23.01.2016

Ն - նամակ

Բարև,
էս տարի առաջին անգամն ա որ չեմ գրելու քեզ: Խնդանք մի-քիչ, չէ ավելի լավն ա Ռամյուի կլավիսինի տակ մի քանի արցունք կորցնենք: Էն արցունքները, որ դուք չես տեսնի: Գիտե՞ս
խոսքը կտրեց
-Մի վայրկյան, ես այստեղ ինչ կապ ունեմ:
Բարև,
դու կաս, հասկանում ե՞ս, դու միշտ կաս: Ես քո մասին չէի խոսում:
-Բա ինձ ինչի ես գրում:
-Կարդալ գիտե՞ս:
-Մոռացել եմ:
-Ես էլ գրել չգիտեմ:
Լռությունն սկսեց կուլ տալ ներաշխարհս, բայց Շուբերտը սկսվեց:
Գրկել, գրկել, ու միայն գրկել: Պետք ա գրկել բոլորին: Մյուս անգամ տեսնեմ սև հագուստդ գալու եմ ու գրկեմ: Ես ուրիշի մասին եմ քո մասին չեմ: Քո մասին չեմ սիրում խոսալ, դու ես չէ սովորացրել ինձ լռել, ո՞նց խոսամ: Բոլորին գրկեի: Մենակ թե ձեռքերս հասնեին... ու բոլորին գրկեի:
-Ես Մեղավոր:
-Դու Մեղավոր:
-Ես Մեղավոր:
-Ես Մեղավոր:
-Դու չէ: Ես:
-Ես Մեղավոր:
Ես քեզ սիրում եմ: Էլի ու էլի, էդ անիմաստ բառերով եմ զգացմունքս արտահայտում, կներես: Կներես էլի, կներես եմ ասում:
Ոչ մի բան:
Վերջ:


15.01.2016

էս ամեն ինչի մասին

Ես աչքերս փակում էի Անձրևի հավերժ ձայների ներքո: Այն ձայների ներքո, որոնք միշտ հնչել են ու կհնչեն. անպայման չէ դուք լսեք: ԴՈՒՔ, ընդհանրապես, անպայման չեք: Ամեն հավերժական կաթիլ, որ միշտ եղել է ու կլինի: Ու ես բարձրացրի ձեռքերս վեր, տեսա աշխարհը, որը դուք երբեք չեք տեսնի: Ու ես բարձրացրի ձեռքերս վեր ու հավերժությունը զգացի: Առավոտյան անթերի Արևին էի նայում: Այն շողին, որ միշտ եղել է. եղել է ընդմիշտ: Ձմեռային Արևն ուրիշ ձև է տաքացնում (թեյ չեմ սիրում, չեմ կարող համեմատել): Էդ շողերը, որ մինչև հիմա լուսավորում են, որ մինչև հիմա դեռ սողում են, որ անսահման Տիեզերքներում սավառնում են: Հասկանո՞ւմ եք:
Երբեք չե՞ք մտածել, թե ուր է կորում ձայնը: Ախր լսում ենք, ու էլ չկա: Ո՞ւր ա գնում:
Անսահմանություն, հավերժություն, ընդմիշտ: Հասկացե՜ք: Մենք եղել ենք, միշտ, մենք միշտ կլինենք, մենք հավերժությունն ենք: Մենք «մահ»-ից հետո չենք դառնում հավերժ: Մենք մեր «կյանք»-ից առաջ էլ ենք եղել հավերժ: Ու արդյո՞ք այս մարմինն է կարևոր: Մարմին, որ ամեն վայրկյան փոխվում է:
Վայրկյան... ձեր վայրկյանները հաշվելը: Ու էս անիմաստ տարիքը: Էդ թվերը, որոնք էլի ձեզ սկսում են վախեցնել:
-71... ուրեմն շուտով կգնա:
-Ո՞ւր է գնում էէէ՜:
Տիեզերքը հո մեկն է: Ամեն ինչ հավերժ է: Ձեր կարծիքով էս պատերը խանգարելո՞ւ են, մի մարմին լինելուն: Բոլոր մարդիկ, բոլոր ձայները, ամեն նոտան, ամեն խոսքը, ամեն հայացքը... դեռ սավառնում են: Սավառնում են... անվերջ:
Էս հիասքան բառերը: Էս հիասքանչ զգացմունքը:
Ես գոյություն չունեմ ու գոյություն չեմ էլ ունեցել...
Ու ես զգում եմ ամեն մի անձրևի կաթիլը, որ թափվել է երբևիցե  ու թափվում է մինչև հիմա: Զգում եմ Արևի ամեն շողը, որ փորձել ա ձեզ մի քիչ մոտեցնել իրան: Զգում եմ քո ասած ամեն բառը: Զգում եմ Տիեզերքի լռությունն... ու մինչև հիմա լսում եմ էն առաջին «լյա»-ն !
Հավերժ... Տիեզերք... Հավերժ... Տիեզերք... Հավերժ... Տիեզերք... Հավերժ... Տիեզերք...
Հավերժ... Տիեզերք... Հավերժ... Տիեզերք... Հավերժ... Տիեզերք... Հավերժ... Տիեզերք... Հավերժ... Տիեզերք... Հավերժ... Տիեզերք 


12.01.2016

Ես եղել եմ ու կլինեմ... /Արևապաշտ շարքից/

Օհ՜: Էս ինչ լավ գիշեր է: Ձմեռային գիշերները էնքան լուսավոր են: Մարդիկ կան է, որ մթից վախենում են... էդ ո՞նց է: Ձեռքերս բարձրացրեցի վերև, որ տեսնեմ... Տեսնեմ քեզ: Ոնց-որ պրոեկցիա լինի ձեռքերիս վրա: Մենակ գիշերն ա է տենց: Գիշերնես հայտվում ձեռքերիս վրա: Ու մենակ առավոտյան ա մտքովս անցնում, ինչի մի լավ ծափ չեմ տվել գիշերը: Ձայները եկան... Ես ձեզ կարոտել էի: Մերոնք մտածում են ականջակալներով երաժշտություն եմ լսում: Ականջակալներով ինձ եմ լսում: Ինձ լսել մենակ տենց ա ստացվում: Ձեռքերս երկարել են: Ես շատ եմ խոսում, բայց հաստատ ոչինչ չեմ ասում: Իմ ձենն էնքան տհաճ ա լսել: Էս ամենն ասում ա որ ճիշտը լռելն ա: Էնքան եմ կարոտել կանաչ աչքերիդ մեջ նայելն ու լռելը:
Կանաչ... Կապույտ... էս ինչ լավ գույներ են չէ՞: Գիտե՞ք, Հայրիկիս սիրած գույնը Կանաչն է, ես էլ եմ նոր իմացել: Էնքան պարզ է ժամանակն կառավարել:
Փակե՜լ... խորազուզվել... ու կտրվել: Իրոք որ անիմաստ են մարդիկ եղել:
Հիշում եմ, իմացեք ես միշտ ամեն ինչ հիշում եմ: Ինչ հարցնում եմ, ու ուղղակի ձեր աչքերի մեջ նայում, իմացեք ես էդ գիտեմ: Էդ դուք եք միշտ պտտում: ՁեՐՐՐՐ աչքերը:
Պտտվել ասեցի հիշեցի... Ձյան պտույտը հրաշք էր չէ՞: Էս ինչքան մաքրեց: Էս ինչքան սրբեց: Զգացիք պինգվինի նման քայլող մարդիկ ժպտում էին? Ահ՜, Ձյունը թափվեց ու ինձ էնքան-էնքան բան ասեց: Լուսնից ինձ նամակ էր բերել: Լուսինն ընդհամենը 4 օրեկան ա, բայց մեկ ա անչափ սիրում ա մեզ: Էդ Լույսը միշտ մենակ մեզ ա տալիս: Արևը... անիրական իրականը: Իմ ամենամեծՍԵՐ՝ Արևը: Էդ Լույսն ամենլուսաբացին... որտեղից իրան էդքան Լույս: Անթերին:
Արդեն սովորական դարձաձ կեղծ խոսակցություններն, ու իմ ականջակալները... ոչինչ չի փոխվել:
Լիներ հեռու մի անկյուն,
Լիներ մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։
(Հովհաննես Թումանյան)



22.12.2015

Նոր բառը

Փըխկ... պիու-պիու... բըռռռ... բըռռռ !! խնդալու ա չէ՞: Դե՛, խնդա՛: Հենց հիմա՛:
Սենյակի պատերը հետս քարշ էի տվել: Ծանր էին: Ես պատերն օգտագործել չէի ուզում: Իրանք ինձ չէին լսում:
Փակվեց:
Էս ի՞նչ ա: Մի վայրկյան էլի: Մի հատ էլ, խնդրում եմ: Մի վայրկյան էլ տվեք: Խնդրում եմ: Խավար: Ուզում եմ գոռամ: Հա, բայց որ գոռամ ի՞նչ եմ ասելու: Մի բառ կա: Հաստատ մի բառ կա:
(-Կներես)
/չլսվեց/
(-Ապրես?)
/խավարն էլի կուլ տվեց/
Խավարի մեջ սկսեցի ընկնել: Վախենում էի: Աչքերիցս արյուն էր թափվում: Աչքերս բռնել էի, փոխանակ թողնեի, որ արյունը կուլ տար խավարը :
Արյունն ավելի լավ զրուցակից դուրս եկավ քան կարծում էի: Արևին հիշեցի: Վայ, կանաչ Երկրագունդը ^___^ վերջում կանաչ մնալու են մենակ աչքերը:
/կըրթ-կըրթոց լսվեց, առաջին անգամ մի ձայն խոցեց խավարը/
Էս դո՞ւ ես: Ոտքերդ նե՜նց սիրուն են: Պարզվեց՝ դեմքդ վախենալու Դատարկն է: Ուռա՜՜՜:
Էլի՞: Սկսեցի ընկնել: Էս ի՞նչ ա է: Էս ի՞նչ զգացմունք ա: Էս ի՞նչ նոր բառ ա: Էս ի՞նչ խնդալու կոշիկներ են:
Կոշիկները սկսեցին մոտենալ: Դեմքիս վրա մի քանի հետք թողեցին ու գնացին:
-Ժպիտ, - ասաց Լուսանկարիչը:
Ժպտացի, բայց ժպիտս նույնը չէր:
Ա՜՜... ձայնս կորցրեցի: Շտապ: Ինձ մի վայրկյան է պետք:
-Էդ ի՞նչ ա է մի վայրկյանը, որ չեք տալիս:
Երկնքի, հեչ, վեջին էլ չի:
Կանգ: Չէ, շարունակվեց: Պատերը էլ չէին մոտիկանում, բայց հո Տիեզերքը շնչում էր ~
Ծակվեց: Խավարը ծակվեց: Նոտան լսվեց: Ու փշրվեց:
Քայլում էր «Ես»-ը, որն էլ գոյություն չուներ: Ու մի բառ էր մտքում կրկնում: Մի նոր բառ էր մտքում կրկնում: Չգիտեր՝ որտեղ նայեր: Նոտան էր կարոտում: Ոչինչ այդքան գեղեցիկ չէր, որքան այն նոտան, որ Նոր բան զգացնել տվեց իրեն: Նոր...
-Շնորհակալություն:
/խավարն ու արյունը մի ակնթարթում անհետացան/
Կներես, որ չէի պատրաստվել: Կներես, որ ուրիշներին էի հավատացել, ոչ թե հայելուն: Կներես, որ անունս էի ուզում քեզ ասել:
Առանց անուն. հիասքա՜նչ էր, հիասքա՜նչ: Առանց ոչ մի անուն:
Իմ անունը հանկարծ չտաք: Ես էլ քո անունը երբեք չեմ տա: Երբեք՝ երկնքին նայելուց, ոչ մի նոտայի անուն չեմ տա:
-ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, որ հիշեցրիր, թե ինչի համար ես պետք ա չխոսեմ, ինչի համար պետք ա ետևում նստեմ, ինչի համար պետք ա մարդկանցից ավելի ու ավելի զզվեմ, ինչի համար պետք ա անունս տհաճությամբ արտասանեմ, ինչի համար պետք ա աչքերս ավելի ու ավելի շատ փակեմ: Շնորհակալություն, որ հիշեցրիր:
Ու էս գիշեր ես կնայեմ երկնքին: Ու էս գիշեր ես անանուն շնորհակալություններ կհայտնեմ... Ամբողջ գիշեր:
/ոչինչ/
/անվերջություն/
/               /


05.12.2015

Արևից հետո

Աչքերն են որ ինձ ասեցին, որ ես էլ եմ Տիեզերք։ Այո, հենց այ տենց անեզր ու անթերի բառ կօգտագործեմ՝ Տիեզերք։ Չէ, որ բոլորիս մոխրացած հոգիների տակ թաքնված ա Տիեզերքի գույները։ Փակիր աչքերդ ու ներսդ նայիր։
Ամեն ձյան փաթիլը մեզ հպվելով ա կորցնում իր մաքրությունն ու պարզությունը, մեզ հպվելով դառնում ա ցեխ։ Ցեխ, որ այնքան կեղտոտ է որ գույն էլ չունի։ Ձյունն ա ինձ հիշացնում, թե ինչ պարզ ենք մենք եղել։ Ձյունն ա ինձ հիշացնում, թե ինչ հիմար ենք մենք հիմա դարձել։
Ու էս անգամ էլ ամբողջ գիշեր նայում էի, թե ոնց ա Ձյունը Լուսնից պոկվում թափվում էս աշխարհի բոլոր հոգների վրա, փորձելով մի-քիչ էլ խորք թափանցել։ Իրոք Լուսինը սիրում է Երկրին։
Ու ի՞նչ, էկեք սպանենք իրար։ Էդ արյունը թափվի Ձյան վրա։ Օհ՜, սպիտակ և կարմիր ինչ սիրուն համարդությունը է։ Եկեք խոսանք, եկեք խոսանք թե ինչքան հեշտ է հիմա մարդ սպանելը։ Ինչքան հեշտ է հոգին գողանալը։ Էկեք զզվենք, փտենք, եկեք աչքերներս պինդ փակենք որ հանկարծ ոչինչ չտեսնենք։ Օհ սպիտակ ու կարմիր։
Կարամ խնդամ ձեր վրա, բայց ես էլ եմ ձեզանից։
Արդեն սովորական գլխացավով քայլում էի, մեկ էլ Արև։ Արևն ընկավ։ Արևն ընկավ ուղիղ կողքս։ Վերևից, հայտվեց կողքս։ Մի քանի միտք եկավ գլխիս։
Մեզ չեն թողել Արևին նայել ու ձյանը կպնել։
Իսկ Լուսինն ու Արևն միշտ են լռե՞լ։
Ա~~~ էնքան բարձր էի գոռում, ափսոս Արևն ականջ չուներ որ լսեր։ Արևն աչքեր էլ չուներ, որ տեսներ թերություններս։ Ես նայում էի։ Երկար-երկար։ Ժամանակը կանգնել էր է, Արևը կողքս էր․․․ ժամանակ չկար։ Նայում էի, ու թող աչքերս դառնային մոխիր։ Ժպիտ, էդ ինչքան ժպիտ տվեցիր էդ անժամանակ աշխարհում։ Գիտե՞ս վախենում էի։ Հետո հասկացա, ականջակալներս հագա ու թռա քո մեջ․․․
Ափսոս․․․ դու արդեն չկայիր, ու ես շտապում էի։

28.11.2015

ես, դու, Մոցարտը

Մարդիկ էնքան մոռացկոտ են: Մարդիկ մոռացել են, որ իրանք էլ են Տիեզերք: Ախր, ոնց կարելի ա տենց կարևորը բանը մոռանալ: Մոռացեք, ձեր հեռախոսների համարները, էդ անիմաստ թվերն, ու ձեր սիրած խմիչքների անունները: Իսկ դուք հենց ձեզ եք մոռացել, մոռացել եք որ դուք էլ եք Տիեզերք:
Մոցարտն հաստատ չէր մոռացել: Դու էլ չես մոռացել: Բայց դու Մոցարտ նվագել չգիտես: Ոչինչ, ես էլ չգիտեմ:
Ականջակալները թռչելու հնարավորություն են տալիս: Աշնանային երեկոները կրկնվում են: Ես սիրում եմ: Արևը տաքացնում:
Արևին, նայել ե՞ք: Աշնան Արևին: Աշնան Արևն բոլորին շող կտա: Աշնան Արևը ձեզ էլ կտաքացնի, ձեզ էլ մի ժպիտ կհասնի: Աշնան Արևին նայելու համար հերթ կանգնել պետք չի:
Թշերդ կարմիր էին: Խնդացի: Իմն էլ կարմրեցին:
Լռելն էնքան կարևոր հատկություն ա: Արևածագին միայն լռելդ ա գալիս:
Ես «գեղեցիկ» բառը երբեք չեմ օգտագործել, ու արվեստը գեղեցիկը արտահայտելու միջոց չեմ համարել:
Մայրամուտը ինձ ներկեց:
Աշունն ավարտվում ա: Մարդիկ միայն գոռալ գիտեն: Ես էլ եմ մարդ: Ափսոս:
Գնա՞նք, կգրկեմ ու բաց չեմ թողնի: Կխեղդեմ քեզ:
Գունավոր Լուսինն եմ արդեն:
Մայրամուտը Մոցարտին ա հիշացնում: Էն նոտաները:
Հա՝ ես գիտեմ նոտաները, ես գիտեմ Մոցարտի նոտաները:
Լսվեց: Մի-քիչ լսվեց: Երբ որ գոռում էիր ներսդ, մի-քիչ լսվեց: Շատ պարզ չհասկացա ինչ էիր ասում, բայց լսեցի նոտաները:
Աշունն ավարտվում ա ու ես դեռ կլռեմ: Ես կխոսեմ, բայց դուք չգիտեք ես մտքում կլռեմ:
Սենյակում այնքան մարդ կար, բայց մենակ ես էի, դու ու Մոցարտը:
Մոռացա ասեմ, ապրես:
Կներես, դու Արև չես:
Փորձի, երգել:
Ցէ:


18.11.2015

Լուսնից /N1/

Երևի աչքերս փակեմ:
Իսկ դուք գիտե՞ք, որ երազանքները կատարվում են: Բոլոր-բորոլ երազանքներդ կատարվելու են, կամ կատարվել են, բայց ամենածիծաղելին այն է, որ կարող է հենց հիմա էլ կատարվում են: Իսկ դու նստած ես, մի հատ վեր կաց թռվռա: 
Երազանքներդ կարող է հեռվում են կատարվում, կարող է միլիոնավոր կմ այն կողմ, կամ միլիարդավոր կմ վերև, բայց կատարվում են: 
Ճանապարհին ընկած տերևը մեկի երազանքն է եղել: Նենց կգրկեի, երկնքի գույնը երազող մարդուն: Գրկել շատ եմ սիրում, ու կորցնել չգիտեմ: 
Լուսաբացին, դեռ աչքերը բաց էին: 
-Արև եմ գտե՜լ, Արև եմ գտե՜լ:
-Սուս հա՞, թե չէ էլի կսկսես պտտվել:
-Ես սիրում եմ պտտվել: 
Սպասումներով էր քայլում աղջիկը: Սպասում էր Արևածագին:
Արևի հզորության մասին կարելի է անվերջ խոսալ: Արևի ուժի: Արևի ձգողության: 
Մի բան չեմ հասկանա, էդ ի՞նչի մեկի գլխին էկավ մարդ երազել ! 
Արևին գրկել չի ստացվում: 
-Երազե՞մ:
Թռանք... 

Ճանապարհներում կորել ու էլ հետ գալու ճանապարհը չգտնել եմ ուզում, բարձր ջրվեժից թռնել ու ուժեղ գետնին ընկել եմ ուզում, անվերջ երրորդ օկտավայի ռե նվագել եմ ուզում, ու Արևին գրկել եմ ուզում:

Աչքերը բացվեցին:  












21.09.2015

Ինչպես եմ կազմակերպում իմ լրացուցիչ կրթությունը և որտեղ

Լրացուցիչ կրթությունը կազմակերպելը դժվար է: Մանավանդ, երբ դու սովորում ես երկու տարբեր դպրոցներում.մեկը հանրակրթական՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, մյուս երաժշտական՝ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, և նշեմ, որ այդ դպրոցները գտնվում են քաղաքի տարբեր մասերում: Ու այստեղ դեռ հարց է մնում, լրացուցիչը երաժշտականն է, թե  հանրակրթականը: Գիտե՞ք դասացուցակ կազմելիս, ամեն մեկն իր մասին է մտածում: Ամեն մեկն՝ ուսուցչից մինչև սովորող, ու սովորողի ծնող: Դա մի կողմից զզվելի է, մյուս կողմից էլ՝ հասկանալի: Ու ամեն տարի մինչև ամենօրյա դասացուցակս կազմվում է, սեպտեմբերն արդեն ավարտվում է: Կազմելիս միշտ մոռանում ես երթուղայինների չկազմված ու ընդմիշտ փոփոխվող «դասացուցակի» մասին: Կրթահամալիրիս շնորհակալ եմ, որ վստահում է իմ գիտակցությանը ու հնարավորություն տալիս, որպեսզի ընտրեմ իմ հանրակրթական դասերը, և դասերի ժամերի քանակը: Ու հիմա ես գիտակցում եմ, որ երկուսն էլ իմ համար հանրակրթական են, երկուսն էլ կարևոր, նույնիսկ երաժշտական ավելի կարևոր: Սիրեցի երաժշտությունն, ու հասկացա, որ լրացուցիչն դարձավ հանրակրթական: Ու էստեղ կորավ ժամանցի հասկացողությունն, ու հենց երաժշտականը դարձավ ժամանց: Անցյալ տարի կորցրեցի լրացուցիչ ու հանրակրթական դասերի տարբերությունը, ու ավելին ասեմ՝ հեռացա կրթահամալիրից, բայց հասկացա, որ կրթահամալիրը պակասում է: Հիմա չկա տարբերություն ու այսպես լավ է: Երբ երկու տեղն էլ հաճույք ես սստանում, ու գիտելիք: Ինձ թվում ա՝  ինձ մոտ ստացվել է լրացուցիչ կրթությունը կազմելը: 

13.09.2015

Եւս մի սիրո խոստովանություն

Երևի սխալը ճանաչելն էր:
-Կներես:
-Էհ դե թող պրծնեմ, մեղավորը վերջում ես եմ դուրս գալու, ես !
Ես սովորականն եմ: Էն ամենասովորական սովորականը: Իմ հոգին էնքան վաղուցվանից ա փդել: Հոգիս մենակ առաջին տպավորությանն ա պատրաստ:
Երազանք N1
ամեն օր մի քաղաքում արթնանալ
Ինձ չեք ճանաչում: Ես ձեզ շատ եմ սիրում: Ձեզ սաղիդ միանգամից գրկել եմ ուզում: Դուք չեք թողում: Ես զգում եմ, դուք ուրիշ ձև եք ինձ սիրում: Դուք ինձ չեք սիրում... հա էտ ա մտքիս գալիս: Ուզում եմ հեռվից վազելով գամ ու գրկեմ, ձեր հայացքը ինձանից չփախնի, ու ես շատ բան եմ ուզում:
Երգը փոխվեց:
Ոչ մի նոր բան չեմ բացահայտելու: Ոչ էլ նոր բան եմ ասելու: Ասելու հնարավորությունը կորցրել եմ: Ոչինչ կարողանալ ասել էլ չի ստացվում: Ամեն ինչ մեջս պահած արագ քայլում եմ, քայլում եմ ու արցունքներս եմ մաքրում: Չէ հիմա խնդում եմ... Չէ հիմա ուղղակի խնդալու ա:
Ուզում եմ որ ինձ սիրեն, ու ես էլ եմ ուզում սիրեմ: Ուզում եմ հեռախոսովս sms գրեմ, ու էտ sms-ի վերջում չալարեմ ու սմայլիկ դնեմ, որովհետև գիտեմ որ էտ մարդը էտ սմայլիկից կժպտա, ու տենց մի ժպիտ էլ ինձ ա սպասվում մի քանի րոպեից: Է չմտածեք, էն տղու աղջկա սիրող մասին եմ/դրանից էլ կա, բայց կարևորը էտ չի/ :
Մի-քիչ սեր եմ ուզում, կարող ա հիմա էտքան մի-քիչը ունեմ ու չեմ գնահատում, ուրեմն շատ եմ ուզում:
Ծանոթություն: Գրկ: Գրկ N2: Երջանիկ նամակներ: Հանդիպում: Քիչ երջանիկ նամակներ: Երկար սպասված, ու երկար հանդիպում: Նամակներ, անիմաստ տխուր: Ու արդեն կեղծություն ա որ սկսեց:
Կներեք, ես էտքան լավը չեմ... կներեք ես ընդհանրապես լավը չեմ: Ինձ ճանաչելը լավ բան չի, ես անհետաքրքիր սովորականն եմ:
Կներեք, ես ուզում եմ գրկեմ:
-Հասկացա՞ր: 

17.08.2015

կիսատ անվերջություն

Իսկ աչքերս ցավում են: Ձեզ անհետաքրքիր են իմ մտքերը: Ինձ անհետաքրքիր են էս անիմաստ շենքերը: Ես սիրում եմ, բայց դուք չգիտեք: Ես ատում եմ, դուք էլի չգիտեք: Ես չկամ, դուք էլի չգիտեք: Գլխարկիս էնքան եմ կարոտել: Լիքը գլխարկներ ունեմ, բայց էն մեկը ուրիշ էր է՜: Ծղոտից էր էն գլխարկս: Ափսոս քամին եկավ տարավ, էտ էլ էտ ծղոտի վատն ա էլի՝ շատ թեթև ա:
Թե ինչպես կատարվեց որ սկսեցի գոյությունս շարունակեմ՝ ես չգիտեմ: Ես շատ քիչ բան գիտեմ, բայց դա ինձ հերիք է: Եթե փախնեի հաստատ հետ չէի վերադառնա, եթե փախնեի հաստատ անձնագիրս չէի վերցնի: Ես սիրում եմ, բայց ոչ-ոք չգիտի: Ամեն անգամ երթուղայինով վերադառնալուց դժվարությամբ եմ կոկորդիցս հանում էտ բառերը. «Կանգառում կկանգնեք», մտքիս ծայրով միշտ անցնում է էն փախչելը: Կարամ չփախչեմ, ուղղակի մոռանամ: Չէ, համ փախչեմ համ էլ մոռանամ: Բոլորը էն հայացքներն են իրանց վերցրել, էն վախենալու չռած աչքերով հայացքները: Ես մարդկանց մեջ իրավունք չունեմ գոյատևելու, ես Լուսինն եմ: Էստեղ անընդհատ մայրամուտի վերջն եմ տեսնում: Արևին տեսնել էլ աչքերս չեն կարողանում: Այո՜՜՜/գռեհիկ ծիծաղով ծիծաղեց աղջիկը/ վերջապես աչքերս էլ խոստավանեցին, որ ինձ ստում են: Ես իրանձ այսքան ժամանակ խնդրում էի որ ասեին, ուզում էի իմանայի որ գույները էսպիսին չեն, իրանք ավելի շատ են, ու ավելի սիրուն, ու այո՜: Տխրե՞մ, ծիծաղա՞մ, լացե՞մ... չէ ես կգոռամ: Ու բերանս փակեցին:
-Էս անգամ ի՞նչ անենք:
Միշտ խոսքերս դառնում են մտքեր: Իսկ խոսքերս դատարկվում են: Դուք դատարկությունն եք տեսնում, դրա համար էլ մտածում եք որ մառախուղ է: Էն Լուսաբաց է հիմարներ, լուսաբաց, մառախուղ չկա: Երևի էլի կիսատ թողեմ, կիսատ թողեմ որ չփախչեմ:


02.07.2015

էս անգամ էլ Շեքվեթելի :)

Ճամբարները գրքեր են քո մասին: Բոլոր ճամբարները եզակի են: Ու բոլոր ճամբարներից շատ բան ես սովորում: Քո մասին ես սովորում, ընկերներիդ, ու մարդկանց ում միայն անունը գիտեիր: Ճամբարները նոր-նոր աշխարհներ են քեզ բացահայտում, ու էտ աշխարհի մշտական մի մաս են սարքում: Էս մեկն էլ էր էտպիսին:
Սիրեցի Շեքվեթելիի մեր ճամբարը: Սիրեցի մեր պուճուրիկ սենյակները: Սիրեցի երեկոյան զրույցները: Սիրեցի ծովի հետ մի մարմին լինելը: Սիրեցի կատակները: Սիրեցի անուշ ծառերի հոտը: Սիրեցի ծովի ափի քարերը: Նույնիսկ սիրեցի անվերջնալի մեր ճանապարհները: Սիրեցի ընտեղի դպրոցը: Սիրեցի մեր էրեխեքին: Սիրեցի մեր ուսուցիչներին: Սիրեցի, ամեն ինչ, շատ-շատ սիրեցի: 
Էնքան զգացմունք կար: Էնքան հանգստություն: Կարամ ասեմ քիչ էր: Էնքան քիչ էր: Քիչ էր էրեխեքով ֆռֆռալը, ժամանակ չկար, քիչ էր դպրոցի էրեխեքի հետ խոսալը, ժամանակ չկար, քիչ էր գիշերները ջրիկանալը, ժամանակ չկար: Էնքան քիչ էր: 
Մեկ օր էր չկար որ էնտեղ էինք, որ արդեն էրեխքը ասում էին. «Գնանք տուն», «Գնում ենք տուն», «Շատ կա՞ մինչև տուն հասնենք»: Նենց հետաքրքիր ա էտ ամեն ինչը նկատել: Էս ճամբարի նաև իմ համար շատ բաներ նկատելու ճամբար էր: Իմ մեջ էլ եմ շատ բաներ նկատել: Կողքիս կանգնած մարդկանց մեջ էլ: Էս ճամբարը դրանով էր եզակի:
Հիշում եմ անցյալ տարի էր որ մեր ակումբը առաջին անգամ գնաց Վրաստան, ես չգնացի: Ցոկենց հետ Արցախ էինք գնում, չէի կարա չգնայի: Ու մերոնք էլ ինձ շատ չէին վստահում: Ու էս տարի: Ամեն ելույթից հետո, ես Էլիզը Աստան ասում էինք, երբ ա գալու որ իրար հետ գնանք Վրաստան: Ու սենց տարին ավարտվում ա, ու ընկեր Կարենը ասում ա որ արդեն ծրագիրը գրել ա: Յուհու՜՜՜: Երջանկություն: Թռվռում ենք: Ու ամեն օր, մի խոչընդոտ առաջանում ա: Սկզբում մրցույթի էի, հետո քննության, հետո Թբիլիսում ջրհեղեղ էղավ, հետո պասպոռտս էր դժվար ստացվում, ու վերջում ամեն ինչ ստացվում ա: Ու արդեն իրերս եմ հավաքում: Որ էտ օրը լուսադեմին պետք ա գնանք: Զանգում ա ֆլեյտայիս ուսուցիչը ասում ա որ մրցույթի եմ ասմի 1-ին Վրաստան չեմ գնում: Ու չեեեք պատկերացնում ինչ կատարվեց: Մաման զանգեց տնօրենին /երաժշտականի/ օրը փոխեցինք, գնացի երաժշտականից չինական ֆլեյտա վերցրեցի որ իմ արծաթիցը խոնավությունից վարի չտամ: Ու վերջ լուսադեմ ա:
Ես եմ, Աստան ա կողքս, մյուս կողքս էլ Ֆրեդն ա: Ու սենց չեմ հավատում: Էլիզի անուշ ժպիտն եմ տեսնում, ու չեմ հավատում: Գնում ենք: ԳՆում ենք: Ափսոս, շատ երկաաար գնացինք :Դ բայց հիմա նայում եմ վառված թևերիս ու ժպտում եմ: Որովհետև Շեքվեթելիի ճամբարը ինձ մենակ ժպիտներ ա նվիրել: Ժպիտներ ու լիքը նոր բան իմ ներքին աշխարհի համար ^_^ 
Ու հիշում եմ: Որ արդեն գիշերվա ճանապարհն ա: Մութ ա: Կողքս էլի Աստան ա, ուղղակի արդեն վառված: Էլիզը դիմացս ա, Ֆրեդի հետա: Ու հասկանում եմ, ամեն ինչ ստացվեց: Էտքան-էտքան բան էղավ բայց ամեն ինչ ստացվեց: 
Շնորհակալությու՜Ն, որ ևս մի ճամբար կազմակերպեցիք ու ինձ ևս մեկ հնարավորությում տվեցիք ինձ հասկանալու, ինձ ճանաչելու, ու ուղղակի ժպտալու :) 





25.06.2015

օր / 24 ժամ

Երև հպարտանում եմ քեզանով Արև: ՉԷ նախանձում: Գլխարկը փակում ա աչքերս: Ինչի՞ եմ հագել: Սիրում եմ: Երևի գլխարկինել եմ սիրում: Ես բնությունից հեռու եմ: Ես Արևից հեռու եմ: Ես կանաչ գույնը չեմ սիրում: Ես վատն եմ: Ես ինչ ուզում, էտ էլ եմ անում: Էտ ճիշտ չի: Ճիշտ... ինչ քյառթու ու զզվելի բառ ա: Գիտեք վերջերս Արև չեմ էլ նկատում: Ներքև եմ նայում: Գետնին... ու չեմ հասկանում: Ներքևում ոտքերիս կողքը հոսող ավազի մտքերը չեմ հասկանում: Էտքան հեռու եմ գնացել: Կարող ա էլ հետ գնալ չստացվի՞: Կարող ա էն պարզությունը ընդմիշտ կորցվի՞:
-Բարև՜:
-Ասֆալտ են լցրել:
-Ո՞նց, ե՞րբ, ո՞րտեղ, ի՞նչու:
-Հենց այդպես, երբ երեխա էիր, ամեն տեղ, որովհետև:
-Ես վախենում եմ քեզանից:
-Սուս, հանկարծ ոչ-ոքին չասես որ ես կամ:
-Ես քեզ պետք ա լսե՞մ:
-Դու ոչինչ պետք չես:
Եւ հիմարը կհետևի մթությունից առաջացած մի ստվերի: Ստվեր որը գլխարկ չունի: Ստվեր որ ոչինչ չունի:
-Գլխարկ տեսնում ես չէ՞: Տեսնում ե՞ս, երկնքի մթությունը:
-Հրաշք ա, ափսոս դու չես տեսնում:
-Ոչինչ ես քո ստվերն եմ տեսնում:
-Աչքերդ ինչ հիմար ձև են պատրաստել:
-Քոնը իմինից չի՞:
-Դու մենակ աչքիդ վրայի ստվերներն ես տեսնում: Իսկ ես ամեն ինչ:
-Ամեն-ամեն?
Լռություն որը խախտել չի լինի: Աղմուկ լռություն դարձաձ: Կյանքը ըտենց ա: Ես կկարոտեմ, իսկ դու կմոռանաս, ինչ-որ մեկը չի նկատի, իսկ ին-որ մեկը կերջանկանա: Էտքան պատմություն մի տան մեջ: Ինչ-որ կյանքի իմաստներ հնուց եկած: Ինչ-որ գաղտնի պատմություններ մեծերի շրթունքների մեջ թաղված: Ես օտար եմ:
-Արի գրկեմ:
-Կներեեեեեեեեեեեեեեեեեեեես:
-Վերջ պահը կորցրեցիր:
Ես պահը չկորցրեցի: Ես վերջապես անկեղծ գոռացի: Բայց ափսոս խոսելու ժամանակը ավարտվեց ու հիմա միայն մտածել կստացվի: Գլխարկը ուրախացավ, էլ իմ ձայնը չի լսի: Զզվելի ձայն ունեմ, անհետաքրքիր ա լսել: Մի օր էլ սպառվեց: Ի՞նչ, կարող ա պետք ա՞ տխրեմ: Ես երազում էի: Ես երազում էի երբ էլ ձայն չեմ ունենա: Հոգնել եմ խոսելուց, միշտ դեբիլություն եմ ասում: Ու միշտ ինձ երեք տարեկանի նման են նայում:
-Բա քանի տարեկան ե՞ս:
Շշնջաց գլխարկը:
Մտքերս իրան տվեցի: Հպարտ-հպարտ մտածեցի... ամբող 3 տարեկան և 4 օրեկան եմ:
-Պատուհաաաաաաաաաաանը:
-Ո՞նց էլի մոռացել եմ պատուհանից դուրս նայել:
-Արթնացի:
-Պատուհանս ու՞ր եք տանում:
-Արթնացի:
-Պատուհանս տարաք... գույները որտեղ եք կորցրել? պատուհանիցս երևացող գույները որտեղ եք կորցրել? հը՞ն:

Պայուսակս էլ են տարել... երջանկանա՞մ:

-Էս էլ քեզ նոր կանաչ պայուսակ:
-Բայց ես կանաչ գույնը չեմ սիրում...















23.06.2015

հունիսի 23

Իսկ ես աղջիկ եմ, պուճուր, էրեխա, ես իմ ապերիկի ու քուրիկի պուճուր քուրիկն եմ, ծնողներիս կինդռ սյուրպրիզն եմ, ես ամենապուճուրն եմ: Ես եմ հիմա նստած տանը էս համակարգչի դիմաց եմ, մերոնք էլ հիմա ազատության հրապարակում են: Իմ համար են ընտեղ մերոնք, բա ես ու՞մ համար պետք ա լինեմ... իրանց չէ՞, բայց.. բայց ես պուճուրն եմ: Ես չգիտեմ ինչի են մարդիկ տենց տարբեր, ու ինչի են ինձ ամեն անգամ ապացուցում որ մարդ լինելը միայն վատ լինելն է: Չգիտեմ ինչի ա ոստիկանը էտպիսին: Չգիտեմ ինչի պետք ա քաղաքացին որ նոր ա մեծանում ոստիկանին միայն վատ բառերով նկարագրի: Չգիտեմ ինչի ենք մենք արժանացել ես կառավարությանը, ու ոնց: Չգիտեմ ինչի հույս չի գտնվում: Չգիտեմ ինչի պետք ա պուճուրը զզվի իրա կառավարությունից, ու իրան «պաշտպանող» ուժերից: Չգիտեմ ինչի պետք ա իմ երկիրը կառավարեն հիմարներ, իսկական հիմարներ: Իսկ ես լինեմ պուճուրը: Ու ես ի՞նչ անեմ: Ես տանը նստեմ, ու մտածեմ: Թե ում պետք ա հետևենք էս երկրում: Որ ինչի են մեծերը էտքան Տիեզերքից հեռու գնացել: Թե ինչի են իրար ցավացնելուց հաճույք ստանում: Իսկ ես պուճուրն եմ: Ես մեղավորներին չեմ ճանաչում, ես չեմ կարա իրանց մեղադրեմ: Ես ուզում եմ հույս գտնեմ: Ես ուզում եմ որ մեծերը բացի իրար ցավացնելուց երազեն: Ես չեմ հասկանում, ոչ մի բան էլ չեմ հասկանում:

06.06.2015

ես, դու, սենյակը

Ինձ թվում ա հիմա ոտքս կսայթաքի, ու ես կընկնեմ: Կընկնեմ, մի խորը տարածություն: Տարածություն, որ սկիզբ ու վերջ չունի, դրա պատճառով տարածություն կոչվելու իրավունք էլ չունի: Քեզ եմ հիշել:  Երևի ամենաճիշտ քեզ հիշելն էր:  Դու ինձ չես հիշի:  Մի գուցե ես էլ քեզ չեմ հիշի:  Էս անդունդի մեջ խորազուզվելուց հաստատ խավարը հիշողություններս էլ կտանի:  Կգողանա: Էտ կանոններից դուրս ա: Հա, ճիշտ ա, կարող ա իմանաս էտ կանոնները կանոններին հետևում են?:  Ձայները լռեցին, լսվեց միայն աղմուկը:  Հիշեցի, որ մռացել եմ ժպիտդ: Հիշեցի, որ ասելու բան չունեմ:  Հիշեցի, որ միայն տականքի պեզ պահանջելու կարիք ունեմ: Կգոռա՞ս: Կգոռաս նենց որ վեր թռնեմ: Որ վախենամ: Որ փախչեմ: Որ էնքան փախչեմ, որ վազել սովորեմ: Մեկ էլ, եթե խնդրեմ... շատ խնդրեմ: Կփակես էտ պատուհանը որ մտքերս էլի չփախնեն: Որ իմ մտքերի տեղակ, ուրիշի մտքերը չհիշեմ: Իմ մտքերը կորցնեմ, նորից ու նորից: Լույսը մարում ա: Անտառի լույսերը մարում են: Իմ լույսնել կմարի: Բայց անդունդում էտ կարևոր չի լինի: Սպասում եմ, սպասում եմ երբ կսայթաքի էս ոտքս: Հեռախոսս քեզ եմ նվիրում: Չէ միայն անունդ եմ քեզ նվիրում:  «Արև» անունն եմ քեզ նվիրում: Գողանում եմ էն մյուս անունները: Կարող ա դրանք մնան անդունդից հետո: Խնդալու կլինի: Անձև ու անմարմին մի էակ... մի հոգի... ու անուն:  Կտառապեմ:  Լավ կլինի:  Առժանացել եմ էլի:  Միայն մի անունիդ եմ արժանացել:  Ու էտ անունի մասին մտքիդ: Անուններից փախնելու տեղակ, քո անունն եմ հիշել: Երջանիկ ե՞ս:  Քեզ մեկ ա: Ինձ չէ:  Ինձ մեկ չի: Ուզեցի որ հիշես: Ինձ ուզեցա հիշես: Ամոթ: Կատուներ կյանքում չեմ սիրել, գիտե՞ս:  Ի՞նչ եմ խոսում: Քո մասին եմ խոսում: Ի՞նչ եմ մտածում: Ասեմ, որ քո մասին թե էլի կզզվես: Չէի ուզում էտ զգացմունքը զգայիր: Մի գնա էլի:  Ինչի էս էս սենյակի դուռը փակում?:  Բա պատուհանները ուր թռա՞ն: Ասում էի չէ փակի էտ պատուհանները:  Էլի բաներ եմ պահանջում: Պահանջում եմ էս մոխրագույն պատերից: Լուսի՜ն: Հաստատ էս պատերի հետևից Լուսինը շողում ա: Իսկ անդունդին քիչ մնաց: Քեզնով լի մտքերին փախչելուն քիչ մնաց: Այո, այո: Ինքնասիրահարված մի էգոիստ եմ... տականք: Այ էտ բառը լավ ա: Անիմաստ մոխրագույն պատերին գույն եմ տալիս: Ուղղակի մտքում եմ էտ գույները նվիրում: Ինչի՞ եմ բարձր խոսում: Բարձր եմ խոսում, որովհետև պատերը լավ լսողություն չունեն: Հա մեկ էլ, որ հանկարծ ես չլսեմ: Դու լսի էլի: Ինչ-որ բան գոնե լսի: Երբ ես անդունդը ընկնեմ հաստատ գոռալու եմ: Բարձր վախկոտ աղմուկ եմ հանելու: Խնդրում եմ մի բան կլսես, որ հանկարծ իմ աղմուկը քեզ չհասնի: Նենց տգեղ ա աղմուկը: Իմ: Կներես, որ էտքան տգեղ եմ եղել դիմացդ: Էլի պատերի հետ եմ չէ՞խոսում: Մտքումս էլ են պատեր: Հասկանալու կարիք չունեմ: Ինքս ինձանից զզվելու մեծ փորձ ունեմ: Թող ընկնեմ: Թող հանգիստ ընկնեմ: Չսիրեմ, չզգամ, չապրեմ: Թող էս խոսքերը քեզ ասեմ, որ ընկնեմ: Ականջներդ խի ես փակում?: Ա՜, ես խնդրել էի: Ափսոս որ վերջինը քեզ կխնդրեմ, որ ինձ այլևս չլսես: Ու եթե մի օր հանկարծ ընկնելուց մոռանամ: Հաստատ անունդ կհիշեմ: Իսկ դու... չգիտեմ էլ թե քեզ ինչ ասեմ: Մեկ կերազեմ, որ այլևս իմ նման վատին չհանդիպես, մեկ էլ կխնդրեմ, որ միշտ էս վատին հիշես: Ականջներդ փակ են: Աղմուկը քեզ չի հասնի: Պատերն էլ չեն թողնի: Լուսին, կուզենայի վերջին անգամ քեզ տեսնեի: Անդունդ, բարև: Ինչի ես ոտքս չի սայթաքում... էէէ


05.06.2015

Մի կաթիլ հանգստություն


Հոգնելով երթուղայինի մեջ նստած քեզանից, հոգնելով քո ուսի ծանր պայուսակից, ու հոգնելով էս մեքենաների անվերջ ձայներից... ուզում ես փախչես: Փախչես, որ մաքրես: Մաքրես էն փոշին որ էս առօրյայից ա կուտակվել: Փախչես մի-քիչ մաքրվես: Մի-քիչ մտքերդ լսես: Մի-քիչ էլ բնություն լինես:
Ամեն օր գալիս ա պահ, որ զգում եմ հեռվացել եմ: Հեռվացել եմ ինձանից, ու իմ բնությունից: Հեռվացել եմ մաքուր ձայներից: Կարոտում եմ: Ծանր քայլերով շտապում եմ և կարոտում:
Ու այսօր: Սառը-սառը ջուր: Ոչ, ես էի ուղղակի հեռվացել: Ժպիտներ: Ու ձայն: Ջրի ձայն, ոչ թե մարդկանց: Ջրի ձայն, ոչ թե անիմաստ տեխնիկայի: Թափվում ա վերևից, ու բարձանում ներքևից: Զգում ես, քոնն ա, դու էլ իրանը: Մեկ ցավում ա, մեկ ղդիկ տալիս: Էլ ոչինչ չես զգում: Խնդում ես: Հիստերիկի նման: Չէ արցունքներ են, կամ էլ կաթիլներ: Էտ ժամանակ հաստատ դրա մասին չէի մտածում: Էտ ժամանակ չէի մտածում: Ոչ մի միտք չկար: Ծանր պայուսակս էլ այնքան հեռու էր ինձանից: Աչքերս փակ էին թե բաց, կարևորություն չկար: Ես՝ ես էի, ու ես՝ ալիքներն էի:
Այնքան ձայն կար, ու այնքան լռություն: Հանգստություն ~ : Էն կարոտած հանգստություն: Էն կարոտած թեթևություն ու չզգալու հնարավորություն: Ջրի ձայն:

Ու էլի մեքենա: Էլի պայուսակ: Ու վերադարձ:

Հ.Գ. Սևանում էինք: 

26.05.2015

KING OF THE PUMPKIS / Դդումների թագավորը... թարգմանություն

KING OF THE PUMPKIS
 Deep in the middle of the woods”, said my mother, “is the place where the King of the Pumpkins lives.” “But pumpkins live in fields, not in forests”, I said to my mother. She wouldn’t listen to me. “I’m telling you”, she said, “the King of the Pumpkins lives in the middle of the woods, and the woods that he lives in are the woods right next to our house, the woods you can see out of the window over there”. She pointed with her hand to the woods that were, in fact, just outside the window behind our house. “He doesn’t live in a field like the other pumpkins” continued Mother, “because he’s not an ordinary pumpkin. He’s the King Pumpkin”. I shut up and decided to believe her, like you do when you’re a kid. Firstly I knew that it wasn’t worth arguing with my mother. She always won. Secondly, when you’re a kid, you always believe what grown-ups tell you, no matter how stupid it is. Like Santa Claus and stuff like that. Kids always believe it, even though they know it’s stupid. Still, I decided to go and find the King of the Pumpkins, partly because I was bored, partly because I was curious, and also – of course - because I wanted to know if my mother really was talking nonsense or not. Mother often talked nonsense, I have to say that. There was the time she told me that the moon was made of cheese. I knew that was nonsense. Then there were all the stories she told me. Stories about frogs, princesses, princes and shoes. Stories about donkeys and unicorns, gnomes and elves, magic mirrors and magic cooking pots. Stories about why the stars are exactly the way they are, why the river that runs through our town has the name that it has, stories about where the sun comes from, why the sky is so far away and why the elephant has a long trunk. Some of these stories, I think, might have been true. I was never sure, and it was difficult to find out. This time though, with this story about the King of the Pumpkins, it was going to be easy to find out if she was telling the truth or not. Some people used to call my mother a witch, but I knew that she wasn’t a witch. Just a bit strange perhaps. And she used to talk nonsense. Perhaps it was also because of the black cat we had. People say that witches always have black cats, and we had a black cat. But Mog wasn’t a witch’s cat. He was just a regular black cat. Mog could talk, though, I have to say that. Perhaps that isn’t so regular in a cat, now I think about it. Anyway, I was telling you about the time I went to find the King of the Pumpkins. I set off with Mog the cat into the woods to look for the King of the Pumpkins. Even though we’d lived in that house near the woods all my life, I had never gone into the middle of the woods. This was the first time. I was glad I had Mog with me. I was a bit scared, even though I didn’t really think that the King of the Pumpkins lived there. “Watch out for the wolves!” said Mog. “Yes…and the grandmothers too!” I joked. “Let’s not leave the path!” said Mog. When people said my mother was a witch, I told them that witches don’t have children. “Yeah” they replied, “That’s true. But you look more like an elf than a regular kid.” I looked in the mirror to see if I looked like an elf or not. I think I looked like a regular kid, but you never can tell really. “Do you think he’s real?” I asked Mog. “Who, the wolf? He certainly is” replied Mog. “No, not the wolf. I know the wolf is real” I said to Mog. Sometimes I could hear the wolf howling at night. I knew he was real. “No, not the wolf. The King of the Pumpkins. Do you think he’s real?” “Don’t know” said the cat. “Guess we’ll just have to find out.” We walked on into the forest. The trees got taller and taller and taller. The path got narrower and narrower and narrower. “What does he do, then, this King of the Pumpkins?” asked Mog. “I don’t know really” I said. “I guess he just kind of is head pumpkin, boss pumpkin, he decides on pumpkin rules and pumpkin laws, and punishes people who break them.” “Oh, I see” said Mog. He was quiet for a bit, then said, “What kind of things are pumpkin rules then?” “Erm, how big you can grow. What colour you have to be. Stuff like that.” “You’re making this up, aren’t you?” asked Mog. “Yeah,” I said. Eventually, we got to the middle of the forest. At least I think it was the middle of the forest, but it’s difficult to say exactly. There was a clearing, a big space where there were no trees. In the middle of the clearing was the King of the Pumpkins. At least, I think it was the King of the Pumpkins. It looked like a man at first. He was quite tall and had legs and arms made from sticks. He was wearing an old black coat. His head was a pumpkin. His head was the biggest pumpkin I had ever seen. Me and Mog went up close to him. He didn’t say anything. “Is that it?” asked Mog. “I guess so.” I said. “Disappointing” said Mog. “Do you think he’s the real King of the Pumpkins?” I asked Mog. “Who knows?” replied the cat. As we walked back along the path out of the forest, I started to think about what was real and what was not. Could things that were made up also be true? What was the difference between “story” and “history”? One is real and the other isn’t – is that it? “What about all those other things that Mother talks about, do you think they’re real?” I asked Mog. “Hmmm…I’m not sure” said Mog. “Those stories she tells sometimes…about why the night is black and the day is blue, about golden eggs and girls with golden hair, about why people have ten fingers, ten toes, two feet, two hands and two eyes…Sometimes I think she’s crazy, and sometimes I think she might be right…” I knew what Mog meant. I felt the same way. “Perhaps the stories aren’t true” I said, “but what they mean is.”

Դդումների թագավորը

«Խորքում անտառի մեջտեղում», - ասեց է իմ մայրը,«Սա այն վայրն է, որտեղ Դդումների թագավորը ապրում է»: « Բայց դդումները ապրում են դաշտերում, ոչ թե անտառներում », - ես իմ ասացի մորը. Նա չէր լսի ինձ. «Ես ասում եմ ձեզ,», - ասեց նա « Դդումների թագավորը ապրում է անտառների մեջտեղում, և անտառը, որտեղ նա ապրում է, մեր տան ճիշտ կողքին է, անտառը դուք կարող եք տեսնել, պատուհանից դուրս »: Նա ձեռքով ցույց տվեց ծառերին որոնք փաստացի մեր տան պատուհանի հենց ետևում էին: «Նա չէր ապրում դաշտերում, ինչպես մնացած դդումները» շարունակեց Մայրիկը, «որովհետև նա սովորական դդում չէր, նա Դդումների թագավորն էր»: Ես լռեցի և որոշեցի հավատալ նրան, ինչպես անում ես դու երբ երեխա ես: Սկզբում ես գիտակցում էի որ դա չարժեր չհամաձայնվել իմ մայրիկի հետ: Նա միշտ հաղթում էր: Երկրորդ, երբ դու երեխա ես, դու միշտ հավատում ես այն ամեն ինչ պատմում են մեծերը քեզ, ինչքան էլ դա հիմարություն լինի: Ինչպես Սանտա Կլաուսն է, և այդպիսի բաները: Երեխաները միշտ հավատում են դրան, նույնիսկ եթե նրանք գիտեն որ դա հիմարություն է: Այնուամենայնիվ ես որոշեցի գնալ և գտնել Դդումների Թագավորին, որովհետև որոշ չափով ձանձրացած էի, որոշ չափով էլ ես հետաքրքրված էի, և նաև, իհարկե, որովհետև ես ուզում էի իմանայի արդյոք իմ մայրիկը խոսում էր անհեթեթություն թե ոչ: Մայրիկները հաճախ խոսում են անհեթեթություն, ես պետք է ասեի դա: Կար ժամանակ որ նա ինձ ասել էր որ լուսինը պանրից է պատրաստված: Ես գիտեի դա անհեթեթություն է: Հետո որ նա ինձ պատմում էր բոլոր պատմությունները՝ գորտի, արքայադստեր, և կոշիկների մասին: Պատմություններ կային ավանակների և միաեղջյուրների, թզուկների և էլֆերի, կախարդական հայելիների և կախարդական կաթսաների մասին: Պատմություններ նրա մասին թե ինչի են աստղերը այնտեղ որտեղ կան, կամ թե ինչու է գետը որը հոսում է մեր քաղաքի միջով ունի հենց այդ անունը, պատմություններ թե որտեղից է Արևը ծագում, թե ինչի է երկինքը այդքան հեռու, և թե ինչու է փղի կնճիթը այդքան երկար: Այդ պատմություններից մի քանիսը, ես կարծում էի որ կարող են լինել ճշմարիտ: Ես երբեք վստահ չէի, և դա շատ դժվար էր պարզել: Այս անգամ, այդ Դդումի թագավորի մասին պատմության հետ ամեն ինչ շատ հեշտ էր պարզել արդյոք նա ասում է ճշմարտություն թե ոչ: Որոշ մարդիկ մայրիկիս վհուկ են կոչում, բայց ես գիտեի որ նա վհուկ չէր: Ուղղակի հավանական է մի փոքր տարօրինակ: Եւ նա խոսում էր անհեթեթություններ: Հնարավոր է որ դա նաև մեր սև կատվի պատճառով էր: Մարդիկ ասում են որ վհուկները ունեն սև կատուներ, և մենք ունենք սև կատու: Բայց Մոգը վհուկի կատու չէր: Նա սովորական կատու էր: Չնայած Մոգը կարողանում էր խոսել: Ես պետք է ասեի դա: Հնարավոր է որ դա սովորական չէ կատուների համար, ես հիմա մտածում եմ դրա մասին: Ինչևէ, ես ձեզ պատմում էի այն ժամանակի մասին երբ  ես գնում էի որպիսզի գտնեի Դդումների թագավորին: Ես ճամփա ընկա Մոգի հետ՝ կատվի անտառի միջով, որ գտնենք դդումների թագավորին: Նույնիկ այն որ ամբողջ ժամանակ մենք ապրել ենք անտառի կողքի տանը, ես երբեք չէի եղել անտառի խորքերում: Սա առաջին անգամն էր: Ես ուրախ էի որ Մոգը ինձ հետ էր: Ես մի-քիչ վախվորած էի, թեև ես այդքան էլ չէի մտածում որ դդումների թագավորը ապրում էր այդտեղ: «Զգուշացիր գայլերից» ասաց Մոգը. «Այո, և տատիկից նույնպես» կատակեցի ես: «Արի չլքենք արահետը» ասաց Մոգը: Երբ մարդիկ ասում էին որ մայրիկը վհուկ է, ես ասում էի որ վհուկները երեխաներ չեն ունենում: «Այո» նրանք պատասխանում էին «Դա ճիշտ է: Բայց դու ավելի շատ էլֆի տեսք ունես քան սովորական երեխայի:» Ես նայում էի հայելու մեջ որպիսզի տեսնեի արդյոք նման են էլֆի թե ոչ: Ես կարծում եմ ես սովորական երեխու տեսք ունեմ, բայց դու երբեք չես կարող վստահ ասել: «Դու կարծում ե՞ս նա իրական է» հարցրեցի Մոգին. «Ո՞վ, գա՞յլը: Իհարկե» պատասխանեց Մոգը. «Ոչ, գայլի չէ: Ես գիտեմ որ գայլը իրական է» ասացի Մոգին: Ժամանակ առ ժամանակ գիշերները ես լսում էի գայլի ոռնոց: Եւ ես գիտեի որ իրական է: «Ոչ, գայլը չէ: Դդումների թագավորը, դու կարծում ես այն իրական է՞» «Չգիտեմ» ասաց կատուն: «Կարծում եմ մենք պետք է պարզենք դա»: Մենք քայլեցին անտառի միջով: Ծառերը գնաով բարձր էին ու բարձր ու էլի բարձր: Իսկ արահետը ավելի նեղանում էր և նեղանում, և էլի նեղանում: «Ի՞նչ է նա անում, այդ Դդումների Թագավորը» հարցրեց Մոգը. «Կոնկրետ չգիտեմ» ասացի ես. «Ես կարծում եմ, որ նրա գլուխը ինչ-որ մի տեսակ դդմագուխ է, ղեկավար դդում, նա որոշում է դդումների համար կանոններ, դդումների օրենքներ և պատիժներ նրանց համար, ով խաղտում են դրանք» «Հասկանալի է»,- ասաց Մոգը: Նա մի քիչ լռեց և հետո ասեց «Ինչպիսին են դդումների օրենքները» «Էրմ, ինչքան մեծ ես կարող աճել՞ Ինչ գույնի կարող ես լինել՞ Եվ այդպիսի բաներ» «Դու դա հնարում ես չէ՞»,- հարցրեց Մոգը: «Այո»,- ասեցի ես: Հանկարծակի, մենք հայտնվեցինք անտառի մեջտեղում: Համենայնդեպս, ես էի կարծում, որ դա անտառի մեջտեղում էր, բայց շատ դժվար էր ասել հստակ: Կար մի բացատ, մեծ տարածք, որտեղ չկար ոչ մի ծառ: Բացատի մեջտեղում էր Դդումների Թագավորը: Համենայնդեպս, ես մտածում էի, որ դա էր Դդումների Թագավորը: Սկզբում դա նման էր մարդու: Նա բավականին բարձրահասակ էր և ուներ ոտքեր ու ձեռքեր պատրաստված փայտերից: Նա հագել էր հին բաճկոն: Նրա գլուխը դդում էր: Նրա գլուխը ամենամեծ դդումն էր, որ ես երբևիցե տեսել եմ: Ես և Մոգը մոտեցանք իրեն: Նա ոչինչ չասեց: «Սա դա է՞», - հարցրեց Մոգը: «Ինձ թվում է այդպես», - ասեցի ես: «Հիասթափեցնող է», - ասեց Մոգը: «Դու կարծում ես նա իրոք Դդումների Թագավորն է», - հարցրեց Մոգը: «Ով իմանա», - պատասխանեց կատուն: Այսպիսով, մենք քայլեցինք արահետի ճանապարհով անտառից դուրս, ես սկսեցի մտածել ինչն էր իրական և ինչն էր ոչ: Կարող է արդյոք հնարած բաները լինեն այդպես իրական՞ Որն էր տարբերությունը «պատմվածքի» և «պատմության»՞ Մեկը իրական է, իսկ մյուսը՝ ոչ. դա է միայն՞ «Իսկ ինչ կարելի է անել Մայրիկի մյուս ասածների վերաբերյալ, մտածում ես դրանք իրական են՞», - ես հարցրեցի Մոգին: «Հմմմմմմ… ես վստահ չեմ», - ասաց Մոգը: «Այդ պատմությունները նա պատմում է ժամանակ առ ժամանակ…. թե ինչու է գիշերը սև է, իսկ ցերեկը կապույտ, ոսկյա ձվերի մասին և ոսկյա ծամերով աղջկա մասին, թե ինչու մարդիկ ունեն տաս մատ, տաս ոտքի մատեր, երկու ոտք, երկու ձեռք և երկու աչք… Հաճախ ես մտածում եմ, որ նա խենթ է, և հաճախ մտածում եմ, որ նա կարող է լինել ճիշտ…», - ես գիտեի, թե Մոգը ինչ նկատի ունի: Ես նույն ձև էի զգում: «Հնարավոր է պատմությունները ճիշտ չեն», - ասեցի ես, «Բայց ինչ են դրանք նշանակում»:

15.05.2015

Խուճուճ

Ինչ խնդալու ա: Էնքան որ հեսա արցունքները էլի կփախչեն: Իսկ դուք գիտե՞ք, որ մտքերը ինչքան էլ թռչե՜ն, ոչ մի տեղ էլ չեն փախնի: Վերջում կվերադառնան, կամ դու կգտնես: Երևի փնտրելուց կվերադառնան: Իսկ պատասխանները որոնց դու սպասում էիր կանհետանան: Անիմաստ: Էտ բառն ա անընդհատ մտքիս գալիս: Կար ժամանակ որ. «Կներես» էի գոռում: Հիմա ուրիշ ա: Հիմա հայելիները մենակ ներսում են: Ու երկնքին նայելուց արցունքներս են մենակ երևում: Ժամանակ... չլիներ էլի էտ ժամանակը: Անուններն էլ: Անհետնալու մասին երազներ վախեցնում են:
Իսկ հիմա ես ձայն չունեմ: Կամ մոռացել եմ ձայնիս մասին: Ես շատ բաների մասին եմ մոռանում: Կներեք: ՈՒ շատ բաներ եմ հիշում: Կներեք, կներես: Չէ: Չպետք է մտքերը ապրեն: Սպանել: Սպանել բոլոր մտքերին: Հետաքրքիր ա մտքերը տու՞ն ունեն, կամ հայրենիք: Թե էտ էլ ա ստեղծած բան: Չգիտեմ: Չեմ էլ ուզում անկեղծանամ ինքս ինձ հետ: ԷԼԻԻԻԻԻ: Զզվում եմ «անկեղծ» քեզանից: Ու քեզանից «անկեղծ»: Էտ բառը շատ ա գալիս մտքիս, տհաճ ա, գիտե՞ք:
Իսկ դուք անձրևի ժամանակվա քամին զգում ե՞ք: Ես՝ հա: Քամին եթե չլինի Անձրևը՝ Անրձև չի լինի: Ոնց-որ բասսն ա երաժշտական ստեղծագործություններում: Տենց հզոր չի լինի էլի: Անձրևը զգալ չի ստացվի:
Իսկ դուք չեք նկատում, ամոթ: Ամոթ, սովորական անսովորներ, ու անսովոր սովորականներ: Գիտե՞ք. վերջում... ամենա, մենք բոլորս էնքան նման ենք: Էնքան-էնքան: Դրա համար հերիք ա ձեր քթերը բարձրացնեք, կամ իջացնեք: Ու հերիք ա էտքան քիչ մտածեք: Օրեկան գոնե մի անգամ մի միտք ստեղծում ես? հը՞ն այ մարդ: Մարդ որ սաղ օրը ծախսի էս հիմար ապագայի տեխնիկաների դիմաց նստելու համար, մի վայրկյան մտածել ե՞ս: Գիտես ապագան դատարկն ա: Դատարկ մտքերը: Հիմա էլ ա տենց էլի: Գիտես ի՞նչ են ուզում: Ուզում են չմտածենք: Բայց ով ա ուզու՞մ: Կառավարություն չեմ կարա ասեմ, իրանք էլ չեն մտածում: Ո՞վ է, ո՞վ: Խնդալու են էս 15 տարեկանի մտքերը: Մեկ էլ հոպ... ու էլի Տիեզերք: Սիրուն, փափուկ, խախանդ, ու ժպտերես: Դուք զգացել ե՞ք որ Տիեզերքի աչքերը փակ են: Ու ինքը իրա ներսի աշխարհն ունի: Այ տենցը կդառնամ մի օր: Հաստատ:
Իսկ դուք նկատել եք, որ մենք երբեք չենք տեսնի մեր հայացքը, ինքներդ մեր: Մեր աչքին նայելով էլի մեզ կտեսնենք: Իսկ այ աչքը մեր մեջ կկորի: Հետաքրքիր բան ա: Գույններն էլ են անվերջ: Իսկ կարող ա մեզ սխալ են ստեղծե՞լ: Իսկ մեզ ստեղծել ե՞ն: Ուֆ, աշխարհ աշխարհ :Դ էսքան ժպիտներ չտայիր, որ քո հետ էսքան չկապվեի: Քեզ իմը չհամարեի, ու ինձ քոնը: Ու քո մեջ ինձ չտեսնեի, ինչպես իմ մեջ քեզ: Ու հանգիստ կտրեի, կտրեի թելերը ու թռչեի: Գիտե՞ք, մենք իրոք թևեր ունենք:
Իսկ ես էլի արցունքների հետ մենակ եմ էս մութ սենյակում: Էս անգամ, Տիեզերքի համար ենք արտասվում: Որ ինքը էտքան դատարկ ա: Որ ոչ-ոք չի կարա իրանց լցնի: Որ ամբողջ ինքը երբեք չի լինի: Իրան ասում եմ, ախր էտ լավ ա: Թե չէ... ինձ նայի մի հատ: Մի միտք ա գլխումս, մի անուն... արդեն ինձ տհաճ դարձաձ անուն: Իսկ Տիեզերքն էլ ասում ա, որ չգիտի ես ով եմ: Ինքը հիշել էլ չի կարում: Ես արտասվում եմ, իսկ ինքը արցունք էլ չունի: Տիեզերք կներես: Իրան մեկ ա, իսկ ինձ ոչ: Ես կարտասվեմ իրա համար, բայց թաքուն կերազմ... որ ես էլ տենցը լինեմ:
Էնքան տառեր ու բառեր կան, որ հերթով իրար հետևից գրես մի բան հաստատ կստացվի: Իսկ Տիեզերքին ինչով օգնե՞ս: օօօ՜՜, ես կարամ Տիեզերքին օգնե՞մ: Տեսնում եք իսկական  մեծամիտ մարդ եմ: Ասել եմ չէ՞, կհրաժարվեմ: Էտ անունից: Մարդ կոչվելուց: Ասել եմ, ու կասեմ: Միշտ:
Իսկ դու գիտե՞ք, որ ես ամբողջ գիշեր Լուսնի հետ եմ խոսում: Պատմում եմ: Մենակ ինքն ա լսում Արևի մասին: Ինքը Արևին վաղուցվանից չի տեսել: Իսկ ես պատմում եմ: Կար ժամանակ, որ Արևի կողքն էի: Լուսին չէի, Աստղ էի: Պուճուրիկ: Իսկ հիմա Լուսին եմ դարձել քո նման... Լուսի ~ ն: Պատմում եմ... որ Արևը իրա գույները փոխում ա: Պատմում եմ որ Արևը թերություններ էլ ունի: Հետո էրկուսս էլ չենք հավատում իմ ասածին: Բայց ախր ճիշտ ա է: Ամբողջ գիշեր Լուսնի հետ խոսում ենք: Ես եմ խոսում: Ինքը լսում ա: Լուսինը իմ կարիքը չի զգում, ես եմ իրա կարիքը զգում: Էտ նորմալա, կարևորը ինքը Արևի մասին կլսի: Ափսոս... ես էլ եմ Արևի մասին մենակ լսում: Ցերեկները իմ համար Արև չկա... իսկ ես խավարում եմ: Հիշում եք սենց էլի էղել ա: Խի ա կրկնվում որ? Մի օր կգա չէ՞: Կգա՞: Հաստատ կգա՞: Հետաքրքիր ա մի օր կլինի որ Արևածագին Արևին չսպասեմ... եթե լինի էտ օրը... ուրեմն հաստատ Արևը էտ օրը կծագի: Բայց մեկ ա ինչ սիրուն ա է էս աշխարհը: Լուսնին մեկ-մեկ հեքիաթներ եմ պատմում: Մեծ մասամբ հորինում եմ: Հայելիների մասին եմ պատմում, մինչև հիմա չի պատկերացրել ինչ ա: Մեկ-մեկ կամաց երգում եմ, որ հանկարծ մերոնք չարթնանան: Մեկ-մեկ Ֆրեդի կատակներից եմ կրկնում: Ու ժամերը թռնում են: Մտքերի հետ միասին: Ժամերը թռնում են... ու գալիս ա էն ժամանակը երբ ժամանակը վանդակի մեջ ա մտնում: Ինչ խնդալու ա: Ձեր լուրջ դեմքերը էնքան խնդալու ա: Իսկ դուք մտածում եք ես եմ անլուրջը: Հա ճիշտ ա... լուրջ ո՞րն ա: Դարդը՞, թախիծը՞, ջղայնը՞, անտարբերը՞: Իմ լուրջը, իմ ժպիտն ա:





27.04.2015

Ծանոթություն

Սիրելուց նկատում ես ամեն ինչ, բացի սիրուց: Էտ մարդու կողմից քեզ: Ագահանում ես: Լույսի կարիքն ավելի ես զգում: Չհասկանալով, որ ինչքան կա ուրեմն էտքան էլ պետք ա լինի: Մթության մեջ հայացքները իրոք վախենոլու են: Իսկ ես սիրում եմ: Ու հիմա էլ չեմ գնահատում: Ախր ուղղակի նկատել չի ստացվում: Էն դեբիլներից եմ էլի որ պետք ա ինձ ասեք: Դեմքիս էլի... որ հազիվ հասնի: Ինչ-որ խելոք դեմքեր եմ ընդունում, ու սկսում խոսել Տիեզերքից: Լսող եմ ման գալիս: Չնկատելով էն լսողներին: Ես տենց լսողներ չեմ ուզում: Մեկ-մեկ ոչինչ չեմ ուզում: Մեկ-մեկ էլ ամեն ինչ: Մեկ-մեկ էլ, ամենաշատ մեկ-մեկ-ը ուզում եմ որ ոչինչ չուզենամ: Ոչինչ:
Մեզ ստեղծում են: Մենք փոքրուց մեզ կորցնում ենք... իսկ հետո ասում են. «Կարծիքդ ասա»: Այ ինչ-որ մարդու կարծիք, սուս մնա, հա՞: Կարծիքդ քեզ պահի, որ ես էլ իմը իմ մեջ պահեմ: Չեմ հասկանում ինչի մենք բոլորս մեր լեզուն չունե՞նք: Հը՞ն, չէինք գտնի էն կյանքի մեկին ում կողքը մեզ լավ կզգայինք: Կամ կլինեինք մենակ, բայց հո անկեղծ: Այ, նորից էտ բառը: Հետաքրքիրա ամեն անգամ արթնանում եմ ու հասկանում եմ որ էտ բառը լրիվ ուրիշ ձև եմ հասկացել/հասկանում: Ու էն դեբիլ ճիշտը: Իրոք դեբիլ: Որ էնքան ես խնդում, սկսում ես գոռալ... հետո հիստերիա... հետո էլի, էլի, էլի ... ու արցունքներն են փախնում:Կուզենայի բոլոր մտքերս հիշեի: Դրա տեղակ ինչ-որ մարդկանց անուններ եմ հիշում: Էհ... հիշողություն-հիշողություն: Անունները կհիշի,  անունները որոնցից զզվում եմ էլի, ատում եմ, իսկ էն կարևորը ներսինը չի հիշի: Էտ ներսինը բառերով էլ չի ստացվում գրել, որ գրես հիշի: Մի քանի տարի առաջ կարդայիք մտքերս, թե ինչքան վատ է մենակությունը: Իսկ հիմա հասկանում եմ որ էտ իրականն է: Ես մենակ եմ ճանապարհի վրա: Ու էտ տառապանք չի: Ոչ էլ սարսափելի ինչ-որ բան: Էտ սովորականն ա, ու սկզբնակետը: Մի-քիչ էլ ինքնուրույնություն, ու կդառնամ էն երազած կերպարներիցս: Սիրում եմ երազել: Թե ինչպես լավ կարա լինի: Չեմ մտածում որ լավ էր(երևի անցյալից կտրվել եմ), մտածում եմ որ լավ կլինի: Դեբիլ օպտիմիստը հլը էնքան կա: Անցյալը ոնց-որ ինչ-որ երազ լինի, նենց խնդալու ա... էն հիստերիայի նման: Իսկ ապագան, ընդհանրապես մեկ ա: Օպտիմիստ պոֆիգիստ՞: Տենում եք ինչ տերմիններ գիտեմ, կարամ դեբատների էլ գնամ: Նենց եմ սիրում խնդալ էն խելոքների վրա: Կարող ա նույնիսկ նենգ եմ, էտ հենց էս պահին ընդհանրապես կարևոր չի: Բայց նայել, ու տեսնել թե մարդ ինչքան ա իրա ներսինը փոխում ինչա «խելոք» էրևա: Էղի էլի էն ինչ կաս: Հետաքրքիր ա, եղել ա ժամանակ որ մարդիկ իրոք էղել են էն ինչ կան: Ինձ թվում ա տենց ես ոչինչ կլինեի: Հաստատ: Ինձ թվում ա տենց ժամանակնել ոչինչ կլիներ... դրա համար ի՞նչ: Օրենքներ, կանոններ, սահմաններ... ԱՆՈՒՆՆԵՐ: Ոչ-ոք չի հասկանա: Մի օր կհասկանա: Կամ էտ օրը արդեն անցել ա: Բայց որ ինչ-որ մեկին նայես աչքերի մեջ, ու ոչինչ: Անուն չտաս: Քո բառերով խոսաս: Մեկ-մեկ փորձել եմ, չի ստացվել: Նույնիսկ էն մարդկանց հետ ում հետ «կապ» ունեմ: Էն նենգ ու գռեհիկ ծիծածաղով հիմա ծիծաղում եմ: Ու հիշում, էն երազներիցս մեկը, անցնյալի: Թե ոնց էի աչքերիդ մեջ նայում, ու չէի ուզում անուն տայի: Լույսի կտոր: Սիրուն ա չէ՞: Էնքան շատ կանոններ կային աչքերիդ մեջ, բայց դե ես դրել էի ինձ էլի էն ֆիլմի աղջկա տեղը, հույս ունեի կտաքացնեի քո սառը սիրտը: Ա՜՜: Էս ինչ խնդալու ա: Էն ամեն ինչը: Կներեք: Իրոք: Ես ինձ վատ  եմ զգում: Ու գիտեմ որ ինձ չեն հավատում: Կամ էլի էն մտքերից ա: Դրանցից զզվում եմ: Շատ բանից եմ զզվում՞: Ու էս տառերի կապակցման իմաստը շատ վաղուցվանից կորել ա: Բայց հաճելի ա: Հետաքրքիր ա, կարդալը հաճելի ա: Կուզենամ էն ֆիլմերի նման իմ ձենով կարդաք: Բարև: Ես՝ Լուսինն եմ: Իմ Լույսը չունեմ: Թերագնահատում եմ, կամ էլ սնահավատ եմ, կամ տենց մի բան: Արև, կարամ ամբողջ գիշեր Արև գոռամ: Էլ ի՞նչ կարամ: Վազել չեմ կարա: Երկնքին նայել կարամ: Մի քանի տեսակի միտք կառավարել կարամ: Հա, մի-քիչ լուսավորել կարամ: Կամ էլ էլի ինձ դրել եմ: Անկեղծանալ չեմ կարա: Լռել էլ չեմ կարա: Կամ էլ իմ աղմուկը էտ իմ լռությունն ա՞... օօօօ: Ուրիշ ձև եմ նայում, դուք էլ եք ուրիշ ձև նայում: Երևի եթե իմ հայացքն էլ տեսնեմ ձերինին նման կլինի: Ուրախ եմ ծանոթության համար:

հ.գ. մտքերս, քեզանով լցնել կարամ:
հ..գ. 2 ոնց կարայի քեզ չառանձնացնեի :P







13.04.2015

Նորի՞ց

Ու ի՞նչի չգրեմ, եթե կարողանում եմ գրեմ: Բա ո՞նց ա լինում որ չեմ ուզում գրել: Կա՞մք: Էտ իրականն ա թե անիրականը: Ցանկություննե՞ր: Երբ է սկսվում էգոիզմը ու ավարտվում անկեղծը: Թե իրանք միասին են: Իսկ կարող ա մենք բոլորս էգոիստ ե՞նք... իմ նման: Ցանկությունն էլ է անիրական՞: Էս աշխարհում մի իրական բան կա՞: Հարցեր, որոնք սկսում ես սիրել: Սիրել թե սովորել՞: Մենք սովորում ենք իրար, թե սիրում՞: Ես չգիտեմ: Ես պատասխանների վախենում եմ: Ես ինձանից էլ եմ վախենում: Բայց ամենաշատը վախերից եմ վախենում: Չէ, խաբեցի: Ես քեզանից եմ վախենում, մեկ էլ քեզանից, իրա աչքերից, իսկ էն մյուսի բառերից, ինչ-որ մեկի ձեռքից եմ վախենում, իսկ էն մյուսների արարքներից: Մեծ հաշվով շատ վախկոտն եմ: Մի բանից հաստատ չեմ վախենում: Անձրևից: Մի բան հաստատ գիտեմ: Անձրև շատ եմ սիրում: Էլ ոչ մի բան չգիտեմ: Էտքան բան իմանալը հերիք չի՞: Մի կյանքի արժեք չունի՞: Ի՞սկ մեր կյանքը արժեք ունի: Իմ համար, ամեն արևածագը արժեք ունի՞: Էտ ժամանակը... չէ էտ թվերը զզվելի թվերը: Ի՞նչ են էլի ստեղծել մարդիկ... թվեր: Ու ինչի՞ համար:
Ժամանակին ոչինչ էի: Հիմա ամեն ինչ եմ: Համ էլ ոչինչ: Էտ հնարավոր ա՞: Ու՞մ եմ տալիս հարցերս, իսկ ինչ-որ մեկին հասնում են դրանք:
Անձրևի տակ քայլելը դժվար չի: Անձրևի տակ առանց անձրևանոց լինելը հեչ դժվար չի: Անձրևի տակ մենակ լինել դժվար չի: Անձրևի տակ դատարկ լինել դժվար չի: Անձրևի տակ ոչինչ լինել դժվար չի: Ավելի ասեմ Անձրևի տակ մտքերը ինքդ քեզ ասել, հեչ դժվար չի:
Կհիշեմ անունները Կհիշեմ միլիոնավոր անուններ: Կմոռանամ հայացքները, կմոռանամ աչքերը: Կներեք: Կներեք մտածում էի չեմ մոռանա:
Մտածում էի որ ամեն ինչ հասկացել եմ: Հիմա էնքան հասկանալու բան կա:
Մի Անձրևից հետո էնքան հասկանալու բան կա: Էնքան հարցեր, մի-քիչ էլ պատասխաններ: Վերադառնում եմ մեջտեղներին: Փոխվում եմ դեպի հինը: Նորի՞ց:

Հ.Գ. լիքը կանաչ գույնի գրիչ ունեմ, ով կուզի՞





27.03.2015

Հեքիաթ, կամ նման մի բան

Աշխարհի պտտվելու հետ համընթաց պատմությունները շատանում են: Պատմություններ որոնք ոչ-ոք չի լսի: Պատմություններ, որ սկսում են անիրականներում և այնտեղ էլ ավարտվում: Պատմություններ անիրական, բայց իրական մարդկանց մեջ: Ձգտել անիրական մարդ լինելուն: Երազանքներ: Էտ ամեն ինչը անիրականում ստեղծածներն են: Իսկ ո՞վ է ստեղծել: Ինչի է անիրականը խառնվում իրականին: Ու հենց այդ ժամանակ Արևն է Լուսնին ծածկում: Ափսոս դուք էտ ոչինչը չեք նկատում: Չէ որ էտ ամեն ինչը իմ անիրականում է կատարվում: Հպարտանում եմ, որ անիրականություն ունեմ: Անիրական անիրականություն: Կարամ անվերջ պատմեմ: Անվերջ պատմեմ թե ինչ կա իմ անիրականության մեջ: Մեկ-մեկ անիրականությունս էնքան ա մեծանում, որ ուզում ա դուրս գա: Մեկ-մեկ էլ դուրս ա գալիս, ու ամբողջ սենյակը լցնում ա: Մեկ-մեկ սենյակիցել ա ուզում դուրս գալ, բայց դուռը փակում եմ: Չեմ ուզում իմ անիրականությունը ոչ-ոքին նվիրեմ: Գնել էլ չեք կարող: Մեկ-մեկ էլ անիրականությունը որոշում ա ու հիշողությունների հետ ա խառնվում: Էտ ժամանակ Լուսինը տխրում ա: Լուսինը երկնքից գնում ա, որովհետև չգիտի: Չգիտի թե ինչի ա հիշում, ու ինչի ա մոռանում: Հիշողություններն են մեզ խեղճացնում: Երբ ուզում գալիս են, երբ ուզում գնում: Իրանք էն ընտրում հիշենք թե ոչ: Կներեք մարդիկ, ում անունները ես չեմ հիշել, ում ժպիտները մոռացել եմ, ում ձայներից ոչինչ չի մնացել: Ու կներեք մարդիկ, որ ձեզ անըդհատ հիշում եմ, ձեզ իմ մեջ փոփոխում եմ, ու ձեզ իմ մեջ եմ պահում: Կուզենայի ասել ես մեղավոր չեմ, բայց մեղավոր եմ: Ես եմ զգում: Մեղավոր եմ, որովհետև ես եմ զգում: Զգում թե ինչպես ես գալիս աչքերիս մեջ նայելով անցնում հոգիս, ու զգում եմ թե ոնց ես հոգուցս դուրս գալիս ու գնում: Ոչինչ անելու հնարավորություն չունեմ: Կամ դեռ չեմ ստացել: Լուսիննել լույս չի ստացել, որ Արևի նման իրա թերությունները ծածկի: Իսկ հիշողությունները ծածկել լինում ե՞ն: Իսկ մեծերը հրաժարվել են անիրականությունից, ու գնացել են հիվանդանոցներ: Հիվանդանոցներ, որտեղ իրական պատեր են ստեղծել: Մի օր կստացվի, բաժանել անիրականը հիշողությունից: Ու էտ ժամանակ... հենց այդ պահին: Մի վայրկյան: Կամ նույնիսկ ակնթարթ: Միանգամից... շատ արագ: Կնվիրեմ բոլոր հիշողություններս քեզ: Որ հիշելու ու մոռանալու կարիք չունենամ: Ավելին ասեմ... որ ոչինչ չունենամ: Քեզ կտամ: Ում սիրում եմ: Միայն քեզ կվստահեմ: Ու կապրեմ անիրականում: Անիրականում... թափանցիկ աշխարհում: Իմանալով ոչինչ: Հիշելով ոչինչ: Զգալով ոչինչ: Ու էտ ժամանակ Լուսինը իրա լույսը կունենա: Լուսիննել անթերի կթվա: Լուսիննել ժամանակ կդառնա: