց մտքովս ոչինչ չի անցնում քանի որ ես ուղղակի ԵՐՋԱՆԻԿ եմ...
Եթե դու արկածախնդիր ես,անվախ ու ընկերասեր ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԸ քեզ համար է (փոքրիկ գովազդ)...
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ընթացքում ավելի լավ ճանաչեցի իմ ՀԱՅԱՍՏԱՆԸ,քո ՀԱՅԱՍՏԱՆԸ...Նոր ընկերներ ձեռք բերեցի,հին ընկներներ հետ ընկերությունը ամրապնդեցի,նոր ուսուցիչների հետ ծանոթացա (Ընկեր Անահիտ ես ձեզ շատ սիրեցի)...Եվ դա ընդամենը 5 օրում...Պատկերացնում եք եթե ճամբարը միքիչ երկարեր,երևի այդ ճամբարը չէր դիմանա:Հիմա գրում եմ,ու քթիս տակ ակամայից ծիծաղում եմ հիշում եմ Ֆրեդի,Սուրոյի,Սաքոյի,Էրոյի ու Դավոյի երգելը...(ինձ կհասկանան ճամբարականները):Հետո հիշեցի մեր չարությունները (Տիկին Մարիետ դուք մի հիշեք),մեր գիշերային խոսակցությունները (հն Նարուկ-Պարուկ),Ռուբենի պարելն ու երգելը,բա մեր
Harlem Shake-ը...այնքան բան կատարվեց...Ուզում եմ կանգնել ու բարձր գոռալ...Ա՜աաաաաաաաա
Չեմ կարողանում իմ զգացողությունները լիովին ներկայացնել այս տողերում,ամեն ինչ աչքիս քիչ է երևում,հուսով մի բան զգացիք,քանի որ մեջս եռում է ու վառվում,ախր ինչպես դա գրեմ իմ ընթերցող:

22.03.2013

Աղայանական եռանկյունի...

Սկզբում նայիր եռանկյունուն...

Իսկ հիմա կարդա...


Ոչ-ոք կատարյալ չէ,բայց ամեն մի մարդ ձգտում է կատարելության:
Այդպիսի խոսքեր շատ ենք լսել,բայց հենց դու մտածել ես թե ինչպիսին է կատարելությունը,ինչից է հիմնված,միանգամից ասեմ Աղայանը այո մտածել է,հիմա իմ հերթն է:Միշտ ասել ենք կատարելության հասնել հնարավոր չէ,բայց հենց ինչպիսի՞ն է կատարելությունը,չեմ հասկանում:Հոգի…մարմին…միտք դրանք մարդու կարևոր բաղադրիչներն են…Եթե այս բոլոր հատկությունները զարգացած են,ուրեմն դու կատարյալ ե՞ս,չգիտեմ,Աղայանը այդպես էր մտածում…Եկեք համոզվենք:
Չեմ ուզում ինձ գնահատել,քանի որ ինքնասիրաբար և անարդալ կլինի,իսկ եթե ուրիշներին միայն ինքնասիրաբար,ռիսկեմ,ուրեմն ես…Իմ եռանկյունին…
Մարմինս այդքան զարգացած չէ,ես գիմնաստ չեմ,բայց առողջ եմ(թու թու թու),ասում են ձեռս ծանր է,բայց ձեռքի ուժով այդքան ուժեղ չեմ,այսպիսով ես ուժեղ չեմ:Միքիչ ինքնասիրաբար ասեմ,որ ինձ համար մարմինը այդքան կարևոր չէ,բայց  գրեցի ու հասկացա ինչքան կարևոր է…էհ չգիտեմ,Աղայան դու էլ բան ես ասել,ասածիցդ բան չեմ հասկանում:
Հոգիս կատարյալ մաքուր չէ,բայց մաքրություն կա:Չեմ ուզում շատ լավ բան ասել,միքիչ ինքնագովեստ կլինի,չեմ ուզում վատ բան ասել,ամաչում եմ…Հոգիս չի սիրում հանդարտություն,բայց լռությունը հաճելի է,հոգիս սիրում է երաժշտություն,հոգիս փորձում է օգնել,բայց այդ ժամանակ մարմնի թուլությունը խանգարում է:Նաև ես սիրում եմ կատակել,այդքան էլ լավ չի ստացվում,բայց իմ կարծիքով իմ կատակներով նեղացնում եմ ուրիշներին,հիմա սա իմ հոգուց է կախված չեմ հասկանում…Կարճ ու կոնտկրետ հոգիս ձգտում է անհասկանալի կատարելության,որը այդքան էլ չի ստացվում:Միքիչ պաշտպանեմ ինձ ու ասեմ,որ հոգու կատարելությունը ես չհասկանալով չեմ ուզում,չեմ ուզում կարծես այդ ժամանակ ուրախություն էլ չեմ զգա:
Եվ վերջապես ՄԻՏՔ…Միանգամից ասեմ,իմ միտքը կախված չէ իմ գնահատականներից,չեմ սիրում այդպիսի մարդկացն,ովքեր այդպես են մտածում:Իմ միտքը իմ ցանկություններն են…իմ…(խորը շունչ արտաշնչում) միտքը:Միշտ ինձ ասել են,որ միտքս անծայր է(միքիչ գովեմ ինձ),բայց ես դրան չեմ հավատում:Հիմա արդյունքը… Ես…Լուսինե ՄԼՔԵ-Գալստյանը,ով ուզում է պաշտպանել բայց չի կարողանում,ով ուզում է ասել բայց վախենում է,ով ուզում է իրեն ցույց տալ ու ընկնում է,ով մտածում է ու գրում անվերջ գրում…հույսով,որ մի օր իմ նման մի երեխա կկարդա ու կհասկանա ինձ,ինչպես ես կարդացի Աղայան ու հասկացա(միքիչ դժվարությամբ):

21.03.2013

Ուղղակի ապշած եմ...


Կյանքում...երբեք չէի մտածի,որ Ղազարոս Աղայանը այսքան լուրջ է...չգիտեմ ինչու ես նրան ուրիշ ձև էի պատկերացնում,իսկ լ «Նպատակ դաստիարակության» հոդվածը կարդլաուց հետո ես ուղղակի ապշած էի:Ամեն ինչ ճիշտ էր...իհարկե իմ կարծիքով,այդքան սեր դեպի երեխան միայն ծնողներիցս եմ զգացել:Կարդալուց սկզբում շատ դժվար էր,հետո սկսեցի հասկանալ ու գնալով տրամադրությունս հանդարտացավ,և սկսեցի զգալ ամեն մի բառը:Չեմ ուզում ձեզ պատմել ուզում եմ դուք կարդաք,քանի որ ես այդքան նուրբ և հասկանալի չեմ կարող պատմել:Որպես երեխա հարգված եմ,և շոյված...չգիտեմ ինչ-որ ինձ կարևոր եմ զգում:Չգիտեմ ասեցի թե չէ,բայց կրթելու և ուսուցանելու համամատությունը ուղղակի հրաշալի է և անհամեմատելի,կյանքում չէի մտածի:Սրանից առաջ Ղազարոս Աղայանին լուրջ չէի վերաբերվում,իսկ հիմա ուղղակի ապշած,ոչինչ չեմ ուզում ասել...ուզում եմ ինձ լավ զգամ:

12.03.2013

Անվերջ իմ հոգում...



Մարդ իր ծնված առաջին օրվանից ունի հույս…ինչպիսի՞ հույս,թող ամեն մեկը իրենը աորոշի:Դժվարությունների ժամանակ,աննդհատ մենք սպասում ենք հույսին,ուզում ենք փոփոխություն,տենչում ենք փոփոխություն…Ինձ թվում է մարդ չի կարող ապրել առանց հույսի,դա մեր փուջ կյանքի միակ հույսն է:Չեմ սիրում այսպես արտահայտվել,բայց չգիտեմ ինչու հենց այդպես ասեցի:Չխոսեմ ուրիշների մասին,ասեմ իմ 13.5 տարեկան փորձից…Կյանքի ամենակարևոր պահերին,ես ապրում եմ միայն հույսով,իսկ երբ կատարվում է,ապրում եմ իմ մյուս հույսով:Հիշում եմ,ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ,ես հույս ունեմ…Բեմից իջնելուց առաջ…ես ավելի շատ հույս ունեմ…Ու ինչպե՞ս ապրել առանց հույսի…առանց հույսի,որ դու ապրելու ես:Ուրիշ,էլի,նորից կարելի է ասել «հույսի» ածականներն են:Կյանքում ամեն ինչ փոխվում է,միայն այդ զգացուղությունն է մնում…որ դու դեռ հավատում ես,և հույս ունես…

Փորձեցի գրել բանաստեղծություն...

Անվերջ իմ հոգում
Հույսն է մնայուն
Հույսի հետ միասին
Մարդն է միշտ ապրում
Ուրիշ,էլի բառեր են
Որոնք երբեք չեն մոռացվում
Բառերի հետ մեկտեղ
Հույսն է միշտ ապրում:

06.03.2013

Ու՞մն ես գարուն...



Միշտ գարուն չեմ սիրել,չգիտեմ ինչու…երևի երեկվա ձյունը զգացմունքները իմ մեջ արթնացրեց:Հիմա նայում եմ ու զգում միայն տաքություն…թող քամի լինի,կամ անձրև,բայց տաքությունը իմ մեջ է… <<Ողջույն գարուն>>…գոռում է հոգիս:Չեմ ուզում նստել ուզում եմ թռնել,վազել,և հասնել ԱՐԵՎ-ին,ուզում եմ ապրել զգալ այդ արևը ընդմիշտ:Զգում եմ,որ բնությունը գնալով կենդանանում է ,օդը լրիվ ուրիշ է,կարծես ամեն ինչ նորինց ծնվի:Վա՜յ սկսեցի սիրել…Գարնա՜նը:Լավ շարունակեմ…չգիտեմ Գարնանը սկսեցի պատկերացնել,որպես մի պատանի,չարաճճի և անսպասելի:Գարունը որպես պատանի…չէի մտածի,որ այդպիսի բան կմտածեի…Գարուն…փոքրիկ գարուն,քեզանից միայն սեր եմ ուզում,որը քո մեջ շատ է,ես ուղղակի համոզված եմ:Դու մեզ ցույց չես տալիս,բայց մի ամաչիր ցույց տուր քո արևի նման մեծ սերը…Սիրում եմ քեզ Գարուն…Իմ գարուն…

03.03.2013

Թուղթն ու թանաքը...


Ողջույն,Լեոնարդո Դա Վինչիի <<Թուղթն ու Թանաքը>> կարդալուց հետո մտածեցի թե ինչ էր գրված այդ թղթի վրա:Իմ կարծիքով այդ թղթի վրա մի առակ էր գրված,որտեղ կար բանականության ուղերձ մարդկությանը ուղղված:Չգիտեմ ինչ առակ էր,կամ ինչ բանականության ուղերձ,բայց գիտեմ թե հենց այս առակի բանականության ուղերձը:Իմ կարծիքով տարբերվելն էր,եթե դու չտարբերվես,կամ չփորձես տարբերվել քեզ կմոռանան,ոչ էլ կհիշեն,իսկ եթե ինչ-որ բան անես կամ տարբերվես,այդ ժամանակ դու հաստատ կհիշվես,օրինակը հենց այդ թուղթն էր...

27.02.2013

Ներդաշնակություն...



Ողջու՜յն ընկերներ,այսօր ձեզ ուզում եմ պատմել իմ ամենաներդաշնակ վայրկյանի մասին:Երևի կմտածեք,որ դա հետաքրքիր չէ,բայց ես համոզված եմ,որ բոլորիտ մոտ այդպիսի պահ հաստատ եղել է:
Հիշում եմ ամառային մի վառ օր էր,մենք մեր ամառանոցում էինք:Արև կար բայց շոգ չէր…իմ բառերով <<կատարյալ>> եղանակ էր:Երեկոն իջավ,և մեր ընտանիքը հավաքվեց մի սեղանի շուրջ:Այդ օրը սեղանին այն էր,ինչ մենք էինք հավաքել(ասեմ հավաքել,հետո հավաքածովտ հյուրասիրվել ուղղակի հրաշք է),մերոնք սկսեցին թեյ խմել,իսկ ես սկսեցի խորհել:Չհասկացա ինչպես ես հայտվեցին մի հիասքանչ պատկերի առաջ,մեջս դատարկ էր կածես ամեն ինչ իմ դիամց էր և ես նայում էի իմ ներքին աշխարհին:Այդ պահին մի բան էր պակասում,հենց այդ միտքը եկավ,անձրևն էլ հետը եկավ(հետո չասեք հրաշքներ չեն լինում):Ուրեմն պատկերացրեք անձրև է կաթկթում,դու նստած ես մի քարի վրա,վրատ մայրիկիդ տված տաք ծածկոցն է,իսկ շուրջ բոլորը բնություն է…արդյոք դա հրաշք չէ…Ես բնության մի մասն էի,բնությունն էլ իմ,զգալով ամեն մի կաթիլը,ես հանգստանում էին…ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ ես քեզ սպասում էի,միայն այդ մտքերն էին իմ գլխում:Շատ եմ էլի սիրում բնությունը…ներդաշնակ բնությունը:

24.02.2013

Իմ հայրը հսկա է...առաջադրանքներ

  • Բնութագրեք հոր կերպարը:
  • Հոր կերպարը ուղղակի հայր էր...Նա սիրում եմ իր զավակին,հիանում նրանով,և ամեն ինչ անում էր,որ նա իրեն լավ զգա:Ինչ կարելի է ասել այդպիսի մարդու մասին... միայն մեկ բառ <<Հայր>> :
  • Բացատրեք այս արտահայտությունը. հայրս և մայրս այս ամենին մոտենում էին փիլիսոփայորեն:
  • Ինչ է նշանակում փիլիսոփայել...միշտ կարծում էի,որ գիտեմ բայց հիմա հասկացա,որ չեմ կարողանում բացատրել այսինքն չգիտեմ:Իմ մայրիկի օգնությամբ ես իմ կարծիքը ստեղծեցի Փիլիսոփայելու  մասին..Հիմա բուն թեմային:Իմ կարծիքով այդ արտահայտությունը նշանակում է փոխաբերական իմաստով,քանի որ իմ պատկերացմամբ փիլիսոփայելը լրիվ ուրիշ է,իսկ տեքստը կարդալուց ես հասկանում եմ որ նրանք այդքան էլ այդ հասկաի մասին չէին մտածում:Ես այդքանը հասկացա:
  •  Երբ ես համալսարան ընդունվելու տարիքում էի , սկսեցի հրաժարվել նրա հետ քայլելուց: Ես ամաչում էի լինել տոնավաճառային հրաշքի որդին և նախընտրում էի ձևացնել, թե նրա հետ ընդհանուր ոչինչ չունեմ: Մտահոգված լինելով նրա վրա սևեռված հայացքներից`  ես չէի նկատում այն տխրությունը, որը կամաց-կամաց հաստատվում էր նրա աչքերում: Այդուհետ ինձ համար ամենակարևորը աննկատ դառնալն էր: Ես չէի ուզում, որ ինձ նրա կողքին տեսնեն: Ես բացի նրա հասակից ուրիշ ոչինչ չէի նկատում նրա մեջ: - Արդարացրեք պատմվածքի հերոսին:
  • Չեմ կարողանում արդարացնել հերոսին,ինչպես դա քո հայրն է:Լավ միքիչ փորձեմ,էհհհհհ չեմ կարողանում:Ներեղություն ընկեր Հասմիկ,բայց մտքումս ոչ մի պատճառ չի գալի...
  • Տեսանյութով պատմեք, թե ինչ եք վերցրել հայրիկից ու մայրիկից, ինչ հատկանիշներով եք նման նրանց, ինչքանով են նրանք ձեր հերոսները, ինչու եք հպարտանում նրանցով:
  • Տեսանյութի համար այստեղ

22.02.2013

Տպավորություններ բաց դասից...


 Ողջույն իմ շատ սիրելի կրթահամլիր:Ինչպես գիտեք այսօր Միջին դպրոցին հյուր էր եկել Նարեկ Բախտամյանը...Միանգամից ասեմ.<<Ես շատ եմ սիրում վարպետության դասեր>>:Վարպետության դասերի ժամանակ համ դու սովորում ես համ էլ կարող ես ցույց տալ քո աշխատանքը:Ինչպես արդեն ասեցի վարպետության դասը վարում էր Նարեկ Բախտամյանը...Նա մեզ բացատրում էր ոչ միայն կինոի և ֆոտոի մասին այլ նաև շատ կարևոր խորհուրդներ էր տալիս կյանքի և ընկերների մասին:Կենդանի զրույց էր...Չեմ ուզում մանրամասն պատմել ուղղակի ես հիմա իմ զգացմունքներն եմ ձեզ փորձում փոխանցել...Հուսով եմ ապագայում նա կհամագործակցի մեզ հետ...և ամեն ինչ լավ կլինի...այսքանը :)

18.02.2013

Երկու ասպետ...մտորումներ



Երբ պետք է մարդիկ հասկանան որ Աստված մարդ չէ Աստված բաձարձակ էակ է:Նրա խոսքերը սովորական չեն,նրան լսելուց հետո պետք է մտածել,բայց առաջինը ենթարկվել:Չեմ կարծում,որ Աստված ուզում է մենք ուղղակի նրան ենթարկվենք,մենք պետք է հասկանանք,և հասկանալով ենթարկվենք:Հիմա,և միշտ եղել է անվստահություն մարդկանց միջև…բայց ես էլի եմ ուզում ասել Աստված մարդ չէ,Աստված բաձարձակ էակ է:Հիմա գրելով խղճվում եմ ու խճճվում:Ու հիմա եմ հասկանում թե ինչ է հավատը…հիմա բոլորի մեջ պակասում է հավատը,քանի որ մարդիկ սկսել են հավատալ միայն երդումներին և այլն:Ուր է այն հավատը,որ ուներ այն ասպետը,հիմա միայն այն ասպետներն են ովքեր անհավատ են և թամբալ:Հիմա ես ինչպիսին եմ…ես չգիտեմ:Եթե ես սկսեմ ինձ նկարագրել,ինչպես սովորական մարդ կսկսեմ ինձ գովալ,կամ մի քանի վատ բնավորության գծեր կնկարագրեմ,որը ուղղակի ձև կլինի:Ես չգիտեմ թե ինչպիսին եմ ես իրականում…հաստատ ոչ առաջին ասպետն եմ ոչ էլ երկրորդ:

Իրերի թատրոն

09.02.2013

Փորձեցի ընտրել բլոգներ...


Ողջույն բոլորին:Ես պետք է գնահատեի 8-1,8-2,8-3-ի աշակերտների բլոգները և ընտրել լավագւյնները....իհարկե իմ տեսակետից:Ասեմ որ գնահատել ուրիշին շատ դժվար է,քանի որ անընդհատ մտածում ես.<<Արդյոք դու ճիշտ որոշում ես կատարել>>:Եվ այսպիսով ես ընտրել եմ 1 բլոգի 1 նյութ...
Տադադադամ...
Հիմա ինչու եմ ընտրել հենց այս նյութերը...Ասեմ,որ բլոգները ուսումնասիրելու ժամանակ շատ էին Դիջիտեքյան և Օլիմպիական նյութերը,որը շատ ուրախալի է:Ես չուզեցի ընտրել այդ  նյութերը քանի որ համոզված եմ,որ դուք տեսել եք դրանք և քննարկել եք:Ընդհանրապես նյութերի մեջ ես շատ եմ սիրում,որ կա գրողը,իր ձևը իր հոգին:Այդ ամենինչ ցույց է տալիս Աստղիկ Մամիկոնյանը...իր նյութում:Էդուարդի բլոգում միշտ ինչ-որ շարժ կա,որը հաճելի է:Նյութերը ուսուցողական են,կարելի է ասել Էդուարդը լիովին Blogger է:Հիմա դուք կմտածեք,որ Աստղիկի բլոգը ու Էդուարդի բլոգը տարբերվում են իրենց չափանիշներով,բայց իրենց բլոգերը ինձ դուր եկան առանձին-առանիձին:Անցնենք Էմմային:Էմմայի նյութերը միշտ տարբերվել են,իսկ բլոգի դիզայնը ամբողջացնում է իմ ընտրությունը:Այսքանը...եղեք ակտիվ...

06.02.2013

Տպավորություններ նկարից......


Նկարին նայելուց մեջս հանգստանում է,կարծես անվերջություն լինի:Կարծես ամեն ինչ վատ է,բայց դրա հետ մեկ տեղ ամեն ինչ լավ է,այսինքն հանգիստ: Միշտ ասում են,որ կարմիրն է սիրո գույնը,բայց այս նկարում սևի և սպիտակի համադրությամբ ստեղծվում է սեր,որը ինձ հարազատ է: Պատմությունս կգրեմ ներքևի նկարի մասին:
Պատմությունը տղայի մասին է,ով չէր գտնում իրեն:Նա աշխարհում կար,բայց դրա հետ մեկ տեղ չկար:Նրան աշխարհ բերեց սերը մի աղջկա:Աղջիկը կարծես հոգի լիներ,որը տղային կենդանացնում էր:Տղայի կյանքի իմաստը այդ աղջիկն էր,որը իրեն մերժեց:Աշխարհը խառնվեց բորբոքվեց,և վերջում ամեն ինչ եկավ իր տեղերում,այսինքն ոչ մեկ իր տեղում չէր:Եվ ամեն ինչ հանգստացավ,միայն սերն էր փորձում փոփոխել կյանքը,որը անհետացավ:

22.01.2013

"My recipe for a healthy life"

I want to live healthy...I don't know the exact way how to do it... but i can say how I imagine the healthy life! If you want to live healthy you shouldn't eat fast food!!! Every day you need to go morning exercises; for example if you don't have time in the mornings to do it, you can do it during the day!!! for example, do not use the elevators and use the stairs:) you can jump over the stones when you go to the school. When you are young it is very easy to live healthy!!! but when you get old it is getting harder. That's why I suggest my parents don't watch the TV in the evenings and go for walking, they can do simple yoga exercises... you should make yourself to work on our body. And also you should have mind... if you want to live healthy, you  should think about good things! Be Positive!!! Be Healthy!!!!!!!

Թումանյանական օրերին ընդառաջ...

Արդյոք հնարավոր է մեկը երջանիկ լինի երբ մյուսները դժբախտ են…



Ինչպես…Ինչու…մտքումս չի տեղավորվում,արդյոք ես էլ եմ այդպիսին:Ինչպես եմ ես կարողանում ժպտալ,ինչպես եմ ես հասնում իմ ժպիտին:Արդյոք ես ուրիշներին նեղացնելով եմ ժպտում:Արդյոք մարդիկ այդքան զզվելի են…եթե այդքան զզվելի են, ինչու է Աստված ստեղծել մեզ,բոլորն են այդպիսին…թե միայն ես եմ:Ամեն օր տեսնելով իմ ծանոթներին՝ ես հասկանում եմ,որ եթե ես վատ վիճակում լինեմ, նրանք կարող է թքած ունենան ինձ վրա,ու հիմա դա մարդկություն է կոչվում:Հիմա մտածում եմ ու հասկանում,մարդիկ տան համար իրար սպանում են,դա է մարդկությունը:Հիմա ես մա՞րդ եմ... Ինչպիսի մարդ  է պետք լինել…երբ պետք է օգնել,երբ պետք է լացել…ոչ-ոք չգիտի:Հիմա գրելով հասկանում եմ,որ իմ ընկերը կարող է լացել,իսկ ես ժպտամ…հիմա դա լավ է, թե վատ…Եվ գալիս են հարցեր, որոնց պատասխանները չգիտեմ:Հիմա ես չգիտեմ, թե ճիշտը որն է…ինչպես հիմա պետք է ինձ պահեմ…ժպտամ…լացեմ:Ու էլի ես ապշում եմ,ինչպես են մարդիկ դառնում մարդասպան ու հետո ապրում…այս նախադասությունը ասելուց հետո ինձ մի քիչ մարդ զգացի:Ուրեմն ով է մարդը…նա, ով անընդհատ հարմարվում է ուրիշի տրամադրությանը…թե նա, ով թքած ունի բոլորի վրա:Ես դեռ այնքան փոքր եմ,որ ասեմ, թե ինչպիսին եմ ես,բարի եմ, թե չար…քանի որ չգիտեմ, թե բարին որն է կամ չարը:Ու էլի…չգիտեմ:

06.01.2013

Իմ հեքիաթային ճանապարհը դեպի դպրոց...


Ամեն առավոտ,ես իչպես ամեն մի Սեբաստացի գալիս եմ դպրոց մեր դպրոցի երթուղայիններով:Եկեք պատկերացնենք...մութ-մութ առավոտ,քունդ տանում է,և միայն ալարում ես:Դանդաղ-դանդաղ լուռ փողոցով գնում ես դեպի կանգառ,որտեղ կանգնելով սկսում ես մրսել:Եվ հանկարծ հեռվում տեսնում ես <<լույս>>:Լույսը գնալով մոտենում է,իմ աչքերը գնալով բացվում են:Ահա բացվեց դուռը...ահա եկավ այդ պահը,երբ ընդամենը բարև ասելով դու սկսում ես ժպտալ:Երթուղայինի վերջում(որտեղ միշտ ավելի որախ է) տեսնելով իմ ընկերներին,ֆիզիկայի և ավտոբուսի վարորդի օրենքների դեմ վազում եմ նրանց մոտ:Ես ոչ թե նստում եմ այլ ընկնում եմ նստատեղին,որը մեր ավտոբուսյան զրույցը ավելի է հետաքրքրացնում:Ընկերներիս հետ զրուցելով,մոռանում եմ այն ամենը ինչ պատմեցի երթուղային նստելուց առաջ:Ինձ թվում է ամեն մի աշակերտ երազում է ինչ-որ պահ լինել ուսուցիչ:Երբ ավտուբուսի ուսուցիչները ինչ-ինչ պատճռներով չեն գալիս,ավտոբուսի վարորդը ,լսելով աղմուկը,ասում է.<<Լուսո ջան նայի էրեխեքին,որ շատ չարություն չանեն>>,այդ պահին կարծես ամբողջ մի արարողություն լինի:Առաջին հինգ րոպեն ինչպես ուսուցիչ միայն հիասթափություն է,քանի որ ընկերներդ ասում են.<<Լավ Լու՜սո>>,իսկ փոքրիկները չեն լսում:Մի քիչ մտածում եմ,և ընկերներիս օգնությամբ ստեղծում եմ ինտելեկտուալ խաղեր,որոնց հաղթողը ստանում է այն ինչ կա մեր պայուսակում:Այսպիսի հիանալի պահեր,շատ հաճախ չեն պատահում:Երբ ուսուցիչները տեղում են,և երթուղայինում քաոս չկա,սկսվում է <<Երթուղային քննարկում>>:Քննարկում ենք ամեն ինչ՝ գրքեր,ֆիլմեր,երգեր...Եվ հենց պահը հասնում է երգելուն մեր երթուղայինը,երթուղայինից վերածվում է համերգասրահի...Երգում ենք ես և Մարիամը Մանսուրյանը Դպրոց պարտեզից....Ծափահարություններով ավարտում ենք մեր համերգը,բայց չի ավարտվում մեր ճանապարհորդությունը դեպի դպրոց:Անցնենք առաջ,ուրեմն արդեն մոտենում ենք դպրոցին,բայց մինչ մոտենալը մենք անցնում ենք ոչ հարթ...շա՜տ ոչ հարթ ճանապարհով:Մոտենալով այդ խոչնդոտներին մեր երթուղայինը դառնում է խաղահրապարակ...մենք իջնում ենք հետո բարձրանում...միքիչ ցավոտ է,բայց շատ զվարճալի:Եվ ահա եկավ այն պահը...եկավ ցտեսության պահը:Միշտ այդպիսի պահերը տխուր են,բայց մենք չենք տխրում...չգիտեմ ինչու,երևի գիտենք որ դպրոցում ավելի լավ է լինելու:Այսքանը իմ հեքիաթային ճանապարհի մասին դեպի դպրոց:

04.01.2013

Ամանորյա մտորումներ,ոչ ամանորի մասին


Ողջույն բոլորին արդեն 2013 թվականում:Դեռ չեմ զգում,որ արդեն 2013 թվականն է,քանի որ դեռ տետրումս չեմ գրել 04.01.13թ.:Այս պահին մեր տանը հյուրեր կան,ինչպես ձեր այնպես էլ մեր տանը հիմա լսվում են.<<Չխկ-դխկ-ծլնգ-ծլնգ-չարը խափանվեց-Լուսո ինչ ես համակարգչի դիմաց նստել վեր կաց օգնի>>,բայց ես մտքերով ուրիշ տեղ եմ:Հիմա դուք կարող է մտածեք,որ իմ մտքերը ձեզ հետաքրքիր չեն,բայց իմ մտքերը ձեր մասին են,հենց քո:Հիմա ես մտածում եմ թե իմ կյանքում ինչ կլիներ եթե ես չգայի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր...
Սկսենք նրանից,որ ես հաստատ հիմա շվի չէի նվագի,այսինքն չէի էլ երգի,այսինքն իմ երազանքը չէր լինի երգչուհի դառնալը:Դու պատկերացնում ես ինչ հետաքրքիր է...եթե իմ եղբայրը մեր դպրոցում չաշխատեր,ես մեր դպրոց պարի չէի գա,ինձ նկարազարդ գրքեր չէին նվիրի,ես կգնայի համար 27 դպրոց,շվի չէի նվագի...իմ երազանքը ուրիշ կլիներ:Պատկերացնում ես ընդամենը դպրոց:Եթե դու կարծում ես,որ դու այստեղ սովորում ես,իսկ ես կարծում եմ դու այստեղ որոշում ես ընդունում,ստեղծում ես քո ապագան:Այդ ամեն ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում իմ դպրոցին(հանկարծ չմտածես,որ ինքնա գովազդ է),որը ինձ թույլ է տալիս արտահայտվել,որպեսզի դու լսես իմ ձայնը:Կարծում եմ շատ կարելի է իմ,քո...մեր դպրոցը գովել,բայց ես առաջին հերթին գովում եմ մեր դպրոցի ազատ արտահայտվելու հնարավորությունը...Ավելին ասեմ ես երջանիկ եմ մեր կրթահամալիրում սովորելու,և <<Սեբաստացի>> կոչվելու համար...